12:35 10.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Աշխարհում Նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով` կոչ ենք անում.
Խուսափել ճանապարհորդելուց հետևյալ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա:
Հայաստանից դուրս գործուղումներ պլանավորելիս խուսափել տվյալ երկրներ մեկնելուց, ինչպես նաև գործուղումներ մեկնելիս անել դա միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Նշված երկրներից վերադարձած քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:
Գործատուներին` ապահովել նշված երկրներից վերադարձած աշխատողների հեռահար աշխատանքը տնից:
Խուսափել Հայաստանում միջազգային միջոցառումներ կազմակերպելուց` նշված երկրներից ժամանած անձանց մասնակցությամբ:
Եթե վերջին 14 օրերին վերադարձել եք Հայաստան և ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ ԱՆ «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Նաև հորդորում ենք.
Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ,
Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի»:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...