TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Տեղի է ունենում վարչապետ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ

15:19 24.10.2024

Կազանում՝ BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում, տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

̰
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

15:16 24.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Արդյունքում՝ 23 անհայտ զինծառայողի ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության՝ 300 հազար դրամի վճարման ժամկետը երկարաձգվել է մինչև դեկտեմբեր:

̰
Կսահմանվեն համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին հասանելիության արգելափակման դեպքերը

15:05 24.10.2024

Կառավարությունը սահմանել է Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը: Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սրանով գործարկվում է օրենսդրությամբ սահմանված համակարգը, […]

̰
Երթուղային ավտոբուսում ուղևորի դրամապանակը գողացած տղամարդիկ ձերբակալվել են

14:55 24.10.2024

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու: Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը: Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա […]

̰
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրելու պահին․ Երևանի պարեկների բացահայտումը

14:51 24.10.2024

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հոկտեմբերի 22-ի առավոտյան Չարենցի փողոցում նկատել են քարերի տակ փաթեթներ տեղադրող երիտասարդի։ Պարզվել է՝ 24-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Ֆանարջյան փողոցի բնակիչ է։ Թմրանյութ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով նա ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ՝ ընդհանուր 5 գրամից […]

̰
Վաղը Դիլիջան քաղաքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

14:46 24.10.2024

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնոկիձեի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Կալինինի 1-ից 130 հասցեների, Գետափնյա փողոցի թիվ 8, 10, 12 բազմաբնակարան շենքերի, Կալինինի 1-ին նրբանցքի, Արցախյան 1-ին փողոցի, Իվանովոյի, Ուսանողական, Մյասնիկյան փողոցների և հարակից տարբեր նշանակության […]

̰
Հորիզոնում կան արդարադատության նախարարի թեկնածուներ, շուտով նշանակումը կլինի. Գևորգ Պապոյան

14:41 24.10.2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուներ կլինեն միգուցե ոչ կուսակցության անդամներից, բայց՝ քաղաքական թիմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա արդարադատության նախարար չի ընտրվել և արդյոք դրա պատճառը կադրերի սովն […]

̰
Վենետիկի հանձնաժողովի դրական կարծիքով ընտրական օրենսգրքում փոփոխությունների փաթեթը ներկայացվեց ԱԺ

14:37 24.10.2024

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արմենուհի Հարությունյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը բխում է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրից, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից: Փաթեթը շուրջ երկու տարվա հետազոտությունների և հանրության բավականին լայն […]

̰
Պետական աջակցության գործիքակազմ ՝ բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար

14:32 24.10.2024

Կառավարության հավանությանն է արժանացել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների համար պետական աջակցության գործիքակազմի և հարկային արտոնությունների շրջանակի վերանայումն է՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ նշյալ ոլորտներում առաջանցիկ զարգացում ապահովելու համար: Ըստ հիմնավորման՝ բարձր […]

̰
Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվել է փայտե տնակ

14:27 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:51-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի տնկարանին հարակից տարածքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 3-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվում է փայտե տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։04-ին, […]

̰
Տնտեսավարողներին կառաջարկվի կարկտապաշտպան ցանցերի ներդրման մատչելի մեխանիզմ

14:11 24.10.2024

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար կարկտից ստացած վնասների նվազեցման, տնտեսավարողների եկամուտների կայունացման ու այգեգործության արդյունավետության բարձրացման, ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 2023 թ. վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Օձուն բնակավայրի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքում կարկտի հասցրած վնասների վերաբերյալ հարցը, որի հետ […]

̰
Վարչապետը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ

14:06 24.10.2024

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության […]

̰
Սպառողի իրավունքների պաշտպանության նպատակով նավթ-նավթամթերքներ ենթախմբերում ներառված որոշ ապրանքատեսակների մասով ևս կսահմանվի ակցիզային հարկ

13:49 24.10.2024

Առաջարկում է կարգավորել ՀՀ ներմուծվող նավթամթերքի, քսայուղերի, բենզինի, դիզելային վառելիքի եւ հավելանյութերի ակցիզային հարկով հարկման հարաբերությունները: Հստակեցվում են քսայուղերի, բենզինի եւ դիզելային վառելիքի անվանումների սահմանումները, դրանք համապատասխանեցվում են ԱՏԳ դասակարգման կանոնների համար հիմք հանդիսացած նկարագրությունների հետ` բացառելով տարընթերցումները: Առաջարկվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք համարել նաեւ նյութերն ու հավելանյութերը, որոնք դասվում են ԱՏԳ ԱԱ […]

̰
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին

13:43 24.10.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 416․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

13:31 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին երկրորդ ընթերցման ընթացակարգով Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացվել մի շարք նախագծեր: «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում առաջարկներ չեն ներկայացվել: Հիմնական կարգավորումները՝ այստեղ: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության […]

̰
Վեբինար՝ «Էլեկտրոնային առևտրի ռազմավարություններ և գործիքներ» թեմայով

13:24 24.10.2024

Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը էլեկտրոնային առևտրի միջոցով, կարող են դիմել և մասնակցել նոյեմբերի 6-ին կայանալիք «Էլեկտրոնային առևտրի ռազմավարություններ և գործիքներ» թեմայով վեբինարին։ Ստացե՛ք մասնագիտական խորհուրդներ միջազգային առևտրի ոլորտի փորձագետի կողմից ձեր առցանց բիզնեսը զարգացնելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Մասնակցելու համար լրացրեք դիմումի ձևը https://forms.gle/HwM9VEmZXWB9uaGX6 Դիմելու […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:12 24.10.2024

Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Երևանում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։ ​ Մարզերում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին […]

̰
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում

13:01 24.10.2024

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկու փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Առաջինը ենթադրում է հարկային հաշիվներում ապրանքների վաճառքի ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ներառման հնարավորություն եւ սահմանվում է, որ Կառավարության կողմից սահմանված դեպքերում, ժամկետներում եւ կարգով այդ ծածկագրեը` ըստ ապրանքների տեսակների, կներառվեն հարկային հաշիվներում: Այս մասին հոկտեմբերի 24-ին կայացած ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 23-ից 24-ը

12:46 24.10.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության ՝ 5-ական, ֆիզիկական […]

̰
Վրաերթի ենթարկված 87-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

12:38 24.10.2024

Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Լոռու մարզի Բազում գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Արսեն Դ.-ին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Հիշեցում մսի իրացման շուկայում գործունեություն ծավալող տնտեսվարողներին․ ՍԱՏՄ

12:31 24.10.2024

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» կատարելու մասին» օրենքի, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում՝ կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը, միաժամանակ կայացվելու է խմբաքանակի առգրավման և ոչնչացման որոշում: Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների հետ

12:24 24.10.2024

Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հանդիպել է ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին։ Տեղի է ունեցել նախարար Պապիկյանի և լրագրողների՝ ԶՈՒ գործունեության վերաբերյալ հարցուպատասխանի ձևաչափով քննարկում:

̰
Կազանում մեկնարկել է «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովը

12:21 24.10.2024

Կազանում մեկնարկել է BRICS-ի գագաթնաժողովի լիագումար նիստը՝ BRICS+ ձևաչափով, որը նախագահում է Վլադիմիր Պուտինը։ Նիստին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկա է գրեթե 40 երկրի ներկայացուցիչ։ Մինչ հանդիպման մեկնարկը նիստի մասնակիցները համատեղ լուսանկարվել են։

̰
Քննարկվել է աշխատանքային պայմանագրեր կնքելու գործընթացի դյուրացմանն ուղղված նախաձեռնությունը

12:13 24.10.2024

ՀՀ աշխատանքային օրենսգրքում եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է Հայաստանում ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ: Արդյունքում՝ աշխատանքային պայմանագրերը կլինեն նույնատեսակ եւ գրագետ կազմված, հասանելի կլինեն թե՛ աշխատողին, թե՛ գործատուին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով նոր համակարգի ներդնումը հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը, նվազեցնելու փաստաթղթաշրջանառությունը: […]

̰
Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը այցելել է Ծիծեռնակաբերդ

12:06 24.10.2024

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքն է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

̰
Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների մուտքը Հայաստան կխստացվի

11:38 24.10.2024

Հայաստան միգրացիոն հոսքերի կանոնակարգման և անօրինական միգրացիոն հոսքերի կանխարգելման նպատակով կխստացվի Հնդկաստանի, Իրաքի և Եգիպտոսի քաղաքացիների համար մուտք գործելու ընթացակարգը։ Ըստ որոշման հիմնավորումների՝ 2024 թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան են ժամանել և ներկայում ՀՀ-ում անօրինական բնակվում են Հնդկաստանի 11 965, Եգիպտոսի 658 և Իրաքի 255 քաղաքացի։ «Առաջարկվում է այս երկրների քաղաքացիներին […]

̰
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության  կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված  աշխատանքների ամփոփ վիճակագրություն

11:32 24.10.2024

2024 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1571 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Ծառայողական քննությունների արդյունքներով՝ ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության և ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանման ծառայողների, քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել են 368 կարգապահական տույժեր, մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ 347, այդ թվում՝ – հայտարարվել է […]

̰
Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ մարզպետարանը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ տեխնիկան կտրամադրեն գյուղացիներին, որ կարողանան կարտոֆիլն արագ քանդել ու հավաքել․ Գևորգ Պապոյան

11:26 24.10.2024

«Այս տարի ձյունը մի փոքր շուտ է եկել Գեղարքունիքի մարզում, և բերքահավաքը դեռ չի ավարտվել։ Ե՛վ էկոնոմիկայի նախարարությունը, և՛ մարզպետարանը ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ տեխնիկան կտրամադրեն գյուղացիներին, որ կարողանան կարտոֆիլն արագ քանդել ու հավաքել», – այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԺ […]

̰
Կաթնաղբյուր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:13 24.10.2024

Հոկտեմբերի 25-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունy խնդրում է չանհանգստանալ։

̰ ̰
BACK_TO_TOP