TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք․ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի

10:59 02.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 663-ի։ Ապրիլի 1-ի տվյալների համեմատ՝ հայտնաբերվել է վարակման 92 նոր դեպք։ Ապաքինվել է 33 պացիենտ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ Փաստացի բուժվում է 626 քաղաքացի։ Անցկացված 2940 թեստի պատասխան եղել է […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին

09:57 02.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի, զորավար Անդրանիկ Օզանյանի և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

̰
Արմեն Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ զոհված հերոսների հիշատակին

09:54 02.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը և Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը: Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ և նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք […]

̰
Այսօր կհոսանքազրկվեն միայն Երևանի Նոր Արեշ թաղամասի մի քանի հասցեներ

09:40 02.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում 11։00- 15։00 Նոր Արեշ 12փ. 94-172; 15փ. 33-53, 52-58; 19փ. 20-26 սեփական տները, Դիմիտրովի փ. 140-194 սեփական տները և 5-րդ նրբ. 1-31 սեփական տները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ […]

̰
Շիրակի և Լոռու մարզերում ձյուն է տեղում

09:21 02.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Շիրակի մարզում և Լոռու մարզի ամբողջ տարածքում, բացի Ալավերդի քաղաքից, ձյուն է տեղում։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 1.7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:13 02.04.2020

Մարտի 31-ից ապրիլի 1-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ մոտ 800 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 1500 քմ և 1 հա, Չինարի գյուղում՝ մոտ 2500 քմ, 1500 քմ, Նուբարաշեն-Բարձրաշեն ավտոճանապարհին՝ 800 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները […]

̰
Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ՝ ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ․ Գեղարքունիքի մարզպետ

08:28 02.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կոչով դիմել է բնակիչներին․ «Գեղարքունիքի մարզի հարգելի’ բնակիչներ. Խնդրում եմ, աղաչում եմ և պահանջում եմ (Միշտ դուք եք պահանջում, այս անգամ էլ ես պահանջեմ) ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ։ Հաշվի առնելով, որ այս պահին կորոնավիրուսով վարակվածության դեպքեր Գեղարքունիքում ու Արցախում չեն գրանցվել, հաշվի առնելով, որ մեր մարզը հանդիսանում է Արցախի ԴԱՐՊԱՍԸ, ուստի խնդրում եմ, […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապրիլի 2-ի դասացուցակը

08:20 02.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․ «‼️? Նույն եռանդով ու հավեսով շարունակում ենք դասերը ? ?‍?Ապրիլի 2-ի դասացուցակը ??Հեռավար դասերը շարունակվում են։ Ապրիլի 2-ին՝ առավոտյան 08։30-ից, Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը», իսկ 11։15-ից՝ «Բաց դասը»։ Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝ ?Կենսաբանություն (9-րդ դասարան) Թեմա՝ Էկոլոգիական համակարգեր ?Հայոց լեզու (7-րդ դասարան) Թեմա՝ Ձևաբայեր ?Աշխարհագրություն (9-րդ դասարան) Թեմա՝ Սևանի […]

̰
Վարակման 117 դեպք Վրաստանում. հիվանդներից մեկը տեղափոխվել է ՀՀ-ից. «Ալիք Մեդիա»

00:00 02.04.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի՝ նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ: «Հետազոտություններ են անցկացվում, վաղը ավելի պարզ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 01.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը թեժ գիծ է գործարկել

23:27 01.04.2020

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից ելնելով՝ ս/թ․ ապրիլի 1-ից դեսպանությունում գործում են թեժ գծի հետևյալ հեռախոսահամարները։ + 7 (495) 624 – 32 – 43 – բազմաալիք + 7 (495) 624 – 12 – 69 Գործում են նաև +7 (968) 378 – 78 – 33; +7 (903) 130 […]

̰
Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում

22:45 01.04.2020

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: «Նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք է հաստատվել Վայոց ձորի մարզում: Տեղեկացնում եմ բոլորիդ, որ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը գտնվել է կարանտինային ռեժիմում դեռեւս 20 օր առաջ և մարզի տարածքում որևէ մեկի հետ շփում չի […]

̰
Սերենա Ուիլիամսն Ալեքսիս Օհանյանի հետ կարանտինի օրերին «Շախմատ» է խմում

22:30 01.04.2020

Youtube-ում հայտնվել է տեսանյութ, որտեղ Reddit սոցիալական ցանցի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր կնոջ ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ կարանտինի օրերին «Շախմատ» (Shakhmat) հայկական բրենդի են խմում:

̰
Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար

22:18 01.04.2020

Ապրիլի 10-ից այս կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար: Մինչ այդ այստեղ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

̰
Պարետի որոշմամբ 5 սուպերմարկետների գործունեությունն արգելվել է 6 ժամով

21:51 01.04.2020

Պարետ Տիգրան Ավինյանը մի շարք տնտեսվարողների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Ըստ որոշման՝ վեց ժամով արգելվել են հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝ 1) «Առանցք» ՍՊԸ՝ ք. Երևան, Նորագավիթ 1 փողոց, 1-ին կառույց և ք. Երևան Արշակունյաց 252. 2) «Պրես ստենդ» ՍՊԸ` ք. Երևան, Արցախի 18, Էրեբունի 18/3 և Արմենակյան փողոցի ճոպանուղու հարևանությամբ […]

̰
Վիճաբանություն և կրակոց գյուղմթերքի շուկայում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

21:16 01.04.2020

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ […]

̰
Ոստիկանական ուժերին ավելացվելու են ԱԱԾ-ի, ՌՈ-ի, ԱԻՆ-ի ուժեր․ Տիգրան Ավինյան

21:06 01.04.2020

Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։

̰
Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը  չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում

20:53 01.04.2020

ԱԺ-ում երեկ մի քանի արտահերթ նիստերի արդյունքում ընդունված աղմկահարույց նախագծին այսօր անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարետատանը հրավիրված ասուլիսի ընթացքում: Հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին տեղորոշելու նախագիծը տեղեկությունների բացահայտման մասին չէ, չի ենթադրում հեռախոսազանգերի գաղտնալսում, իսկ հավաքագրված տվյալները ոչնչացվելու են անմիջապես արտակարգ դրության ավարտից հետո: Նախարարը դարձյալ պարզաբանել է մանրամասներն ու պատասխանել լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր. Տիգրան Հակոբյան

20:37 01.04.2020

Արցախի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքն աննախադեպ էր Արցախի ողջ պատմության ընթացքում: Այս մասին այսօր ապրիլի 1-ին, Ստեփանակերտում կայացած համատեղ ասուլիսին ասել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը: Նա իր խոսքում նշել է, որ մշտադիտարկումն Արցախում իրականացվում էր առաջին անգամ, վերգետնյա հեռարձակողների համար մեթոդաբանությունը հանձնաժողովի կողմից մշակվել էր առաջին անգամ, […]

̰
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու. Գագիկ Սուրենյան

20:23 01.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է։ ՍՈՒՏ Է»։  

̰
Ի՞նչ է սահմանում պարետի նոր որոշումը

20:13 01.04.2020

Արտակարգ դրության պարետի որոշմամբ՝ այսօրվանից նոր սահմանափակումներ են գործում։ Մասնավորապես՝ փոփոխություններ են կատարվել տեղաշարժի սահմանափակումների հարցում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պաշտոնական փաստաթղթի կեղծում՝ ապրիլի 1-ի անվան տակ․ Արայիկ Հարությունյան

20:07 01.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա իբր ապրիլի 1-ին արված կատակ է, բայց իրականում հիմարություն, որը կարող է լուրջ վնաս հասցնել համակարգին: Այս վերջին պնդումս պատահական չէ, որովհետև արդեն ստանում ենք բազմաթիվ հաղորդագրություններ ուսուցիչներից, պատգամավորներից, լրագրողներից հեռավարի հնարավոր դադարեցման վերաբերյալ: ‼️Սա պաշտոնական փաստաթղթի կեղծելու փորձ է: ✅Մենք շարունակում ենք հաջողությամբ իրականացնել […]

̰
Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

20:03 01.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումների վերաբերյալ: Նախ անդրադարձ է եղել կառավարության հաստատած միջոցառումների իրականացմանը: Ներկայացվել են ընթացիկ վիճակագրական տվյալներ, այդ թվում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման վերաբերյալ, որի նպատակը ՓՄՁ տնտեսվարողների մոտ կորոնավիրուսի  տարածման հետևանքով կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է: Նշվել […]

̰
Ինսուլտից հետո վերականգնվել են պացիենտի ֆիզիկական ֆունկցիաները, հիշողությունը

19:58 01.04.2020

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը «Ինսուլտից հետո վերականգնվել են պացիենտի ֆիզիկական ֆունկցիաները, հիշողությունը» վերտառությամբ հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Օվսաննան ինսուլտից հետո ինտենսիվ թերապիա է անցել, որից հետո վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Պացիենտի մոտ առկա է մուլտիֆոկալ լեյկէնցեֆալոպաթիա, թրոմբոէմբոլիկ ինսուլտ կիսագնդերի կեղևային ճյուղերում, միջին ուղեղային զարկերակների ավազանում: Մեկ ամսվա բուժման արդյունքում վերականգնվել են […]

̰
«Նորք» ԻԿՀ-ում կորոնավիրուսով հիվանդ 89-ամյա պացիենտ է մահացել

19:55 01.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա […]

̰
150 համակարգիչ է տրամադրվել  Շիրակի մարզի դպրոցականներին հեռավար ուսուցումից հետ չմնալու համար

19:45 01.04.2020

Արտակարգ դրության ընթացքում հեռավար ուսուցումից  մարզի բոլոր աշակերտները պետք է լիարժեք կարողանան օգտվել, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանք  ապահովված լինեն առաջին անհրաժեշտ պայմաններով և տեխնիկաներով, այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ Կարեն Սոսյանը, որն այսօր Շիրակի մարզպետարան էր եկել՝ բերելով ակումբի կողմից 150 համակարգիչ մարզի դպրոցներին նվիրելու: Դրանք […]

̰
Մեր հերոս բժիշկները. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

19:32 01.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել հայ բուժաշխատողների մասին և տեսանյութին կից կատարել հետևյալ գրառումը. «Բայց մեր կամքը ամուր է քարից էլ, Մեր ոգին հանձնվել չգիտի․․․»:  

̰
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի և Երևան-Սևան մայրուղու մոտ գործում են հսկիչ անցակետեր

19:21 01.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ հանրապետությունում երկարացվել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Ըստ այդմ, ժամը 14:00-ից մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են […]

̰
Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ

19:16 01.04.2020

Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23։59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ, այնպես էլ՝ մարզից մարզ։ Որոշման […]

̰
Հայաստանի «կորոնավիրուսային կորը»՝ այլ երկրների համեմատությամբ

19:14 01.04.2020

Կորոնավիրուսի վարակի տարածման արագությամբ Հայաստանը մոտ է արևելաեվրոպական երկրներին։ Այստեղ տեմպերն ավելի ցածր են, քան Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և առավել ևս Միացյալ Նահանգների տեմպերից։ Դա երևում է արդեն հայտնի դարձած «կորերի» միջոցով։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի մեծ է տարածման արագությունը։ […]

̰
BACK_TO_TOP