TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+21.54 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նախագծերի դրամաշնորհների մրցույթի մանրամասները

15:49 30.03.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացնում է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով հայտարարված դրամաշնորհների մրցույթի մանրամասները։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։ Դրամաշնորհներ են ստանալու նորարարական և արդյունավետ լուծումներ առաջարկած ընկերությունների նախագծերը`22 մլն ՀՀ դրամ ընդհանուր բյուջեով։ Մասնակից հայտերի գնահատումը իրականացվելու է 2 փուլով։ Առաջին փուլով գնահատվելու է նախագծի օգտակարությունն ու իրագործելիությունը։ Հաջորդ […]

̰
Կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև վարձու աշխատողներին

15:44 30.03.2020

Գործադիրը այսօր` մարտի 30-ի արտահերթ նիստում, հավանություն տվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեմ 8-րդ միջոցառման ծրագրին: Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի՝ ավելի շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին։ Մասնավորապես, խոսքը հյուրանոցային և հյուրատնային, հանրային սննդի, զբոսաշրջային, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, մանրածախ առևտրի ծառայություններ մատուցող աշխատողների և ԱՁ-ների մասին է։ «Սա […]

̰
Դիլիջանի 3 քաղաքացիներ կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար

15:43 30.03.2020

Մարտի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Դիլիջանի 3 քաղաքացիներ վիճաբանել էին, որի ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ճշտել են վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել ատրճանակն ու հայտնել, որ ինքն է […]

̰
«Մնա տանը». Բոլորս պետք է մնանք տանը, որովհետև տանը ապահով է. Վահե Զիրոյանի հորդորը

15:40 30.03.2020

Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]

̰
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին

15:33 30.03.2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իրենց երախտագիտությունն են հայտնում բուժաշխատողներին անձնուրաց աշխատանքի համար: Մենք սատարում ենք ձեզ՝ մնալով տանը, փորձելով կանխարգելել կորոնավիրուսի տարածումը, այդպիսով նաև թեթևացնելով ձեր գործը: Առողջություն բոլորին։ Իսկ այս կատարումը թող ոգեշնչի բոլոր բուժաշխատողներին։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ո՞րն է «Ազգային երգիչ» նախագծի անդամների կոչը

15:19 30.03.2020

Շանթ ՀԸ «Ազգային երգիչ» նախագծի անդամները ևս կորոնավիրուսի վարակակիր մեր բոլոր հայրենակիցներին մաղթում են առողջություն  և բոլորին կոչ են անում հաճախ լվացվել, մնալ տանը և լսել ազգային երաժշտություն․ «Վերքիս դեղ ու սպեղանի, ախ իմ հայրենիքի ջուրը … ? ??? ??Հաճախ լվացվեք, ?տանը մնացեք և ???լսեք մաքուր ազգային երաժշտություն»,- գրված է նախագծի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/azgayinergich/videos/928071090970208/?__xts__[0]=68.ARCke32CFOTDZ8fgVdBf5hIehbETT5Jbc_E3sOi6Eb5WYWE_jbTHCD7uNoEgXZqGq1cjtdmltV66UfLsiXPpbZMY-DE4v7yhKTjS11JJ-T_6fSJ0qHjikWYdlC9kcSOgxfEVnB5MvEiJ52QcO7pIO1sBBWV1s7o8i-OoFWfhIyeAkr7TW8WU98AITRbLrC9oLERAR8-KzzC5BjEsu1Uf46AQL1uRyXMQ-zh3MbmYcMVcn_3Id6eZ-erTDDLzEr4NlFxWevsyq99tRg5K7sTfj1sJD9KQVOas1UKfRC8pGVUdeklv86HOx5ik7OqKfNy7r0wJQQjykcMzKC0raYkPfb8eREIYszcDqVIBKA&__tn__=-R

̰
Ոստիկաններն անասնագողության դեպք են բացահայտել

15:15 30.03.2020

Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել: Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մարտի 28-ին՝ ժամը 10։30-ին, Գյումրիի Անտառավան փողոցից բերման են ենթարկել 26 և 44 տարեկան երկու քաղաքացիների, որոնք խոստովանել են, որ մարտի 26-ի գիշերը, դռան փականը տեխնիկական […]

̰
Կանխատեսում ենք մասսայականություն. Մհեր Գրիգորյանը՝  հակաճգնաժամային ծրագրերին մասնակցության թվի մասին

15:14 30.03.2020

Պարետատան ասուլիսի այսօրվա հյուրը եղել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա ներկայացրել է կառավարության՝ կորոնավիրուսի հակազդմանն ուղղված հակաճգնաժամային 8 ծրագրերը: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ դրանցից 4-ը սոցիալական բնույթ ունի, 4-ն ուղղված է տնտեսություն հավելյալ միջոցներ ներարկելու նպատակին: «Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառուն ունի 8-րդ գործիքը: Այստեղ շահառուների թիվը գերազանցում է 100 000-ը: Շահառուների թիվը հստակ է, […]

̰
Հազար ու մի բան կա, որով մարդը կարող է զբաղվի. տանը մնալ հորդորում է նաև Ն․ Ծատուրյանը

15:11 30.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու սպորտային հայտնի գործիչները շարունակում են հենց «Շանթի» եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք հայ թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հորդոր-խորհուրդը։ «Շատ լավ ժամանակ է կարդալու, զբաղվելու սիրած գործով․ ֆիլմեր նայել, մտնել ինտերնետ ու նորություններ […]

̰
Մի քանի հարց, որ կառաջարկեի տալ կառավարությանը. Շուշան Դոյդոյան

14:55 30.03.2020

«Ինֆորմացիայի ազատեության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ հարցադրումներն է ուղղել կառավարությանը: «Մի քանի հարց, որ կառաջարկեի պատգամավորներին տալ կառավարությանը Անձնական տվյալներին առնչվող օրինագիծը քննարկելիս. 1. Կոնկրետ ո՞ր մարմիններն են ունենալու մուտք մշակված անձնական տվյալներին։ Ընդ որում, այդ մարմինների ցանկը պետք է սահմանված լինի օրենքով, ոչ թե կառավարության որոշմամբ, ինչպես նախատեսում է […]

̰
Արմեն Սարգսյանը Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

14:41 30.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված […]

̰
Հերձումը ցույց տվեց, որ մահվան պատճառը հերձումն էր. պատգամավորն անեկդոտ հիշեց

14:30 30.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանելու մասին նախագծին, նշեց. «Ես հիմնավորումից հասկացա մի բան՝ չունենք պայմաններ: Է, ստեղծեք պայմանները, վաղը, մյուս օրը կարող են ասել՝ չունենք պայմաններ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»: Վարդանյանը շեշտեց՝ հիմնավորումները երբեմն շատ ավելի կարևոր են: Նրա համոզմամբ՝ պետք է հստակ հասկանան, թե ինչի համար է […]

̰
Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

14:20 30.03.2020

2020 թվականի ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից: Միևնույն ժամանակ, հիշեցնենք, որ հանրապետությունում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով […]

̰
100 000 դրամի չափով միանվագ աջակցություն կտրամադրվի աշխատանք չունեցող այն հղիներին, որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում

14:18 30.03.2020

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կառավարությունը հաստատել է ճգնաժամային 8 միջոցառում, որոնցից 4-ն ունեն տնտեսական աջակցության բնույթ, իսկ մնացած 4-ը՝ սոցիալական աջակցության։ Այս մասին մարտի 30-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մոտ 25 մլրդ դրամ կհատկացվի տնտեսական աջակցության համար, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության։ Եվս 80 մլրդ դրամ կհատկացվի տնտեսության վերաձևավորման ծրագրերի համար։ […]

̰
«Նորք» ԻԿՀ-ի անձնակազմը ընդմիջման ժամանակ

14:12 30.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի անձնակազմը լուսանկար է հրապարակել, որին կից գրված է․ «Անձնակազմը ընդմիջման ժամանակ, հեռավորությունը պահելով»։

̰
Փոխհատուցում բուժաշխատողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար. Նաիրա Զոհրաբյանի առաջարկը

14:08 30.03.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից կոչ արեց սոցիալական պաշտպանվածության երաշխիքներ տրամադրել բժիշկներին: «Այսօր բժիշկները ծառայում են առաջնագծում: Այո, սա պատերազմ է, այսօր առաջնագծի մեր զինվորները բժիշկներն են, նրանք պետք է ունենան սոցիալական պաշտպանվածության նույն երաշխիքները, ինչ հայրենիքի պաշտպանության համար: Կարծում եմ՝ բոլորդ գիտեք, թե այս պահի դրությամբ արդեն քանի բուժաշխատող […]

̰
Կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ում քննարկում են կառավարության նախագիծը

13:55 30.03.2020

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց դիահերձում չանել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց՝ գերադասելի է հատուկ ուշադրություն դարձնել հիվանդների հետ շփում ունեցող բուժաշխատողների պաշտպանությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մի հիպոթետիկ օրինակ բերեց՝ եթե կա մեկը, ով վաղուց ցանկանում էր սպանել մեկ այլ […]

̰
Կառավարությունը օժանդակություն կտրամադրի սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին

13:50 30.03.2020

ՀՀ կառավարությունը օժանդակություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած քաղաքացիներին: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն […]

̰
Նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիներին

13:48 30.03.2020

Այսօր` մարտի 30-ին, կառավարության արտահերթ նիստում քննարկվում է հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Նախագծերից առաջինը, որը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառումն է, հաստատվեց: Այն ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Բոլոր ծրագրերը վերաբերում են ֆորմալ զբաղվածություն ունեցող անձանց»,- ասաց նախարարը, իսկ վարչապետն ուղղեց` օրենքով սահմանված կարգով արձանագրված դեպքերին: Ներկայացված նախագծով առաջարկվում է […]

̰
Հայաստանում ևս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս․ ՊՆ խոսնակ

13:42 30.03.2020

Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում […]

̰
Արցախ գործուղված մեր գործընկերներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել. ԱԺ նախագահ

13:33 30.03.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ: Նա հիշեցրեց՝ ԱԺ-ն Արցախ դիտորական առաքելություն իրականացնելու համար պատվիրակություն պիտի ուղարկեր: Վերջիններս թեստավորվել են, ռապիդ թեստերը երկու գործընկերոջ մոտ դրական պատասխան են ցույց տվել, ապա անցել են մյուս թեստը՝ կասկածը հերքելու համար: «Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, գիշերը ինձ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ այս կրկնակի թեստավորման […]

̰
Չի կարելի կարևոր գործերը թողած՝ թիթեռ նկարել. Նաիրա Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

13:21 30.03.2020

«Պարո՛ն նախարար, հետ տարեք այս նախագիծը: Սա ուղղակի հետընթաց է ժողովրդավարությունից: Դուք աննպատակ, անիմաստ գործ եք անելու: Էն հսկայական ռեսուրսները, որ ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին թեստեր դնելու համար, օրավարձով աշխատողներին տվեք»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը՝ կորոնավիրուսով վարակված […]

̰
Այս պահին շուրջ 24 000 աշակերտ ունի համակարգչի խնդիր. կառավարությունում անդրադարձան հեռավար կրթության խնդրին

13:13 30.03.2020

Մարտի 30-ին գումարված արտահերթ նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ այսօր արդյունավետ կերպով իրականացվում է հեռավար կրթությունը` ապահովելով մեծ թվով աշակերտների ներգրավվածություն: «Իհարկե, կա նաև խնդիր ինտերնետ կապի և սարքերի հետ կապված, բայց հիմա հընթացս մենք հանդես ենք գալիս մի նախաձեռնությամբ, որով հավաքագրում ենք համակարգիչներ, խոսել ենք միջազգային […]

̰
Կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն. Վլադիմիր Վարդանյանը կողմ է, որ իր զանգերը ֆիքսեն

12:50 30.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն այսօր, ԱԺ ամբիոնից արձագանքելով կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման շրջձանակը պարզելու համար հեռախոսազանգերն ամրագրելու առաջարկին, հայտարարեց. «Ժողովո՛ւրդ ջան, կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, նրանք չեն ուզում ինչ-որ բան թաքցնել, գողոնը թաքցնել: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ տալիս եմ իմ համաձայնությունը, կամավոր, որ իմ վերաբերյալ փաստերը հավաքվեն, տալիս եմ, քանի որ […]

̰
Արսեն Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

12:46 30.03.2020

Այս պահին կորոնավիրուսի 482 հաստատված դեպք կա, որից 58-ը` մեկ օրվա ընթացքում, 30 հոգի արդեն բուժվել է: Մարտի 30-ին`  Կառավարության արտահերթ նիստի մեկնարկին, տեղեկացրեց aռողջապահության նախարար Արսեն Թորոսյանy: Հաստատված դեպքերի թվում կա նաև մեկ զինծառայող: «58-ից 25-ը եղել է կարանտինում, 31-ը, որոնց մեջ նաև բուժաշխատող կա, նորից այնպիսի անձիք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում […]

̰
Սա անիմաստ կարգավորում է. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին

12:36 30.03.2020

Խորհրդարանում թեժ քննարկումների առիթ է տվել կառավարության ներկայացրած նախագիծն այն մասին, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփման շրջանակը պարզելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները հատուկ հավելված ներբեռնեն: Այն հնարավորություն կտա լսել հեռախոսազանգերը և ծանոթանալ հաղորդագրություններին: Նախարարը վստահեցրել է՝ դրանց բովանդակությանը չեն ծանոթանալու, իսկ արտակարգ դրության ավարտից հետո հավաքված տվյալները ոչնչացվելու են: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության […]

̰
Հեռախոսազանգերը լսելու արդյունքում հավաքված տեղեկությունն այլ նպատակով օգտագործելը քրեորեն պատժելի է. նախարար

12:12 30.03.2020

ԱԺ-ն այսօր օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկել է «Արտակարգ դրության  իրավական ռեժիմի մասին» և «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացոսւմներ կատարելու մասին հարցը: Ինչպես ներկայացրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այն նախատեսում է միջամտություն մարդու անձնական տվյալներին համաճարակի կանխարգելումը կազմակերպելու նպատակով: «Նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, կյանքի […]

̰
Ախտահանվում է ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը

12:00 30.03.2020

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ախտահանվում է ՍԱՏՄ Բագրատաշենի սահմանային հսկիչ կետը՞

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք. ԱՆ խոսնակ

11:54 30.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ թարմ տվյալներ: «Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ. Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է նա: Հիշեցնենք, որ […]

̰
Կորոնավիրուսով վարակված անձի հետ շփումը բացահայտելու համար կֆիքսվեն հեռախոսազանգերը. Ռուստամ Բադասյան

11:51 30.03.2020

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգային հարցերը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել: Ի թիվս այլ հարցերի, նշվեց նաև՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը նաև հերձման ընթացքում կարող է տարածվել, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել: Արդարադատության նախարարը […]

̰
BACK_TO_TOP