TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ընդդիմության պահվածքը անհարգալից է ոչ թե մեր իշխանության, այլ ՀՀ հանդեպ․ Սասուն Միքայելյան

18:13 31.03.2020

Թող գային, թող մտքեր արտահայտեին, թող բանավեճ լիներ … Ազգային ժողովի այսօրվա երկրորդ արտահերթ նիստի ժամանակ ընդդիմության բացակայությանն անդրադառնալիս այսպես արձագանքեց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նրա խոսքերով՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց հեռախոսազրույցները ֆիքսելը հնարավորության մի նշույլ կլիներ կորոնավիրուսի հետագա տարածումը թույլ չտալու համար։ «[Ընդդիմության պահվածքը] անհարգալից վերաբերմունք է ոչ թե էսօր մեր իշխանության հանդեպ, այլ […]

̰
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

18:10 31.03.2020

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք: Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, […]

̰
Ընդդիմության բացակայության պատճառաբանությունները ամոթալի են և ծիծաղելի․ Ռուբինյան

18:02 31.03.2020

Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը ծանուցվել է միաժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական Ռուբեն Ռուբինյանը՝ հերքելով ԼՀԿ պատգամավորների պնդումները։ Վերջիններս նշում են, որ իրենց նիստից 5 րոպե առաջ են տեղեկացրել։ Ըստ այդմ՝ ԼՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին։ Ռուբինյանի խոսքերով՝ նման հրատապ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև կորոնավիրուսի ստեղծած […]

̰
Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները

17:58 31.03.2020

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր տնտեսավարողների մոտ իրականացված վառելիքի մանրածախ գների մոնիթորինգի արդյունքները՝ 2020 թվականի փետրվարի 26-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն արձանագրված տվյալների՝ ռեգուլյար 92 տեսակի բենզինի գինը նվազել է 80-50 դրամով, պրեմիում 95 տեսակինը՝ […]

̰
Ինչո՞ւ «Իմ քայլը» չկարողացավ խուսափել օրենքի տապալումից․ Մակունցի պարզաբանումը

17:52 31.03.2020

Ազգային ժողովում արդեն երկրորդ անգամ է ներկայացվում կառավարության այն նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրականացնել քաղաքացիների հեռախոսազանգերի ֆիքսում։ Պատճառն է, որ առաջին ներկայացման ժամանակ դրա ընդունումը տապալվել էր, քանի որ իմքայլական մեծամասնությունը չէր կարողացել ապահովել պատգամավորների ներկայությունը։ Երկրորդ արտահերթ նիստի ընթացքում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պարզաբանեց եղելությունը։ Նրա խոսքերով՝ ընդդիմության չքվեարկելու […]

̰
ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերն ախտահանվել են

17:50 31.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանումներ են իրականացվել Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտից: «Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների […]

̰
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ մարզերի

17:47 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: «Պետք է նշել, որ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ […]

̰
Ազգային ժողովը կրկին կփորձի անցկացնել հեռախոսազանգերը ֆիքսելու մասին նախագիծը

17:40 31.03.2020

Կառավարության առաջարկով Ազգային ժողովը նոր արտահերթ նիստ է սկսել կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների հեռախոսային զանգերը ֆիքսելու նախագիծն ընդունելու համար։ Այդ նախագծի երկրորդ քվեարկությամբ ընդունումը ժամեր առաջ տապալվել էր բավարար կողմ ձայներ չլինելու պատճառով։ Քիչ առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց գրանցում, սակայն այս անգամ էլ նիստին ներկա ԱԺ պատգամավորների թիվը չբավարարեց քվորում […]

̰
ԿԲ նախագահի միակ թեկնածուի թեկնածությունը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

17:36 31.03.2020

ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանի թեկնածությունը քննարկվելու է ԱԺ լիագումար նիստում: «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանը ԿԲ նախագահի միակ թեկնածուն է: Նիստի ժամանակ հանձնաժողովի անդամներին ներկայացվել է նրա կենսագրությունը: Իսկ Գալստյանը խոսել է իր ծրագրային դրույթներից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մոտ երկու օրից աշխատանքի գնալիս պետք է ներկայացվի հատուկ փաստաթուղթ. Տիգրան Ավինյան

17:30 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հիշեցրին՝ Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը Հայաստանում հաստատված դեպքերից մի քանի անգամ պակաս է, պարետային ժամ է մտցվել: Հարցին՝ արդյո՞ք մտադիր չեն նույն կերպ վարվել Հայաստանում, Ավինյանը պատասխանեց, որ պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի՝ տարբեր խանութներում և սուպերմարկետներում: «Մենք նախապես քննարկել ենք և հասկացել ենք՝ […]

̰
Սգում ենք Ձեզ հետ միասին. Երևանի քաղաքապետը ցավակցել է Լևոն Արոնյանին

17:10 31.03.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ցավակցությունն է հայտնել Լևոն Արոնյանին: «Սրտի խոր ցավով տեղեկացա Արիանա Կաոիլիի անժամանակ վախճանի մասին: Արիանան հայաստանյան ու երևանյան հանրային կյանքին ներդաշնակորեն ինտեգրված ակտիվ մարդ էր ու հրաշալի քաղաքացի: Ցավակցություններս սիրելի Լևոն Արոնյանին: Սգում ենք Ձեզ հետ միասին»,- ասված է քաղաքապետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

̰
Կա՞ գործողությունների պլան Բ՝ համաճարակի տարածման ծավալների ավելացման դեպքում. հարց պարետին

17:03 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին այսօր հարց ուղղվեց՝ արդյո՞ք կա գործողությունների պլան Բ՝ այն պարագայում, երբ կորոնավիրուսի համաճարակի տարածման ծավալներն ավելանան: «Մենք մոտեցել ենք երկրորդ փուլի վերջին, մոտենում ենք երրորդ փուլին, որտեղ նախատեսում ենք ամենախիստ սահմանափակումները, ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, տնտեսական գործունեության սահմանափակումներ, անվտանգության և սանիտարահամաճարակային կանոններ, վերահսկողության մեխանիզմներ, տույժ-տուգանքներ»,- ասաց նա: Ավինյանը նշեց՝ հաջորդ […]

̰
Հարուցվել է քրգործ՝ հակառակորդի կողմից զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

16:57 31.03.2020

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել: Միաժամանակ, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներից կրակահերթեր են արձակել զորամասի նշված […]

̰
Հայաստան 60 000 թեստ կբերվի, քննարկվում է տեղում թեստեր արտադրելու հարցը. ՀՀ պարետ

16:51 31.03.2020

«Թեստավորման քանակների ավելացումը մեր գերակա խնդիրներից մեկն է: Երեկ 400 թեստավորում ենք իրականացրել, որն այս փուլում ամենաճշգրիտն է, այն իրականացվում է լաբորատոր պայմաններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ արդեն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրահանգով այս կարողությունների ավելացման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: «Ապրիլի 6-ին ինքնաթիռ ենք […]

̰
Մեկուսացման պահանջը խախտած անձանցից տուգանքը գանձվելու է. ՀՀ պարետ

16:41 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է մեկուսացման պահանջը խախտած քաղաքացիներից հետագայում չգանձվեն տուգանքները: «Եթե մարդիկ հույս ունեն, որ այդ գումարները չեն գանձվելու, նման բան չեմ կարող ասել: Իրականացվելու են վարչական վարույթներ, ամեն դեպքով անհատական որոշում է կայացվելու: Սրանք ինքնանպատակ չեն, մենք բոլոր հնարավոր միջոցներով, կոչերով, սահմանափակումներով, օրենսգրքում փոփոխություններով, բոլոր […]

̰
«Մնա տանը». ի՞նչ է հորդորում Հռիփսիմե Խուրշուդյանը

16:30 31.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթի» եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հորդորը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ելնելով իրավիճակից՝ ես և իմ ընտանիքի անդամները հետևում ենք խորհրդին՝ մնալով տանը, որպեսզի կախենք կորոնավիրուսը: Պահում ենք մեր առողջությունը և մեր […]

̰
Սահմանափակումներն ավելի են խստացվելու, ոստիկանությանը միանալու են այլ ուժեր. Տիգրան Ավինյան

16:25 31.03.2020

«Մենք արդեն իսկ ունենք 532 հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպքեր, մինչ օրս իրականացված թեստերից 2533-ը տվել է բացասական արդյունք: ՄԵնք մարտի կեսերից ունեցել ենք լոկալ տարածում, այսինքն՝ ոչ թե արտերկրից է բերվել, այլ լոկալ տարածումներ ենք ունեցել, ունենք Երևանում և ութ մարզում տարածվածություն: Բոլոր գործողությունները, որ մենք նախատեսում ենք, ունեն գիտական հենք»,- […]

̰
Նախատեսվում են Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթներ

16:16 31.03.2020

Հաշվի առնելով Հայաստան վերադառնալ ցանկացողների պահանջարկի աճն և ընդառաջելով դեսպանության խնդրանքին՝ «Բելավիա» ավիաընկերությունն ապրիլի 5-ին նախատեսված Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթները կիրականացնի ավելի մեծ օդանավերով, քան ծրագրված էր նախապես։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը. «Հորդորում ենք Հայաստան վերադառնալ ցանկացող Նիդեռլանդներում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել վերոհիշյալ թռիչքից։ Տոմսերը կարող եք գնել belavia.by կայքից։ Ընկերության գրասենյակի հետ […]

̰
Շուկայում գնային տատանումները սահմանին գազի գնի վերանայման բոլոր հիմքերը տալիս են. Տիգրան Ավինյան

16:12 31.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպում է լրատվամիջոցների հետ: ՀՀ պարետին հարց ուղղվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ռուսական կողմին ուղղված առաջարկի մասին, այն է՝ սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ սկսելու առաջարկի մասին: Ավինյանը նախ շեշտեց, որ հարցի հասցեատերը Մհեր Գրիգորյանն է, ապա նշեց. «Շուկայում գների տատանումներն այս փուլում արդեն իսկ մեզ տալիս են նախնական վերանայման […]

̰
Ինչպես է պայքարում 9 տարի պատերազմի մեջ գտնվող Սիրիան կորոնավիրուսի դեմ

16:10 31.03.2020

Երեկ Սիրիայում կորոնավիրուսից երկրորդ մարդն է մահացել: 9 տարի պատերազմող երկիրն այս անգամ դիմագրավում է կորոնավիրուսի համաճարակին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ են շատանում կորոնավիրուսով վարակման դեպքերը. ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել

16:09 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց ՀՀ քաղաքացիներին, նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: «Մտածենք ինքներս մեր մասին, մեր հարազատների, առնվազն կամ ամենաշատը տարիքով ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետև նրանք խոցելի են այս հիվանդության առաջ»,- ասաց նա: Փաշինյանը շեշտեց՝ չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա կամ չկա առողջապահական համակարգի […]

̰
Երևան քաղաքի բնակիչը ձերբակալվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով

16:06 31.03.2020

2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ լյարդի վնասումով» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը […]

̰
Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխում

15:57 31.03.2020

2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ. Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07OF707 պետհամարանիշով  ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07Z707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30 խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ: Վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն պատկանում […]

̰
Սիսիանի ոստիկանները բնակարանային գողության ու փորձի դեպք են բացահայտել

15:51 31.03.2020

Մարտի 23-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Սիսիանի Որոտանի փողոցի 23-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա փետրվարին լինգով բացել էր Տորունիք համայնքի 2-րդ փողոցի տներից մեկի մուտքի դուռը, հետո մտել նկուղ, բայց արժեքավոր բան չգտնելով` հեռացել էր: Նյութերի նախապատրաստման ընթացքում իրավապահները պարզել են, որ կասկածվողը գաղտնի […]

̰
Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ. Արսեն Թորոսյան

15:43 31.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»:

̰
ՀՀ քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել

15:33 31.03.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու մասին հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել․ «Նախօրեին տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում ֆիքսվել են քաղաքացու նկատմամբ ոստիկանության գործողություններում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, որոնք ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր […]

̰
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Նիկոլ Փաշինյան

15:31 31.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ տեղեկացնելով, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տավուշի ոստիկանների բացահայտած ապօրինի ծառահատումների հետքերով

15:25 31.03.2020

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, մարտի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգել են Ադամյան փողոցի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Տավուշի մարզի Նավուր գյուղի հանդամասից, բայց համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել հիփոթեքի դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ

15:21 31.03.2020

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար՝ ՀՀ ֆինանսների նախարարի 2015թ․ ապրիլի 2-ի N184-Ն և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ․ ապրիլի 20-ի N278-Ա հրամաններով սահմանված  դիմումները (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի)՝ ստորագրված և սկանավորված, ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Հաշվի առնելով այն […]

̰
«Մնա տանը». ՀՀ-ում ժողովրդի մի հատվածն այնքան էլ լուրջ չի ընդունում տանը մնալու հորդորը. Անդրե Սիմոնյան

15:20 31.03.2020

Հասարակական-քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթ» ՀԸ եթերից տանը մնալու կոչ անել: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք երաժիշտ, The Beautified Project ռոք խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի կոչ-հորդորը. «Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, քանի որ իմ թռիչը չեղարկվեց և ես ստիպված եղա մնալ այստեղ: […]

̰
BACK_TO_TOP