13:20 20.03.2020
ՀՖԿՍՊԻ-ն ևս անցել է առցանց ուսուցման: «Ելնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման, զանգվածային հաղորդակցության միջավայրերի սահմանափակման անհրաժեշտությունից՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով սկսել է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։ Մինչև հանրապետությունում արտակարգ դրության ավարտը՝ ապրիլի 14-ը, բուհի […]
13:20 20.03.2020
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերին. «Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ»: Նշենք, որ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնել են՝ մարտի 20-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 136 է, բուժվել […]
13:18 20.03.2020
«Եթե մարդը բազային կրթությունը ճիշտ չի ստացել, իրեն մագիստրատուրայի դիպլոմն էնքան է պետք, ինչքան, ասենք, ինձ` Չինաստանի ուղեգիրը»,- այսպիսի համեմատություն արեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Հիշեցնենք՝ քննարկվում էր ՍԴ դատավոր դառնալու համար անհրաժեշտ պահանջները: «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում էր, որ իրավաբանը, եթե ցանկանում է ՍԴ դատավոր […]
13:15 20.03.2020
Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 88 հազար մարդ: Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է, թեպետ, նոր դեպքերի նվազում է նկատվում: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն […]
13:11 20.03.2020
Armtimes.com գրում է, որ Կանադայից վերադարձած Մարիա Ղանաղունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված նամակի կապակցությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից: Ծառայողական քննության արդյունքում ՀՀ ոստիկանապետի հրամանով անձնագրային վարչության 1 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից, 2 աշխատակից՝ ենթարկվել կարգապահական տույժի՝ խիստ նկատողության: Թե […]
13:06 20.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:
13:02 20.03.2020
SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների: Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու […]
12:49 20.03.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` […]
12:48 20.03.2020
ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեն, համագործակցության առաջարկով, ողջույնի նամակ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Ստյոպա Սերյոժայի, ՌԴ Հանրային պալատը ողջունում է ՀՀ Հանրային խորհրդի վերաիմաստավորումն ու դերի կարևորումը: Ռուսաստանին և Հայաստանին միավորում են բազմամյա և բարեկամական համագործակցային հարաբերությունները՝ […]
12:40 20.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են հարկի հաշվարկման, հարկերի վճարման, հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները: Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետևյալ տեսակները` հարկի վճարման ժամկետի հետաձգում, օրենսգրքի դրույթները խախտելու համար հաշվարկված տույժերից և տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետների […]
12:39 20.03.2020
Միքայելյան համալսարանական հիվանդանոցն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկների կողմից թարգմանվել է «Նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժման կլինիկական ռազմավարությունը»՝ հրապարակված աշխարհահռչակ THE LANCET ամսագրում:
12:28 20.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մանրամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ: «Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է […]
12:20 20.03.2020
Համացանցում բազմաթիվ հնարավորություններ են ստեղծված կարանտինում գտնվող, ինքնամեկուսացած քաղաքացիների համար՝ օրը լցնելու, ինքնակրթվելու և նոր հմտություններ ձեռք բերելու: Աշակերտների համար հեռավար ուսուցում է կազմակերպվում: Դրանից բացի, համացանցում կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս օգտակար ռեսուրս-հնարավորություն՝ դպրոցական դասագրքերի գրադարան՝ տարբեր դասարանների աշակերտների համար: Դպրոցական դասագրքերի ամբողջական ցանկն՝ այստեղ:
12:19 20.03.2020
Երկրորդ օրն է` ԱԺ-ում հանձնաժողովների նիստերին լրագրողների ներկայությունը, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, արգելված է: Նրանց թույլատրվում է ներկա գտնվել 10 րոպեով, նիստերի մնացած մասն ուղիղ հեռարձակվում է, և լրատվամիջոցները ստիպված են այս եղանակով հետևել քննարկումներին: Երեկ նման կարգով է եղել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, իսկ այսօր` Պետաիրավական հանձնաժողովի նիստը:
12:10 20.03.2020
Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում ՍԴ դատավոր դառնալու համար պահանջների փոփոխության վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ թեժ քննարկում ծավալվեց, երբ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքվեց, թե արդյո՞ք 15 տարվա իրավաբանական ստաժը վերաբերում է նաև նրանց, որոնք, օրինակ՝ լիմոնադի արտադրամասում են իրավաբան աշխատել, բայց ցանկանում են դատավոր դառնալ: Նախագծի հեղինակ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Էսօր գործող օրենքը ՍԴ դատավոր դառնալու […]
11:59 20.03.2020
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հեղինակ Արթուր Դավթյանը ներկայացրել է փոփոխությունները: «ՍԴ դատարանի դատավոր դառնալու համար կա պահանջ, որ ունենա բարձրագույն իրավաբանի կրթություն, 15 տարվա ստաժ և 40 տարին լրացած լինի, այսինքն՝ մենք ՍԴ դատավորի համար ավելի մեղմ պահանջներ ունենք, քան առաջին ատյանի դատավորի […]
11:41 20.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Մարտի 23-24-ին ունենք տաք օդի ևս մեկ ալիք։ Այդ օրերին հանրապետության ողջ տարածքում եղանակը կտաքանա ևս 5-7 աստիճանով»:
11:31 20.03.2020
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․ Երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևան քաղաքի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թվականի մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի 1-ին երթևեկելի գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն:
11:16 20.03.2020
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման […]
11:13 20.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արժևորենք մեր ծնողներին, քանի դեռ նրանք մեզ հետ են։ Նաև պաշտպանենք նրանց՝ ցուցաբերելով այնպիսի վարքագիծ, որպեսզի նրանք չվարակվեն իրենց համար ավելի վտանգավոր այս վիրուսով հենց մեզնից»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1174390136080583?__xts__[0]=68.ARA_B9e3yQmg3Z-tjLRqsWaEj97Tp6s1W_kZMR-IOr3-aHeb2jlx0q_-f6Ne0eTwAb0DlDI9h7ZCQ65wxzJQotBTBzYllVU3RfK6lLLPlDRxmfF-USkCaiTq3xVy39nGHE2UvvqGrJMxJ3GDd3ZROzC75jAyd-g97caGCyPlZWzx-TBhTBmoKJdJhD5REUkYNEXRqlqmiixgkxIuXc6NgsfAoD34ivUpkM1aVb__MEIQNJB2nBV6DlO9Jgx2R_96PoUh2hp-jBIk7K83aTWmtLyOTzZcQjAUiBtnQS9160FTTT9yorc4ndbiFOkH2IJyRfJLdNs3ByfibnhmzGI6QGtBXw&__tn__=-R
10:57 20.03.2020
Երկու երեխաների մայրն իր օրինակով հասկացել է՝ անհրաժեշտ է ստեղծել մի վայր, որտեղ միաժամանակ և´երեխաներն ապահով կլինեն, և՛ մայրիկները կկարողանան առանց երեխաների զրուցել, սուրճ խմել, ժամանակ անցկացնել: Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է: «Կանայք պետք է լինեն շատ համարձակ, և երբ դու […]
10:46 20.03.2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելության ժամանակավոր դադարեցման առնչությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ), ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից մշտադիտարկումները դադարեցվել են՝ կապված կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացառիկ իրավիճակի հետ, կոչ են անում […]
10:39 20.03.2020
Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակում կներդրվի դեպի «Եվրոպական միություն+1 տարածք» երրորդ երկրների քաղաքացիների «ոչ կենսական» նշանակության բոլոր ուղևորությունների համար։ Այս մասին հայտնում են Հայաստանում Եվրոպական միությունից: Որպեսզի ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումն ապահովի ցանկալի արդյունք` համաճարակի տարածման սահմանափակման տեսանկյունից, բացառություններ կգործեն միայն կենասկան նշանակության ուևորությունների համար։ Ուղևորությունների ժամանակավոր սահմանափակումը չի տարածվի ԵՄ անդամ բոլոր պետությունների, Շենգենյան գոտու և Ասոցացված […]
09:52 20.03.2020
Մարտի 19-ին՝ ժամը 20:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Յուրի Մ., ծնված […]
09:42 20.03.2020
Մարտի 20-ին` ժամը 00:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 22 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել […]
09:25 20.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Կոտայքի մարզում 11։00- 17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի 4-րդ մուտքը,Ներքին Պտղնի գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 15։15-16։45 Գավառ քաղաքի Նալբանդյան, Զորավար Անդրանիկի փողոցները, փախստականների շենքը, Գավառ քաղաքի պոմպակայան լորը, «Գավառ տրանս» ՍՊԸ-ն, «Սևան» հանքային ջրերի […]
09:13 20.03.2020
ՀՀ ԱԻՆ-ը լուսանկարներ է հրապարակել Կառավարական մասնաշենքի սենյակներից մեկում բռնկված հրդեհի հասցրած վնասներից։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել՝ 22:44-ին: […]
08:52 20.03.2020
Մարտի 19-ին՝ ժամը 22:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, ճգնաժամային կառավարման […]