20:34 13.03.2020
Ի՞նչ աշխատանքներ են տարվում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների հետ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Քանի հոգի և երբ կփոխադրվեն Հայաստան. այս հարցերի պատասխաններն է պարզել SHANTNEWS-ը և լսել նաև ՀՀ ԱԳՆ-ի հորդորները ուղղված ՀՀ քաղաքացիներին: Մանրամասները՝ տեսանյութում:
20:33 13.03.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է Թեմուր Գևորգի Մարգարյանը: «Խորապես վշտացած ենք, չափազանց մեծ կորուստ բոլորիս համար… Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, պետական ամենաբարձր պարգևների արժանացած Թեմուր Մարգարյանը նշանակալի ավանդ է ունեցել Հայաստանի քաղաքաշինության բնագավառի զարգացման, գիտության գործում: Հայաստանի ճարտարագիտական և տեխնոլոգիական ակադեմիաների ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր Թեմուր Մարգարյանը եղել է […]
20:05 13.03.2020
Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում գումարվեց ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահեց աշխատանքային խմբի ղեկավար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկայացրեց հանրապետությունում ստեղծված մտահոգիչ հրդեհավտանգ իրավիճակը, նշեց պատճառները և առաջարկեց հստակ լուծում: «Բոլոր գերատեսչությունները պետք է միասնաբար, ամենօրյա ռեժիմով, համագործակցված աշխատեն կանխարգելման նպատակով: Վիճակի լրջությունը ստիպում է […]
20:00 13.03.2020
Այսօր մարզպետի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ոլորտային բոլոր պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ «Պիտի նշեմ, որ մեր մարզում խուճապային տրամադրություններ չկան, մեկ-երկու դեպք է, որ եղել է հանրային ուշադրության կենտրոնում, ամբողջությամբ բացառվել է, ինչ-որ մանկահասակ երեխայի հետ կապված էր եղել մի դեպք, ինֆեկցիոն հիվանդանոցում էր, բայց երեխայի մոտ ևս ոչինչ չի հայտնաբերվել: Էս ընթացքում […]
19:53 13.03.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «AliExpress Ռուսաստան» կազմակերպության ղեկավարներին: Հանդիպման սկզբում «AliExpress Ռուսաստան» կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Դմիտրի Սերգեևը ներկայացրել է իրենց գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները: Քննարկվել է ժամանակակից պայմաններում էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը՝ հաշվի առնելով անկանխիկ գործառնության ընդլայնման անհրաժեշտությունը: Կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու իրենց գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին: […]
19:50 13.03.2020
Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Անդրադարձ է կատարվել մարտի 15-ին Հռոմից վերադարձող քաղաքացիների թռիչքային, արդեն ՀՀ տարածքում ստուգման ու կարանտինային ռեժիմի մանրամասներին: Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից Երևանի ժամանակով ժամը 21:30 մեկնող չարթերային […]
19:22 13.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է մինչև մարտի 23-ը դասերը դադարեցնելուն և հետագա անելիքներին: Նախարարը նշել է, որ մանկավարժների վարձատրությունը պահպանվելու է՝ անկախ դասերի հետաձգումից, իսկ քննությունները կկազմակերպվեն ավելի ուշ, այդ մասին շուտով շրջաբերականներ են ուղարկվելու ուսումնական հաստատություններ: Նախարարը նշել է, որ մշակվել են մեթոդներ՝ խրախուսելու հեռավար ուսուցումը, հայտնել՝ կառաջարկեն ամենապրիմիտիվ […]
19:21 13.03.2020
Հողամասը մաքրելու մարդկանց ցանկությունը հաճախ ավարտվում է 911 զանգելով: Աղբն ու չոր խոտը հավաքում են, ինչպես միշտ են անում, այրում ու հետո հասկանում՝ հրդեհ է բռնկվել: Դա հրդեհի պատճառներից մեկն է, և այդպիսի դեպքերը քիչ չեն: Երեկ, օրինակ` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում միաժամանակյա 20 կանչ են սպասարկել: Սեզոնի համար թիվն աննախադեպ մեծ է: Մանրամասները` ռեպորտաժում: […]
19:15 13.03.2020
Մարտի 11-13-ը Հայաստան է այցելել ՌԴ ԶՈԻ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության պատվիրակությունը: Այցի շրջանակում երկկողմ քննարկումներ են անցկացվել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայությունում:
19:13 13.03.2020
Արդարադատության նախարարությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ վերջին օրերին հայտարարություններ անողներին կոչ է անում զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելուց, գույքի արժեքի վերաբերյալ մանիպուլյատիվ դիտարկումներ անելուց, ինչպես նաև սլաքները դեպի գործարարները ուղղելուց: «Վստահ ենք, նման հայտարարություններ տարածողները շատ լավ հասկանում են, որ սա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցներից է, և Նախագծով […]
18:46 13.03.2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսուքյան իր էջում հայտնում է, որ կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական Atlantis EuropeanAirways ավիաընկերության կողմից Հռոմի «Ֆիումիչինո» (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար։ «Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր […]
18:27 13.03.2020
Մարտի 9-13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը: Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը: ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել […]
18:16 13.03.2020
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է 6 քայլ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այդ քայլերն են. 1. Հաճախ լվանալ ձեռքերը, 2. Խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց, 3. Հազալիս բերանը ծածկել արմունկով կամ անձեռոցիկով, 4. Խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, 5. Վատառողջ լինելու՝ նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը, 6. Ջերմություն, հազ և շնչառության […]
18:08 13.03.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հաշվի առնելով ԱՄՆ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին […]
18:00 13.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանի մի շարք պատասխանատու ստորաբաժանումների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի միջոցառումներն ու քայլերը։ Շիրակի մարզպետը լսել է բոլոր պատասխանատուների զեկույցները՝ տարվող և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ և կարևորել բոլոր կառույցների համագործակցությունը․ «Մեզ համար շատ կարևոր է ամեն ինչ […]
17:52 13.03.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում իշխանությունները պատրաստ են փակել սահմանները ցանկացած երկրի հետ, որոնք կորոնավիրուսի տարածման տեսանկյունից վտանգ կներկայացնեն: Այդ մասին նա նշել է՝ պատասխանելով «Բլումբերգի» լրագրողի հարցին, թե կփակի՞ Վրաստանը իր սահմանները Ռուսաստանի հետ, որտեղ, ըստ լրագրողի, մոլեգնում է կորոնավիրուսը, թեպետ իշխանությունները դա թաքցնում են: «Այս դեպքում միայն Ռուսաստանի մասին […]
17:40 13.03.2020
Ամերիկյան System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը դիմել է Նոր Զելանդիայի կառավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Նորզելանդական Newshub.com պարբերականը հրապարակել է հոդված, որը վերնագրված է «Ռոք աստղն ընդդեմ Ուինսթոնի»: Հոդվածագիրը Թանկյանին հարց է ուղղել՝ կցանկանա՞ր արդյոք նա, որ ԱԳ նախարար Ուինսթոն Փիթերսը «ցեղասպանություն» եզրույթն օգտագործի: Թանկյանը դրական պատասխան է […]
17:28 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պայմանավորված ներկայիս իրավիճակով` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին: «Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի […]
17:22 13.03.2020
Այսօր` ժամը 12-12։30-ի սահմաններում, հակառակորդը գնդացրով կրակ է վարել Իջևանի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չի պատճառվել, տուժածներ չկան: Տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՊՆ մամուլի խոսնակը հերքեց ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ: […]
17:19 13.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ «Սևան» ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը: Հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի։ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/2989530114445197?__xts__[0]=68.ARAOQuQ73uqgyTnStJquSG6kJZ_H29LoXqldiz0xHYZjNvBlAtZ60MUniaJkMPwMy7Zl9OVJOSCkq6yhabsX4qqluiSwOCD2uGYXePW7-RM3IK0Snnr5DUK5sKyPyOOuCPSx9KZup2uviZQOHQbJd7wSn0Q8pwIGCvzeL-GMb4oqqLVvPVmqiEsAZY4iO295fi5aP8lguKMdsNq0lW4CyNmxMK6CHo7OFilKWgXmWJvCiliWo4nY7Ykk2D5hXgcbXc_TL-5ncs57QEdmdTBtA84jjNJy2xKBbqy_8U4lV7J-qdoRjHq20MTFG1sYPUuENrwA5Gol06AZmgVMowdM55f4PQ&__tn__=-R
17:16 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: «Նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում»,- հայտնում են նախարարությունից:
17:09 13.03.2020
Ծեծի հետևանքով 6 ամիս կոմայի մեջ գտնվող գյումրեցի փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատներն արդար քննություն են պահանջում: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փոխգնդապետի մայրը: 2019-ի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել Եղեգնաձոր քաղաքում, որտեղ աշխատել է որպես պայմանագրային զինծառայող: Իսկ նրան ծեծի ենթարկելու համար մեղադրանք է առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականին […]
17:04 13.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մարտի 12-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի կաթսայատանը հայտնաբերվել է մասամբ այրված տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 84-ամյա Ռոբերտ Մ-ն էր։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Նախնական տվյալներով` մահացածն […]
17:00 13.03.2020
Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի […]
16:45 13.03.2020
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մարտի 13-ին՝ ժամը 08:18-ին Երևանի կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Պարզվել է, որ բախվել են «Lincoln» (վարորդ՝ Գևորգ Հ.), «Mercedes Viano» (վարորդ՝ Կամո Բ.), «Ford» (վարորդ՝ Գրիգոր Ա.), «Kia Forte» (վարորդ՝ Սուրեն Ա.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արշավիր Ա.) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ […]
16:32 13.03.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել Բրազիլիայում ՀՀ դեսպանին հետ կանչելու և նոր դեսպան նշանակելու մասին: Նախագահի հրամանագրով՝ Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աշոտ Գալոյանին հետ կանչել Բրազիլիայի Դաշնային […]
16:30 13.03.2020
Երևանի մամուլի ակումբը պատրաստել է Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման մշտադիտարկման առաջին միջանկյալ հաշվետվությունը, որը ներառում է փետրվարի 17-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածը: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայտարարել է, որ հետազոտված բոլոր հեռարձակողներից «Շանթ» հեռուստաընկերությունն առանձնացել է չեզոք լուսաբանմամբ: Այն դրսևորվել է մշտադիտարկման թեմատիկ բոլոր 3 կատեգորիաների նկատմամբ: Դրանք են «Հանրաքվեի անցկացման […]