17:12 04.11.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ի թիվս 8 երկրի 42 ներկայացուցչի (Վրաստան, Պակիստան, Ղազախստան, Թուրքիա, Ուզբեկստան, Տաջիկստան, Ադրբեջան), մասնակցել են Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվող «Լավագույն ուսուցում անվտանգ սննդի համար» սեմինարին: Քննարկվել են Եվրոպական Միության օրենսդրական կարգավորումները՝ կենդանիների և կենդանական ծագման սննդամթերքի ներմուծման նոր պահանջները՝ հիմնված հակամանրէային կայունության դեմ պայքարի գլոբալ գործողությունների ծրագրի վրա, կենդանիների […]
17:06 04.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Գազել»-ը […]
17:00 04.11.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հոկտեմբերի 27-ից 31-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի գլխավոր ասամբլեային, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի՝ «Զինված հակամարտություններում գործող՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերն ու գործառույթները» խորագրով համաժողովին։ Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի 2024 թվականի […]
16:54 04.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ […]
16:25 04.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը: «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։ Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է […]
16:18 04.11.2024
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 4-10-ն արդեն 7-րդ անգամ անցկացնում է մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Մեդիագրագիտության շաբաթի մեկնարկային միջոցառմանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ‐ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ […]
16:10 04.11.2024
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թվային աշխարհում կատարվող հանցավոր գործունեության կամ, որ նույնն է՝ կիբեռհանցագործության եղանակներն ու մեթոդները ևս փոխվում են: Կիբեռհանցավորության տեսակները բազմաթիվ են՝ ֆինանսական հափշտակություններ, հաքերային հարձակումներ, խարդախությամբ անձնական տվյալների տիրապետում և այլն: Որպես խոցելի խումբ՝ այդ հանցագործությունների թիրախում հաճախ հայտնվում են նաև անչափահասները։ Երեխաներին առցանց տիրույթում առկա վտանգներից պաշտպանելուն են ուղղված «Երեխաներին կազմակերպված […]
16:01 04.11.2024
Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ վերջին […]
15:47 04.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի […]
15:40 04.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը: Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 […]
15:33 04.11.2024
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուքադիր Ուրալօղլուն Ստամբուլում օրեր առաջ կայացած հանդիպմանը խոսել են Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սանոսյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Սանոսյանն ասաց, որ որպես տրանսպորտային ոլորտի և ենթակառուցվածքային ոլորտի նախարարներ՝ խոսել են առկա հնարավորությունների, ենթակառուցվածքների մասին, որոնք չեն […]
15:27 04.11.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար: […]
15:20 04.11.2024
Պատմական Գյումրին բոլորովին նոր տեսք է ունենալու․ հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը․ այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Մենք Գյումրիում արդեն ավարտին ենք հասցնում և հուսով եմ ապրիլ-մայիս ամիսներին շահագործման կհանձնենք Գյումրիի շատրվանային համակարգը, վերանորոգված հրապարակով։ Պետք է ասեմ, որ Երևանի երգող շատրվանները շատ ավելի ոչ […]
15:14 04.11.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Տրանսպորտային միջոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, մաքսային հսկողությունից թաքցնելով օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել ոսկենման զարդեր և առանց հայտարարագրման 18080 ԱՄՆ դոլլար և 1250 Եվրո, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային հեռախոսներ և սմարթ ժամացույց, 600 կգ […]
15:07 04.11.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Լեռնային և որոշ նախալեռնային շրջաններում բազմամյա արժեքներին մոտ աշնանացան ցորենի վեգետացիան դադարեց: Առանձին լեռնային շրջաններում այն անցավ ձմեռման թերզարգացած, որի պատճառով էլ ձմռանը կփոքրանա նրա ցրտադիմացկությունը և կմեծանա վնասվածության տոկոսը: Հովտային շրջաններում բույսի աճ տեղի է ունենցել միայն ցերեկային ժամերին։ Աշնանացան ցորենի վեգետացիան դեռ […]
14:46 04.11.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին` Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթանակ տանելու կապակցությամբ: «Անկեղծ շնորհավորանքներս Մայա Սանդուին՝ Մոլդովայի նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ։ Ակնկալում ենք միասին աշխատել՝ բարելավելու մեր երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- նշված է Փաշինյանի ուղերձում, որը հրապարակվել է X-ում:
14:39 04.11.2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերը կհանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։Նշվում է, որ ՌԴ նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների, […]
14:23 04.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը: Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ […]
13:41 04.11.2024
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 91, վայրի կենդանիների հարձակման, դիակի հայտնաբերման, պայթուցիկ սարքերի տեղադրման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 2-ական, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 8, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 44, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, […]
13:34 04.11.2024
Իրանի Իսլամական հանրապետության կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզազարը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Քաղաքական գործիչ լինելուց զատ, Զահրա Բեհրուզազարը նաև հետազոտող է, գրող, լրագրող․ Թեհրանի համալսարանի ձեռներեցության զարգացման դոկտորի կոչում ունի։
13:20 04.11.2024
ՀՀ գլխավոր դատախազը հրաման է ստորագրել Սրբուհի Գալյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքից։ Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրբուհի Գալյանը կնշանակվի Հայաստանի արդարադատության նախարար: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ թեկնածությունն առաջադրել է իշխող […]
13:10 04.11.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 08:00-17:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:47 04.11.2024
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.46մ (03.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 29սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.434մլն.մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 3-ը […]
10:07 04.11.2024
2024 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:56-ին, «Հերացի թիվ 1» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գ.-ին: Վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: 2024 թվականի մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն […]
21:40 03.11.2024
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ «Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
20:22 03.11.2024
Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ […]
15:39 03.11.2024
Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ին երեկոյան ժամերին, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 […]
12:26 03.11.2024
Նոյեմբերի 2-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 23 192 300 ՀՀ դրամ, որից 5 083 700-ը՝ վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Իսկ դրա նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 250 000 […]
12:01 03.11.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: