TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վրաերթ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց

20:00 14.03.2020

Մարտի 14-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է […]

̰
Գյումրիի հիվանդանոցներում կորոնավիրուսի կանխարգելման միջոցներ են կիրառում

19:45 14.03.2020

Գյումրիի հիվանդանոցներում, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հատուկ միջոցներ են ձեռնարկվում: «Գյումրի» բժշկական կենտրոնում սահմանափակել են հիվանդատեսների մուտքը: Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ նախնական որոշմամբ, երկուշաբթի հիվանդատեսների մուտքն ընդհանրապես կարգելվի, հիվանդանոցի ողջ տարածքը պարբերաբար հականեխվում է: «Գյումրի» բժշկական կենտրոնում շատ են թոքաբորբով հիվանդները, որոնք, ըստ Արմեն Խաչատրյանի, սեզոնային գրիպի բարդացված […]

̰
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը

19:11 14.03.2020

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Լիոնում Հայոց ցեղասպանության հուշարձանի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում։ Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել էինք` Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը:

̰
ԿԲ-ն առևտրային բանկերին հորդորում է վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

19:10 14.03.2020

Հայաստանի Կենտրոնական բանկը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) […]

̰
Գյումրիի տուն-ինտերնատում լուծարման գործընթացը երեք ամիս է` ձգձգվում է

19:00 14.03.2020

Գյումրիի տուն-ինտերնատի հետագա գործունեությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հայկական Կարմիր խաչի միջև կնքված հուշագրով ամրագրվեց, որ շահառուների խնամքը պատվիրակվում է հենց այդ ոչ պետական կառույցին։ Տուն-ինտերնատի լուծարումից հետո Կարմիր խաչը պետք է այս տարվա հունվարի 1-ից անցներ իր գործառույթների կատարմանը: Որոշումը կա, բայց բուն գործողությունների փուլ չի մտել, իսկ տուն-ինտերնատի լուծարման գործընթացը երեք […]

̰
Լիոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

18:58 14.03.2020

Ֆրանսիայի Լիոն քաղաքի Անտոնին Պոնսե հրապարակում վանդալիզմի ակտ է տեղի ունեցել: Պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս մասին հայտնել է Nouvelles d’Arménie-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հուշահամալիրը պղծվել է մարտի 13-ի, լույս 14-ի գիշերը: Հուշահամալիրի սպիտակ սյուների վրա սև ներկով գրված են եղել «A», «B», և «C» տառերը, իսկ «A» տառը ներկայացվել է` որպես ծայրահեղ ձախերի նշան: […]

̰
Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են

18:48 14.03.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները սպիրտով ախտահանվում են: «Սպիրտով ախտահանվում են Վանաձորում տրանսպորտային ծառայություն իրականացնող մեքենաները։ Խնդրում ենք՝ նույն գործողությունն իրականացնեն նաև տաքսի ծառայություն իրականացնող կազմակերպությունները»,- գրել է Վանաձորի քաղաքապետը:

̰
Կորոնավիրուսի հաստատված 18 դեպքից 11-ը կապ ունի Էջմիածնի հետ. Արսեն Թորոսյան

18:07 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: «Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ: Ունենք նաև լավ լուր. մարտի 1-ին ախտորոշված պացիենտի այսօրվա […]

̰
Կորոնավիրուսը շարունակում է տարածվել. ի՞նչ վիճակ է վարակի օջախ համարվող վայրերում

18:00 14.03.2020

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ողջ աշխարհում: Ի՞նչ վիճակ է վարակի օջախ համարվող վայրերում: Այս և այլ հարցերի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Զվարթնոցում» միջոցառումներ են ձեռնարկվելու Իտալիայից չվերթի ժամանելուն ընդառաջ

17:45 14.03.2020

Այսօր նախատեսված է Իտալիայից ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան։ Դա իրականացվելու է հատուկ չվերթով, ինչի կապակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանում միջոցատումներ են իրականացվում՝ դիմավորման ընթացքում հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ ԱԱՏՄ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը հայտնել է, որ դրա համար իրենք առանձնացրել են հատուկ երթուղի, որով շարժվելու են Իտալիայից ժամանածները։ Անձնակազմերի անդամները, որոնք շփվելու […]

̰
Առողջություն բոլորիս, և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին. Աննա Հակոբյան

17:43 14.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել աջակցության և բարեմաղթանքների համար` տեղեկացնելով, որ այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։ «Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։ Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր […]

̰
Հայաստանում այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի 18 դրական ախտորոշում. Նիկոլ Փաշինյան

17:31 14.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանները բացասական են: Նա կորոնավիրուսի տարածման հետ կապված դրական և բացասական լուրեր հայտնեց: Փաշինյանը հայտնեց, որ ցավոք, իր երեկվա եթերից հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք կա: «Այս պահի դրությամբ ունենք 18 դրական ախտորոշում»,- ասաց նա: […]

̰
Մի շարք ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Երևան

17:29 14.03.2020

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի պարտականությունները կատարող Սաթենիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում չեղարկված չվերթների մասին գրառում է կատարել . «Որոշ ավիաընկերություններ կոմերցիոն նկատառումներից ելնելով` չեղարել են կամ նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր։ Մասնավորապես, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է Երևան-Լիոն-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղիներով չվերթերը, իսկ Ryanair ավիաընկերությունը՝ Միլան և Հռոմ չվերթները։ Qatar Airways, Fly Dubai, […]

̰
Իմ ու Աննայի թեստի պատասխանը բացասական է. Նիկոլ Փաշինյան

17:27 14.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ արդեն իսկ ստացել են իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները: «Իմ ու Աննայի թեստի պատասխանը՝ բացասական: Մենք կարողացել ենք խուսափել կորոնավիրուսից»,- ասել է նա:  

̰
Նոր մանրամասներ Էջմիածնում տիրող իրավիճակից

17:14 14.03.2020

Հայաստանում կորոնավիրուսի՝ այսօր հաստատված երկու դեպքերը վկայում են այն մասին, որ խնդիրն այս պահին հիմնականում Էջմիածնում է: Հայաստանում այսօր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատել: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 15: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր ավարտված հետազոտության՝ դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: […]

̰
Էջմիածին-Երևան-Էջմիածին ուղեգիծը սպասարկող մեքենաներն ախտահանվում են

17:08 14.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից՝ նշել է. «Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնից տարբեր ուղղություններով՝այդ թվում՝ Էջմիածին-Երևան-Էջմիածին կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Էջմիածին Բուատ» ընկերության ավտոպարկը երթուղու սկզբնակետում և վերջնակետում ախտահանվում է: Ուղեգծերը սպասարկող յուրաքանչյուր մեքենա ախտահանվում է օրական 10 անգամ»:

̰
Կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնված քաղաքացիները պատմել են դրա ընթացքի մասին

17:06 14.03.2020

SHANTNEWS.am-ը զրուցել է Հայաստանում կարանտինից դուրս եկած քաղաքացիների հետ: Իրանից վերադառնալուց հետո նրանք 14 օր մեկուսացված են եղել Ծաղկաձորում: Թեստերը կորոնավիրուս չեն հաստատել, ինչից հետո 28 հոգի դուրս է գրվել: Նրանցից երկուսը մեր թղթակցի հետ զրույցում պատմել են կարանտինի ընթացքի մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի վարորդների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

16:57 14.03.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ Բավրայի անցակետից մեկուսացված ուկրաինացի երկու վարորդների մոտ վիրուսային հիվանդություն չի հայտնաբերվել։

̰
«Ազգային երգիչ» նախագծի համերգը հետաձգվում է

16:52 14.03.2020

«Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարությամբ դիմել է «Ազգային երգիչ» նախագծի համերգի տոմսեր գնած հանդիսատեսին: «Սիրելի´ հանդիսատես, ելնելով անվտանգության նկատառումներից, աջակցելով կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին և հետևելով փակ տարածքներում զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու կոչին՝ «Շանթ» հեռուստաընկերությունը որոշում է կայացրել հետաձգել մարտի 20-ին կայանալիք «Ազգային երգիչ» նախագծի համերգը: Այն տեղի կունենա հուլիսի 11-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյան մարզահամալիրում: Նախապես գնված […]

̰
Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը. Armtimes.com

16:43 14.03.2020

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի՝ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվելուց հետո քրեական գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազը կայացրել է որոշում՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը: Ավելի վաղ հայտնել էինք` Վերաքննիչ […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը փորձում է պարզել` ուկրաինական ավիաընկերությունները կդադարեցնե՞ն թռիչքները Երևան

16:35 14.03.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում քաղվածք է ներկայացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից ստացված պաշտոնական փաստաթղթից․ «2020 թվականի մարտի 13-ին Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել մտցնելու Ուկրաինայի տարածք մուտք գործելու ժամանակավոր սահմանափակումներ՝ COVID-19 կորոնավիրուսի պատճառած սուր շնչառական հիվանդության տարածման կանխարգելման նպատակով։ Սկսյալ 2020 թվականի մարտի 16-ի՝ Կիևի ժամանակով 00.01 րոպեից երկու շաբաթ […]

̰
Անակնկալ ստուգայցեր ԶՈՒ զորամասեր

16:16 14.03.2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի […]

̰
Գազի արտահոսք բնակարանում

16:03 14.03.2020

Մարտի 14-ին, ժամը 12:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բանավան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և հերթապահել՝ մինչ գազի բալոնի պարունակության […]

̰
Մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ. ՏՄՊՊՀ

15:43 14.03.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությունն է տարածել: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և […]

̰
Կենդանաբանական այգին մինչև մարտի 23-ը փակ կլինի

15:41 14.03.2020

Երևանի կենդանաբանական այգին, անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Այգու գործունեության վերսկսման վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

̰
Մետրոպոլիտենը կախտահանի գնացքները

15:09 14.03.2020

Երևանի Մետրոպոլիտենը ուղևորներին տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 14-ին՝ Երևանի մետրոպոլիտենի էլեկտրագնացքներով երթևեկությունն ավարտվելուց հետո, Առողջապահության նախարարության ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հանձնարարականով, մետրոպոլիտենի Էլ.հավաքակայանում կիրականացվի գնացքների ախտահանման գործընթացը։ «Ախտահանման աշխատանքների իրականացման համար կիրառվելու են սահմանված կարգով Առողջապահության նախարարության կողմից թույլատրված ախտահանիչ միջոցներ, որոնց օգտագործման ցուցումներում նշված են վիրուսային վարակների դեպքում օբյեկտների ախտահանման եղանակները»,- ասվում […]

̰
Կորոնավիրուսի դրական թեստով անձանց հետ շփված 200 անձինք մեկուսացված են. նախարար

15:07 14.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին: Նախարարը տեղեկացրել է, որ մինչ օրս կան 200 մեկուսացված անձինք՝ տարբեր բնակավայրերում և շենքում՝ ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունն է՝ նրանք պետք է սերտ շփված լինեն հաստատված դրական թեստով պացիենտի հետ, հայտնաբերել են գրեթե բոլոր շփվածներին, մեկուսացրել: Թորոսյանը հույս է հայտնել, […]

̰
ՀԿԵ-ն կասեցնում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը

14:41 14.03.2020

Հարավկովկասյան երկաթուղին հայտնում է, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները, մարտի 14-ից 24-ը կասեցվում է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների երթևեկությունը։

̰
Լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ

14:38 14.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է լրացուցիչ պարզաբանումներ Վրաստանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու վերաբերյալ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանափակումը չի վերաբերում իրենց […]

̰
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

14:31 14.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի […]

̰
BACK_TO_TOP