17:33 20.03.2020
ՀՀ զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: Զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում, նրանց տրամադրվում են ախտահանիչ միջոցներ: Ախտահանվում է նաև մարտական հերթապահության մեջ ներգրավված ռազմական տեխնիկան և սպառազինությունը։ ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել, […]
17:14 20.03.2020
Բեյրութում, անվտանգությունից ելնելով՝ մարդիկ փորձում են միմյանց հետ չշփվել: Տեղացիները հետաձգում են նաև իրենց ոչ այդքան կարևոր գործերը: Իրավիճակը հսկում են ոստիկանները: Անգամ պատժամիջոցներ են գործում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:08 20.03.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նովրուզի կապակցությամբ իր թվիթերյան էջում շնորհավորել է Իրանի ժողովրդին: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Մաղթում եմ երջանիկ, բարգավաճ, խաղաղ և առողջ Նովրուզ բոլորին, որոնք այսօր նշում են տոնը: Մեր լավ հարևան Իրանին մասնավորապես մաղթում եմ ուժ, ամրություն, վստահություն, համերաշխություն»: Wishing happy, prosperous, peaceful and healthy #Novruz to all who celebrate […]
16:54 20.03.2020
«Ջի Էյ Թի Քաթինգ» ընկերությունը սահմանային վերահսկողություն իրականացնողներին հատուկ դիմակներ է նվիրել, տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մամինը: Վերջին օրերին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում, որոնցում քաղաքացիներն իրենց պատրաստակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցել իրականացվող աշխատանքներին: Այսօր «Ջի Էյ Թի Քաթինգ» […]
16:50 20.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ վարչապետի՝ 2020 թ. մարտի 19-ի N 375- Ա որոշմամբ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի՝ «ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 272-Ա որոշումը: Հիմք ընդունելով նաև Պարետի համապատասխան ցուցումը […]
16:47 20.03.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, տարաբնույթ խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների իրականացման շրջանակներում ամենօրյա ռեժիմով օրենսդրությամբ սահմանված կարգով մշտադիտարկում է նաև տեղեկատվական տիրույթում և սոցիալական ցանցերում տարածվող լուրերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից: Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվել են սոցիալական ցանցերում գրանցված օգտատերեր, որոնց էջերում առկա գրառումները պարունակել են ապատեղեկատվություն՝ ՀՀ-ում կորոնավիրուսից […]
16:33 20.03.2020
Հայ լողորդ, սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանը Բաշկիրիայի նախագահական ապարատում պաշտոն է ստացել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Բաշկիրիայի ղեկավարի մամուլի ծառայությանը: «Հասարակական հիմունքներով Բաշկիրիայի նախագահի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրան է վերապահվում տարածաշրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի զարգացման խնդիրը»,- տեղեկացնում են Բաշկիրիայի նախագահի աշխատակազմից: Հաղորդվում է, որ Շավարշ Կարապետյանը պլանավորում է մոտ […]
16:27 20.03.2020
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության հետ պայմանավորված՝ համացանցի տարբեր սոցիալական կայքերի հայկական սեգմենտում հայտնաբերվել են անհատական որոշ էջեր, որոնց միջոցով տարածվում է ապատեղեկատվություն բնակչության շրջանում խուճապ ստեղծելու նպատակով։ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրություններով և ձեռնարկված միջոցառումներով պարզվել են, որ այդպիսի տեղեկատվություն […]
15:39 20.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ, մարզպետարանում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի աշխատանքային հերթական նիստը։ Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից: Ներկայացվել են թարմ տեղեկատվություն և կատարված աշխատանքները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Նշվել է, որ մարզում իրավիճակը վերահսկելի է։ Նիստին քննարկվել է խոցելի խմբերին պարենային և ոչ պարենային սնունդ տրամադրելու համար ժամանակավոր պահեստավորման կետերի ստեղծելուն վերաբերող, […]
15:34 20.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությունների համակողմանիությունն ու լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ է բերվել պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված անփութության պայմաններում կիրառված հանցավոր սխեմա: […]
15:29 20.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ոստիկանության նորանշանակ պետ Արման Սարգսյանին և ԱԱԾ նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին: Վարչապետը շեշտել է, որ կարևոր է համարում ուժային 2 կառույցների միջև գործակցությունը, նաև խնդիրները չթաքցնելու, այլ դրանց լուծման ճանապարհով գնալու գործելաոճը: «Պետք է այնպես արվի, որ պետական կառավարման համակարգի նկատմամբ իմիջը բարձր լինի ոչ թե տեխնոլոգիաների կիրառմամբ, այլ […]
15:25 20.03.2020
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ հրավիրելով Նիդեռլանդներում կարճաժամկետ մուտքի արտոնագրով գտնվող Հայաստանի քաղաքացիների ուշադրությանը: «Հարգելի հայրենակիցներ, Նիդեռլանդների միգրացիոն ծառայությունների հաղորդմամբ կարճաժամկետ մուտքի արտոնագրերով երկրում գտնվող այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չվերթների չեղարկման հետևանքով չեն կարողացել վերադառնալ իրենց երկրներ՝ մինչև մուտքի արտոնագրերի ժամկետների ավարտը, չվերթների վերականգնումից հետո կարող են սահմանին ներկայացնել իրենց տոմսերի չեղարկման ապացույցները և […]
15:11 20.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 20-ին ստորագրել է Նյութական պահուստի մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:
15:04 20.03.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:
14:52 20.03.2020
Մի շաբաթ տանը մնալուց հետո արդեն սնունդը վերջացել է, և այսօր առաջին անգամ եկել եմ առևտուր անելու: Այս մասին տեղեկություն է հաղորդում մեր հայրենակիցը Իտալիայից: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ին տրամադրած տեսանյութում:
14:43 20.03.2020
Քրեական վերաքննիչ դատարանում, Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, քննվել է Սյուզաննա Պատվականյանի բողոքը ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Պատվականյանը բողոքարկում է գլխավոր դատախազության որոշումը քրեական գործ չհարուցելու մասին: Հիշեցնենք այս քրեական պատմության մի քանի մանրամասները․ Սյուզաննան այն մայրերից մեկն է, որ համոզված է, որ Հանրապետական ծննդատանը 2000 թվականին ծնված իր երեխան ապօրինի որդեգրվել է Ռազմիկ Աբրահամյանի անմիջական […]
14:40 20.03.2020
Երեկվանից Բաքուն փակ քաղաք է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամ, որը ֆինանսավորելու է վարակի տարածմանն ուղղված կանխարգելման աշխատանքները: Պաշտոնական տվյալներով՝ երկրում կա 44 վարակակիր, 10-ը առողջացել է, 1 մարդ մահացել է: Մանրամասները՝ տեսանյութում:
14:39 20.03.2020
Շարունակվում են Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի երկրորդ՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարվում է Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկային միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը‚ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի պատասխանատուներն այցելել են […]
14:37 20.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Գասպարյանը մինչ այս զբաղեցնում էր վ/շ աշխատակազմի քարտուղարի պաշտոնը։
14:34 20.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին, որոնք իրենց պաշտոններում նշանակվել են մարտի 19-ին՝ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով: Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Բարև ձեզ, հարգելի պարոնայք: Ուզում եմ շնորհավորել ձեզ գերատեսչությունների ղեկավարների պաշտոններում նշանակվելու առիթով՝ պարոն Սարգսյան Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ […]
14:20 20.03.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցն ու առաջնային բուժօգնության օղակն ապահովվում են վիրուսի կանխարգելման համար կարևոր ու անհրաժեշտ պարագաներով: Դրանք արտահագուստներն են ու այլ պաշտպանիչ միջոցները։ Այսօր` մարտի 20-ին, «Հայկական Կարիտասն» առաջին խմբաքանակը տրամադրել է Շիրակի մարզպետարանին, որն ուղարկվելու է ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Առաջին խմբաքանակը ձեռք է բերվել «ՌԵՆՈՎԱԲԻՍ», «Կարիտաս Ավստրիա» (Ինսբրուկ) և […]
14:01 20.03.2020
Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հեռավար ուսուցման վերաբերյալ կատակներից մեկը։ Նա առաջարկել է նույն թեմայով այլ կատակներ էլ ներկայացնել: Ներկայացնում ենք նախարարի առաջարկով հրապարակված կատակներից մի քանիսը: Արդեն 24 ժամ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդեոչաթը անջատի։ Տիկին Սամվելյանը […]
13:45 20.03.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի քաղաքացինե՛ր, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում՝ նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք՝ անձնագրային և վիզաների վարչության, ճանապարհային ոստիկանության վարչական մասի, ինչպես և այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն […]
13:38 20.03.2020
Մոտակա ամիսներին գնաճի ավելացման ռիսկ չկա: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: Նա խոսել է այս ընթացքում մակրոտնտեսական կայունության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
13:37 20.03.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքայն իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Թաիլանդում վերելակները հուշում սոցիալական հեռավորության մասին։ «Վերելակ Թաիլանդում, որտեղ սոցիալական հեռավորության նշումներ կան հատակին»,- գրել է Մարուքյանը:
13:31 20.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ քաղաքացիներ Հիշեցնենք, որ առանձին ծրագրերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ կարող եք ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով` https://bit.ly/2TMtzYX: Ուղեցույցում կարող եք գտնել քայլերի հաջորդականությունը: ❗️Նշենք, որ թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են […]