TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի և Կրետեի ուխտավոր հայորդիներին

21:40 02.11.2024

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. […]

̰
Շահագործման է հանձնվել հերթական նորակառույցը. ՊՆ

21:08 02.11.2024

ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է զորամասի հերթական նորակառույցի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

20:09 02.11.2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:

̰
Բաց քննարկում՝ «Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով

16:30 02.11.2024

«Բժշկական զբոսաշրջության զարգացումը Հայաստանում» թեմայով քննարկմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ  մասնագիտական այն պոտենցիալն ու ձեռքբերումները, որ ունի Հայաստանը բժշկության ոլորտում, պետք է որպես մտավոր կապիտալ արտահանվի բժշկական զբոսաշրջության տեսքով։ «Այս ոլորտում դեռ հեռու ենք ցանկալի արդյունքներից, բայց վստահաբար ունենք դրա մեծ ներուժը և ժամանակն է առաջ շարժվելու»,-ասել է նախարարը: Բաց քննարկումը կազմակերպել […]

̰
Կոտայքի մարզում «Toyota Corolla»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա

16:19 02.11.2024

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Միքայել Գ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Երևան Մ4 ավտոճանապարհից դեպի Հրազդան տանող ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել հողաթմբի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ […]

̰
Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվեն

15:54 02.11.2024

Շտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդը

15:32 02.11.2024

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները […]

̰
Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը

15:21 02.11.2024

Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:

̰
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

15:10 02.11.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է` մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկրի լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

14:39 02.11.2024

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ

14:30 02.11.2024

Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ: «Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասվում է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Հիշեցնենք՝ նոյեմբերի մեկին 14 մարդ էր զոհվել Սերբիայի […]

̰
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:20 02.11.2024

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Նոյեմբերի 4-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

11:26 02.11.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Նուբարաշենի խճ․ 1, 2, 3, 4, 5 շենքեր, 11։00-17:00 Աբելյան փ. 9, 11, 13 շենքեր, Շինարարների փ. 22, 24, 26, 28, 28/3, 32 շենքեր, Ռ․Մելիքյան փողոց մասնակի, Սեբաստիայի փ. 18, 18Ա, […]

̰
Հաջորդ COP-ը տեղի կունենա 2026 թվականին Հայաստանում

23:55 01.11.2024

Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար, COP16-ի նախագահ Սուսանա Մուհամադն իր շնորհավորական ուղերձն ու բարեմաղթանքներն է հղել Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին` քվեարկության արդյունքում հաղթանակ տանելու և Կողմերի հաջորդ համաժողովը Հայաստանում հյուրընկալելու առթիվ։ Ի պատասխան Արա Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Մուհամադին ջերմ ընդունելության և կամային ու […]

̰
Ամրագոտին կյանք է փրկում․ ՆԳՆ

22:16 01.11.2024

Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է։ Ներքին գործերի նախարարության իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։ «Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում»,-ասվում է ՀՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

̰
Տեղի է ունեցել «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ընթրիքը

22:08 01.11.2024

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Երիտասարդի երազանք» նախագծի բարեգործական ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ գործարար, ինչի արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը հավաքել է 62 մլն դրամ: «Այս ծրագիրը մեծ կարևորություն ունի ոչ միայն «Իմ Քայլը» հիմնադրամի, ոչ միայն ծրագրի շահառուների համար, որոնք կստանան դրամաշնորհներ, այլ նաև մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, մեր երկրում բարեգործության մշակույթ ձևավորելու […]

̰
Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած

21:52 01.11.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1974 թվականին ծնված Վաղինակ Քարամյանը։ Նա հոկտեմբերի 20-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Վաղինակ Քարամյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Նոր Նորքի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

̰
Կոչ ենք անում զերծ մնալ ՄԻՊ հաստատության հեղինակությունն արատավորող անհիմն հայտարարություններից․ ՄԻՊ աշխատակազմ

21:28 01.11.2024

«Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիմաց տեղի է ունեցած բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներն անթույլատրելի և իրականության հետ աղերս չունեցող գնահատականներ են հնչեցրել Պաշտպանի և ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով ստվերել կառույցի անկախությունն ու անաչառությունը: Վերոնշյալի հաշվառմամբ և Պաշտպանի գործունեությանը կոնկրետ քաղաքական դերակատարների կողմից միջամտելու շարունակական պրակտիկան նկատի ունենալով՝ կոչ ենք անում զերծ մնալ […]

̰
Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ

21:20 01.11.2024

Հոկտեմբերի 31-ին Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած […]

̰
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նպատակով նախագծերի ներկայացման բաց մրցույթ

21:12 01.11.2024

Միսաք Մանուշյանի ստեղծվելիք կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլ-հասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի […]

̰
Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ

21:04 01.11.2024

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող ֆիզիկական անձանցից մաքսային մարմինը կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և […]

̰
Հայաստանում կանցկացվի «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով միջազգային համաժողով

20:40 01.11.2024

Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդիի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ՝ Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ «Արժանապատիվ աշխատանք. ուղի դեպի սոցիալական արդարություն» խորագրով։ Միջոցառումը կիրականացվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստան են այցելել […]

̰
ՄԻՊ-ը ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալված 9 անձի վերաբերյալ հայտարարություն է տարածել

20:24 01.11.2024

2024 թվականի հոկտեմբերի 31-ին զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական հարթակներում տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա ապօրինի կերպով հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել 9 անձ: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ: Նույն օրը նշված անձանց ձերբակալման իրավական հիմնավորվածության […]

̰
Գևորգ Պապոյանը այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ

20:08 01.11.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզի գինեգործարաններ: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Նախարարը նախ այցելել է Բամբակաշատ գյուղում գործող Ջրաղացպանյանների գինեգործարան, շրջել ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացներին։ Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, […]

̰
Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումներն ամփոփել են հոկտեմբեր ամիսը

19:47 01.11.2024

Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ հոկտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ոչ միայն ապահովել հասարակության և պետական կառույցների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցում, այլև հնարավորություն են տալիս արագ արձագանքել, նվազեցնել հետևանքները և ապահովել բնակչության պաշտպանվածությունը։ Ամսվա ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից […]

̰
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին

19:39 01.11.2024

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

19:21 01.11.2024

Ազգային ժողովն ամբողջությամբ և միաձայն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

19:14 01.11.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ:

̰
ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

19:08 01.11.2024

Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

18:46 01.11.2024

Հայաստանում սոցիալական բնակարանային ապահովման քաղաքականության բարելավման և զարգացման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու CRS-United States Conference of Catholic Bishops-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթի շրջանակում կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը՝ Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի և դրա կառավարման շարունակական զարգացման նպատակով։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կստեղծի Հայաստանում կիրառել […]

̰
BACK_TO_TOP