18:47 25.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Քեմբրիջի համալսարանի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի կրթության համագործակցության բաժնի ղեկավար Սթիվ Քինգին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին` նշելով, որ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ փուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: […]
18:43 25.10.2024
Հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
18:26 25.10.2024
Հոկտեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստան-ԵՄ՝ Ռազմավարական գործընկերության խթանում Վիշեգրադյան քառյակի փորձի հաշվառումով» ծրագրի շրջանակներում կայացած քննարկմանը: ՀՀ գերատեսչությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև ՀԿ-ների ներկայացուցչությունների մասնակցությամբ կայացած քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Հովհաննիսյանը հանգամանալից անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք, այդ թվում՝ քաղաքական երկխոսության դրական դինամիկային […]
18:19 25.10.2024
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի կոնֆերանսի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։ COP16-ի շրջանակում նախարարի տեղակալը մասնակցել է կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
18:06 25.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]
17:55 25.10.2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են 5 մարզի (Արարատ, Արմավիր, Լոռի, Արագածոտն, Շիրակ) տարբեր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող 19 կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման և մասնավորապես, ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։ Սպասարկող ընկերությունները […]
17:44 25.10.2024
Հայաստանում կանանց շրջանում կյանքում առաջին անգամ հաստատված չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Հիվանդությունը վաղ հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։ Ամսական կանոնավոր ինքնազննումը, բժշկի կլինիկական զննումը և թիրախային տարիքի կանանց մամոգրաֆիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման հիմնական բաղադրիչներն են։
17:38 25.10.2024
ՆԳՆ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզում էին։ Նրանք եղել են մարզի այն անցակետերում, որտեղ հերթապահություն են իրականացնում ոստիկանության զորքերի ծառայողները։ Արամ Հովհաննիսյանը և Հայկ Բաբայանը զրուցել են ծառայողների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և տվել կոնկրետ հանձնարարականներ: Նրանք եղել են նաև ոստիկանության զորքերի՝ […]
17:27 25.10.2024
Հոկտեմբերի 24-ին և 25-ին Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը: Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը: Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]
17:22 25.10.2024
Հոկտեմբերի 23-24-ը Երևանում կայացել է ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների հայ-գերմանական Համատեղ հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է երկու երկրների կառավարությունների միջև գործող միջպետական համաձայնագրով։ Երկօրյա հանդիպման ընթացքում Կողմերը փոխանակվել են բեռնափոխադրումների համար երկու երկրների իրավասու պետական մարմինների կողմից տրվող թույլտվությունների տրամադրման կարգի, դրանց տեսակների, սահմանված ձևաչափերի և վիճակագրական տվյալների վերաբերյալ տեղեկությամբ։ Պայմանավորվածություն է […]
17:09 25.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուրդելի թանգարանի տնօրեն Օֆելի Ֆերլիե-Բուային և Փարիզի թանգարաններ հաստատության միջազգային և տարածքային բաժնի տնօրեն Սելին Մարշանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Կլուզոն: Հանդիպմանը քննարկվել են անվանի […]
17:02 25.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարան են այցելել Հայաստանի եվրոպական համալսարանի և Գլաձոր համալսարանի իրավագիտության ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողները։ Ապագա իրավագետներին ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացրել Բարձր դատարանի գործունեության առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մյուս մարմինների հետ փոխհարաբերությունները, Սահմանադրական դատարանի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի […]
16:48 25.10.2024
Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների և ձեռնարկված քայլերի մասին տեղում ծանոթանալու նպատակով՝ նախօրեին աշխատանքային այցով Շիրակի մարզում են եղել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ու «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։ Մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի և Ալբերտ Այվազյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են համայնքներում, մասնավորապես եղել են Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ, Սարատակ, Ազատան բնակավայրերում։ Մարզպետի տեղակալները […]
16:43 25.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին: […]
16:35 25.10.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված բազմաոլորտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով այդ ուղղությամբ Զարգացման ֆրանսիական […]
16:30 25.10.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարզային բնակավայրերից որևէ մեկում տուն կառուցելու և բնակարան ձեռք բերելու դեպքում պետությունն աջակցում է երեխա ունեցող ընտանիքներին։ Մանրամասները՝ տեսանյութում:
16:24 25.10.2024
Կայացել է Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը: Կոնֆերանսն անցկացվում է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում, որը մեկնարկել է Շվեցարական համագործակցության գրասենյակի (SDC) և գործընկեր կառույցների նախաձեռնությամբ: FORACCA-ի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն: Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում […]
16:18 25.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում Լատվիայում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի նամակների և սցենարների «Ազատություն» ժողովածուն: Գրքի թարգմանիչն Իլզե Պաեգլե-Մկրտչյանն է, լույս է ընծայել «Պետերգայլիս» հրատարակչությունը: «Անուրանալի է Փարաջանովի ազդեցությունը լատվիական կինոյի ոճի և բանաստեղծական կինոավանդույթի ձևավորման վրա: Թերևս այսօր էլ Փարաջանովի չնկարահանված ֆիլմերի ուրվականները շրջում են […]
16:12 25.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 24-ին` ժամը՝ 12.15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Խաչփար գյուղում դանակահարված անձ կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տան նախասրահում հայտնաբերել նույն տան 44-ամյա բնակչի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ […]
16:06 25.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային «TOON EXPO 2024» ցուցահանդեսի բացման արարողությանը: Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։ Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային […]
15:54 25.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Աբրահամյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Աբրահամյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
15:48 25.10.2024
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը, Ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան Ցողիկ Ալեքսանյանը և շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի» կողմից […]
15:28 25.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Պետական ինքնիշխանության հռչակագիրը առանձնահատուկ նշանակություն ունի ժամանակակից Ղազախստանի պատմության մեջ: Նա ամուր հիմքեր և հիմնարար սկզբունքներ դրեց երկրի առաջընթաց զարգացման համար։ Ուրախ եմ նշել, որ […]
15:27 25.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հրավիրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ Ազգային ժողովի աշխատակարգով` հանձնաժողովը որոշել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակում […]
15:22 25.10.2024
ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են կատարում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վաչություն ներկայացած տղամարդը կամավոր հանձնել է ինքնաշեն ակոսափող հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով և ռազմամթերք։ Արդյունավետ է եղել նաև ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել […]
15:14 25.10.2024
«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։ Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: «Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ կոմիքսները միաձուլում են արվեստի մի […]
15:06 25.10.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կանոնակարգը հոկտեմբերի 23-ին վավերացրել էր նաև ՀՀ Ազգային ժողովը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
14:57 25.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, սրբապղծության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործրի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ թալանել են Ախթալայի «Սուրբ Աստվածածին» վանքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ […]
14:52 25.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
14:47 25.10.2024
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։ «Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 10 000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային […]