16:24 28.10.2024
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական […]
16:19 28.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 21-27-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.47 մ (27.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 30 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […]
15:57 28.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման արդյունքում՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, քաղաք Ջերմուկ) հայտնաբերվել են հայրենական օրենսդրությամբ և Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Մասնավորապես, չեն ապահովվել՝ 📌 պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող […]
15:40 28.10.2024
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար այս պահի դրությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5600 անձ, որոնցից քաղաքացիություն է շնորհվել 3611-ին: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում հայտնել է Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հաշվառման գործընթացին՝ նա հայտնել է, […]
15:33 28.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3.98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.03 դրամ:
15:20 28.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը: ▪️Փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման ոսկենման զարդեր և թանկարժեք քարեր ▪️Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների ներկրման 3 դեպք ▪️Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 27 500 ԱՄՆ դոլլար արժողության բրենդային պայուսակ ▪️Մաքսային հսկողությունից թաքցված ավտոպահեստամասերի […]
15:14 28.10.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում սահմանել է 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։ Դրանք են՝ 2025 թվականի մարտի 30, հունիսի 8, հոկտեմբերի 5։ Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն փոփոխություն է կատարել 2022 թվականի դեկտեմբերի 2-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» թիվ 89-Ա որոշման մեջ։ Թիվ 29 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի […]
15:06 28.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնն անցկացվել է 16-րդ անգամ. արդյունքներն ամփոփվել են, հաղթողներն արդեն հայտնի են: Փառատոնի ամփոփիչ միջոցառմանը հնչել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որը փոխանցել է նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: Ուղերձում, մասնավորապես, ասվում էր. «Հայաստանում անցկացվող կինոփառատոները դարձել են մեր մշակութային […]
14:54 28.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։ 2024թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը` ժամը 04:16-ին, 911 ծառայություն […]
14:46 28.10.2024
Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: […]
14:37 28.10.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին և ՀՀ-ում Կանադայի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանին։ Շիրակի մարզպետը ողջունելով դիվանագետներին՝ ներկայացրել է Շիրակի մարզը, անդրադարձել մարզի առանձնահատկություններին և առավելություններին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Գյումրուն առանձնահատուկ է վերաբերվում, բացի նրանից, […]
14:28 28.10.2024
Ի՞նչ է բրոնխային ասթման. շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիների կրկնվող բորբոքումով, դիտվում է շնչառության դժվարացում, հազ և խզզոց: Ներկայացնում է ալերգոլոգիայի գծով ԱՆ խորհրդատու Արմինե Հակոբյանը: Շնչառական համակարգը գրիպի ժամանակ հայտնվում է թիրախում, և ասթմա ունեցող մարդիկ ավելի խոցելի են դառնում. կարող են սրել հիվանդության ախտանիշները և բարդացնել ասթման` առաջացնելով լուրջ […]
14:06 28.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-3 «Առդա» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ պլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան […]
13:48 28.10.2024
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ուշադրություն Հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Արարատյան դաշտում օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի […]
13:42 28.10.2024
2025 թվականի հարկաբյուջետային քաղաքականությունն առաջնորդվելու է 5,6 տնտեսական աճի ապահովման նպատակադրմամբ` շեշտադրելով հարկաբյուջետային եւ պարտքի կայունության, ինչպես նաեւ տնտեսական ներուժի վերջին տարիների ձեւավորված մակարդակի պահպանումը: Գնահատվում է, որ 2025 թվականի տնտեսական աճի նպատակադրված մակարդակի ապահովման հրամայականը կդառնա տնտեսական ներուժի պահպանումը եւ աճի ավելացման համար անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացումը: Այս մասին հոկտեմբերի 28-ին ասել է […]
13:30 28.10.2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության […]
13:23 28.10.2024
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ որդին սպանել է իր կնոջը: Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով մահ: Նա ձերբակալվել և […]
13:12 28.10.2024
Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասել է. «Ընդհանուր առմամբ, եթե խոսենք պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունների մասին, պետք է ասեմ, որ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված […]
12:48 28.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հմայակ Մինասյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք. Գյումրի)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել արտադրամասի պաշտպանությունը կեղտի կուտակումներից, մակերևույթներին կոնդենսատի, բորբոսի առաջացումից, […]
12:36 28.10.2024
Հիմնանորոգվում են Տ-3-14/Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի 3 հատվածները՝ մոտ 4.1կմ ընդհանուր երկարությամբ (կմ0+000-կմ1+300, կմ3+000-կմ4+200 և կմ4+700-կմ6+200), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղով։ Կապալառու կազմակերպության՝ «Եվրոբուդ պլյուս» ՍՊԸ-ի կողմից տարբեր տեղամասերում իրականացվում են տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ. կատարվում են հողային, հիմքի շերտերի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ճանապարհի ասֆալտապատումը։ Ֆիանսավորումը կատարվում […]
12:28 28.10.2024
Եվրոպական միության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով և Շրջակա միջավայրի նախարարության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումը համախմբել է 34 երիտասարդի՝ միասնական ջանքերով մշակելու թվային լուծումների գաղափարներ, ուղղված ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը։ Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության պետ Գայանե Հովսեփյանն ընդգծել է երիտասարդներին ջրային ռեսուրսների կառավարման գործընթացում ակտիվորեն ներգրավելու և ոլորտը երիտասարդ […]
12:23 28.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի մուտք է գործել ՀՀ նախարարությունների շենք՝ դրսևորել ագրեսիվ վարքագիծ։ Վերջինս հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից և տեղափոխել ոստիկանության բաժին՝ ճանապարհին բղավելով, որ բենզատար մեքենայով եկել է Հանրապետության հրապարակ, որպեսզի այն պայթեցնի։ Նույն օրը՝ ժամը 23:11-ին, ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ՃՈ-ից […]
12:18 28.10.2024
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 28-ին սկսվել է «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Մինչ քննարկումները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վկայակոչել է մի քանի կարգախոս-բանաձեւեր, որոնք առաջարկել էր 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից առաջ եւ հետո: Դրանք են` «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը», «Հարստացիր եւ […]
12:12 28.10.2024
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում: Հիշեցում. Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է՝ արտադրության և սպառման, ինչպես նաև տերևաթափից […]
12:06 28.10.2024
Հոկտեմբերի 27-ին Բուդապեշտի հայ ինքնավարության մշակույթի կենտրոնում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Հունգարիայի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակային ծրագրի շրջանակներում Բուդապեշտում սովորող հայ ուսանողների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված նրանց ծնողների հետ, որոնց Հունգարիայի կառավարության կողմից տրվել է ժամանակավոր կացության թույլտվություն։ Դեսպանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերի, մասնավորապես՝ հասցեագրվել են վերջիններիս կացության, արտոնագրերի և […]
11:52 28.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Դիլիջանում մասնակցել է Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված էր MICE զբոսաշրջության զարգացմանը տարածաշրջանում։ Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։ Արման Խոջոյանն իր ելույթում նշել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը դարձել է Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը՝ խթանելով տնտեսական աճը, ստեղծելով նոր աշխատատեղեր […]
11:04 28.10.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման աշխատանքները, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց։
10:48 28.10.2024
Էկվադորի Հանրապետության մայրաքաղաք Կիտոյի «Պալասիո դե Կարոնդելետ» նախագահական պալատում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ Էկվադորի Հանրապետության նախագահ Դանիել Նոբոա Ասինին հավատարմագրերի հանձնման արարողությունը: Արարողությանը ներկա է եղել նաև Էկվադորի արտաքին հարաբերությունների և մարդկային տեղաշարժի նախարար Գաբրիելա Սոմերֆելդը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Դեսպան Եգանյանը, որը Հայաստանի Հանրապետության առաջին հավատարմագրված դեսպանն է Էկվադորի […]
10:32 28.10.2024
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի տեղակալ Դավիթ Ղարիբյանը Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստին՝ ներկայացնելով վեճերի լուծմանն առնչվող դրույթների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ Եվրոպական Միության կողմից նիստը նախագահել է Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը, իսկ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի […]
10:24 28.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները՝ Ինչ է թվային դրոշմավորումը և ինչու է այն անհրաժեշտ https://src.am/am/getNews/717 Կարգո այցելելու անհրաժեշտություն այլևս չկա. կոմիտեն շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները https://t.me/petekamutner_arm/3233 Ինչ պետք է իմանալ անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելիս https://src.am/am/getNews/721 Ավտոգազալցակայաններում հսկողական աշխատանքները շարունակվում են․ առաջադրվել է 4.8 մլրդ դրամի չափով տուգանք https://src.am/am/getNews/716 Սեպտեմբերին 53 […]