TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտի 2-8-ը հայտնաբերվել է ոչ սթափ 108 վարորդ, որից 85-ը` մարտի 8-ին

23:00 09.03.2020

Մարտի 2-ից 8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով […]

̰
Արտակարգ դեպք Լոռու մարզում. հրազենային վերքով 26-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել

22:53 09.03.2020

Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդրոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Օձուն գյուղի բնակիչ, 26-ամյա Արթուր […]

̰
Դատարանը կալանավորել է Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և երեխայի դաժան ծեծի մեջ մեղադրվողին

22:29 09.03.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Lexus-ն ու Honda-ն. 3 վիրավորներից մեկը ՌԴ քաղաքացի է

22:22 09.03.2020

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Գառնի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ, 60-ամյա Էդուարդ Հ.-ի վարած Lexus մակնիշի JJ 017 ՍՍ համարանիշի և 36-ամյա Մամիկոն Ա.-ի վարած Honda մակնիշի 58 DQ 558 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Honda-ի ուղևորներ, Երևանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Գ.-ն, 63-ամյան […]

̰
Վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվում «Այո»-ի քարոզարշավին. Փաշինյան

21:59 09.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղվանից արձակուրդ է վերցնում և և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին։ «Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում և ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր […]

̰
Կրաշեն գյուղում հրդեհ է բռնկվել

21:56 09.03.2020

Մարտի 9-ին, ժամը 17:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կրաշեն գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կրաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել […]

̰
«Ընտանիքում կանայք շահագործվում են»․ բողոքի երթ Գյումրիում

21:18 09.03.2020

Ընտանեկան բռնությունների դեմ պայքարից  և դեպքերի նկատմամբ հասարակության անտարբերությունից այսօր Գյումրիում խոսել են  կանանց իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները։ Նրանք բողոքի քայլերթ են անցկացրել՝ Կենտրոնական հրապարակից հասել են Շիրակի մարզի դատախազություն, այնուհետ բողոքը շարունակել այն տան մոտ, որտեղ մարտի 5-ին ծեծի հետևանքով մահացել է 43-ամյա կինը, իսկ նրա 13-ամյա դուստրը ծայրահեղ ծանր վիճակում […]

̰
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

21:13 09.03.2020

Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին զարգացումները, պետական գերատեսչությունների կողմից  ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում ու աշխարհում կորոնավիրուսի տարածվածության մասին վերջին վիճակագրական տվյալները: Նա նաև նշել է, […]

̰
«Թիվ 12 պոլիկլինիկայի» տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը

21:07 09.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «թիվ 12 պոլիկլինիկայի» նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։ Պարզվել է, որ հիշյալ […]

̰
Դատախազությունը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկել է դատարան

20:46 09.03.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ  Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու […]

̰
Սպանության փորձ, առևանգում, կողոպուտ. ՔԿ-ն՝ «Վստրեչի Ապեր»-ին կալանավորելու որոշման հանգամանքների մասին

20:22 09.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 2020թ. մարտի 6-ին որոշում է կայացվել Ա.Վ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 38-131-րդ հոդվածի 1-ին մասով և 38-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգարվել այն առերևույթ հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար, որ […]

̰
Դավաճաններ իրավապահ համակարգում, քրգործեր հարուցվելու են, թե ոչ․ ԱԺ-ում ճեպազրույցների օր էր

20:11 09.03.2020

ԱԺ-ում ճեպազրույցների օր էր: Խորհրդարանական երեք ուժերին ուղղված հարցերը նույն թեմաների շուրջ էին` իշխանության ու ընդդիմության նկատմամբ հանրության վերաբերմունք, կառավարության կամ իրավապահ համակարգում դավաճանների մասին հայտարարություններին հետևող գործընթացներ ու գնահատականներ քրեական գործերի վերաբերյալ:

̰
ԿԳՄՍ-ն գնացել է Արթիկի եկեղեցում ոչ պրոֆեսիոնալ պեղումներ կատարելու ահազանգի հետքերով

19:57 09.03.2020

Արթիկի 5-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում տեղի ունեցած պեղումները ոչ պրոֆեսիոնալ են և նման են գանձագողության ձեռագրի: Այսպիսի կարծիք է հայտնել ճարտարապետ, 1992-95 թվականներին Արթիկի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ռազմիկ Քարտաշյանը: Նրա ներկայացրած բողոքի հետքերով այսօր Արթիկ են այցելել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, պեղումներ իրականացրած հնագետը և փորձագետները: Տեղում ուսումնասիրել […]

̰
Տոնական ընդունելություն նախագահական նստավայրում

19:43 09.03.2020

Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված:  «Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,– ասել է նախագահը: -Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Իրանի հետ ժամանակավորապես կասեցվել է առանց վիզայի ռեժիմը. ՀՀ ԱԳՆ

19:19 09.03.2020

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական […]

̰
Մարտի 2-8-ը հայտնաբերվել է ոչ սթափ 108 վարորդ, որից 85-ը` մարտի 8-ին

19:14 09.03.2020

Մարտի 2-8-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա, որոնցից 14-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր կամ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 73 […]

̰
Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ չհայտնեց. Armtimes.com

19:12 09.03.2020

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի գործով բողոքը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանն ինքնաբացարկ չհայտնեց: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը հրապարակել է որոշումը՝ այդպիսով մերժելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Ավելի վաղ դատավորը մերժել էր նաև ՀՔԾ քննիչի՝ ինքնաբացարկի միջնորդությունը: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Այսպիսով, Ազարյանը կքննի Արմեն Թավադյանի կալանավորման երկարաձգման որոշման դեմ պաշտպանական կողմի բողոքը, որի քննությունը կշարունակվի վաղը: Արմեն […]

̰
Տնտեսվարողներին վերադարձվող ԱԱՀ գումարները տարեցտարի ավելանում են. ՊԵԿ

19:07 09.03.2020

Պետական եկամուտների կոմիտեի կողմից տնտեսվարողներին վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարները տարեցտարի ավելանում են: 2018-ի ավելի քան 90 միլիարդ դրամի համեմատ՝ 2019-ին վերադարձվել է 162.5 միլիարդ դրամ՝ գրեթե կրկնակի ավելի: Գործընթացն առանձնակի կարևորություն է ստանում հատկապես սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսի համար:  

̰
Թեհրանը կարող է փակվել, նավթի գները ընկնում են․ կորոնավիրուսի հետևանքները Մերձավոր Արևելքում

19:00 09.03.2020

Տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածումը մի շարք վտանգներ է ստեղծել ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ոլորտների համար։ Իրանը, արաբական երկրները, Իսրայելը պատրաստվում են ավելի բարդ իրավիճակների։ Իրանում քննարկվում է մայրաքաղաք մուտքն ու ելքն արգելելու տարբերակը։ Իսրայելում քննարկվում է Երուսաղեմում անցուդարձը դադարեցնելը։ Արաբական երկրներում էլ խնդիրներ են առաջանալու նավթի գնանկման պատճառով։ Այս թեմայի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի […]

̰
Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

18:49 09.03.2020

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը («Վստրեչի Ապեր»), խափանման միջոցը՝ կալանք։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Բարեփոխումների իրականացման գործում ամեն պահի զգացել ենք ԵՄ օգտակար աջակցությունը. Փաշինյանը` Շառլ Միշելին

18:40 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը: Շառլ Միշելը ողջունել է վարչապետի այցը և […]

̰
Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում. Տուսկը` Փաշինյանին

18:31 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում` Եվրոպական ժողովրդական կուսակցության գրասենյակում հանդիպում է ունեցել ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ողջունելով վարչապետին` Դոնալդ Տուսկը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել […]

̰
Աղավնատուն գյուղում կատարված սպանության փորձը թարմ հետքերով բացահայտվել է

18:24 09.03.2020

Մարտի լույս 5-ի գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին ու հայտնեցին, որ հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել Աղավնատուն գյուղի 36-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը բուժհաստատություն է տեղափոխվել հենց Աղավնատուն գյուղից։ Դեպքի վայրում՝ գյուղի Բարսեղ Ներսիսյան փողոցի թիվ 30 տան դիմաց հայտնաբերվեցին ինքնաձիգի պարկուճներ։ Կրակոցներից վնասվել էին տուժողի ավտոմեքենան […]

̰
Աննա Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը հրավիրել է Հայաստան. հրավերն ընդունվել է

18:20 09.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել Արգենտինայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից՝ կից նշելով. «Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։ Խոսել ենք առաջին տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է խուսափել մի շարք երկրներ այցելելուց

18:14 09.03.2020

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ: «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է տիկին Ռիմա Դեմիրճյանին

18:12 09.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին: Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք: Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված […]

̰
Գլխավոր դատախազությունում կայացել է 2019թ. գործունեության ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

17:50 09.03.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստին մասնակցել է նաև ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը: Քննարկվել և ամփոփվել են ՀՀ դատախազության 2019թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ հանցագործությունների տեսակների, ներկայացրել են նախորդ […]

̰
Գյումրիում կնոջ սպանության և նրա դստերը մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվողը կալանավորվել է

17:44 09.03.2020

Գյումրիում 43-ամյա կնոջ սպանության և նրա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը կալանավորվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Կենցաղային վեճի և խանդի հողի վրա 28-ամյա երիտասարդը Գյումրիում ծեծի էր ենթարկել 43-ամյա ընկերուհուն և նրա 13 տարեկան դստերը։ Տղամարդը բերման էր […]

̰
ԱԺ քննարկման ժամանակ հարց է հնչել Արծվանիկի պոչամբարի մասին

17:16 09.03.2020

Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է Արծվանիկի պոչամբարի պատճառած խնդիրների մասին՝ հավելելով, որ չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից վճարվող տուգանքներին,  մարդկանց […]

̰
Ի՞նչ նորություն կա Ամուլսարի գործով. ԱԺ-ում հարցրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարին

17:02 09.03.2020

Այսօր խորհրդարանում հրավիրվել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստ: Նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարարը, անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի խնդրին, ասել է, որ օրենսդրական փոփոխությունները տանելու են նրան, որ ընկերությունները ապահովագրված չլինեն կաղտոտենք, չնչին տուգանքը կվճարենք, […]

̰
BACK_TO_TOP