11:00 24.10.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 23-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Նիստի սկզբում ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը զեկուցել է նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Հաջորդիվ քննարկվել են նիստի օրակարգային հարցերը, այդ թվում՝ E-draft հարթակում տեղադրված` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» […]
10:50 24.10.2024
Հանրության համար տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն համարելով՝ Ներքին գործերի նախարարության կայքէջում կատարվել են փոփոխություններ: «Ծառայություններ» բաժնի Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ենթաբաժինները թարմացվել են: Դրանց փոխարինել են թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթաբաժինները: ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշում է. «Ներքին գործերի նախարարության կողմից […]
10:40 24.10.2024
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել «Պաշտոններում նշանակման որոշումների պատճառաբանվածության և ԿԿՀ եզրակացության հրապարակայնության հարցերի շուրջ» խորագրով աշխատանքային քննարկում շահագրգիռ պետական գերատեսչությունների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ներկայացուցիչներ Բարձրագույն դատական խորհրդից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Քննչական կոմիտեից, Հակակոռուպցիոն կոմիտեից, Վարչապետի աշխատակազմից, ինչպես նաև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին»- II փուլ- լրացուցիչ աջակցության ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ […]
10:33 24.10.2024
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային […]
10:00 24.10.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
21:50 23.10.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին: Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին: Երկու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներ տարածաշրջանում էին, սկզբում Ադրբեջանում, հետո՝ Հայաստանում. ինչո՞վ է պայմանավորված ամերիկյան կողմի այս ակտիվացումը, ինչի մասին է սա խոսում, ի՞նչ ուղերձներ կային Բայդենի՝ Ալիևին և Փաշինյանին հանձնված նամակներում: Այս հարցերի շուրջ է ծավալվել զրույցը: Էդգար Վարդանյանը պատասխանել է նաև […]
19:00 23.10.2024
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հնագույն հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռեւս 1954 թվականին եւ համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել: Հանձնաժողովի նպատակն էր ստեղծել միջկառավարական մեխանիզմ` Եվրոպայում էնդեմիկ հիվանդությունը վերահսկելուն ուղղված գործողությունները համակարգելու համար: Հոկտեմբերի 23-ի ՀՀ […]
18:56 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից: Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված […]
18:52 23.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար: Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 15 պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացվել է տաճարի խորհուրդն ու պատմությունը: «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և […]
18:37 23.10.2024
Հայաստանը կարեւորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը. նշել է ԱԺ Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը` ողջունելով մեր երկրում Գվատեմալայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնին (նստավայրը` Մոսկվա): Հոկտեմբերի 23-ին կայացած հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Գվատեմալա բարեկամական խմբի անդամ Կնյազ Հասանովը: Տաթեւիկ Գասպարյանը […]
18:28 23.10.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 4 տրանսպորտային միջոց. 1 […]
18:23 23.10.2024
Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 15-ին, որի շրջանակում ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի: Սիսիան-Քաջարան ներդրումային ծրագրով, նախատեսվում է կառուցել 60 կմ նոր ճանապարհահատված, 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12,5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել, որոնցից ամենաերկարը կլինի Բարգուշատի թունելը` 8.6 կմ երկարությամբ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ […]
18:18 23.10.2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը արձանագրում է Հայաստանի Հանրապետության լեգիտիմ տարածքների սահմանազատման սկզբունքները, և այդ սկզբունքները պետք է կյանքի կոչվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգային ռազմավարության հիմքը լեգիտիմությունն է և իրենք հետևում են այդ ռազմավարությանը։ «Ազգային ժողովի կողմից վավերացրած կանոնակարգը, կարծում […]
18:10 23.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին և Բելգիայի դաշնային ոստիկանության և Միջազգային ոստիկանական համագործակցության տնօրինության 1-ին գլխավոր տեսուչ Ֆրանկ Դեբյուշերին։ Հայաստանում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորելով պարոն Էրիկ Դե Մույնքին՝ Կոմիտեի նախագահը հույս է հայտնել, […]
18:05 23.10.2024
Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի հերթական նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թունիսի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել երկու պետությունների՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղեւորությունների ընթացակարգերը: Հայաստանի Հանրապետության եւ […]
17:52 23.10.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ Փարաքար գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, նաև պատրաստում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանության ծառայողները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են նշված հասցե: Երիտասարդը հողամասի ակնհայտ տեսանելի հատվածներից ոստիկաններին է ներկայացրել մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոտ 2 կգ կանեփի […]
17:48 23.10.2024
«3+3» ձևաչափը որպես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ օգտագործելու առաջարկ չկա սեղանին, լինելու դեպքում անգամ Հայաստանը դա նպատակահարմար չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է «3+3» հարթակը լինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ: «Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ սեղանին դրված: Եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք […]
17:38 23.10.2024
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության լուծարման հետեւանքով թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության գործառույթների իրականացումը Կառավարության որոշմամբ փոխանցվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակա «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ընկերությանը: Նախագծի նպատակն է լուծարված Պետական գանձարանի գործառույթներից հարգորոշման եւ հարգադրոշմման սարքավորումների փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի […]
17:33 23.10.2024
Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում: Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, […]
17:28 23.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ երեխաների խնամք և դաստիարակություն իրականացնող հաստատություններում իրականացվում է «Ո՛չ բռնությանը» խորագրով հանրային իրազեկման արշավ․ նախաձեռնությանը միացել են նաև ԱՍՀ նախարարության պատվիրակմամբ երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ մատուցող մի շարք հասարակական կազմակերպություններ։ Իրազեկման արշավի ընթացքում իրականացվող միջոցառումներին մասնակցել են ներկայացուցիչներ՝ Միասնական սոցիալական ծառայությունից, ՆԳՆ Ոստիկանությունից, ինչպես նաև սոցիալական աշխատողներ և հոգեբաններ, […]
17:23 23.10.2024
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 18.06-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց առաջին ահազանգը: Շահումյան 2-րդ փողոցի բնակիչը հայտնում էր, թե մոտ մեկ ժամ առաջ նկատել են, որ տնից գողություն է եղել. գողացել էին 760 հազար դրամի ոսկյա զարդեր: Հաջորդ ահազանգը ստացվեց 11 րոպե անց. Նահապետ Քուչակի փողոցի բնակիչը հայտնում էր, որ առանձնատնից գողացել են 300 հազար դրամի զարդեր: […]
17:14 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 23-25-ը կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» («Փրոջեքթ հարմոնի») կազմակերպության համագործակցությամբ: Եռօրյա դասընթացն անցկացվում է Երևանում, մասնակցում են 21 աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից: Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ […]
17:00 23.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ ընդհանուր առմամբ ավարտվել կամ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 223 դպրոցի և կրթահամալիրի կառուցման, հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները: Ըստ այդմ՝ կառուցման աշխատանքները վերաբերում է 183 դպրոցի, հիմնանորոգման աշխատանքները՝ 17 […]
16:56 23.10.2024
Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը: Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացրելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել:
16:52 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-26-ն անցկացվում է «Թանգարանային պրոֆեսիոնալիզմը և էթիկան դժվարին ժամանակներում» խորագրով միջազգային քառօրյա գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվել է «Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անձնակազմի վերապատրաստման միջազգային կոմիտեի» (ԻՔԹՕՓ), Էթիկայի դիլեմաների միջազգային կոմիտեի (ԱՅՍԻ ԷԹԻՔՍ), ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ: Գիտաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել […]
16:47 23.10.2024
Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուների գաղտնի ընտրության արդյունքները: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները: Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Գուրգեն Մալխասյանի […]
16:42 23.10.2024
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ համագործակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա […]
16:25 23.10.2024
Կառավարությունն առաջարկում է Հանրային խորհրդի կազմում ձեւավորել փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով, որի նպատակները, գործունեության ուղղությունները, սկզբունքները, գործառույթներն ու գործունեության համար անհրաժեշտ բոլոր հնարավոր մեխանիզմները սահմանվում են «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծում: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում ասել է Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Արմենուհի Հարությունյանը: Ըստ զեկուցողի՝ փաստահավաք հանձնաժողովը […]