TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրդեհ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում

21:10 20.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 17:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան խճուղու թիվ 5 շենքի մոտակայքում՝ «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:38-ին, մարվել՝ 18:09-ին: Մհեր Շ.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն արտակարգ դրության պայմաններում աշխատողների մտահոգություններին

21:01 20.03.2020

Երկրում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրում բազմաթիվ քաղաքացիներ այն մասին, որ չեն ապահովվում իրենց աշխատանքային իրավունքները։ Մասնավորապես, քաղաքացիներից ոմանք նշում են, որ գործատուն իրենց պարտավորեցնում է ներկայանալ աշխատանքի՝ չապահովելով վիրուսի տարածումը կանխարգելելու պահանջվող պայմանները։ Բողոքների մյուս մասի դեպքում քաղաքացիները պնդում են գործատուների հորդորների […]

̰
Սննդի մեկ ամսվա անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի

20:52 20.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական հարթակից։

̰
Քիչ անց ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի

20:33 20.03.2020

Քիչ անց ԱԺ-ում արտահերթ նիստ կգումարվի։ Այս մասին հայտնել է Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը։

̰
Դիմումների թղթային տարբերակով հանձնումը ժամանակավորապես դադարեցված է. Քաղաքաշինության կոմիտե

20:30 20.03.2020

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն առժամանակ կասեցրել է «Մեկ պատուհան» գրասենյակի աշխատանքը: Այդ մասին տեղեկանում ենք կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառման միջոցով: Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Բոլոր տեսակի դիմումները, բողոքները և առաջարկությունները խնդրում ենք ուղարկել կոմիտեի պաշտոնական էլ. փոստի ([email protected]) միջոցով: Դրանց թղթային տարբերակով հանձնումը ժամանակավորապես դադարեցված է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հետաձգել […]

̰
Մշակույթն ու կրթությունը տեղափոխվել են վիրտուալ հարթակ

20:14 20.03.2020

Արտակարգ դրության պայմաններում սահմանափակումներ կան նաև մշակույթի ու կրթության ոլորտներում: Այս պայմաններում կրթության շարունակականությունն ու մշակութային կյանքի ակտիվությունն ապահովելու փորձ է արվում հեռավար ձևաչափով: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պարետի ցուցումները սանիտարահամաճարակային կանոնների ու աշխատանքների կազմակերպման վերաբերյալ

20:00 20.03.2020

Ինչպե՞ս պահպանել կազմակերպություններում սանիտարահամաճարակային կանոնները, և ի՞նչ հնարավոր վտանգներ կան դրանց խախտման դեպքում: Այս ամենի ու աշխատանքների կազմակերպման վերաբերյալ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ցուցում է տարածել: Այսպես, նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է․ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, […]

̰
Նախագահ Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

20:00 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Նախարարն անդրադարձել է նաև առկա խնդիրներին: Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նովրուզի կապակցությամբ

19:59 20.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին քրդական Նոր տարվա՝ Նովրուզի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ խաղաղություն, սեր և բարօրություն: Ցանկանում եմ, որ նոր կյանքի խորհրդանիշ հանդիսացող այս գարնանային տոնը Հայաստանի քուրդ քաղաքացիների համար դառնա նոր նախաձեռնությունների, […]

̰
«Համոզված եմ, որ շատ լուրջ նախագիծ ենք սկսում»․ Խոակին Կապարոս

19:51 20.03.2020

Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին: – Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից: -Շատ դրական […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008-2009թթ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու միջնորդությամբ

19:41 20.03.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել  Վարդգես Գասպարիի վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 10-ին կայացված մեղադրական դատավճռի դեմ:   Այդ դատավճռով Վ. Գասպարին մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հիմնավորված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին, ժամը՝ 0830-ի սահմաններում, երբ ոստիկանության 2 աշխատակիցներ Ազատության հրապարակի մոտակայքում նրան նախազգուշացրել և […]

̰
Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները. Նիկոլ Փաշինյան

19:29 20.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Սու-30ՍՄ» կործանիչների թռիչքը պատկերող տեսանյութ, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»։

̰
Ձևավորում ենք նոր հնարավորություններ, որոնք փոխելու են Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում. վարչապետ

19:26 20.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է: «Ձևավորում ենք նոր հնարավորություններ, որոնք փոխելու են Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում»,- տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Ինքնամեկուսացումը զարգանալու հոյակապ հնարավորություն է. նախագահը հեռավար դասախոսություն է կարդացել ուսանողների համար 

19:13 20.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների համար: Դասախոսությունը, որը նախագահին հիշեցրել է իր ուսանողության և դասախոսության տարիները ԵՊՀ-ում, Արմեն Սարգսյանը սկսել է այսօրվա հրատապ՝ նոր կորոնավիրուսի վարակի թեմայից, մասնավորապես նշելով. «Մենք բոլորս ապրում […]

̰
Գյումրիում ախտահանում են շենքերի մուտքերը

19:00 20.03.2020

Գյումրիի համատիրությունները կանխարգելող միջոցառումներ են ձեռնարկել բազմաբնակարան շենքերում: Ձեռք են բերել քլորի որոշակի քանակություն, որով լուծույթ են ստանում ու ախտահանում շենքերի մուտքերը: Դռների ու աստիճանավանդակների բռնակները համարվում են վիրուսի տարածման համար ռիսկային, իսկ քլորով ախտահանումը փորձված ու արդյունավետ միջոցներից է: Ամեն համատիրություն իր սպասարկման տարածքում մի քանի տասնյակ շենքերի մուտքերում ախտահանումներն ավարտելու է 3 օրում: […]

̰
Դատարանը մերժեց Սյուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության

18:50 20.03.2020

Քրեական վերաքննիչ դատարանը, Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է Սյուզաննա Պատվականյանի բողոքն ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Հիշեցնենք՝ Պատվականյանը բողոքարկում է գլխավոր դատախազության որոշումը քրեական գործ չհարուցելու մասին, որը ընդհանուր իրավասության դատարանը թողել էր օրինական ուժի մեջ: Հիշեցնենք նաև այս քրեական պատմության մանրամասները․ Սյուզաննան այն մայրերից է, որը համոզված է, որ Հանրապետական ծննդատանը 2000 թվականին ծնված […]

̰
Ինչպե՞ս օգտվել հանրային տրանսպորտից այս օրերին

18:47 20.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում խորհուրդներ են տալիս՝ ինչպես օգտվել հանրային տրանսպորտից այս օրերին: Բայց ամենից առաջ խորհուրդ են տալիս նվազեցնել հանրային տրանսպորտից օգտվելը: Կարևորվում է նաև հիգիենայի կանոններին հետևելը: Այդ ամենը ներկայացված է տեսանյութի միջոցով:

̰
ՌԴ-ում գտնվող կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին Հայաստանում հաստատված պացիենտի կոնտակտն է

18:45 20.03.2020

ՀՀ քաղաքացին, որի մոտ Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուս է հայտնաբերվել, Հայաստանում հաստատված պացիենտներից մեկի կոնտակտն է եղել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Շփման շրջանակն արդեն հայտնի է։ Նա մինչև վարակվածների շրջանակը հայտնաբերելն է գնացել Ռուսաստանի Դաշնություն»,- հայտնել է Նիկողոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ […]

̰
321 մլն 167 հազար դրամ նվիրաբերություն` կորոնավիրուսի դեմ պայքարին

18:39 20.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարությունը, տեղեկացնում է, որ մարտի 17-ին գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մարտի 20-ին՝ ժամը 18-ի դրությամբ, մուտքերը կազմել են 321 մլն 167 հազար դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը`1355:

̰
Ի գիտություն Կիևից Հայաստան վերադարձողների. Ուկրաինայում ՀՀ դեսպանության խորհուրդը

18:30 20.03.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում լրացուցիչ տեղեկություններ են տրվել մարտի 25-ին SkyUp ընկերության չվերթով Հայաստան վերադարձողների համար: «Մարտի 25-ին Հայաստան վերադարձող SkyUp ուկրաինական ընկերության այն ուղևորները, ովքեր Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան են ժամանելու Ուկրաինայի մարզերից, պետք է նկատի ունենան, որ հասարակական տրանսպորտով ուղևորափոխադրումները մարզերի միջև առժամանակ կասեցված են (ներքին թռիչքներ, երկաթ գիծ, ավտոբուս)։ Ուղևորներին խորհուրդ է […]

̰
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

18:16 20.03.2020

Մարտի 20-ինё ժամը 12:59-ինб Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Դասախոսությունների շարք և նախագահական մրցույթ. Արմեն Սարգսյանի առաջարկն ուսանողներին

18:16 20.03.2020

Ստեղծված իրավիճակում հեռավար ուսուցման մեթոդի կիրառմամբ՝ ուսուցման շարունակականություն ապահովել ուսանողների համար. սա է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած առցանց դասախոսությունների շարքի նպատակը: Այդ մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր առցանց դասախոսություններ է կարդացել Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև արևելագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների […]

̰
ՀՀ ԶՈւ մի շարք զորամասերում ստուգվել է ԳՇ պետի հանձնարարականների կատարման ընթացքը

18:14 20.03.2020

Մարտի 16-20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի  պետի հանձնա­րարականների կատարման ընթացքը: Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը […]

̰
Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր են հանձնվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

18:06 20.03.2020

Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին […]

̰
Ինչո՞ւ դատական բարեփոխումների փաթեթը չի ներառում դատավորների բարեվարքության ստուգում. ծավալուն քննարկում ԱԺ-ում

17:57 20.03.2020

Երկրորդ օրն է` ԱԺ-ում հանձնաժողովի նիստերը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, անցնում են առանց լրագրողների ներկայության, լրատվամիջոցներին նիստերը հասանելի են ուղիղ հեռարձակմամբ: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը, իրավիճակից ելնելով` նաև մի շարք հարցերի քննարկում հետաձգել է, օրակարգում թողել ամենակարևորները: Դրանց թվում էր նաև դատական բարեփոխումների փաթեթը, որը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, նա ընդունել է ընդդիմության առաջարկների մի […]

̰
Հրապարակվել է 2020-ից հետո Արևելյան գործընկերության քաղաքական նոր նպատակների վերաբերյալ առաջարկությունը

17:44 20.03.2020

ՀՀ-ում ԵՄ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության քաղաքական նոր նպատակների վերաբերյալ առաջարկությունը։ Ստորև ներկայացնենք ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյիի մասնակցությամբ տեսանյութը և նոր առաջարկի մանրամասները:

̰
Հրդեհ Գյումրիի Սև բերդ հուշարձանի մոտակայքում

17:37 20.03.2020

Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սև բերդ հուշարձանի մոտակայքում՝ տներից մեկի բակում, այրվում են խոտածածկ տարածք և կուտակած անիվներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են խոտածածկույթ՝ մոտ […]

̰
Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

17:33 20.03.2020

ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Բեյրութի հայաշատ թաղամասերում. լիբանանահայ բժիշկը մանրամասներ է հայտնում SHANTNEW-ին

17:14 20.03.2020

Բեյրութում, անվտանգությունից ելնելով՝ մարդիկ փորձում են միմյանց հետ չշփվել: Տեղացիները հետաձգում են նաև իրենց ոչ այդքան կարևոր գործերը: Իրավիճակը հսկում են ոստիկանները: Անգամ պատժամիջոցներ են գործում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է իրանցիների Նովրուզ տոնը

17:08 20.03.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի կապակցությամբ իր թվիթերյան էջում շնորհավորել է Իրանի ժողովրդին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մաղթում եմ երջանիկ, բարգավաճ, խաղաղ և առողջ Նովրուզ բոլորին, որոնք այսօր նշում են տոնը: Մեր լավ հարևան Իրանին մասնավորապես մաղթում եմ ուժ, ամրություն, վստահություն, համերաշխություն»: Wishing happy, prosperous, peaceful and healthy #Novruz to all who celebrate […]

̰
BACK_TO_TOP