18:32 05.03.2020
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ վերջին շրջանում, պայմանավորված Արցախի Հանրապետությունում մեկնարկած նախընտրական գործընթացներով, որոշ հասարակական և քաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում բանակը ինչ-որ կերպ ներգրավվել տվյալ զարգացումներում, ինչն անթույլատրելի է:
«Արցախի զինված ուժերի հրամանատարությունը, իր խոր մտահոգությունը հայտնելով նշված դրսևորումների վերաբերյալ, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակն ունի մեկ գլխավոր առաքելություն, այն է՝ ապահովել հայրենիքի սահմանների անվտանգությունն ու ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը և դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մեր պետականության հզորացման և ամրապնդման համար:
Հավաստիացնում ենք, որ զինված ուժերը հանդիսանալով մեր ժողովրդի համահավաքությունն ու միասնականությունը խորհրդանշող բացարձակ արժեք, երբևէ չի ունեցել և չունի որևէ քաղաքական երանգ կամ կողմնորոշում: Այն, ինչպես միշտ, եղել ու կմնա մեր ազգային իղձերի ու նպատակների իրագործման առաջնագծում և միայն ու միայն կառաջնորդվի Հայրենիքը արտաքին թշնամուց պաշտպանելու սրբազան առաքելությամբ:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը բարձր գնահատելով մեր հանրապետության ներքաղաքական կյանքում տեղ գտնող համապետական կարևորության միջոցառումների, այդ թվում՝ նաև առաջիկա նախագահական և խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը, իր կոչն է ուղղում մեր երկրում գործող բոլոր հասարակական-քաղաքական կազմակերպություններին և հորդորում ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը ներգրավել քաղաքական զարգացումներում»,- ասված է ՊԲ հայտարարության մեջ:
10:00 07.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի շուրջ բանակցություններում որոշակի պահի պետք է լինի հրադադարԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների որոշակի փուլում պետք է հայտարարվի հրադադար։ Այս մասին օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Որոշակի պահի հրադադարը պետք է լինի այս գործընթացի մաս, քանի որ դժվար է բանակցել վերջնական խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, երբ կրակում եք միմյանց վրա։ Այսպիսով, կարծում […] ...
09:51 07.08.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասերը վերադարձվեցին համայնքինԳլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ […] ...
09:50 07.08.2025
Իրանի արտգործնախարարը չափազանցված է համարում պատժամիջոցների վերադարձի հետևանքներըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԵՄ 3 երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) կողմից Իրանի համար հետադարձ կապի մեխանիզմի ակտիվացման հետևանքները խիստ չափազանցված են, և պատժամիջոցների վերականգնումն ավելի շատ քաղաքական նշանակություն կունենա, քան տնտեսական։ «Համայնքը մեծապես չափազանցնում է Snapback մեխանիզմի կարևորությունը։ Եթե մեխանիզմը գործարկվի, ապա որևէ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ չեն հետևի։ […] ...
09:40 07.08.2025
CNN. Թրամփը ցանկանում է արագ համաձայնության գալ Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է իր թիմին հնարավորինս շուտ կազմակերպել իր հանդիպումները իր գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ինչպես նշվում է, Թրամփի խոշոր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ, սովորաբար, «ժամանակ են պահանջում» նախապատրաստվելու համար, բայց այս դեպքում նա «խնդրել է իր թիմին արագ գործել»: CNN-ի աղբյուրների […] ...
09:30 07.08.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի պայմանները Ուկրաինայի կարգավորման համարԱՄՆ վարչակազմն այժմ ավելի լավ է հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է կարգավորել Ուկրաինայի հարցը, օգոստոսի 6-ին Fox Business-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ մենք հիմա ավելի լավ ենք հասկանում այն պայմանները, որոնց ներքո Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը։ Հիմա մենք պետք է համեմատենք դա այն բանի հետ, […] ...
09:23 07.08.2025
Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուդինեզե»«Էմպոլիի» պաշտպան Սաբա Գոգլիչիձեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «Ուդինեզեն» 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 4 միլիոն եվրո։ Գոգլիչիձեն «Էմպոլիում» հանդես էր գալիս 2024թ. հունվարից, 36 խաղում նա կատարել է 1 գոլային փոխանցում։ Նա 2024թ. սեպտեմբերից հրավիրվում է Վրաստանի […] ...