17:14 23.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները հոկտեմբերի 23-25-ը կմասնակցեն կարողությունների զարգացման եռօրյա դասընթացի, որը կազմակերպվել է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «ՓԻ-ԷՅՉ ինթերնեշնլ» («Փրոջեքթ հարմոնի») կազմակերպության համագործակցությամբ:
Եռօրյա դասընթացն անցկացվում է Երևանում, մասնակցում են 21 աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից և մայրաքաղաքից:
Դասընթացի մեկնարկին ընդառաջ մասնակիցների հետ հանդիպել և նրանց ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով աշակերտական խորհրդի դերը կրթության բարեփոխումների արդյունավետության համատեքստում:
«Ձեզ հետ շփվելը մեզ համար շատ կարևոր է դպրոցներում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ ձեր կարծիքը լսելու, փոփոխությունների վերաբերյալ ձեր ձայնն ու դիրքորոշումները հաշվի առնելու տեսանկյունից: Անչափ կարևոր է հասկանալ՝ ձեր կարծիքով ստեղծված պայմանները որքանո՞վ կօգնեն որակյալ կրթություն ստանալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով դասընթացի մասնակիցներին:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հանրակրթության նոր չափորոշչին՝ նշելով, որ դրա գլխավոր բաղադրիչներից մեկը կարողունակություններով զինված, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող շրջանավարտների թողարկումն է.
«Կարողունակությունները ձեզ կօգնեն կողմնորոշվել՝ հասարակության մեջ ինչ դեր եք ուզում ունենալ, ինչ նպատակներ եք դնում ձեր առաջ, ինչ լուծումներ կարող եք գտնել, ինչպես և որտեղ եք կիրառելու գիտելիքն ու հմտությունը: Դասերի կազմակերպումը, արտադասարանական միջոցառումների կազմակերպումը պետք է ուղղված լինեն հաջողակ, ինքնուրույն, նախաձեռնող, բարձր իրավագիտակցություն ունեցող քաղաքացու ձևավորմանը: Վստահ եմ՝ այդ դեպքում շատ ու շատ խնդիրներ, որ այսօր ունենք, վաղը չենք ունենալու»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդում ընդգրկվելու քաջության և իրենց ձայնը բարձրացնելու պատրաստակամության համար: Նա կազմակերպիչներին և աշակերտներին մաղթել է հետաքրքիր և հագեցած դասընթաց՝ կոչ անելով ստացած գիտելիքներով կիսվել նաև դասընկերների հետ:
Աշակերտներին ողջունել է նաև «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը:
Կարողությունների զարգացման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...