23:02 13.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։ Վարչապետը նշեց, որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել և ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Այսօր, բարեբախտաբար, պաշտոնապես հերքվել է Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը, բայց […]
22:45 13.03.2020
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է վերջին զարգացումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:32 13.03.2020
Հայկական պետական մանկավարժական համալսարանն անցնում է առցանց ուսուցման՝ ելնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից: Այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների […]
21:45 13.03.2020
Weproject.media-ի ռուսերեն հրատարակությունը կազմել է «Մոսկվայի լավագույն ղեկավարների» ցանկը, որում ընդգրկված են նաև հայկական ծագում ունեցող երեք ռուսաստանցիներ: Պարբերականը նշում է, որ Ռաֆայել Աբրահամյանը «Ռամբլեր» խմբի գործադիր տնօրենն է 2019 թվականից, որը համատեղում է մի քանի խոշոր ռուսական լրատվամիջոցների հարթակներ երկրի ամենամեծ լսարանի հետ ՝ ավելի քան 50 միլիոն մարդ: «Կառավարչի աշխատանքի արդյունքում «Ռամբլեր» խումբը […]
21:44 13.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում. « Հարգելի՛ քաղաքացիներ, Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կոչ է անում, հնարավորության դեպքում, առաջիկա երկու շաբաթներին խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ, ինչպես նաև […]
21:04 13.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ Հայաստանը ու Վրաստանը որոշել են մարտի 14-ի առավոտյան ժամը 08:00-ից սկսած 10 օրով ժամանակավորապես կասեցնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը: «Միաժամանակ, երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր: Այս սահմանափակումները տարածվում են տրանսպորտի բոլոր տեսակների վրա: Սահմանափակումները […]
20:37 13.03.2020
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայական ստանալու համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․ 1․ տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, […]
20:33 13.03.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է Թեմուր Գևորգի Մարգարյանը: «Խորապես վշտացած ենք, չափազանց մեծ կորուստ բոլորիս համար… Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական ամենաբարձր պարգևների արժանացած Թեմուր Մարգարյանը նշանակալի ավանդ է ունեցել Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման, գիտության գործում: Հայաստանի ճարտարագիտական և տեխնոլոգիական ակադեմիաների ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Թեմուր Մարգարյանը եղել է […]
20:05 13.03.2020
Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում գումարվեց ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահեց աշխատանքային խմբի ղեկավար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկայացրեց հանրապետությունում ստեղծված մտահոգիչ հրդեհավտանգ իրավիճակը, նշեց պատճառները և առաջարկեց հստակ լուծում: «Բոլոր գերատեսչությունները պետք է միասնաբար, ամենօրյա ռեժիմով, համագործակցված աշխատեն կանխարգելման նպատակով: Վիճակի լրջությունը ստիպում է […]
20:00 13.03.2020
Այսօր մարզպետի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ոլորտային բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ «Պիտի նշեմ, որ մեր մարզում խուճապային տրամադրություններ չկան, մեկ-երկու դեպք է, որ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, ամբողջությամբ բացառվել է, ինչ-որ մանկահասակ երեխայի հետ կապված էր եղել մի դեպք, ինֆեկցիոն հիվանդանոցում էր, բայց երեխայի մոտ ևս ոչինչ չի հայտնաբերվել: Էս ընթացքում […]
19:53 13.03.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին: Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին: […]
19:52 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդներ է ներկայացնում՝ ինչպես պաշտպանվել նոր կորոնավիրուսից: Մանրամասները՝ տեսանյութում:
19:50 13.03.2020
Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային […]
19:22 13.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ […]
19:21 13.03.2020
Հողամասը մաքրելու մարդկանց ցանկությունը հաճախ ավարտվում է 911 զանգելով: Աղբն ու չոր խոտը հավաքում են, ինչպես միշտ են անում, այրում ու հետո հասկանում՝ հրդեհ է բռնկվել: Դա հրդեհի պատճառներից մեկն է, և այդպիսի դեպքերը քիչ չեն: Երեկ, օրինակ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում միաժամանակյա 20 կանչ են սպասարկել: Սեզոնի համար թիվն աննախադեպ մեծ է: Մանրամասները` ռեպորտաժում: […]
19:13 13.03.2020
Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց: «Վստահ ենք, նման հայտարարություններ տարածողները շատ լավ հասկանում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է, և Նախագծով […]
19:10 13.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարտի 16-18-ը օդի ջերմաստիճանը 12-14 աստիճանով նվազելու է: «Ցավոք…»,- գրել է Սուրենյանը։
18:46 13.03.2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսուքյան իր էջում հայտնում է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական Atlantis EuropeanAirways ավիաընկերության կողմից Հռոմի «Ֆիումիչինո» (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր […]
18:27 13.03.2020
Մարտի 9-13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը: Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել […]
18:16 13.03.2020
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 6 քայլ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ քայլերն են. 1. Հաճախ լվանալ ձեռքերը, 2. Խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց, 3. Հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով, 4. Խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, 5. Վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը, 6. Ջերմություն, հազ և շնչառության […]
18:08 13.03.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին […]
18:00 13.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և կարևորել բոլոր կառույցների համագործակցությունը․ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ […]
17:52 13.03.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն: Այդ մասին նա նշել է՝ պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, թե կփակի՞ Վրաստանը իր սահմանները Ռուսաստանի հետ, որտեղ, ըստ լրագրողի, մոլեգնում է կորոնավիրուսը, թեպետ իշխանությունները դա թաքցնում են: «Այս դեպքում միայն Ռուսաստանի մասին […]
17:40 13.03.2020
Ամերիկյան System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է Նոր Զելանդիայի կառավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Նորզելանդական Newshub.com պարբերականը հրապարակել է հոդված, որը վերնագրված է «Ռոք աստղն ընդդեմ Ուինսթոնի»: Հոդվածագիրը Թանկյանին հարց է ուղղել՝ կցանկանա՞ր արդյոք նա, որ ԱԳ նախարար Ուինսթոն Փիթերսը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործի: Թանկյանը դրական պատասխան է […]
17:28 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի […]
17:22 13.03.2020
Այսօր` ժամը 12-12։30-ի սահմաններում, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չի պատճառվել, տուժածներ չկան: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՊՆ մամուլի խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ: […]
17:19 13.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևան» ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը: Հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի։ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/2989530114445197?__xts__[0]=68.ARAOQuQ73uqgyTnStJquSG6kJZ_H29LoXqldiz0xHYZjNvBlAtZ60MUniaJkMPwMy7Zl9OVJOSCkq6yhabsX4qqluiSwOCD2uGYXePW7-RM3IK0Snnr5DUK5sKyPyOOuCPSx9KZup2uviZQOHQbJd7wSn0Q8pwIGCvzeL-GMb4oqqLVvPVmqiEsAZY4iO295fi5aP8lguKMdsNq0lW4CyNmxMK6CHo7OFilKWgXmWJvCiliWo4nY7Ykk2D5hXgcbXc_TL-5ncs57QEdmdTBtA84jjNJy2xKBbqy_8U4lV7J-qdoRjHq20MTFG1sYPUuENrwA5Gol06AZmgVMowdM55f4PQ&__tn__=-R