17:50 04.03.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սիրիայում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը նշեց, որ թուրքերը պանօսմանական ծրագիրն են իրականացնում, տարածաշրջանում լուրջ աշխարհաքաղաքական տեղաշարժեր են տեղի ունենում, ուստի կարևոր է հասկանալ մեր գործողությունների տրամաբանությունը:
«Մենք չենք կարող չհաշվարկել տարածաշրջանում այս բուռն փոփոխությունների ընթացքը»,- ասաց նա:
Զոհրաբ Մնացականյանը նշեց.
«Դուք անդրադառնում եք ներկայում զարգացող իրադարձությունների, որոնց սրությունն ակնհայտ է, բայց նաև պիտի ասեմ՝ այս զարգացումներն արդեն տևական ժամանակ մեր հարևան տարածաշրջանում տեղի են ունենում, մի տարածաշրջանում, որտեղ ունենք ուղղակի և անուղղակի շահեր ու հետաքրքրություններ, սա մշտական ուշադրության, մշտադիտարկման առարկա է: Մենք չափազանց զգայուն ենք այս հարցում, հստակ բոլոր մեխանիզմներն օգտագործելով այդ մշտական գնահատման և գործողությունների իրականացման գործառույթը կատարում ենք, մեր տարբեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք՝ համալրելու մեր տեղեկությունները և գնահատականները և գործելու»:
Նախարարը հիշեցրեց՝ Հայաստանը դեռ հոկտեմբեր ամսին արտահայտել է իր դիրքորոշումը, ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել էին Սիրիայի Հյուսիս-Արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ներխուժումը, աջակցություն էին հայտնել Սիրիային, վերահաստատել էին Հայաստանի դիրքորոշումը, կոչ արել զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգությունից:
«Անթաքույց բնույթ ունեցող ռազմական այս ագրեսիան տարածաշրջանին մարտահրավեր է: Մենք պաշտպանում ենք Սիրիայի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը, վստահ ենք ՝ սիրիական ճգնաժամը պետք է կարգավորվի ներսիրիական լայն երկխոսության միջոցով՝ հաշվի առնելով բոլոր խմբերի, այդ թվում՝ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շահերը»,- ասաց նախարարը:
15:38 14.08.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունըԳործադիրը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը: Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու […] ...
15:33 14.08.2025
Որոշում է կայացվել հանրության շրջանում հեծանիվները՝ որպես երթևեկության միջոց առավել ակտիվ օգտագործելու ուղղությամբԳործադիրը հաստատել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը: «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառում» ծրագրի շրջանակներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետություն հեծանիվներ ներկրող և մեծածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ քննարկման արդյունքում […] ...
15:28 14.08.2025
«Տոտենհեմը» նոր ավագ ունի«Տոտենհեմի» նոր ավագ է նշանակվել կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն, հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը: Արգենտինացին թևկապը ստացել է Հյոն Մին Սոնի՝ «Լոս Անջելես» տեղափոխությունից հետո: «Ես լավ զրույց ունեցա Քրիստիան Ռոմերոյի հետ, նա կդառնա մեր ավագը։ Կարծում եմ՝ Ռոմերոն ունի բոլոր անհրաժեշտ հատկությունները։ Նա խաղադաշտում առաջնորդ է, ոգեշնչում է թիմին»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ […] ...
15:23 14.08.2025
Եվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն․ ԿոշտաԵվրոպական միությունը շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի իրականացմանն աջակցելուն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան: «Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի պատմական նախաստորագրումը նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն՝ երկու երկրների և ավելի լայն տարածաշրջանի համար։ ԵՄ-ն շարունակում է […] ...
15:17 14.08.2025
Սեղմ ժամկետներում կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրըԳործադիրը որոշում է կայացրել, որով հնարավոր կլինի հնարավոր սեղմ ժամկետներում ավարտին հասցնել «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցում» ծրագիրը, վերջնական սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագնի հետագա բարձրացումների մեղմումը: ՀՀ 2025թ. պետական բյուջեի 1167 Էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագրով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարաձգում» 42012 միջոցառմամբ 2025թ․ ինն […] ...
15:13 14.08.2025
Գեղեցկուհի Ալիշա Լեմանը լքել է «Յուվենտուսը»Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտարարել է կանանց թիմի կիսապաշտպան Ալիշա Լեմանի՝ «Կոմո» տեղափոխության մասին: «Մեկ մրցաշրջանում երկու տիտղոս նվաճելուց հետո Ալիշա Լեմանը հրաժեշտ է տալիս «Յուվենտուսին» և մշտական հիմունքներով տեղափոխվում է կանանց «Կոմո»: Հաջողություն քեզ ապագայում, Ալիշա»,- նշված է ակումբի կայքի հայտարարությունում: Լեմանը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի հուլիսին «Ասթոն Վիլայից»: Նա ակումբի կազմում անցկացրել […] ...