17:17 04.03.2020
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը ասաց, որ մարտի 19-ին լրանում է այն ժամկետը, որ ԱԱԾ և ոստիկանության պետերը կարող են ժամանակավոր պաշտոնակատարով ներկայացված լինել։ Պատգամավորը վարչապետին հարցրեց՝ ի՞նչ որոշում ունի այդ ամսաթվին ընդառաջ, արդյո՞ք մտադիր է ներկա ղեկավարներին նշանակել կառույցների պետերի պաշտոններում։ «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում […]
17:15 04.03.2020
Թեև իրացման ցանցերում ախտահանման աշխատանքներ կատարվում են պարբերաբար, սակայն, հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանձնարարությամբ, Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են ախտահանման աշխատանքներ՝ օրվա մեջ 3-4 անգամ պարբերականությամբ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները […]
17:12 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն այսօր՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հարց ուղղեց՝ արդյո՞ք վարչապետը իր ենթակայության տակ աշխատող նախարարներին ծրարով աշխատավարձ ստանալու մասին հարց ուղղել է: Թանդիլյանը հիշեցրեց՝ պետական համակարգում ծրարով գումար ստանալը համակարգային կոռուպցիայի նշան է, ապա կոչ արեց հարցաքննել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ […]
17:08 04.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի մոտ կորոնավիրուսի կասկածներ չկան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Վերջինս վատառողջ է եղել, անցել է որոշակի հետազոտութուններ և այժմ իրեն լավ է զգում»,- գրել է Նիկողոսյանը: Հիշեցնենք` ավելի վաղ վրացական կայքերը, վկայակոչելով «Թայմեր» գործակալությանը, գրել էին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը […]
17:00 04.03.2020
Մարտի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված առկա վիճակը: Նախարարը հանձնարարեց միջգերատեսչական և տեղական ինքնակառավարման մակարդակներում շարունակել սերտ համագործակցությունը, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ գործողություններ: Մասնավորապես, իրազեկել քաղաքացիներին կորոնավիրուսից պաշտպանվելու արդյունավետ մեթոդների մասին, ապահովել առավելագույն սանիտարահիգիենիկ-պաշտպանական միջավայր նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ մարդկանց հետ շփումներում խստորեն հետևելով առողջապահության […]
16:57 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ մեկ տարի առաջ իր հնչեցրած հայտարարությանը, թե պետական պաշտոնյաները ծրարով գումար են ստացել: Հարցին՝ արդյոք իրավապահները դրանով զբաղվո՞ւմ են, կա՞ն դրանցում կառավարության գործող անդամներ, Փաշինյանը պատասխանեց. «Ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո այնքան հայտարարություններ եմ արել, որ ակնհայտորեն իրավապահ մարմինները չեն հասցնում զբաղվել դրանցով: Ես էլ իմ […]
16:49 04.03.2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-kառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ժամանակ նրանք քննարկել են ԼՂ կարգավորման հետ կապված հարցեր: Հարցին՝ արդյոք մեր ԱԳՆ-ն տեղյա՞կ է եղել այդ մասին, Մնացականյանը պատասխանեց. «ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որում ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունների, միջազգային կազմակերպությունների […]
16:35 04.03.2020
ԱԺ-ում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագծի քննարկման ժամանակ, երբ հերթը հասավ ելույթների, հերթագրվեց 30 պատգամավոր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մոտենալով ամբիոնին, ծիծաղելով հայտարարեց. «Էսօր Սերգեյ Բագրատյանը ես եմ»: Հավանաբար, նա չէր գրանցվել ելույթի համար և ելույթ ունեցավ Սերգեյ Բագրատյանի փոխարեն:
16:27 04.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած միջադեպին: «Քաղաքացին փորձ է արել ինքնահրկիզվելու: Նրա հետ եղել են երեք երեխաներ: Ոստիկանության միջամտության շնորհիվ փորձը կանխվել է, և նրանց հեռացրել են տարածքից: ՀՀ ոստիկանությունից փորձել եմ պարզել քաղաքացու և երեխաների վիճակի մասին: Տեղեկացնեմ, որ քաղաքացուն տեղափոխել […]
16:05 04.03.2020
ՀՀ զինվորական դատախազությունը վերլուծել է 2019թ. իր գործառույթների շրջանակներում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 154 դեպք, որոնց վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստված նյութերից 145-ով հարուցվել են քրեական […]
15:52 04.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք միջոցառումով։ Փառատոնի նպատակն […]
15:20 04.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ քաղաքացին, դժգոհ լինելով իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի դեպքով իրականացված վարչական վարույթով կայացված որոշումից, իր համար բարենպաստ որոշում կայացնելու պահանջով սպառնացել է սպանել ոստիկանության աշխատակցին և նրա երեխային: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]
15:16 04.03.2020
2019 թվականի հուլիսին հրապարակվել է լուր, Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ Հրանտ Գրիգորյանի կողմից Էջմիածին քաղաքի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք հասցնելու գործը վերաբացվել է։ Infocom.am-ը հիշեցնում է՝ Մանվել Գրիգորյանն այս դեպքից հետո շարունակաբար ճնշել էր Պողոսյանների ընտանիքին, սպառնալիքներ հնչեցրել։ Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, […]
15:08 04.03.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական նիստը հետաձգվել է: Որպես վկա ներգրավված Էդգար Սողոմոնյանի հարցաքննության ժամանակ նրա իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացներ հրավիրված փաստաբան Սիմոնյանը, ով ժամանակ է խնդրել իր վստահորդի տված նախորդ ցուցմունքներին ծանոթանալու համար: Դատարանը երկու շաբաթով հետաձգել է նիստը: Հիշեցնենք, որ այսօր դատարանում հարցաքննվել են վկաներ Թորոս Թորոսյանը և վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ […]
15:03 04.03.2020
Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի հեռուստաալիքներից մեկի հաղորդավարը կոչ է արել նրանց, ովքեր իրենց օտարերկրացիներ են համարում, լքել Թուրքիան: Հաղորդման եթերում հաղորդավարն անդրադարձել է թուրքական բանակի մասնակցությամբ սիրիական Իդլիբում տեղի ունեցած ռազմական բախումների թեմային: «Կարող են լինել մարդիկ, ովքեր հավատում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ժողովուրդն իրենցը չէ: Նրանց համար լավ հնարավորություն կա: Հիմա, […]
14:39 04.03.2020
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած, «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են։
14:31 04.03.2020
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։ Նշենք, որ ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
14:14 04.03.2020
Հայաստանում քաղաքական ազատականացումը և վարչապետ Փաշինյանի իշխանության գալը դրական ազդեցություն է թողել Լեռնային Ղարաբաղի վրա, նշված է անվանի Freedom House կազմակերպության Freedom in the World 2020 տարեկան զեկույցում: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Ըստ զեկույցի` Ղարաբաղը վառ առանձնանում է Եվրասիայի տարածաշրջանի մյուս ինքնահռչակ տարածքներից: Զեկույցում մասնավորապես նշված է, որ Ղարաբաղի տարածքում «ավելացել է մրցակցությունը […]
13:48 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները. 2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7%-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի […]
13:32 04.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, մեկնարկել է «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումն ստացած գործով դատական նիստը, որով որպես մեղադրյալ անցնում է 10 ամբաստանյալ, այդ թվում` Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և այլք: Դատական նիստին ներկա չէր Գագիկ Եղիազարյանը, քանի որ նախորդ նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով սանկցիա էր կիրառվել, և նա երեք ժամով հեռացվել էր […]
13:30 04.03.2020
Ավարտվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Հաղորդվում է, որ հայ գործընկերոջը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, կառավարության պատվիրակության հետ միասին, ճանապարհել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ […]
13:06 04.03.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է «Դատապարտյալների հիվանդանոցում» տիրող վիճակին ու դատավորների վախվորած գործողություններին: «Շահինյան Արթուր Մեխակի. երկու երիկամը չի աշխատում, այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նրան սիստեմաբար տեղափոխում են դիալիզի, միջգերատեսչական հանձնաժողովը որոշել է, որ նրա պատիժը անհամատեղելի է պատժի կրման հետ, բայց դատարանը կրկին երկու օր առաջ մերժել է […]
12:52 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման և հսկողության վարչության պետը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է, որ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ 2020 թվականին էլ շարունակվելու են աշխատանքները հարկային իրավախախտումների բացահայտման, հարկային ստվերի կրճատման ուղղությամբ:
12:44 04.03.2020
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի և մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների վարույթում քննվող քրեական գործերի տևականության խնդիրը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ըստ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և […]
12:24 04.03.2020
«Եթե մենք այս բաժակը պղտոր ջրով լցնենք, այնուհետև որքան էլ փորձենք մաքուր, բյուրեղ ջուր լցնել, չի բյուրեղանա, կմնա պղտոր: Ի՞նչ պիտի անենք, որ խնդիրը լուծվի, ի՞նչ էինք առաջարկում, ասում էինք` բերեք այս պղտոր ջուրը զտենք, նոր` մաքուր ջրով լցնենք: Նոր դատավորներով համալրելով` մենք պատկերացում ունենք, որ կբարելավվի: Ո´չ, կփչանան նոր դատավորները»,- այսօր ԱԺ-ում ելույթ ունենալով` […]
12:20 04.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» գործով դատական այսօրվա նիստին հարցաքննվում են երեք վկաներ: Այժմ հարցաքննվում է Թորոս Թորոսյանը, որը գործի անջատված մասով ամբաստանյալ էր, այժմ պաշտպանական կողմի միջնորդությամբ որպես վկա է ներգրավվել: Վերջինս պատասխանում է պաշտպանական կողմի հարցերին: Նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին, դատավորի հարցերին մասամբ պատասխանեց: Այսօր հարցաքննվելու են նաև Էդգար […]
12:18 04.03.2020
Այսօր ԱԺ-ում Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Բնականաբար, «Լուսավոր Հայաստանը» կողմ է քվեարկելու նախագծին, սակայն երեկ քննարկման ժամանակ նմանություն էր տարվում մեր ներկայացրած նախագծի միջև, որոնք իրականում չկան, միակ նմանությույնն այն էր, որ նույն օրենքում էին փոփոխություն […]
12:16 04.03.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատանքային պայմանները բարելավվել են։ ԱԱՏՄ-ն Մեղրիի մաքսակետում արդեն իր առանձին տարածքն ունի՝ իր կանոնադրական գործառույթներն առավել պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Այստեղ ապահովված են աշխատանքային հարմար պայմաններ, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաննների դեպքում անձին մեկուսացնելու նոր հատված։ Նախկինում ԱԱՏՄ բժշկասանիտարական հսկիչ կետն իր հիմնական աշխատանքներն իրականացնում էր մեկ […]
12:06 04.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ՍՊ ընկերություններից մեկն ինքնակամ զավթել է 2240մ2 մակերեսով հողատարածք և այնտեղ իրականացրել ինքնակամ շինարարություն, իսկ Աբովյան համայնքի ղեկավարը, ում վրա իրավական ակտերով պարտականություն է դրված կանխել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, […]
11:50 04.03.2020
Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի նախկին քաղաքապետն Երվանդ Զախարյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ: Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք […]