11:13 01.11.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟏𝟏.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟏𝟓.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟕.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […]
10:43 01.11.2024
Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը’ […]
10:09 01.11.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
23:12 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և կառավարության կուսակցական անդամները։ Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ-ում այսօր կրկին […]
22:56 31.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանը․ «Իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ասված խոսքերն այն բանաձևն են, որով մենք այս պահին էլ առաջնորդվում ենք: Մենք պատրաստ ենք Եվրոպական միությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ տա: 2024 […]
22:48 31.10.2024
ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը պաշտոնականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը: «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնակարգը պաշտոնականացնելու համար՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի […]
22:32 31.10.2024
Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կոչ է արել հայկական կոնյակը չանվանել կոնյակ, քանի որ, ինչպես ինքն է ասել, մենք չունենք դրա իրավունքը: Նիկոլ Փաշինյանը նշել է որ հայ արդադրողները խնդիրներ են ունենում արտերկրում ոգելից ընպելիքի անվան հետ կապված: Վարչապետի խոսքերով, «Կոնյակ» անունը ֆրանսիացի արդյունաբերողների մենաշորհն է ու մենք դա պետք է հարգենք: Ինչո՞ւ է մենաշնորհ: Թեմային՝ […]
22:08 31.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Արգիշտի փ. 36 շենք, Արգիշտի փ. 48 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Իսակովի պող. 10-60 առանձնատներ, Կալենցի նրբանցք 3-47/3 առանձնատներ, Ռուբինյանց փ. 8-10, 12-16/1, 22-28 շենքեր, Գոգոլի փ. 5Ա-9, 85, […]
21:27 31.10.2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացների շարքը, որն իրականացվում էր հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։ Դասընթացների ավարտի կապակցությամբ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանի մշակույթի գործիչների միության անդամները և հավաստագրեր շնորհել […]
21:19 31.10.2024
Հայաստանի ԱԳ նախարարն այսօր խորհրդարանում դարձյալ զգուշավոր լավատեսությամբ հայտարարեց, որ մոտ ապագայում Ադրբեջանի հետ կկարողանան մեկ-երկու ձևակերպումների շուրջ հասնել համաձայնության և ստորագրել խաղաղության պայմանագիրը: Միաժամանակ COP 29-ին Երևանի մասնակցությունը դեռևս հաստատված չէ: Գնա՞լ այդ համաժողովին մասնակցելու, թե՞ ոչ. այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
20:55 31.10.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությունը։ Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Երվանդ Մանարյանի արձանի տեղադրումն իրականացվել է նրա ծննդյան 100-ամյակի միջոցառումների շրջանակում: «Արձանները մի կողմից կոչված են ընդգծելու մարդու ներկայությունը, բայց շատ հաճախ լինում են դեպքեր, երբ դրանք մարդուն հեռացնում են իրականությունից: Կարծում […]
20:39 31.10.2024
ՀՀ ԱԳ նախարարի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ պատգամավորի կողմից հնչել է հարց COP29 համաժողովի առնչությամբ. «Հայաստանի համաձայնությամբ Ադրբեջանում նոյեմբերին COP29 նիստը պետք է կայանա, և այդ ժամանակ մենք հիշում ենք, որ նաև ազատ արձակվեցին պահվող անձինք, ովքեր Ադրբեջանում բանտարկված էին։ Հիմա մեր մասնակցությունն առիթ չէ՞ […]
20:23 31.10.2024
Նոյեմբերի 26-ին, ժամը 17:00-ին ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանատանը նախատեսվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հանդիպումը Գերմանիայում հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն ՀՀ ներդրումային միջավայրին, պետական աջակցության ծրագրերին, բիզնեսի զարգացման, գյուղատնտեսության, տեքստիլ և այլ ոլորտներին առնչվող հարցեր։ Նախարարը կներկայացնի 2025թ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները։ Հանդիպումը տեղի է ունենալու հարցուպատասխանի ձևաչափով։ Հասցե` ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատուն […]
20:15 31.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ-ի զեկույցում ասել է․ «Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է և, ըստ էության, պայման կամ նախապայման, եթե կուզեք, առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, և այստեղ մենք իհարկե, […]
19:47 31.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության […]
19:41 31.10.2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում։ Գլխավոր հանձնակատարն այցելել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանի և Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանն ու Բրազիլիայի […]
19:32 31.10.2024
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում: Նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավորություն […]
19:25 31.10.2024
Իրավապահ կառույցների գործունեության վերաբերյալ հանրության կարծիքը վերլուծելու, դրա հիման վրա բացթողումները շտկելու, աշխատանքները լավարկելու հնարավորություն է: Նման հնարավորություն էր նաև սեպտեմբերի 13-25-ն անցկացված հարցումը: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ անցկացված «Հանրային կարծիքի ուսումնասիրություն. Հայաստանի առկա բնակչություն» հարցման արդյունքների համաձայն՝ ՀՀ պետական կառույցների աշխատանքի վերաբերյալ գոհունակության ցուցանիշով ՆԳՆ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմիններից առաջինն է: Հեռախոսային հարցմանը […]
19:20 31.10.2024
Փոքր մակերես զբաղեցնող բնակարաններն ունեն մեծ պահանջարկ: Շտապեք ձեռք բերել այս փոքրիկ, սակայն մաքսիմալ հարմարավետ գծագրված բնակարանը, որտեղ ամեն մի սանտիմենտրն օգտագործված է արդյունավետորեն: Համալիրի հասցե՝ Սևանի 21 Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02 Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00:
19:14 31.10.2024
ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։ «Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Մինչդեռ երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։ Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը […]
18:58 31.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Դիլիջան համայնքի բնակչին պատկանող ավտոտնակը պայթեցնելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 04։30-ին, Դիլիջան համայնքի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ […]
18:51 31.10.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին Աբովյանի քննչական բաժնի, ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների և մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հոկտեմբերի 30-ին Երևանի Թևոսյան փողոցում, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվեցին և, իրենց վարած «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կոտայքի բաժին ներկայացվեցին 52 և 53 տարեկան երկու […]
18:44 31.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Արձանի բացման արարողությունն իրականացրել են Ժաննա Անդրեասյանը և Երվանդ Մանարյանի որդին՝ Քրիստ […]
18:37 31.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել Թուրքմենստանում և Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպաններ նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Արսեն Ավագյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)։ […]
18:30 31.10.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Գրիգոր Հակոբյանին նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան […]
18:25 31.10.2024
Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above […]
18:12 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին` ժամը 11:12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի թիվ 5 շենքի շքամուտքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:22-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է թիվ 5 շենքի մուտքի փայտե […]
18:06 31.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, […]
17:46 31.10.2024
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։ Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Խուան Կարլոս Կաստրոյի հետ։ Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել բնության […]