15:52 27.02.2020
«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին: Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին: «Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ […]
15:40 27.02.2020
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Նա հայտնել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել, ինչպես նաև վայելել Երևանի հրաշալի եղանակը: «Պարոն Զասի հետ մոտ 2 տարվա աշխատանքային փորձ կա, և համոզված եմ` կշարունակենք արդյունավետ համագործակցությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը:
15:37 27.02.2020
Փետրվարի 20-ին՝ ժամը 08։50-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդվել էր, որ գիշերը, մուտքի դռան կախովի փականի օղը կտրելով, Աղավնաձոր գյուղի առևտրի մի սրահից գողացել են 220.000 դրամ: Նույն օրը Աղավնաձորի մի շարք առևտրի սրահներից գողությունների վերաբերյալ ստացվել են նաև այլ ահազանգեր: Մասնավորապես, մի առևտրի սրահից գողացել էին 40.000 դրամ, մեկ այլ սրահից՝ 80.000 դրամ: Նույն գիշերը, […]
15:17 27.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 15:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
15:00 27.02.2020
Արտաշատի ԲԿ-ի ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձ բարձրացվել է: Դա հնարավոր է դարձել տարիներ շարունակ բուժկենտրոնում կուտակված պարտքերը զրոյացնելու արդյունքում: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարականով՝ ԲԿ-ում հունվար ամսվա արդեն վճարված աշխատավարձերի համար կկատարվի վերահաշվարկ և կվճարվի տարբերությունը: Հիշեցնենք, որ Արտաշատի ԲԿ-ն ունեցել է 216 մլն ՀՀ դրամ պարտք, որը մարվել է 2019 թվականին: Անցած տարի […]
14:59 27.02.2020
Փետրվարի 24-ին՝ ժամը 21։00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին՝ ժամը 22։00-ին, ներկայացել է Մուշի բաժին […]
14:45 27.02.2020
Փետրվարի 27-ին` ժամը 10:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում […]
14:32 27.02.2020
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննեց 2001-ին սպանված Պողոս Պողոսյանի գործով գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը: Նիստը կարճ տևեց: Գործով դատապարտյալ Աղամալ Հարությունյանի պաշտպանը դատարանից խնդրեց ողջամիտ ժամանակ, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու գործի նյութերին: Դատարանը հաջորդ նիստը նշանակեց մարտի 27-ին: Տուժողի եղբորորդի Սամվել Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ցանկությունն է՝ պատժեն բոլոր մեղավորներին: «Մեր ցանկացածը […]
14:29 27.02.2020
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների […]
14:18 27.02.2020
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հարցը չզեկուցվողների թվում էր: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:
14:11 27.02.2020
2019-ի տնտեսական ցուցանիշները կառավարությունն աննախադեպ է համարում, ընդդիմադիրներն ասում են, որ տնտեսությունն առնվազն ստագնացիա է ապրում, իսկ ոմանք խոսում են տնտեսության անկման մասին: «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հնչող գնահատականներին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Ես, անկեղծ ասած, չեմ կարդացել դրանց հիմնավորումները: Սա այնքան ակնհայտ իրականության խեղաթյուրում է, նույնն է, ոնց որ ասես՝ մածունը […]
14:05 27.02.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա: Լրագրողները խնդրեցին մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե կորոնավիրուսի կասկածով մի քաղաքացի է հոսպիտալացվել: Նախարարը նշեց, որ չի ցանկանում բժշկական գաղտնիք բացահայտել, միաժամանակ հայտնեց, որ պացիենտի մոտ կորոնավիրուսի կասկած չկա: SHANTNEWS-ի խնդրանքով Արսեն Թորոսյանը նաև արձագանքեց տեղեկություններին, թե բոդիբիլդինգի առաջնություն է […]
13:55 27.02.2020
Փետրվարի 27-ին` ժամը 03:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին «Mercedes GL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Հ.՝ ծնված 1984 թ.) դուրս է […]
13:50 27.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առջև: Նրանք դեմ են, որ իրենց կենտրոնը միավորվի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր լրագրողները հարցեր են ուղղել թեմայի վերաբերյալ: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները միտում ունեն միայն զարգացման և ինտեգրման ընդհանուր առողջապահական համակարգ և որևէ բան` […]
13:29 27.02.2020
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն և Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այնուամենայնիվ՝ այնտեղ գտնվելու կամ […]
13:26 27.02.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է: Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ […]
13:25 27.02.2020
Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 23-ամյա Արման Պ-ն իր վարած Mercedes մակնիշի AG 019 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 80 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, այն տապալել գետնին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդ Արման Պ-ն մարմնական […]
13:13 27.02.2020
Միջազգային վարկանիշային գործակալությունները արձանագրված տնտեսական ցուցանիշների և վարվող ոլորտային քաղաքականությունների գնահատման արդյունքում բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացրեց այդ գնահատումները․ «Ֆիթչը» Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է «BB-» մակարդակի, «Մուդիզը» Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է «Ba3» մակարդակի։
13:10 27.02.2020
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2020թ. ապրիլի 5-ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազություն ստացված ահազանգերը գրանցելու, ուսումնասիրելու, դրանց քննարկման, հետագա քրեադատավարական ընթացակարգերի պահպանման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և […]
13:09 27.02.2020
2019 թ. ՀՀ կառավարությունը եվրոբոնդերի աննախադեպ տոկոսադրույքով թողարկում է իրականացրել՝ 500 մլն դոլարի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Վերջինս նաև մանրամասնեց՝ դա նշանակում է, որ ներդրումային միջավայրը և ինստիտուցիոնալ ներդրողների վստահությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ շատ անգամներ ավելի բարձր է, քան եղել է մինչ հեղափոխությունը: «Այս պահի դրությամբ մենք […]
13:02 27.02.2020
ՀՀ քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ այսօրվանից հնարավոր է թատրոնների, համերգասրահների և «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղերում անվճար ձեռք բերել հրավիրատոմսեր՝ Մարտի 8-ին կայանալիք տոնական ներկայացումներին ու համերգներին մասնակցելու համար։
12:56 27.02.2020
Կորոնավիրուսի՝ Հայաստան մուտքը կանխարգելելու համար արդյունավետ պայքար է իրականացվում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նաև նշեց՝ նույնիսկ եթե վիրուսը ՀՀ տարածքում լինի, ունեն ամբողջական գործիքակազմ, որ պայքարեն հենց այստեղ՝ մեր երկրի տարածքում: Հաղորդավար Արամ Աբրահամյանը նշեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամը խոսում է վիրուսի տնտեսական բացասական հետևանքների մասին, ապա […]
12:55 27.02.2020
2019 թվականի աշխատանքները ամփոփելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կառավարությանը հաջողվել է 2,2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը։ Արդյունքում` այն հասցվել է 23,5 տոկոսի։ Ծայրահեղ աղքատությունը 1,2 տոկոսից հասցվել է 1 տոկոսի։ Այս մասին նույնպես կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ այսօր Հայաստանում պատմական ցածր մակարդակի է հասցվել աղքատության մակարդակը։ Նա նաև տեղեկացրեց, […]
12:45 27.02.2020
Կառավարությունը նախորդ տարվա ընթացքում 42 միլիարդ դրամ է վերադարձրել հարկ վճարողների ԱԱՀ դեբետին։ Այս գումարը Ազգային վիճակագրական ծառայությունը հանել է ՀՆԱ աճից։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ոնց -որ թե էդ որոշումը մեր գլխին մի փոքր չար կատակ է խաղացել … և եթե մենք էդ գումարը վերադարձրած չլինեինք կամ գումարեինք, մենք […]
12:38 27.02.2020
Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորհել է Ս. Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ […]
12:35 27.02.2020
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր Instagram-ի story էջում տեսանյութ էր տեղադրել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրառմամբ: Ի՞նչ առիթով է Դել Պիերոն այցելել Երևան կամ արդյո՞ք այցելել է և տեսանյութի հեղինակը հենց նա է, դեռ պարզ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի […]
12:33 27.02.2020
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է նաև կառավարության կողմից ներկայացված բռնության կոչը, քարոզը և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը քրեականացնելու մասին հարցը: ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն է զեկուցել: Մանրամասնել է. «Ընդ որում` բռնության կոչը պետք է պարտադիր լինի հրապարակային, պետք է պայմանավորված լինի անձի որոշակի հատկանիշով, դա կարող է լինել սեռը, կրոնը և այլն, խոսքի […]
12:30 27.02.2020
ՀՀ կառավարության՝ 2019 թվականի աշխատանքների ամփոփման հակիրճ բովանդակությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներդրումները նախորդ տարվա համեմատությամբ զգալի աճ են ունեցել։ «2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,1 միլիարդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 465 միլիոն դոլարով կամ 27,6 տոկոսով»,- ասաց Փաշինյանը։ 2017 թվականի համեմատությամբ այդ ցուցանիշը […]
12:27 27.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ևս 3 ամբաստանյալների գործով դատական նիստը: Նախորդ դատական նիստին պետական մեղադրողը հրապարակեց ամբաստանյալների մեղադրանքը։ Բոլոր ամբաստանյալները, բացի Սանասարյանից, հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Սանասարյանը մեղադրանքը չընդունեց: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Որոշվեց նախ` հետազոտել քրեական գործի գրավոր ապացույցները, […]