TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

34464 քմ միջին նորոգում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

10:40 23.10.2024

2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման, ինչպես նաև բարձրացվել են դրանցում եղած դիտահորերը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Ընդհանուր առմամբ նորոգվել է 34464 քմ ճանապարհ. Բաբայան փողոց՝ 7069 քմ, Քանաքեռի 1-ին փողոց` 4920 քմ, Հասրաթյան փողոց՝ 16624 քմ, Մինաս Ավետիսյան փողոց՝ 5851 քմ, Բացի այդ, փոսալցվել է 30500 քմ: Ասֆալտապատված […]

̰
Աշխատանքային քննարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի առնչությամբ

10:33 23.10.2024

Խորհրդարանում հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Քննարկմանը մասնակցել են ինչպես պատգամավորներ, այնպես էլ պատասխանատու ներկայացուցիչներ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ վարչապետի աշխատակազմից: Քննարկվել […]

̰
Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:20 23.10.2024

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Հրդեհ Շահամիրյանների փողոցում

10:12 23.10.2024

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկի, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային սենյակներում (մոտ 45 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։06-ին։ Այրվել […]

̰
Սկսվել է ԱԺ նիստը

10:05 23.10.2024

Սկսվել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստը։

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 23.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կապան-Սիսիան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև-Լծեն ավտոճանապարհին առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Ի՞նչ պայմաններ է Ալիևի առջև դրել Բայդենի օգնականը. զրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ

21:20 22.10.2024

ԵՄ անդամակցության հանրաքվեի պահանջով 50 հազար ստորագրությունը հավաքվել է: Ի՞նչ է սպասվում հաջորդիվ և ի՞նչ են անելու նախաձեռնող խմբի անդամները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է  «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը:

̰
Եղվարդում բռնկված հրդեհը մարվել է

19:00 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին` ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ խմորիչի նախկին արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։14-ին, մարվել՝ 17։11-ին։ Մասամբ […]

̰
ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

18:55 22.10.2024

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել են արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ […]

̰
Տիգրանաշենի ոլորաններում բախվել են «Hyundai Tucson»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

18:51 22.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Հ.-ի վարած «Hyundai Tucson» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գոռ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ երեխաներ են՝ […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնականին

18:44 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ […]

̰
Աշտարակ քաղաքում սպանության փորձ կատարողի վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան

18:38 22.10.2024

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած […]

̰
Քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր

18:29 22.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության «ԴեաԼոԳ» ծրագրի ղեկավար Շեյն Քուինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Նախարարի տեղակալը […]

̰
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ դեսպանը

18:21 22.10.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Աքուա Օպոկու-Վարեյը: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում: «Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի երկրների […]

̰
Հասարակության մեդիագրագիտության բարձրացմամբ մենք դռները կփակենք վիրավորանքների, կեղծիքների և այլ արատավոր երևույթների առջև. ՀՌՀ անդամի թեկնածու

18:14 22.10.2024

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ի հերթական նիստում քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Ավետ Պողոսյանի թեկնածությունը: Ավետ Պողոսյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար […]

̰
ՄԿՈՒ ոլորտում համագործակցության նոր հնարավորություն

18:07 22.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է հունգարական «Միաութ գրուպ» կազմակերպության նախագահ Աթիլլա Սանդորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Կողմերը քննարկել են կրթության, մասնավորապես միջին մասնագիտական ուսուցման ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է հյուրերին […]

̰
Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով միջազգային գիտաժողով կանցկացվի

17:47 22.10.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ վաղն առավոտյան 09:30-ին ՀՑԹԻ-ում մեկնարկելու է միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները) թեմայով: Գիտաժողովին մասնակցելու է շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, […]

̰
Շիրակի Բագրավան բնակավայրում նոր կառամատույց է բացվել

17:35 22.10.2024

Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Գյումրի» գծային կայարանների միավորման պետ Սիմավոն Դանիելյանի, համայնքապետարանի և երկաթուղու պատասխանատուների հետ ներկա են գտնվել Անի համայնքի Բագրավան բնակավայրում նոր կառուցված կառամատույցի բացման արարողությանը: Ինչպես հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, տեղում քննարկվել […]

̰
Օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. հայտնաբերվել է թմրանյութ

17:29 22.10.2024

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին

17:22 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ «Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

17:16 22.10.2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

17:02 22.10.2024

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Հովհաննես Ավագյանի, Նելլի Բաղդասարյանի եւ Հայկ Գրիգորյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու: Հարցը հոկտեմբերի 22-ի նիստում քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը […]

̰
Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր

16:56 22.10.2024

Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում • Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ • Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը […]

̰
Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումն է անցկացվել

16:45 22.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ՝ հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հակակոռուպցիոն աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները և փորձագետները ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերը՝ էթիկայի հանձնաժողովների ձևավորման միասնական մեխանիզմների, ավագանու անդամների վարքագծի կանոնների, հանրային ծառայության առանձին տեսակների, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման […]

̰
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն

16:38 22.10.2024

Հոկտեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր խոսքում շնորհավորել ներկաներին Հանրապետության ազգային տոնի առթիվ՝ նշելով. «Երեսուներեք տարի առաջ հայ ժողովուրդն ազատ կամարտահայտության միջոցով հայտարարեց իր պետության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ Երեսուներեք տարի մենք ապրել ենք, […]

̰
Արարատի մարզում ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պատճառված 15 միլիոն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

16:32 22.10.2024

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 […]

̰
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

16:25 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:13-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 43-րդ կմ-ին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, բախվել […]

̰
54-ամյա տղամարդը այգում կանեփ էր աճեցնում և թմրանյութ պատրաստում

16:20 22.10.2024

ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Գորիս քաղաքի բնակիչ 54-ամյա տղամարդը տանը կից այգում ապօրինի թմրանյութ է պահում։ Տվյալները ստուգելու նպատակով իրավապահները մեկնել են նշված հասցե: Տանտերը այգուց իրավապահներին է ներկայացրել կանեփի բույսեր և մարիխուանա թմրամիջոցի նմանվող 721,41 գրամ զանգված: Նա հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել և թմրանյութը պատրաստել է անձնական […]

̰
Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը

16:02 22.10.2024

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է խմորիչի գործարանի տանիքը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է տանիքից մոտ 150 քմ հատված։

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

15:51 22.10.2024

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները. պատգամավորները հարցը քննարկել են Ազգային ժողովի` հոկտեմբերի 22-ի նիստում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Կարեն Անդրեասյանը տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով թեկնածու […]

̰
BACK_TO_TOP