22:56 31.03.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։
22:46 31.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վաղվա դասացուցակը․ «Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք ?Ապրիլի 1-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ??Քիմիա (8-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթներ: Ջուրը որպես լուծիչ ?Մայրենի (2-րդ դասարան) Թեմա՝ «Ծառատունկ» ?Մաթեմատիկա (3-րդ դասարան) Թեմա՝ Գումարման հատկությունների կիրառությունն արտահայտությունների արժեքները հաշվելիս ?♀Ֆիզկուլտուրա?♂ ?11։15-ից եթերում կլինի […]
22:19 31.03.2020
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 20։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76 471 ընտրող: Տոկոսային հարաբերկացությամբ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72,7 տոկոսը: Մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ընտրությանը 39 022 ընտրողից մասնակցել է 27 893 քաղաքացի, այսինքն՝ է 70.6 տոկոս: Ասկերանում ընտրությանը ընտրելու իրավունք ունեցող 12 104-ից մասնակցել է 9611 քաղաքացի՝ 79.4 տոկոս: Հադրութում ընտրությանը […]
22:16 31.03.2020
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է համացանցի միջոցով տարբեր խարդախությունների կամ հափշտակությունների աճ։ Թիրախները հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերից՝ մասնավորապես Facebook-ից՝ օնլայն խաղարկությունների կազմակերպման միջոցով։ Այս եղանակով հափշտակություններ կատարողները սովորաբար օգտագործում են հայտնի մարդկանց անուններ և լուսանկարներ։ Արդեն իսկ գրել ենք Հենրիխ Մխիթարյանի, Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Սերժ Թանկյանի և այլոց անվան նմանությամբ ստեղծված կեղծ էջերի մասին։ Ինչպես տեղեկացնում […]
21:40 31.03.2020
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։․ «Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման […]
21:20 31.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ևս մի քաղաքացի այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ցանկանում եմ նշել, որ բժիշկները պացիենտների վիճակը կայունացնելու համար արել են ամեն ինչ, այդ թվում` սրտանոթային քրոնիկ հիվանդություններով, նախկինում մասնահատված թոքով և ուղեկցող այլ առողջական խնդիրներով […]
21:12 31.03.2020
Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 TC 938 համարանիշի և Opel մակնիշի 36 NR 591 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են՝ վարորդը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, ուղևորը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով […]
21:07 31.03.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել է ՀՀ պարետատան, առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի զարգացման գործընկերներ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների, զարգացման գործակալությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեսակոնֆերանս: Տեսակապի միջոցով կազմակերպված քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Կառավարության կողմից նախաձեռնված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները […]
20:42 31.03.2020
Հայաստանի Հանրապետությունում հեռավար կրթությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի մատչելի դարձնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրել է մի քանի հարյուր սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Այս պահին արդեն ունենք մի քանի հարյուր սարք, որոնք կհատկացվեն այն աշակերտներին, որոնք չունեն հնարավորություն օգտվելու հեռավար կրթությունից: […]
20:21 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էմին Ավետիսյանն ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում:
20:12 31.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 31.03.20թ. ժամը 18-30-ի դրությամբ մուտքերը կազմել են 813.144.843.80դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3051:
19:59 31.03.2020
Գյումրիի կոմունալ ծառայությունը ախտահանում է փողոցները, կանգառներն ու երթուղայինները, որից հետո նոր թույլատրվում է միկրոավտոբուսներին դուրս գալ երթուղի։ Ամեն երթուղու 3 կամ 4 մեքենա է ուղևորներ տեղափոխում։ Մարդիկ տանն են մնում, այդ թվում՝ այն վարորդները, որոնք այն տարիքային խմբում են, որ համարվում են ռիսկային։ Արտակարգ դրության պահանջներին ենթարկվելու զգուշացումներն ու իրազեկումներն ամեն օր են, իսկ […]
19:57 31.03.2020
Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։ Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը […]
19:43 31.03.2020
Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը (անհետաձգելի անհրաժեշտության դեպքերում քաղաքացիները կարող են զանգել անձնագրային և վիզաների վարչության «Թեժ գիծ» ծառայության +374 10 37-02-64, +374 11 37-02-68 հեռախոսահամարներին […]
19:33 31.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Մասնավորապես, ներկայացվել են տնտեսության առանձին ճյուղերում՝ վերամշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում նպատակային ներդրումային/զարգացման ծրագրերի իրականացմանն ու խթանմանը վերաբերող տարբեր առաջարկությունների փաթեթներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել օժանդակության գործիքակազմերին և հետագա գործողություններին: Ի լրումն կառավարության նախորդ նիստում […]
19:30 31.03.2020
Երբ աղմկոտ քաղաքը, թանգարանների ակտիվ ելումուտը ժամանակավոր հանգիստ է վերցրել, արվեստագետի համար լիարժեք է մի բան՝ շարունակ ստեղծագործել: Հենց այսպես է իր ժամանակը տնօրինում գյումրեցի գեղանկարիչ, կավագործության վարպետ Վազգեն Գևորգյանը: Նա փորձում է կենցաղում մոռացված կավե իրերի կիրառումը վերականգնել: Վազգենի համար կավե շաղախի հետ աշխատելը շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Գեղանկարչի՝ վրձնից անցումը խեցեգործությանը իր […]
19:15 31.03.2020
Շիրակի մարզի առաջնային բուժօգնության օղակը և գյուղական մանկաբարձագինեկոլոգիական կետերը կապահովվեն պաշտպանիչ դիմավահաններով, որոնք տեղական արտադրության են՝ պատրաստվել են Գյումրիում: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Գյումրիի խմբավարները դիմավահաններ ստանալու համար դիմել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությանը՝ օգտագործել են եռաչափ մոդելավորման տպիչներ: Ընդամենը 3 օրում պատրաստվել է 80 դիմավահան, որոնք այսօր տրամադրվել են Շիրակի մարզպետարանին՝ համապատասխան բուժհաստատություններին հատկացնելու համար: Եռաչափ […]
19:13 31.03.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց այն նախագիծը, որով առաջարկում է կորոնավիրուսից մահացածներին դիահերձում չիրականացնել։ Օրենքն ընդունվեց իմքայլական 69 պատգամավորների միաձայն կողմ քվեներով։ Օրենքի հիմնավորումն այն է, որ հաստատված կորոնավիրուսով վարակակիրների մահվան դեպքում դիահերձումը հավելյալ ռիսկեր է ստեղծում։ Հայաստանում դիահերձարաններն ապահովված չեն բավարար պայմաններով՝ վարակի տարածումից խուսափելու համար։
19:10 31.03.2020
Վերջերս Facebook սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին։ Սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ […]
19:05 31.03.2020
Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները քաղաքացիները կարող են բողոքարկել կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց։ «Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը […]
18:58 31.03.2020
2019 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող առանձնատան հարակից տարածքում դիմակավորված անձինք, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նպատակով, հարձակվել են նույն քաղաքի բնակչի վրա և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նրանից հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 30.000 ԱՄՆ դոլար գումար: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում […]
18:48 31.03.2020
Վերջին օրերին ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ինչպես մամուլի ու սոցցանցերի, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով ստացել է բազմաթիվ մտահոգություններ՝ կապված ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) որակի ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության հետ: Այս մասին ասվում է կառավարության կայքում: «Հիշեցնում ենք, որ հայաստանյան ալկոգել արտադրող երկու տասնյակ տնտեսվարողների արտադրամասերում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 19 […]
18:38 31.03.2020
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 30.03.2020թ. Ռումինիայում ընդունվել է 4/2020 Ռազմական հրամանագիրը, որով նոր կարգավորումներ են ավելացել COVID-19-ի դեմ պայքարի միջոցառումներում: «Մասնավորապես նշվել է, որ 65 տարեկան և ավելի բնակիչներին կթույլատրվի տնից դուրս գալ նախկինում սահմանված 11:00-13:00 ժամանակահատվածի փոխարեն նաև այլ ժամերի՝ պայմանավորված բացառապես բուժօգնություն ստանալու անհրաժեշտությամբ: Նշվել է նաև, որ […]
18:35 31.03.2020
Ազգային ժողովը նորից առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած այն նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հետևել մարդկանց հեռախոսազանգերին և գտնվելու վայրին կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար։ Իմքայլական պատգամավորներից 69 մարդ քվեարկեց կողմ, մեկը՝ ձեռնպահ։ Նախագիծն արդեն մեկ անգամ ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ իշխանական խմբակցության ձայները չէին բավականացրել, ընդունումը […]
18:33 31.03.2020
Ազգային ժողովի այսօրվա երկրորդ արտահերթ նիստն անցկացվում է առանց ընդդիմադիր խմբակցությունների։ Այս մասին այսօր նիստի ընթացքում ընդգծեց Արարատ Միրզոյանը։ Նա բացատրեց, որ իրենք ևս ուշ են տեղեկացել նիստի անցկացման մասին։ Մյուս կողմից, ըստ Միրզոյանի, նույն նախագծերի վերաբերյալ բուռն քննարկումներ եղել են նաև ընդդիմադիրների մասնակցությամբ, որովհետև երեկվա ու այսօրվա նիստերին հենց նույն նախագծերն են քննարկվել, և […]
18:32 31.03.2020
Այն տվյալները, որ կառավարությունն առաջարկում է հավաքել կապի օպերատորներից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, արդեն իսկ հավաքվում են նույն կապի օպերատորների կողմից։ Նոր տվյալներ չեն հավաքվելու։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նա նաև նշեց, որ իրենց նպատակն է՝ կառավարությանը տալ հնարավորություն այդ տվյալները մեկտեղելու և մշակելու համար։ Եվ եթե մարդիկ կարծում […]
18:31 31.03.2020
ՀՀ պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երևանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ http://hlib.am/20.03.2020.html հղումով։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական և աշխատանքի […]