14:20 14.03.2020
ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Հոդված 277»-ով՝ Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելու 8 դեպք է եղել, նրանցից 5-ի դեպքում մեղադրանք է առաջադրված եղել «Հոդված 277»-ի 1-ին մասով, այն է՝ «Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ […]
14:02 14.03.2020
Հայաստանում այսօր կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է հաստատել: Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 15: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այսօր ավարտված հետազոտության՝ դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կոչ է արել Էջմիածին-Երևան և հակառակը գնալիս չօգտվել մասնավոր տաքսի ծառայություններից: […]
13:54 14.03.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանն ու ինքն այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ են հանձնել: Թեստի պատասխանները պարզ կլինեն երեկոյան: «Մեր ինքնազգացողությունը լավ է, ջերմություն չունենք։ Առողջություն բոլորին»,- հավելել է Աննա Հակոբյանը:
13:40 14.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում մշակութային հաստատությունների աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ: «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։ Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»,- գրել […]
13:34 14.03.2020
«Հարգելի հանդիսատես, հասկանալի պատճառներով Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու»,- այս մասին նշված է Սունդուկյանի անվան թատրոնի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/sundukyantheatre/photos/a.726838444149306/1514162908750185/?type=3&theater
13:31 14.03.2020
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի Լիբանանում անցկացվող հեղինակավոր «Ալ Բուստան» միջազգային փառատոնին: Փետրվարի սկզբից անցկացվող փառատոնը պետք է եզրափակվեր Կամերային նվագախմբի չորս համերգներով, սակայն ստեղծված իրավիճակում տեղի իշխանությունները հորդորել են զերծ մնալ զանգվածային միջոցառումների անցկացումից: Հաշվի առնելով հորդորը և երաժիշտներին ավելորդ ռիսկի չենթարկելու հանգամանքը՝ նվագախումբը Լիբանան չի մեկնի: Հավելենք, որ երկարատև բանակցությունների […]
13:25 14.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի աճը և դրանց համաճարակաբանական կապն Էջմիածնի հետ՝ հորդորել է զերծ մնալ Էջմիածին-Երևան (և հակառակը) անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց: «Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն […]
13:18 14.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Առողջապահության նախարարությունը վերջին օրերին թե´ բնակչությունից, թե´ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից պարբերաբար «ահազանգեր» է ստանում, որ հանրապետության այս կամ այն տարածքից մարդկանց են «մեկուսացնում»: «Այս կապակցությամբ հայտնում ենք, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակով պայմանավորված` երկրում ընթանում են համաճարակաբանական գործողություններ` սահմանված կարգով: […]
12:50 14.03.2020
ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը նախատեսում է. «1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք […]
12:44 14.03.2020
Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
12:36 14.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»:
12:21 14.03.2020
Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար՝ Սուրիկ Գրիգորյանը դատի է տվել մարզպետ Գարիկ Սարգսյանին: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը: Գրիգորյանը պահանջում է զրպարտության միջոցով պատիվն ու արժանապատվությունը արատավորող արտահայտությունները հերքել և հասցված վնասը փոխհատուցել: Հայցը ներկայացվել է մարտի 10-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին:
11:55 14.03.2020
Երեկ՝ մարտի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի երրորդ մատի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ և «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի […]
11:39 14.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Քանի որ նոր կորոնավիրուսը շատ ավելի ծանր ազդեցություն է ունենում մեր տարեց և քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող հայրենակիցների վրա, նրանց պաշտպանությանն առավել ուշադրություն պետք է դարձնենք»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1168988076620789/?type=3&theater
11:37 14.03.2020
2020թ. մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքի շարային հրապարակում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ անցկացվեց Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության, պահպանության ապահովման, ուղեկցումների, հերթապահության և հատուկ նշանակության բաժիններում ծառայություն իրականացնողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի ստուգատես, ինչպես նաև ցուցադրական վարժանք հատուկ նշանակության ստորաբաժանման կատարմամբ: Ստուգատեսի […]
11:35 14.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հայ-վրացական սահմանը՝ հսկողության տակ։ Այսօր բեռնատարի երկու օտարերկրացի վարորդների մոտ Բավրա անցակետը հատելիս գրացվել է մարմնի ջերմաստիճանի նորմայից փոքր շեղում, սակայն, ընթացակարգերի համաձայն, նրանց մեկուսացրել են, իրականացվել է նմուշառում, վաղը կստանան պատասխանները։ Բժիշկների նախնական գնահատմամբ՝ նրանք շատ շուտով տան ճանապարհը կբռնեն»։
11:30 14.03.2020
Հակաքաղցկեղային բուժում ստացող հիվանդներին բժիշկները խորհուրդ են տալիս՝ 1. Խուսափել հասարակական վայրեր այցելելուց. 2. Խուսափել համբուրվելուց, այլ երկրներից ժամանած մարդկանց և սերտ շփումներից ծանոթ- անծանոթների հետ. 3. պահպանել հիգիենայի կանոնները և հաճախակի լվացվել. 4. ջերմություն կամ այլ սիմպտոմների առկայության դեպքում չստանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային թերապիայի հերթական կուրսը՝ թաքցնելով գանգատները. 5. Բարձր ջերմություն , հազ հևոց […]
11:16 14.03.2020
Հանրային խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում, մասնավորապես, նշված է. «Առաջիկա շաբաթներին Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում նախատեսված էին քննարկումներ, հանդիպումներ և նիստեր՝ տարբեր ձևաչափերով ու կազմերով: Այսօր, սակայն, Հանրային խորհրդի քարտուղարությունը ստացել է մի շարք բանավոր և գրավոր առաջարկներ՝ աշխատանքները հեռահար, առցանց պլանավորելու և իրականացնելու հնարավորություն ստեղծելու վերաբերյալ: ՀԽ նախագահը քարտուղարության հետ քննարկել է […]
11:10 14.03.2020
Խորհրդային բանկերում ներդրած ավանդների փոխհատուցումը հունվարից վերսկսվել է։ Այս տարի խնայողությունները ստանալու իրավունք ունեն 1935 և 1936 թվականներին ծնված քաղաքացիները, որոնք մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ ավանդներ են ունեցել նախկին «Խնայբանկի» մասնաճյուղերում: Այս արտոնյալ խմբերից բացի, այս տարի իրենց խնայողություններն արտահերթ ստանալու իրավունք են ստացել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների, գնդակոծման տակ գտնվող սահմանամերձ […]
10:51 14.03.2020
Իտալացիները սկսել են պատշգամբներում կանգնած երաժշտական գործիքներ նվագելով հաղթահարել կարանտինային ձանձրույթը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Դուք ֆեյսբուքում եք կատակներ գրում կորոնավիրուսի մասին, իսկ իտալացիք այսպես են սկսել հաճույք ստանալ կարանտինից»։ https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158099904933501?__xts__[0]=68.ARC4DB-EEen67XvZfD8Psg0LF3DapJkmC0cSiq_lu6pem1NM2YI5Xt-f_nMVgnaeyzLmsJ2fu5b4rXGFRkWcHZqomGYV-ZnhnCqfMKOsamrstHbixG5WirRwZ3nMoVyN1p8KfDdJuCnaScVyplAkGQwscZe1Hg4LmyRsV3HoDJtjnDXYQG8gFC_uZWjqyv7kiDtMOFkc227OlOvqx6UxLy8wgkvg7W1RuG8AWiddK64H2RQ6YEUjR_GimjFWoJPJ8XI2SXoVukVBSlvOXTXcUvCMg2CyPGgiyejYhnmas_c6bB2yxu_msYD8Z42tBpHYK15oMJCTfKLRZ7CAfUtDilkQvJg&__tn__=-R
10:38 14.03.2020
Մարտի 13-ին` ժամը 02:25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 […]
10:31 14.03.2020
Լոս Անջելեսից Հայաստան է հասել կորոնավիրուսի կանխարգելման պարագաների՝ դիմակների, ձեռնոցների, ախտորոշիչ սարքերի առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Դրանք կհանձնվեն Առողջապահության նախարարությանը՝ հետագա բաշխումը կազմակերպելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:46 13.03.2020
Տեղեկացնում ենք, որ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ: Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից։ «Տեղեկացնում […]
23:40 13.03.2020
Այսօր՝ մարտի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 35 DD 709 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական […]
23:34 13.03.2020
Վանաձորից թեստավորում անցնող բոլոր քաղաքացիների մոտ հերքվեցին վարակի կասկածները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Աշոտ Ասատրյանը։
23:02 13.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ինքնամեկուսացել են այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսով է վարակվել։ Վարչապետը նշեց, որ մարտի 7-ին Աննա Հակոբյանը հանդիպել և ողջագուրվել էր Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Այսօր, բարեբախտաբար, պաշտոնապես հերքվել է Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրը, բայց […]
22:45 13.03.2020
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է վերջին զարգացումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:32 13.03.2020
Հայկական պետական մանկավարժական համալսարանն անցնում է առցանց ուսուցման՝ ելնելով կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակից: Այս մասին նշված է ՀՊՄՀ Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչություն ֆեյսբուքյան էջում: «Հաշվի առնելով այն, որ այսօր՝ մարտի 13–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին հայտարարեց, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների […]
21:45 13.03.2020
Weproject.media-ի ռուսերեն հրատարակությունը կազմել է «Մոսկվայի լավագույն ղեկավարների» ցանկը, որում ընդգրկված են նաև հայկական ծագում ունեցող երեք ռուսաստանցիներ: Պարբերականը նշում է, որ Ռաֆայել Աբրահամյանը «Ռամբլեր» խմբի գործադիր տնօրենն է 2019 թվականից, որը համատեղում է մի քանի խոշոր ռուսական լրատվամիջոցների հարթակներ երկրի ամենամեծ լսարանի հետ ՝ ավելի քան 50 միլիոն մարդ: «Կառավարչի աշխատանքի արդյունքում «Ռամբլեր» խումբը […]