16:24 25.10.2024
Կայացել է Հայաստանում ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը:
Կոնֆերանսն անցկացվում է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում, որը մեկնարկել է Շվեցարական համագործակցության գրասենյակի (SDC) և գործընկեր կառույցների նախաձեռնությամբ: FORACCA-ի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) հետազոտական թիմը իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն:
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրեն Ուրսուլա Լաուբլին, ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, ներկայացուցիչներմիջազգային, հասարակական կազմակերպություներից և շահագրգիռ գերատեսչություններից։
Ագրոանտառաբուծության կոնֆերանսի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական տեսանկյուններից։ Նախատեսվում է նաև այդ կերպ խթանել համագործակցությունը կարևոր դերակատարների միջև, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ներառական և բարենպաստ միջավայր ստեղծել Հայաստանում ագրոանտառաբուծական համակարգերի ներդրման համար։
Իր ելույթում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը կարևորել է անտառների տնկումը թե՛ կլիմայական, և թե՛ համայնքների տնտեսական զարգացման տեսանկյունից։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր ելույթում խոսել է ագրոանտառաբուծության բնապահպանական օգուտերից․
«Վերջին տասնամյակների ընթացքում մեր հասարակությունը բախվել է բազմաթիվ բնապահպանական մարտահրավերների՝ կլիմայի փոփոխություն, անապատացում, հողերի դեգրադացիա: Այս բոլոր գործոնները բացասաբար են անդրադառնում գյուղատնտեսության և, ի վերջո, պարենային անվտանգության վրա։
Ագրոանտառաբուծությունը մեզ առաջարկում է արդյունավետ լուծումներ այդ սպառնալիքները հաղթահարելու համար: Անտառային բույսերի ընդգրկումը գյուղատնտեսական լանդշաֆտներում օգնում է բարելավել հողի կառուցվածքը, բարձրացնել խոնավության աստիճանը և նվազեցնել էրոզիան»,-նշել է Արամ Մեյմարյանը և անդրադարձել ագրոանտառաբուծական համակարգերի հիմնմանն ուղղված ներկայիս ամենածավալուն նախաձեռնությունը, որն իրականացվում է Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ մեկնարկած «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում։
FORACCA-ի ագորանտառաբուծության բաղադրիչի իրագործման համար գիտական հենք ստեղծելու նպատակով՝ ՀԱԱՀ հետազոտական թիմը իրականացնում է մեկնարկային հետազոտություն ագրոանտառաբուծական համակարգերի տեղանքների ընտրության ինչպես նաև ագրոանտառաբուծական համակարգերի հիմնման և կառավարման պլանների կազմման վերաբերյալ։
19:12 17.06.2025
Արտաշատում «Opel»-ը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 44-ամյա Կարեն Խ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 87-ամյա Լևիկ Մ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել: Դեպքի վայր ժամանած «Արտաշատ» […] ...
19:00 17.06.2025
Փայտածուխի արտադրամասը շահագործվում էր ապօրինի․ Տավուշի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնում հունիսի 13-ին ստացված օպերատիվ տեղեկությունը Գանձաքարի 30-ամյա բնակչի ապօրինի գործունեության մասին էր։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Ըստ տեղեկության’ գանձաքարցի տղամարդը «Սրոց» կոչվող տարածքում ապօրինի շահագործում է փայտածուխի արտադրամաս։ Տավուշի համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են փայտածուխի 3 տարա՝ յուրաքանչյուրում 3 խ/մ փայտանյութով, արտադրամասի տարածքում թափված 5 խ/մ փայտանյութ և […] ...
18:56 17.06.2025
Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակըՀունիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը: Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր […] ...
18:51 17.06.2025
Հուսով եմ, որ Բրազիլիայի հավաքականն աշխարհի չեմպիոն կդառնա․ Մարսելո«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Մարսելոն խոսել է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության և հաջորդ տարի նախատեսված ԱԱ-2026-ի մասին: «Ռեալը» միշտ ֆավորիտ է, բայց կան նաև այլ անհավանական թիմեր: Նաև կան թիմեր, որոնք կարող են մեզ զարմացնել: Ամեն ինչ հնարավոր է: Ես շատ ուրախ եմ Կառլո Անչելոտիի համար: Հաջորդ տարի աշխարհի առաջնությունն է, և […] ...
18:44 17.06.2025
Պանրի գործարանի արտադրության առանձին գործառույթը կասեցվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Ամասիա), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ պանիր «Չեչիլ» և պանիր «Լոռի» արտադրատեսակների նմուշները չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Ի […] ...
18:39 17.06.2025
Դանիել Դանիելյանը հետևել է «Փայտփորիկ» սոլֆեջոյի օլիմպիադայի եզրափակիչ փուլինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվում է «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադիան: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն օլիմպիադայի եզրափակիչ փուլի ընթացքին հետևելու նպատակով այցելել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց։ Հաստատության տնօրեն Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ Դանիել Դանիելյանը շրջել է […] ...