12:09 31.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախ անդրադարձել է կորոնավիրուսով վարակավածության դեպքերին և վարակված անձանց առողջական վիճակին: Զեկուցվել է, որ առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատներով, 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական […]
12:03 31.03.2020
Արտակարգ ռեժիմի պայմաններում մարդկանց միջև հեռախոսային զրույցները ֆիքսելու նախագիծը փոփոխվել է Ազգային ժողովում երկրորդ ընթերցումից առաջ։ Այս մասին այսօր նախագիծը ներկայացնելիս ասաց արդաարդատության նախարարը։ Նա նշեց, որ դրանցից որոշ կարգավորումներ են հանվել։ Նա ասաց, որ մասնավորապես որոշվել է, որ պետք է հանվի հեռախոսազրույցների ավարտի մասին տեղեկատվության հավաքումը, այսինքն՝ փաստացի հնարավոր չի լինելու պարզել զրույցների տևողությունները, […]
12:01 31.03.2020
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: Այդ մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: «Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված […]
11:59 31.03.2020
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը ցավակցել են Լևոն Արոնյանին` կնոջ՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Սիրելի Լևոն, Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։ Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․ Ես […]
11:58 31.03.2020
ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին` կնոջ` Արիանա Կաոիլիի անժամանակ մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից, Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին. «Սիրելի՛ Լևոն, Մեծ է կորուստը, և դժվար է գտնել […]
11:52 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական խոսք է հղել գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան կապակցությամբ․ «Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից: Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ […]
11:43 31.03.2020
Facebook-ի հայ օգտատերերը հրապարակել են տեսանյութ Գյումրիից, որտեղ, ինչպես և հանրապետության ողջ տարածքում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով քաղաքացիների տեղաշարժի համար սահմանափակումներ են կիրառվում, հայտնում է Русарминфо-ն: Տեսանյութում մի հոգևորական (ենթադրաբար ռուսական ուղղափառ եկեղեցու) քաղաքում տեղաշարժվում է էլեկտրական սկուտերով: Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, ի տարբերություն ոտքով քայլելուն, չի արգելում սեփական տրանսպորտային միջոցով տեղաշարժը։ 102-րդ ռուսական ռազմակայանը […]
11:42 31.03.2020
Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է այն նախագիծը, որով կառավարությունը հիմք է ունենալու հետևելու մարդկանց զանգերին՝ այդ զանգերի ժամերին, տևողություններին, զրուցակիցներին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ երեկվանից ամբողջ օրը հետևել է այդ հարցով իրենց ուղղված քննադատություններին։ Նա նշեց, որ բարձր է գնահատում այդ հանգամանքը, քանի որ դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները […]
11:29 31.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը […]
11:17 31.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տվյալներ է ներկայացրել Տավուշում երեկ հակառակորդի կրակոցից վիրավորված 14-ամյա տղայի առողջական վիճակի մասին: «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն […]
11:14 31.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհրապարակվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը 482 էր:
10:57 31.03.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով շրջանառվող կեղծ լուրերին, թե ՀՀ որոշ զորամասերում կորոնավիրուս է տարածվել: «Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված զորամասերը։ […]
10:35 31.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից ներկայացված և Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է․ ✅Օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: ✅Այս նախագիծը չի՛ ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում։ Նախագծով առաջարկվող միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ […]
10:20 31.03.2020
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը երեկվա սահմանային միջադեպի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․ 1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսևորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում […]
10:08 31.03.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Սրտի կսկիծով ու խորը ցավով տեղեկացա Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան մասին։ Պետք է ասեմ, որ անձնապես եմ ճանաչել Արիանային. դեռևս երկու տարի առաջ էի ծանոթացել նրա […]
08:50 31.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանի կնոջ մահվան կապակցությամբ․ «Մեր լավ ընկերը` Արիանան, մի լուսավոր մարդ… գնաց մեզնից: Խոսքեր չեմ գտնում: Ցավակցում եմ Լևոն Արոնյանին և նրանց հարազատներին ու Արիանային ճանաչող բոլոր մարդկանց»: https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3631031880301846/?type=3&theater
08:43 31.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել […]
08:29 31.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ենթարկել է ուսումնասիրության հրատապության կարգով: Մարդու իրավունքների պաշտպանի նախնական գրավոր առաջարկություններն ու դիտողությունները մարտի 28-ին՝ շաբաթ օրը ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ մանրամասները փոխանցվել են մարտի 29-ին՝ կիրակի օրը տեղի ունեցած աշխատանքային […]
01:34 31.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին։ Լևոն Արոնյանը գրառում է կատարել․ «Խոսքեր չկան՝ արտահայտելու այն վիշտը, որ պատել է ինձ կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որն ապրեց մի գեղեցիկ կյանք։ Սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»։ I have […]
01:16 31.03.2020
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին մահացել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը։ I have no words to express the grievance over my wife Arianne’s death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life… I love you honeybun, sleep tight…. […]
00:00 31.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 30-ի կեսօրից հետո, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մարտի 30-ի կեսօրից հետո, […]
23:56 30.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։ Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել […]
23:49 30.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու […]
23:34 30.03.2020
Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրը։ Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի վաղ Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական […]
23:24 30.03.2020
Պարետը որոշել է արտակարգ դրության պայմաններում մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն արգելել 6 ժամով: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 […]
23:13 30.03.2020
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը: Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը։ Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ […]
23:06 30.03.2020
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է։ «Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- գրել է նա:
22:54 30.03.2020
Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից: Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
22:36 30.03.2020
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։