TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտակարգ դեպք Երևանում. պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի Mercedes-ի դիմապակին. shamshyan.com

13:20 28.02.2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 10։30-ի սահմաններում, Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։ […]

̰
Մխիթարյանը յուրահատուկ է, նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ. Լուչեսկու

13:15 28.02.2020

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանը յուրահատուկ  է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ: Իհարկե, թիմում կային նաև Վիլիանը, Ֆերնանդինիոն, Դուգլաս Կոստան, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն: Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» խաղացել է […]

̰
Առաջ գնանք ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների ճանապարհով. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

13:13 28.02.2020

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել. «Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել […]

̰
Յուրաքանչյուր մահվան դեպքով արվում են հետևություններ. Գաբրիել Բալայան

12:58 28.02.2020

Լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր խոսել է բանակում վերջին ամիսներին տեղի ունեցած 13 ցավալի դեպքերի ու դրանց  հետ կապված պաշտոնանկությունների մասին: Փոխնախարարը վստահեցրել է, որ շատ աշխատանք է տարվում՝ այդպիսի դեպքերը կանխելու ուղղությամբ: «Դուք ասում եք 13 զոհ, ես չեմ գտնում որ բոլորը զոհված են: Ինձ հասած տվյալներով՝ մի քանիսը մահեր են, […]

̰
Քննարկվել է ԱԱՏՄ մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք տեղափոխելու ընթացքը

12:52 28.02.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել են ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքն ու հերթապահությունն անխափան պահելու հարցերը։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից: Հունվարի 24-ից տեսչական մարմինը սահմանային բժշկասանիտարական կետերը կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով ուժեղացված ռեժիմի են անցել։ Քննարկվել է մարզային ստորաբաժանումները պետական կառույցների տարածք […]

̰
Ի՞նչ հեռանկարներ ունեն էլեկտրոմոբիլները Հայաստանում

12:44 28.02.2020

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ընդունել է ավտոտրանսպորտային միջոցների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող շուրջ 10 կազմակերպության ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են էլեկտրոմոբիլների ոլորտի զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Նախաձեռնությունը միտված է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացող խնդիրների մեղմմանը և կանխարգելմանը, օդի աղտոտվածության նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, մեր […]

̰
Հայաստանը միանում է ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին համաձայնագրին

12:23 28.02.2020

Հայաստանը պատրաստվում է միանալ ահաբեկչության և ծայրահեղականության բռնի դրսևորումների ու դրա ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում անկախ պետությունների միջև տեղեկության փոխանակման մասին համաձայնագրին: Այն այսօր քննարկվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը նշել է, որ այն պետության համար ծախսեր չի նախատեսում: Վարչապետը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով, որ […]

̰
2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դատապարտված անձանց արդարացնելու բողոքներ են ներկայացվել

12:08 28.02.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ է ներկայացրել համապատասխանաբար Իսահակ Մալխասյանի և Կարեն Թարխանյանի վերաբերյալ 2008թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2008թ. հունիսի 16-ի դատավճռով Ի. Մալխասյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտվելով մեկ տարի ժամկետով ազատազրկման: Նրա նկատմամբ նշանակված պատիժը […]

̰
Այսօր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է

11:50 28.02.2020

Այսօր գեղանկարիչ, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանի 140-ամյակն է: Այդ առիթով Հայաստանի ազգային պատկերասրահն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սարյանի «Կեսօրյա անդորր» (1924 թ) գեղանկարն ու կից գրել. «Կուզեի, որ Հայաստան չտեսած մարդիկ սիրեին այդ երկիրը` ծանոթանալով իմ կտավներին: Ես շատ բնանկարներ ունեմ: Արևկող լեռնապարեր, ծաղկուն հովիտներ: Իմ սիրելի Արարատը, որ […]

̰
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

11:26 28.02.2020

1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին:

̰
Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում

10:56 28.02.2020

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: Հարցին՝ ազգային անվտանգության […]

̰
«Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել»․ վարչապետ

10:51 28.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կորոնավիրուսից պաշտպանվելու ուղեցույց։ «Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել։ Եւ եթե պահեք այս պաստառում նկարագրված բոլոր կանոնները՝ չի էլ գրանցվի»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2567901536863559/?type=3&theater

̰
Շուրջ 1.5 մլրդ դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար

10:26 28.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստ համար 50. Կառավարության որոշմամբ շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։ 10 տարի այս ուղղությամբ Կառավարությունը համարյա ոչինչ չէր արել»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2567889856864727?__xts__[0]=68.ARBW2P340_TlMrKEHBKmWKMuSKE9hMW7sGGUW_WMTYUGFnYOMEH4MVmM2HxM13nT8u09CxnRFqWJH5d6ikYiaaDcb4P49FQnPwokbiGvYb3p7udlC3j95wE3W-3cYTLzdwrFvVIDH1ySd7H_nMH7_n1cwQWmgEiWjH2vkeZNHAYTyVI6AzSObVVp-HpY1ENYexyNbvXPoGm8bPu1x5cx-MbHK9mZYwxWrMOG-WEsgp_j2h4gtMTW2EJa_sxica7RwRSN4cZ3WKW51_aCIb8_p_zDFeVT54dwrUnpZqHNkxGSF0oJinbInkd8x-GfVLJg35ByCMEh2NfBnol4D_Y3Z2I5&__tn__=-R

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 17.1 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:23 28.02.2020

Փետրվարի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում՝ 800 քմ, Նոր Խարբերդ գյուղում՝ 1 հա, Դիտակ գյուղում՝ 1.5 հա, Արալեզ գյուղում՝ 2.5 հա, Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին՝ 12 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

̰
Այսօր Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակի օրն է․ Վարչապետը Ծիծեռնակաբերդում է

10:04 28.02.2020

Այսօր Սումգայիթի հայկական ջարդերի զոհերի հիշատակի օրն է։ 1988թ․ փետրվարի վերջին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Այս րոպեներին հիշատակի արարողություն է տեղի ունենում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այնտեղ է ՀՀ քաղաքական էլիտան։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/235140514191594/

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:22 28.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 9 մարզում

08:27 28.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Զավարյան փ. 163-179 սեփական տները, Նար-Դոսի փ. 110-133 սեփական տները, Չարենցի փ. 90-173 սեփական տները, Վարդանանց փ. 96-125 սեփական տները, Քրիստափորի փ. 156-172 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Կոմիտասի պող. 17 […]

̰
Ինչպիսին են «Հպարտ անձնագրի» առաջին 2 էջերն ու բովանդակային մասը

08:16 28.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Հպարտ անձնագրի» առաջին երկու էջերն ու բովանդակային մասը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2567512820235764?__xts__[0]=68.ARB1tu1JZpCHli5P3wDhF-QpozW-afAU5zRdC4HRt49iOC0quXIIR4SyIJX3doNKZ5F1AT880S_koDP23k79sCGpbOibsHXLM4uNaLxEPsHWkxRhSSqgmge3VqQl5SGv-016A1n2tbHCsfWGbuwdU3EhY7qgl-0bGqOl9Uelt9Wofim5v8InVjqq6k_VXNvKl8LPcoh3EEBIaAT1Yq7JmTAzCpEPMReLHO06JV2gJw60gwVgdNZb-d7QopRLlg3EztDdDp-0qy2VJvi43iauttuN7PwF3st8VJCaoLQ7MijTbNEFd0tVpBzaTHl8YmiHUV7oXDwRAwEn64J_mWCLDo5e1q7W&__tn__=-R https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2567530490233997?__xts__[0]=68.ARDVYtow1RFM8VujNQmP1HXHXO92dOqKZCxqw4TtxcurkZatywQoOHQgjsdXkDUvye60kFtgoKfHUL4znfnImkfK6uxkBetGuXmUgFzgfqRSczmMG9rusgAEMjxvv32Sxsof1JU4VasPrd3j49UrS6pYXZuenk81stipWRf7L4NmSfKfF2lRgJcTP_w6KABXnoBppr0pTpxwF9GRHfzVCQuVmF_NB_9TMVg0cPITlgnnFwIL5NvTInyQqa_50hGcYIUvaJ3UbSF7LdkSFzRpWFw7BG7C-gjdnu5T8MmKbY6lU_yXSo9VZqXB_dtFwvcEdsUGnAt2Qx7WsU9mK5G4WoInHHLB&__tn__=-R

̰
Փաշինյանը ներկայացրել է Այո-ի մեծ պաստառներից մեկը

08:07 28.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Այո-ի պաստառը՝ կից գրելով․ «Սա էլ՝ Այո-ի մեծ պաստառներից մեկը»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2567806726873040

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:56 27.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար […]

̰
Ուղևոր «փախցնելը» հանգեցրել է վեճի ու վթարի

23:40 27.02.2020

Երևանի կանգառներից մեկում հասարակական տրանսպորտի վարորդներից մեկը բանավիճել է մի վարորդի հետ ուղևորներ «փախցնելու» պատճառով։ Բանը միայն վեճով չի ավարտվել։ Դեպքը տեղի է ունեցել Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում՝ դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում։ Մինչև 30 համարի երթուղայինի կանգառ հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին առաջարկել տեղափոխել՝ հասարակական տրանսպորտի գնով։ Այդ ընթացքում կանգառ մտած 30 […]

̰
Հպարտ անձնագրի «սահմանային հատումների» էջը․ Փաշինյան

23:07 27.02.2020

Հպարտ անձնագրի «սահմանային հատումների» էջը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկարներ հրապարակել։  

̰
Հետախուզվող 27-ամյա երիտասարդը Hyundai-ով հարվածել է մի քանի մեքենայի, այդ թվում՝ ոստիկանական համարանիշներով, և դիմել փախուստի

22:13 27.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի է ունեցել մարտաֆիլմ հիշեցնող դեպք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 20:00-ի սահմաններում Շինարարների փողոցի թիվ 15 շենքի մոտ փորձել են վնասազերծել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պետրոսյանին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ն. Պետրոսյանը, ով 2019 թվականի հոկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում է […]

̰
25 տարեկանից կարող են դատավոր դառնալ. նախագիծը քննարկվել է խորհրդարանում

21:38 27.02.2020

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «դատական օրենսգրքի» փոփոխությունների նախագծին: Այն ներկայացրել է արդարադատության նախարարը և տեղեկացրել, որ նոր մեխանիզմներ են սահմանվել դատավորների թեկնածուների ընտրության համար: Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը` թեկնածուի բարեվարքության մասին: Բացի դրանից՝ իջեցվելու է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25: […]

̰
Ավստրալիայի հայերը, հույներն ու ասորիները միավորվում են՝ հանուն ցեղասպանությունների ճանաչման

21:30 27.02.2020

Ավստրալիայի հայկական, հունական և ասորական համայնքների ազգային կազմակերպությունները մայրաքաղաք Կանբերայում «Արդարության համատեղ նախաձեռնության» հուշագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Ավստրալիայի հայկական ազգային կոմիտեի լրատվականից: Հուշագրում նշվում է, որ ազգային երեք կազմակերպությունները կշարունակեն Օսմանյան կայսրությունում թուրքական կառավարության կողմից հայերի, ասորիների և հույների նկատմամբ իրագործված ցեղասպանությունների միջազգային ճանաչման և արդարության վերականգնման ուղղությամբ համատեղ քարոզչությունը և կընդլայնեն […]

̰
Երևանում ծեծի են ենթարկվել «Ծիրան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցներն ու ավտոլվացման կետի աշխատակիցը

21:24 27.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 26-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 21:30-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցում գործող «Խաղողի վազ» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նույն օրը նշված ռեստորանային համալիրի մոտ, դեռևս չպարզած անձը հարվածել […]

̰
Ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Instagram-ում, տեղեկացրել եմ ոստիկանությանը․ Մակունց

21:14 27.02.2020

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելիներ, ինչ-որ մեկն իմ անունով պաշտոնական էջ է բացել Ինստագրամ կայքում և իմ անունից հայտեր է ուղարկում և հաղորդագրություններ գրում տարբեր անձանց: Տեղեկացնում եմ, որ այն ինձ հետ կապ չունի, խնդրում եմ իրազեկ լինեք: Այս մասին արդեն տեղեկացրել եմ ոստիկանությանը»:

̰
ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում

21:06 27.02.2020

Փետրվարի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող […]

̰
Սահմանվել է Իրան-Հայաստան ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը, ՊԵԿ

21:03 27.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում […]

̰
Բալային համակարգի լավ ու վատ կողմերը․ խորհրդարանական լսումներ

20:57 27.02.2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այսօր խորհրդարանական լսումներ էր հրավիրել: Քննարկվել են ճանապարհային երթևեկության հիմնախնդիրներն ու լուծման ուղիները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP