19:14 25.03.2020
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել […]
19:04 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ունենք կորոնավիրուսից ևս երկու առողջացած: «Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- գրել է նախարարը:
19:02 25.03.2020
Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը շարունակում է հանգիստ ապրել-արարել, և միայն Հայաստանում է կորոնավիրուսային սպառնալիքը կանգնեցրել արտադրությունները։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովի ամբիոնից հարցերից մեկին պատասխանելիս։ «Ինձ մոտ տպավորություն է, թե… Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- «Մկների ժողովից» մեջբերում արեց Փաշինյանը։ Ինչ […]
18:59 25.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ասեմ ավելին՝ ցուցումների համաձայն՝ աշխատակիցները անգամ տուն մուտք չեն գործելու: Առողջ եղեք»: Նախարարը կից հրապարակել է նաև Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատրաստած տեսանյութն այն մասին, որ կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի։
18:55 25.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին: Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական […]
18:54 25.03.2020
«Մեզ էսօր ամբիոնների մոտ կանգնացնում եք, ասում եք՝ դիմակ չկա, դիմակը թանկացել է։ Դուք դիտե՞ք՝ էսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա։ Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն»։ Այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ազգային ժողովի պատգամավորներից մեկի խոսքերին, երբ հարցրեց, թե Հայաստանն ունի՞ երկարաժամկետ ռազմավարություն կորոնավիրուսային […]
18:49 25.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: «Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը: Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի […]
18:45 25.03.2020
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր […]
18:40 25.03.2020
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին: Նա նշեց՝ կա բեռնափոխադրումների հետ կապված խնդիր և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում, այնտեղ հիմնական խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, թողունակությունը բավական դանդաղ է: Նույն խնդիրը, ըստ Ավինյանի, կա նաև Լարսում, սակայն այսօր նախատեսված է հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որ […]
18:35 25.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր հերթագրվել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ելույթ ունենալով՝ նա նշեց. «Հարցս տարօրինակ չթվա, մի միտք եմ ուզում ասել՝ Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսվելուց առաջ հոգևորականները շատ հաճախ եկել են դիրքեր: Չզարմանաք՝ ինչ հարց եմ տալիս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում պահվում է Աստվածամոր սուրբ Գեղարդը, բոլորիս հայտնի է՝ այն […]
18:28 25.03.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց […]
18:24 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ: «Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ […]
18:21 25.03.2020
Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:
18:16 25.03.2020
Ինչպե՞ս վարվել փակ տիպի հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքի հայտնաբերման պարագայում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Նախարարը նախ տեղեկացրեց՝ փակ տիպի հաստատություններում, այդ թվում՝ ՔԿՀ-ներում, որևէ մեկի մոտ դրական հաստատում չկա, իսկ մոտեցումը հոգեբուժարանների, ծերանոցների և այլ տիպի հաստատությունների համար հետևյալն է. եթե հայտնաբերվել է որևէ դեպք, որ չունի սիմպտոմներ, […]
18:10 25.03.2020
Հայաստանում, պացիենտների թվի աճին զուգահեռ, մոտեցումները փոխվում են: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ թեթև, առանց ախտանշանների պացիենտները գուցե պարզապես մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ մեկուսացման վայրերում, կարող է նաև ընտրվել տնային պայմաններում հսկողության տակ պահելը, մինչև հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ որոշ դեպքերում բուժօգնության կարիք չկա: […]
18:08 25.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]
17:57 25.03.2020
«Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն՝ «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսելով ոռոգման ջրի բարձր արժեքի մասին՝ վարչապետը շեշտեց, որ ոռոգման ջուրը վաճառում ենք 1 խմ-ը՝ 11 […]
17:47 25.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մոտ արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի սահմանափակումները անպատասխան հարցեր են առաջացրել: Նրա խոսքերով` աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։ Խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, նա ընդգծեց օրավարձով աշխատող քաղաքացիների հարցը, որոնք տանն են մնալու և հետևաբար գումար չեն վաստակելու: «Այս պահին […]
17:45 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, թե օրավարձով աշխատողներն արտակարգ դրության պայմաններում դժվար վիճակում են: Վարչապետը հիշեցրեց կառավարության կոչերը՝ լինել օրինական դաշտում, գրանցել աշխատատեղերը, եկամուտները: Նա ընդգծեց՝ «օրավարձով աշխատող» հասկացություն գոյություն չունի, կա «գրանցված աշխատող» և «չգրանցված աշխատող»: «Պարտավորություն է, որ պետք է աշխատանքը գրանցվի: Այժմ […]
17:40 25.03.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է, թե ինչ ծառայություններ են մատուցվելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մարտի 25-ից մինչև մարտի 31-ը: https://www.facebook.com/rustam.badasyan/photos/a.2416111491773605/2968911713160244/?type=3&theater
17:39 25.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ հետախուզական միջոցառումներով օպերատիվ տվյալներ ստացան, որ Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի աշխատակիցներից մեկը համայնքապետարանի մեկ այլ աշխատակցի անունից, որպես ապօրինի վարձատրություն, Գյումրու մի բնակչից պահանջել է 100 դոլար՝ բնակարանի սեփականաշնորհման գործընթացն իրականացնելու համար, հայտնելով, որ հակառակ դեպքում գործընթացը չի իրականացվի։ Գյումրու բնակիչը […]
17:38 25.03.2020
Մարտի 25-ին՝ ժամը 14:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ […]
17:29 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ խոզաբուծությամբ զբաղվողների մտահոգությանը՝ կապված ռեստորանների գործունեության ժամանակավոր արգելքի հետ: Վարչապետը նշեց՝ եթե սննդի կետի աշխատողը վարակվի կորոնավիրուսով, հետո վարակի իր ծնողներին, հետո մի բան պատահի, գալու է, ասի՝ ինչո՞ւ կառավարությունը վտանգը չգնահատեց և չփակեց: Նա տեղեկացրեց՝ վաղը կառավարության նիստում ընդունելու են նաև գյուղատնտեսությանը և բիզնեսին մեծածավալ […]
17:18 25.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկացնելով, որ կոմունալ վարձավճարների ուշացումների պատճառով անջատումներ են լինում, իսկ օրավարձով ապրող մարդկանց թիրախային օգնություն չի ցուցաբերվում: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ընդհանրապես պարզ է, որ այս ժամանակաշրջանում տնտեսական, սոցիալական աջակցության թեման ամենահրատապներից է, կառավարության մոտեցումն այն է, որ այդ աջակցությունը […]
17:09 25.03.2020
«Աշխարհի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, փլուզվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա նաև նշեց, որ իշխանությունը գործում է […]
17:00 25.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների և տնտեսության առողջացմանն ուղղված միջոցառումների և առաջարկությունների շուրջ քննարկումները: Մասնավորապես անդրադարձ է կատարվել բիզնեսին աշխատատեղերի պահպանման գծով աջակցության գործիքակազմերին, ինչպես նաև ստեղծված իրավիճակով պայմանավորված աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին սոցիալական օժանդակություն ցուցաբերելու ծրագրերին: Վարչապետը կարևորել է ռեսուրսներն արդարացի բաշխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը և ընդգծել թիրախային […]
17:00 25.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ: Վերջիններս խորհրդակցությանը միացել են օնլայն տարբերակով, զեկուցել մարզերում առկա իրավիճակի և հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից կատարվող ախտահանման աշխատանքների մասին: Մինչև մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ […]
16:59 25.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հեռավար դասերին: Նա նշեց՝ այսօրվա դրությամբ ոմանց մոտ սարքերի խնդիր կա, սակայն որոշ դոնորներ խոստացել են սարքեր տրամադրել, և այդ հարցը պատրաստվում են այս կերպ լուծել: Նախարարը տեղեկացրեց՝ ինտերնետ հասանելիության վերաբերյալ տեղեկությունները հավաքում են, միաժամանակ օպերատորների հետ կապի մեջ են՝ լուծելու […]
16:56 25.03.2020
«Իրականացնում ենք շրջայցեր և մշտադիտարկումներ, որպեսզի պարզենք, թե ինչպես են իրականացնում տնտեսվարողները ախտահանիչ միջոցառումները, նաև ստանում ենք լուսանկարներ և տեսանյութեր: Ֆիքսենք, որ սննդամթերքի որևէ տեսակից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով: Չկա օրենսդրական կարգավորում, որ հացը պիտի լինի փաթեթավորված, բայց շատ տնտեսվարողներ փաթեթավորում են, որոշ տնտեսվարողներ դարակաշարեր են ստեղծել ապակիներով, փաթեթավորմամբ: Ոչ բոլոր տեղերում է այդպես: Մենք […]
16:55 25.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել. «Նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով առողջապահության նախարարությունը հավաքագրում է միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական բժշկական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողների և կլինիկական օրդինատորների»։