15:15 31.03.2020
Սիրիացի համայնքային գործիչ Երան Զեյթունցյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Մի շարք քաղաքական մեկնաբանների վերլուծությամբ՝ եթե այս համաճարակը տարածվի Սիրիայում, ապա հետևանքները պիտի շատ ողբերգական լինեն: Մենք էլ ենք դրանում համոզված, քանի որ 9 տարվա պատերազմի արդյունքում մի շարք հիվանդանոցներ և բուժկենտրոններ արդեն գոյություն չունեն, հենց այս պատճառով համաճարակի տարածումը կանխելու […]
15:14 31.03.2020
Սիրիայի Դամասկոս քաղաքում ներքին գործերի նախարարության կարգադրությամբ շարունակվում է պայքարը կորոնավիրուսի դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Սարգիս Բուռունսուզյանը: Նա նշել է՝ առաջին հերթին երեկոյան 18:00-ից մինչ լուսադեմ՝ 06:00-ն, արգելված է տնից դուրս գալ: Երկրորդ կարգադրությամբ արգելվել է Դամասկոսից ելքը այլ քաղաքներ ու գյուղեր և հակառակ ուղղությամբ շարժը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:06 31.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19-ի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:
14:57 31.03.2020
«Արտերկրում գտնվող մեկ ՀՀ քաղաքացի է կորոնավիրուսով վարակվել, նա հիմա լավ է», – այսօր` մարտի 31-ին, արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նրա խոսքերով` այդ քաղաքացին արդեն ապաքինվել է, բոլոր թեստերը բացասական են եղել, և այժմ քայլեր են ձեռնարկվում նրան վերադարձնելու ուղղությամբ: Եղել են ՀՀ քաղաքացիներ, որոնք […]
14:46 31.03.2020
Մենք տիրապետում ենք իրավիճակին և Թուրքիայում ունենք 56 ՀՀ քաղաքացի: Հիմա ակտիվ աշխատանք ենք իրականացնում, նախապատրաստվում է իրենց վերադարձը: Այստեղ նաև խնդրել ենք Մայր Աթոռի օգնությունը այդ խնդիրը լուծելու համար: Այսօր` մարտի 31-ին, արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը: SHANTNEWS.am-ի այն հարցին, որ մեր ունեցած տեղեկություններով՝ Ստամբուլում ապրող հայաստանցիների շրջանում […]
14:41 31.03.2020
ԱԺ նախագահ, իմքայլական Արարատ Միրզոյանը օրինաչափ է համարում կառավարության քայլերը արտակարգ դրության պայմաններում հեռախոսային խոսակցությունները ֆիքսելու վերաբերյալ։ Այս մասին նա այսօր հայտարարեց Ազգային ժողովում կառավարության նախագծի օգտին խոսելիս։ «Անհրաժեշտ է մարդկային կյանքեր փրկելու համար մտցնել որոշ սահմանափակումներ»,- նա փորձեց ամենայն պարզությամբ ասել կարգավորման բնույթը։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ այս կարգավորումը չի նշանակում մարդկանց խոսակցությունները լսել․ […]
14:38 31.03.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Նամակում մասնավորապես ասվում է. «Արդեն ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա և դա կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը: Մենք, իհարկե, ամեն կերպ կխթանենք արտադրության և […]
14:27 31.03.2020
ԱԺ-ն այսօր թեժ քննարկումից հետո չի ընդունել կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը: Խոսքը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծի մասին է, որով առաջարկվում էր արտակարգ դրության ժամանակ ամրագրել քաղաքացիների հեռախոսազանգերը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում նրանց տեղադիրքն ու շփման շրջանակը պարզելու նպատակով: Ընդդիմությունն այն կարծիքն է հայտնել, […]
14:17 31.03.2020
«Մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով ցայսօր Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ քլորոքինի դեղաքանակ, որ պահանջված է աշխարհով մեկ, և որևէ երկրում ձեռք բերելու դժվարություն կա, թեպետ մենք ունենք հետաքրքիր և դրական զարգացում այս առումով»,- այսօր` մարտի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա բարձր գնահատեց պարետատան հետ աշխատանքը՝ մասնավորապես առողջապահության նախարարության և […]
14:06 31.03.2020
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։ Այս մասին հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են […]
14:03 31.03.2020
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» զգուշացնում է. Հարգելի՛ քաղաքացիներ, COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակում օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային իրավիճակի վատթարացմանը: Դիմակները, ձեռնոցները, ինչպես նաև օգտագործված անձեռոցիկները պետք է նետել փակ աղբամանի մեջ: «Ճանապարհային դեպարտամենտը» նաև […]
14:01 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի մասին նոր տեղեկություններ: Մարտի 31-ին թարմացված տվյալներով՝ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 532, Բուժվածներ՝ 30, Փաստացի բուժվողներ՝ 499, Բացասական թեստեր՝ 2533, Մահվան ելքեր՝ 3: Մանրամասները՝ այստեղ:
13:55 31.03.2020
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արարատի մարզպետարանից։ «Այսուհետև այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն։ ❗Նշենք, սակայն, որ կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այստեղ չի իրականացվի»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։
13:43 31.03.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց HighTech Talks (Հայթեք զրույցներ) շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: Այդ մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից: Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով: Նախարարության հաղորդագրության մեջ […]
13:35 31.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 31-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 96 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 31-ի ժամը […]
13:32 31.03.2020
«Ժողովո՛ւրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ: Մանիպուլյացիայից եք խոսում: Երեկ բա բոլորս նույն բանն էինք խոսում, երեկ մանիպուլյացիա չէր, էսօր մեկ էլ արի ու տես՝ մանիպուլյացի է: Նրանո՞ւմ, որ ասում ենք՝ օրենքը չի աշխատի: Հա, չի՛ աշխատի օրենքը, հաստատ չի աշխատի»,- ԱԺ-ում ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: «Ասում եք` թուլացեք ու հաճույք ստացեք, […]
13:31 31.03.2020
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել կոմիտե։ Համաձայնության դեպքում ֆինանսական կազմակերպությունները կարող են տեղեկանքների բնօրինակները ներկայացնել ք․ […]
13:26 31.03.2020
Արտաքին գործերի նախարարությունը բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել ՀՀ քաղաքացիներին Չինաստանից, Իտալիայից և այս գիշեր նաև Կալկաթայից տարհանելու ուղղությամբ: Վերջինը պարետի և ԱԳՆ-ի համակարգմամբ և Մայր Աթոռի ֆինանսավորմամբ է իրականացվել, և Կալկաթայի հայոց բարեգործական դպրոցից վերադարձել են 68 երեխաներ և ուսուցիչներ: Այս մասին մարտի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: «Եթե չկան […]
13:18 31.03.2020
Արցախի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների անցկացման վերաբերյալ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը: «Անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և հանդես գալով հայտարարություններով, որոնք խաթարում են միջազգային միջնորդների ջանքերը՝ թուրքական կողմը լուրջ վնաս է հասցնում ադրբեջանա – ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ Անկարայի ապակառուցողական քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին Թուրքիայի անդամակցության […]
13:13 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հաղորդել կորոնավիրուսային հիվանդության հաստատված նոր դեպքերի մասին: «Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- գրել է նա:
13:06 31.03.2020
Այսօր Արցախում համապետական ընտրությունների օր է: Միաժամանակ անցկացվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Դրանց ընթացքին հետևելու համար SHANTNEWS-ի նկարահանող խումբը Արցախում է: Արցախից տեղեկություններ է հաղորդում SHANTNEWS-ի թղթակից Վահագն Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:58 31.03.2020
Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցությունը դեմ է, որ կառավարությանը տրվի հնարավորություն՝ ֆիքսելու մարդկանց հեռախոսազանգերը։ Կառավարությունը և իշխանական պատգամավորները պնդում են, որ դա հնարավորություն է տալու հետևել կորոնավիրուսի տարածմանը և միջոցներ ձեռնարկել։ «Ես զարմանում եմ՝ ինչ ջանասիրությամբ եք փորձում հիմնավորել այս խայտառակ օրենսդրական նախաձեռնությունը։ Ընդ որում՝ հիմնավորում եք էն պայմաններում, երբ ձեր ֆռակցիայի առաջարկները մերժվել են ․․․ […]
12:47 31.03.2020
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ իրենք կառավարությանն առաջարկել են վերջին 1 տարվա ընթացքում ձևավորված պարգևավճարների ֆոնդն ուղղել սոցիալական փաթեթներին և դրանց ընդլայնմանը: Մարուքյանը հստակեցրել է, որ խոսքը վերաբերում է այն մարդկանց պարգևավճարներին, ովքեր 400 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:45 31.03.2020
Օժանդակություն է տրամադրվելու 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող այն տնտեսավարողներին, որոնք գործում են՝ ?մշակող արդյունաբերության, ?կացության և հանրային սննդի, ?փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, ?զբոսաշրջային ծառայությունների, ?սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ «Օժանդակության վարկերը տրամադրվելու են թույլատրելի ծախսերի իրականացման նպատակով՝ մինչև 36 ամիս ժամկետով, տոկոսադրույքն առաջին երկու տարում լինելու է 0%, իսկ երրորդ տարում՝ 12% տարեկան։ Միջոցառումը […]
12:37 31.03.2020
Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ ընթերցումով է քննարկվում կառավարության այն նախագիծը, որով արտակարգ դրության խայմաններում կառավարությունը կարողանալու է հետևել մարդկանց հեռախոսային խոսակցություններին, առանց դրանց բովանդակությունը բացահայտելու։ Սա ընդդիմադիր պատգամավորներին չի գոհացնում։ Այս նախագիծը համաչափ լուծում չէ առկա խնդրին։ Ազգային ժողովի նիստին այսպիսի կարծիք հայտնեց ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նրա խոսքով՝ սա նաև ուշացած է, քանի […]
12:35 31.03.2020
Արտակարգ դրության պարետատան հերթական ասուլիսն է տեղի ունեցել: Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նա ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվում նախարարության կողմից: Մանրամասները՝ տեսանյութում:
12:30 31.03.2020
Ղազախստանի առողջապահության նախարարությունը TikTok-ում հրապարակված տեսաուղերձի միջոցով բնակիչներին կոչ է արել մնալ տանը: Նախարարությունը չելենջ է սկսել՝ #մնատանըպահպանիրկյանքեր հեշթեգով: Այդ մասին գերատեսչությունը հայտարարել է ինստագրամյան էջում: «Կորոնավիրուսային վարակից մեզ ապահովագրելու համար խնդրում ենք պահպանել անհրաժեշտ կանոնները, մնալ տանը, միմյանցից առնվազն երկու մետր հեռավորություն պահպանել և մեկ վայրում երկու հոգուց ավել չհավաքվել»,- հայտնում են նախարարությունից: Օգտատերերին […]
12:25 31.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ի թիվս այլ ստուգումների` ճանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերում և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմում հասարակական տրանսպորտի այն վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխում են սահմանված քանակից ավելի ուղևոր։ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ճանապարհային ոստիկանները նշված խախտման […]