09:12 26.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 08:20-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն […]
09:02 26.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում։ Varieties of Democracy նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության զեկույցը, որում նշում է, որ 2019-ին Հայաստանում ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Անդրադառնալով կարևոր՝ ընտրական ժողովրդավարության ցուցչին՝ վարչապետը նշել է, որը 117-րդ տեղից տեղափոխվել ենք 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով։ Բացի այդ, […]
08:54 26.03.2020
Մարտի 25-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ մոտ 6000 քմ, Աշտարակ-Օշական ավտոճանապարհին՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում՝ մոտ 2000 քմ, Նոր կյանք գյուղում՝ մոտ 3500 քմ, Դալար գյուղում՝ մոտ 1000 […]
08:19 26.03.2020
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՃՈ-ն տուգանել է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ «Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով հարուցված վարչական վարույթի մասին վկայող փաստաթղթեր։ Աննա Հակոբյանը 10 հազար դրամով տուգանվել է առանձնատների տարածքում դստերը՝ Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնելու համար։ Իսկ ՃՈ-ն […]
08:11 26.03.2020
ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպող բժշկական անձնակազմի վերապատրաստման ինտենսիվ դասընթացները շարունակվում են: Դրանց ընթացքում նոր կազմավորվող կորոնավիրուսային հիվանդության համար առանձնացված բժշկական կենտրոնների բուժանձնակազմն ուսանում է թե՛ հիվանդության կլինիկական, թե՛ համաճարակաբանական հարցերը, որպեսզի պատրաստ լինի կանխարգելել և բուժել հիվանդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1179672395552357?__xts__[0]=68.ARBnDn4dO5OVAue8AgshnBCtVqlXaeTQMQYBbu3ar5cxZea59xUJcrNQplmwrvs3Tf1GAcuT9Wa0lHVZ31QtIkEBXBoolAKDZz1OkcVK1X4UDxLpoNkLkM8ozFydUAUeQjrZ26EKkjUvDWGmoXVQNKAPLQD68NGYBrK0COX82svTlGeZ3Y_aPfO4g9nf_PApjyu7_YtUTQFpvx0l8CXmfbhCKDNhA0A4e0hLd7ABoX1h1AZh9hZSJb65Q__wECPk-HrXplkCUOMzBiiugacxY0hlIfzYcUX3jlNv0lXGEujnax-H452MRdyszZMKSPfP6uUBubkI7ubYxn-W11cGrtrJj_yLRJWaxEshBfIYY6Hjxl6cEcHctZEhlpv65ID4c11W3f303WFLw15J3k3LsbAbfDIfgsSc9_W4HgCZbIzKpv3xRgPq546dZ0ZVknW5mTxEsKDOxz0aACoW_n8oYPRFO8A6TskCZFE0Nk789SLDNZR_jfZPVduR&__tn__=-R
00:12 26.03.2020
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ […]
00:00 26.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 25-ի ցերեկը և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 25-ի ցերեկը, 28-30-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: […]
23:52 25.03.2020
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով։ «Սիրելի հայրենակիցներ, Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության: Ինքս անձամբ, ինչպես նաև իմ աշխատակազմն […]
23:47 25.03.2020
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Ոստիկանությունն […]
23:41 25.03.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդագիր է ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդինատորների, իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները, որ սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!! Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին […]
22:44 25.03.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով․ «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, «Վայբերով» տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով,«Ֆեյսբուքում», «Վոթզափով» և այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները […]
22:32 25.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տուգանվել է․ «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ […]
22:25 25.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի որոշ վարակակիրներ բուժում են ստանում նաև մարզային հիվանդանոցներից երկուսում՝ Գյումրիում և Վանաձորում: SHANTNEWS-ն այսօր զրուցել է Գյումրիի ինֆեկցիոն տեղափոխված Լիանա Զիրոյանի հետ: Նա մոր հետ Ֆրանսիա կատարած շրջագայությունից վերդարձել էր մարտի 16-ին: Նախ ինքնամեկուսացել էին, հետո երբ ջերմել էին, բժիշկներին տեղեկացրել էին այդ մասին: Լիանա Զիրոյանը ասել է, որ թե՛ իր, թե՛ մոր […]
22:12 25.03.2020
Մարտի 25-ին՝ ժամը 14:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է գնացքին. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 65-րդ կմ-ին «Mercedes […]
21:49 25.03.2020
Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարեու նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը. այն բուռն քննարկման է արժանացել ԱԺ-ում: Նախագիծը նախատեսում է ոլորտի ազատականացում և հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 25.03.2020
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը կազմակերպվում է արտակարգ ռեժիմով: Դիտարկումը և բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ անհրաժեշտ է հանրությանն իրազեկել այն մասին, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված են իրավունքներ, որոնք բացարձակ բնույթ են կրում և չեն կարող սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: Խոսքը վերաբերում է այդ իրավունքներից հետևյալ հիմնականներին՝ ◾ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը, ◾ դատական […]
21:27 25.03.2020
Պարետի որոշմամբ սահմանափակումներ չկան միայն պարենային խանութների և դեղատների գործունեության հարցում։ Այդ մասին ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։ Առանձին ոլորտներին անդրադառնալով՝ նշել է, որ ծաղկի խանութները նախատեսված 7 օրվա ընթացքում չեն կարող գործել, հիգիենայի պարագաների վաճառքը թույլատրելի է, շինանյութերի վաճառքն էլ միայն առաքման տարբերակով՝ շեշտելով, որ ամեն դեպքում՝ շինարարական աշխատանքներ ծավալելը […]
21:22 25.03.2020
Մարտի 25-ի ժամը 20։30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։
21:19 25.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է․ «Ուղիղ կապ` Ուսուցիչների հետ»։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:12 25.03.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, անդրադառնալով տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումներին, նշել է, որ այդ ցանկը կարող է փոփոխվել ամեն օր, խստացումները կարող է դառնան ավելի շատ կամ հակառակը։ Դա կախված է իրադարձությունների ընթացքից։ Նաև նշել է, որ տնտեսվարողների համար առանձնացված թեժ գիծ է գործում։ Այդ գծին այսօրվա ընթացքում […]
21:09 25.03.2020
Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։ […]
20:46 25.03.2020
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական […]
20:31 25.03.2020
ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել: ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:
20:22 25.03.2020
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության հեղինակած՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: «2022թ.-ի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումը, վաճառքը և իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածների»,- տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
20:12 25.03.2020
Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում […]
20:09 25.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 25.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 512.607.314.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը` 2582:
20:00 25.03.2020
Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, և պարետատունը սահմանել է քաղաքացու կողմից տեղաշարժի ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման: Պարետի որոշմամբ` մինչև մարտի 31-ը հանրապետությունում գործում են տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշակի սահմանափակումներ: Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ոստիկանական կարգախմբերը իրազեկում են կատարել: Բնակիչներին ներկայացրել են, թե ինչ ձևաթուղթ պետք է ունենան և […]
19:44 25.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով ուսուցիչներին այսօրվա առցանց հանդիպման մասին․ «Սիրելի ուսուցիչներ, չենք մոռանում, որ հանդիպելու ենք այսօր առցանց այս հարթակում: ‼️? Ժամը 21:00-ին սիրով սպասելու եմ ձեզ, քանի որ ասելիք կա հետագա անելիքի վերաբերյալ»:
19:28 25.03.2020
Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ընդունելու են աջակցության 5 փաթեթ, որոնց մեջ կա նաև սոցիալական բաղադրիչ։ Ենթադրաբար, խոսքը կառավարության որոշումների մասին է։ Մյուս կողմից նա նշեց, որ թեև սոցիալական աջակցությունից խոսելը գայթակղիչ է, բայց նման վարքը Հայաստանում ավերածություններ է գործել նախկինում։ Ըստ այդմ, ըստ Փաշինյանի, իրենց ուղերձն […]