TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ինչո՞ւ է շուկայում ձվի գնի տատանում եղել. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է անում ձվի շուկայում

14:55 10.03.2020

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ մարտի 10-ին, նիստ է գումարել՝ շուկայում ձվի գնի տատանման պատճառները պարզելու և տնտեսական մրցակցության հնարավոր խախտումները բացահայտելու համար: Նիստին հրավիրված են եղել ձվի շուկայում արտադրություն իրականացնող տնտեսվարողները, սակայն նիստի հիմնական մասը փակ է անցկացվել՝ առևտրային գաղտնիք պարունակելու պատճառով: Առաջիկայում հանձնաժողովը կամփոփի արդյունքները և խախտում հայտնաբերելու դեպքում պատասխանատվություն կկիրառվի: Հանձնաժողովը […]

̰
Տավուշի մարզի 5 դպրոցներում ուսումնաօժանդակ մասի հաստիքներին անձանց նշանակելու և նրանց չաշխատելու պայմաններում վարձատրելու բազմաթիվ դեպքեր են պարզվել

14:29 10.03.2020

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրություններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ: Այդ շրջանակներում, Տավուշի մարզի դատախազության կողմից պետական շահերի, այդ թվում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին […]

̰
Կոտայքի մարզում 26-ամյա աղջկան փորձել է խեղդել ամուսնու 17-ամյա որդին

13:58 10.03.2020

Մարտի 9-ին` ժամը 17:35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 26-ամյա կինը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի տներից մեկում էլեկտրական հոսանքի լարով նրան փորձել էր խեղդել […]

̰
14-օրյա բժշկական հսկողություն է իրականացվում մի շարք երկրներից ՀՀ ժամանած ուղևորների նկատմամբ

13:52 10.03.2020

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` մարտի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ Չինաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) 80904 հաստատված դեպք, առողջացածների թիվը՝ 58807 (72.7%): Գրանցվել է 3123 մահ (3.9%): Աշխարհում գրանցվել է 111478 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 107 երկրում գրանցվել է 30574 դեպք: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է, որ Առողջապահության […]

̰
Նիկոլ Փաշինյանը Քաջարանում է

13:42 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզչության շրջանակներում հերթական հանդիպումն է անցկացնում Քաջարանում։

̰
Սահմանադրական կարգի տապալման գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանն «Էրեբունի» ԲԿ-ում է

13:37 10.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, ինչը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։ […]

̰
Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի

13:10 10.03.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ կից նշելով. «Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնց հետ դեսպանության անձնակազմը մշտական կապի մեջ է և հնարավորության սահմաններում տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն: ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստան վերադարձի հետ կապված […]

̰
Խոակին Կապարոսը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

13:09 10.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Կենսագրությունը Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ […]

̰
Առեղծվածային ու ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. երիտասարդ ծնողներն իրենց 7 ամսական աղջկան օրորոցի մեջ հայտնաբերել են մահացած

13:06 10.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 9-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են երեխայի դի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
Իտալիայից մարտի 10-ին 2 ինքնաթիռ կժամանի ՀՀ. օդանավակայանում ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ

12:59 10.03.2020

Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում, հայտնում է «Արմենպրես»-ը: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:  Տեղեկատվությունը  հրապարակված է «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում: ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում հայի պատկանող ժամանցի վայրում մահվան ելքով միջադեպի մասին

12:56 10.03.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից SHANTNEWS.am-ին մեկնաբանություն են տրամադրել Ղազախստանում տեղի ունեցած միջադեպի մասին: «Հայտնում ենք, որ օրերս Ղազախստանում հայի պատկանող ժամանցի վայրում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել վիճաբանություն՝ մահվան ելքով: Ընթանում է նախաքննություն, կալանավորված է ազգությամբ հայ Ռուսաստանի 1 քաղաքացի: Մենք ուշադրությամբ հետևում ենք դեպքերի զարգացումներին»,- հայտնում են ԱԳՆ-ին:

̰
Առողջապահության նախարարության կոչը՝ կորոնավիրոսից պաշտպանվելու համար

12:35 10.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում. Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա: Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Նշված երկրներից վերադարձած […]

̰
Տղամարդը գերանդիով սպանել է բարեկամին

12:31 10.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել […]

̰
Ֆիլիպինյան պարբերականը Սթիվ Ջոբսին հայ է անվանել

12:25 10.03.2020

Ֆիլիպինյան Philstar պարբերականը հրապարակել է մի նյութ, որում խոսվում էր Հայաստանի և այնտեղ այցելելու պատճառների մասին: Մասնավորապես նշվում է, որ Հայաստանը միավորում է այնպիսի հայտնի մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազնավուրը, Քիմ Քարդաշյանը, Անդրե Աղասին և նույնիսկ Սթիվ Ջոբսը: «Ի՞նչ ընդհանուր բան ունեն Շերը, Քարդաշյանը, Աղասին, Ազնավուրը և Ջոբսը: Նրանք բոլորը հայ են: Սթիվ Ջոբսի խորթ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Մեղրիում է

12:09 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում է, այնտեղ կողմնակիցների հետ անցկացնում է «Այո»-ի քարոզչությունը:

̰
Շնողում համագյուղացուն սպանելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

11:58 10.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը 2019թ. օգոստոսի 19-ին՝ կեսօրին, նույն գյուղի վարչական տարածքում գտնվող «Ղարաքոթուկ» կոչվող հանդա­մա­սում համագյուղացու ծննդյան տարեդարձի խնջույքի ըն­թաց­քում, ալկոհոլ օգտագործած վիճակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր բարեկամի՝ համագյուղացու հետ, որի ընթացքում վերջինս սպանության սպառնալիքներ է հնչեցրել […]

̰
Ահազանգ ԱԻՆ-ում․ Կոռնիձորում նկատվել է արկանման առարկա

11:35 10.03.2020

Մարտի 10-ին՝ ժամը 09:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

̰
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. 3 մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

11:30 10.03.2020

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Nissan մակնիշի 35 QT 678 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Արշակունյաց պողոտայում՝ Քրեակատարողական ծառայության վարչական շենքի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai մակնիշի 36 NA 052 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով Nissan-ում հրդեհ է բռնկվել, և ժամանած հրշեջ-փրկարարները […]

̰
ԵՊՀ ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 հավակնորդ

10:57 10.03.2020

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ 2020 թ. հունվարի 31-ին տեղի ունե­ցած նիս­տի № 66 որոշմամբ հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշ­տո­նի համար բաց մրցույթ: Ինչպես հայտնեցին Երևանի պետական համալսարանից, թեկնածուների հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը կազմակերպվել է՝ ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրա­մի ռեկտորի ընտրու­թյան կանո­նա­կարգի: Հայտ է ներկայացրել հինգ թեկնածու. Վահրամ Ժորայի Դումանյան – ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, […]

̰
Հասանք Ագարակ․ Փաշինյան

10:42 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապ է արել ուղղաթիռից։ Այսօրվա քարոզարշավը կսկսի Ագարակից։ Նրան ուղեկցում են տիկինը՝ Աննա Հակոբյանը,  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Այսօր վարչապետը կլինի նաև Մեղրիում, Քաջարանում, Կապանում և Տեղ գյուղում։

̰
ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան

10:29 10.03.2020

ՀՀ ԱԳՆ-ը կոչ է անում Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և […]

̰
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից․ Քաղավիացիայի կոմիտե

10:23 10.03.2020

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»։

̰
Ֆիոլետովո գյուղի մոտ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

10:11 10.03.2020

Մարտի 9-ին՝ ժամը 20:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։37-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 87.1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:51 10.03.2020

Մարտի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 47 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 1000 քմ, 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 700 քմ, Ուշի գյուղում՝ 1 հա, […]

̰
̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:18 10.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան փ. 2, 4 շենքերը, Բուզանդի փ. 6-45 սեփական տները, Կողբացու փ. 18-45 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նալբանդյան […]

̰
Վայրէջք Երևանում․ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց

08:07 10.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն ավարտվեց։ Ժամեր առաջ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Ինքնաթիռից ուղիղ տեսակապով վարչապետը հայտնել է մարտի 10-ի պլանների մասին։ Ժամը 11-ին կշրջի Ագարակում, բուկլետ կբաժանի, այնուհետև քարոզարշավը կշարունակի Մեղրիի համայնքապետարանի մոտակա տարածքում, Քաջարանի շատրվանների հրապարակում, որից հետո կլինի Կապանի մարզպետարանի դիմաց, իսկ այսօրվա վերջին հանդիպումը տեղի կունենա 18․00-ին, Տեղ գյուղում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 09.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 9-ի ցերեկը, 10-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին սպասվում է անձրև:

̰
Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը մինչ այդ էլ ածելի էր կուլ տվել. նրա տեղն այժմ անհայտ է․ Armtimes.com

23:28 09.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ի երեկոյան մարզային շրջայցից վերադառնալիս Երևանի «Հաղթանակ» կամրջի մոտ կանխել էր 24-ամյա երիտասարդի ինքնասպանությունը: Այսօր տեղեկացանք, որ վարչապետն իր մեքենայով նրան տեղափոխել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Պարզվեց նաև, որ նույն մարտի 7-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, երիտասարդը դարձյալ փորձել էր վերջ տալ կյանքին, այդ անգամ՝ Դավթաշենի […]

̰
Կրթական հաստատություններում կորոնավիրուսով պայմանավորված արձակուրդն ավարտվել է

23:18 09.03.2020

Կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացին շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Հիշեցնենք, որ  մեր երկրում կորոնավիրուսի միակ դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 1-ին: Հենց այդ օրն էլ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով ուսումնական հաստատություններում սահմանվել էր մեկշաբաթյա արձակուրդ: Այսօր հետարձակուրդային առաջին օրն էր: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
BACK_TO_TOP