TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Դժոխքի ճամփա»-ն կառավարությունը դարձրել է «դրախտի ճամփա». Սարգիս Խանդանյան

16:55 10.03.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում նկարագրել է Շորժայից Վարդենիս տանող ճանապարհի այժմյան վիճակը և լուսանկար հրապարակել: «Շորժայից Վարդենիս տանող ճանապարհն է։ Ճանապարհի վրա գտնվող գյուղերի ժողովուրդը 30 տարի էս ճանապարհը կոչել են «դժոխքի ճամփա» կամ էլ «ծննդատուն», որովհետև պատմում են՝ ճանապարհն էնքան քանդված է եղել ու խորը փոսեր ունեցել, […]

̰
Հայ և թուրք կանայք պայքարում են Փարիզի 15-րդ շրջանի ղեկավար դառնալու համար

16:50 10.03.2020

Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ վարչական շրջանի առաջիկա տեղական ընտրություններում շրջանի ղեկավարի պաշտոնի համար պայքարող հիմնական թեկնածուները հայ և թուրք կանայք են: «Ակօս» պարբերականի հաղորդմամբ` մեծ պայքար է ծավալվել Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի և Եվրախորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջև: Հրապարակման մեջ նշվում է, որ Թորանյանը ներկայացնում է Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը, իսկ Էվրենը […]

̰
Հրդեհ Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում. տուժածներ չկան

16:40 10.03.2020

Մարտի 9-ին՝ ժամը 17:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էրեբունի օդանավակայանի թիվ N զորամասի տարածքում: Հրդեհը […]

̰
Մասիսում այրվել է անասնաֆերմա․ 150 խոզ սատկել է

16:24 10.03.2020

Այսօր խոշոր հրդեհ է եղել Արարատի մարզում՝ Մասիսում։ Այրվել է անասնաֆերմա, որում եղել են խոզեր։ 150 խոզ և գոճի սատկած են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ անասնաֆերման մոտ 15 միլիոն դրամի վնաս է կրել հրդեհի պատճառով։  

̰
Լիբանանը չի կարողանում վճարել պարտքերը․ ի՞նչ սպասի հայ համայնքը

16:20 10.03.2020

Լիբանանի կառավարությունը հայտարարել է, որ անկարող է վճարել պետական պարտքը։ Այս ընթացքում երկրի իշխանությունը պետք է փոխանցեր եվրոբոնդերից ստացած պարտքի 1,2 միլիարդ դոլարը։ Դեֆոլտի եզրին հայտնված Լիբանանում ստվար և կարկառուն հայկական համայնք կա։ Ի՞նչ կարող է պատահել և ինչի՞ց պետք է զգուշանա Լիբանանի հայությունը։ Այս թեմաների վերաբերյալ SHANTNEWS-ը զրուցել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանի […]

̰
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է կապ հաստատել դեսպանության հետ

16:14 10.03.2020

Հունաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ առաջացած ճգնաժամային իրավիճակը՝ Հունաստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Հունաստանում բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, բնակության վայր /նահանգ, քաղաք, հասցե/, հեռախոսահամար) հետևյալ էլեկտրոնային հասցով՝ [email protected]: Տեղեկացնում ենք նաև, որ […]

̰
Նվերներ Հալեպի Ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին»

16:12 10.03.2020

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի Ազգային պատսպարանի «Հայ ծերանոցին» են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի շրջանակում հավաքված նվերները։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2253839568244278&id=1513184855643090&__xts__[0]=68.ARBMBaTCZntnp6Vt8BMpTQ-q-hOtJmXREYdBm9zrgcxRU2Y1q9L4XPYeKNpqA_FD__yrggPlP0ofZD81D_ntSQSJEJPppTitj86XK_hvVHjUz1dDYu2vZyLiHLfiGW28j_rb48iRqqQxL45VD6xSaOfPJiHzcXHUA2bEC3Q0BMzRK7jO1a_Wd0cx8vGF3EEofje5ipHEQZxIiMm4BXUDI50NlBMpQQ3qYd-FO8USQQ198mkRBdO2TjWJ-y8XXtGRkuN_cD6aB4GYoCrXkMCxBkWB0X1pM5DUccVB-AUyq2DPX_7a7v6CyLeZ3MBbC_MC3a3D_ZGr3g8VamGfpouZ6IBxMovF&__tn__=-R

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստերը տապալվում են

15:40 10.03.2020

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով ևս ամբաստանյալն արդեն տևական ժամանակ չի ներկայանում նիստերին: Այսօրվա նիստին ևս պաշտպանները տեղեկացրին, որ նա գտնվում է բժիշկների 24-ժամյա հսկողության տակ՝ վերակենդանացման բաժնում: Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 7-ին: Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան […]

̰
ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը. պարզաբանում

15:30 10.03.2020

Հայաստանի Ազգային ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը։ Այս մասին ասված է «Ազատությանն» ուղղված ԱԱԾ պատասխանում։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ։ Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք […]

̰
Gold համարների համար 1.200.000 դրամի կարգի գումար եք վճարում. Թանդիլյանը` փոխնախարարին

15:23 10.03.2020

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը: Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալից ճշտումներ է արել պարգևատրումների և թանկարժեք պետհամարանիշների անհրաժեշտության մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ո՞րն է «Բոյկոտ» և «Կամք» նախաձեռնությունների դիրքորոշումը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ

15:22 10.03.2020

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ լրագրողներին այսօր իրենց դիրքորոշումն են հայտնել «Բոյկոտ» և «Կամք» նախաձեռնության անդամները:  «Մենք համարում ենք, որ այս հանրաքվեն իր մեջ շատ մեծ վտանգ է պարունակում և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ ե՞րբ դուրս կգանք կամ ընդհանրապես դուրս կգա՞նք, թե՞ դուրս չենք գա: Կոչ ենք անում բոյկոտել: Ապրիլի 5-ի հանրաքվեն վերջ […]

̰
Մշակող արդյունաբերությունը՝ տնտեսության առաջատար ճյուղ

15:10 10.03.2020

2019-ի 7.6% տնտեսական աճի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը 12.1% աճ է գրանցել՝ դառնալով տնտեսության առաջատար ճյուղը։ Մանրամասները՝ կառավարության հրապարակած տեսանյութում:

̰
Ի՞նչ են պահանջում Օպերայի հարթակում նստացույց հայտարարած քաղաքացիները

15:08 10.03.2020

Շուրջ մեկ տասնյակ քաղաքացիներ այսօրվանից Օպերայի շենքի հարթակում նստացույց են սկսել։ Ինչպես հայտնում է Factor.am-ը, «Համահայկական ազգային համաձայնություն» անվան ներքո խմբված այս մարդիկ ասում են՝ իրենք ազգային գաղափարախոսության կրողներ են, չեն պատկանում ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի, ո՛չ էլ, այսպես ասած, «մոխրագույն» հատվածին։ Նրանք պահանջում են նոր Սահմանադրություն ընդունել, մինչ այդ՝ հրավիրել նոր սահմանադիր ժողով և […]

̰
Ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով գործում է Թեժ գիծ ծառայություն

15:00 10.03.2020

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

̰
Ինչո՞ւ է շուկայում ձվի գնի տատանում եղել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է անում ձվի շուկայում

14:55 10.03.2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ մարտի 10-ին, նիստ է գումարել՝ շուկայում ձվի գնի տատանման պատճառները պարզելու և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները բացահայտելու համար: Նիստին հրավիրված են եղել ձվի շուկայում արտադրություն իրականացնող տնտեսվարողները, սակայն նիստի հիմնական մասը փակ է անցկացվել՝ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառով: Առաջիկայում հանձնաժողովը կամփոփի արդյունքները և խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվություն կկիրառվի: Հանձնաժողովը […]

̰
Տավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել

14:29 10.03.2020

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ: Այդ շրջանակներում, Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին […]

̰
Կոտայքի մարզում 26-ամյա աղջկան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

13:58 10.03.2020

Մարտի 9-ին` ժամը 17:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել […]

̰
14-օրյա բժշկական հսկողություն է իրականացվում մի շարք երկրներից ՀՀ ժամանած ուղևորների նկատմամբ

13:52 10.03.2020

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80904 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 58807 (72.7%): Գրանցվել է 3123 մահ (3.9%): Աշխարհում գրանցվել է 111478 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 107 երկրում գրանցվել է 30574 դեպք: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ Առողջապահության […]

̰
Նիկոլ Փաշինյանը Քաջարանում է

13:42 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզչության շրջանակներում հերթական հանդիպումն է անցկացնում Քաջարանում։

̰
Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանն «Էրեբունի» ԲԿ-ում է

13:37 10.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, ինչը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ […]

̰
Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի

13:10 10.03.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ կից նշելով. «Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնց հետ դեսպանության անձնակազմը մշտական կապի մեջ է և հնարավորության սահմաններում տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն: ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստան վերադարձի հետ կապված […]

̰
Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

13:09 10.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Կենսագրությունը Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ […]

̰
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական աղջկան օրորոցի մեջ հայտնաբերել են մահացած

13:06 10.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

12:59 10.03.2020

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում, հայտնում է «Արմենպրես»-ը: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:  Տեղեկատվությունը  հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում հայի պատկանող ժամանցի վայրում մահվան ելքով միջադեպի մասին

12:56 10.03.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից SHANTNEWS.am-ին մեկնաբանություն են տրամադրել Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին: «Հայտնում ենք, որ օրերս Ղազախստանում հայի պատկանող ժամանցի վայրում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել վիճաբանություն՝ մահվան ելքով: Ընթանում է նախաքննություն, կալանավորված է ազգությամբ հայ Ռուսաստանի 1 քաղաքացի: Մենք ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացումներին»,- հայտնում են ԱԳՆ-ին:

̰
Առողջապահության նախարարության կոչը՝ կորոնավիրոսից պաշտպանվելու համար

12:35 10.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած […]

̰
Տղամարդը գերանդիով սպանել է բարեկամին

12:31 10.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել […]

̰
Ֆիլիպինյան պարբերականը Սթիվ Ջոբսին հայ է անվանել

12:25 10.03.2020

Ֆիլիպինյան Philstar պարբերականը հրապարակել է մի նյութ, որում խոսվում էր Հայաստանի և այնտեղ այցելելու պատճառների մասին: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը միավորում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին և նույնիսկ Սթիվ Ջոբսը: «Ի՞նչ ընդհանուր բան ունեն Շերը, Քարդաշյանը, Աղասին, Ազնավուրը և Ջոբսը: Նրանք բոլորը հայ են: Սթիվ Ջոբսի խորթ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է

12:09 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում է, այնտեղ կողմնակիցների հետ անցկացնում է «Այո»-ի քարոզչությունը:

̰
Շնողում համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

11:58 10.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել […]

̰
BACK_TO_TOP