23:59 26.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, […]
23:39 26.02.2020
Այսօր՝ ժամը 16։10-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան հատուկ չվերթի ինքնաթիռը: Դրանով Երևան են վերադարձել Իրանում գտնվող Հայաստանի 52 քաղաքացիներ: Հիշեցնենք, որ արձագանքելով Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարություններին՝ երեկվա տվյալներով՝ Հայաստան վերադառնալու համար դեսպանություն էր դիմել Հայաստանի 65 քաղաքացի: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ: Shantnews-ի նկարահանող խումբը «Զվարթնոց» օդանավակայանում զրուցել է վերադարձած քաղաքացիներից մեկի հետ: […]
23:15 26.02.2020
Ավարտվեցին «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները։ Ապրիլյան պատերազմի օրերին թիկունքում կատարվող իրադարձությունները նկարագրող պիեսի նկարահանումները մեկնարկել էին փետրվարի սկզբներին։ Մինչ այդ անցկացված փորձնական նկարահանումների ընթացքում ստեղծագործական խումբը գտել էր դրվագների պատկերավորման դեկորային ու սյուժետային նոր լուծումներ։ Ներկայացման էկրանավորումը կատարվել է դրամատիկական թատրոնի բեմում, որը վերածվել է նկարահանման տաղավարների։ Վերջին դրվագի նկարահանումներն են թատրոնի բեմում։ «Հարսանիք […]
22:36 26.02.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ինչ, ընկերներ, «Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ Սա ֆանտաստիկ պատմություն էր՝ ֆանտաստիկ […]
21:58 26.02.2020
ՀՀ կառավարությունը կքննարկի Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին հարցը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 27-ի նիստի օրակարգում: Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:
21:47 26.02.2020
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով։ Hetq.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը հրապարակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն 6 ամիս։ ԱԱԾ-ն նրա կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր օրեր առաջ։ Խափանման միջոցի […]
21:15 26.02.2020
Փետրվարի 21-ին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամը լրանալուն պես վիճակը կրկին վատացել է և նրան բերել են Նաիրի ԲԿ։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Բժիշկները նրա գնալուց առաջ թուղթ են վերցրել, որ գնում ես բացառապես քո պատասխանատվության տակ, որովհետև դա չի եղել բժիշկների ցանկությունը կամ թույլտվությունը։ Պարզվեց, որ […]
20:27 26.02.2020
«Այո»-ի շտաբն ակտիվ քարոզչությունը սկսելու է մարտի 2-ին՝ Մեղրիից: Շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը լրագրողներին քարոզարշավի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել: «Այո»-ի շտաբի ակտիվ քարոզչական աշխատանքները կսկսվեն մարտի 2-ին, կշարունակվեն մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Մեկնարկը Մեղրիից է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է քարոզարշավին և անհրաժեշտ օրերին արձակուրդում է լինելու: Նրա գլխավորությամբ այցերը կլինեն մարտի 10-ից: Մանրամասները՝ […]
20:04 26.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ Շիրակի մարզի 65-ամյա բնակչուհին, աշխատելով նույն մարզում գործող հյուրանոցային համալիրներից մեկում՝ որպես մատուցողուհի, օգուտ ստանալու նպատակով, մի շարք մարմնավաճառների հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ նշված հյուրանոցային համալիրի համարներում նրանց կողմից մարմնավաճառությամբ զբաղվելու և յուրաքանչյուր հարաբերությունից 1000 ՀՀ դրամ որպես միջնորդավճար իրեն […]
19:57 26.02.2020
Մարտի 15-ը ավարտական 12-րդ դասարանների աշակերտների համար միասնական քննություններին մասնակցելու հայտեր ներկայացնելու վերջնաժամկետն է։ Ապագա դիմորդներն արդեն կողմնորոշված են, հիմնականում կենտրոնանում են այն առարկաների վրա, որոնցից քննություն են հանձնելու բուհ ընդունվելիս: Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը դեռ ԱԺ լսումների մեջ է։ Ըստ այդ նախագծի՝ բուհերի բոլոր բաժիններում պարտադիր է լինելու Հայոց լեզու առարկայից միասնական քննություն […]
19:44 26.02.2020
Մոսկվայում կայացել է Համառուսաստանյան հյուրընկալության մրցանակաբաշխության «Ռուսական հյուրընկալության մրցանակներ» պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներին շնորհվել են մրցանակներ 25 անվանակարգերում: «Լավագույն շքեղ հյուրանոց 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ»-ը: Ներկայիս հինգ աստղանի՝ «Արարատ Պարկ» Hyatt Moscow հյուրանոցի կայքում ավելի քան կես դար առաջ գոյություն ուներ երկհարկանի առանձնատուն, որի առաջին հարկում տեղադրված էր […]
19:26 26.02.2020
Առողջապահության նախարարությունից հայտնում են` Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և՛ թե վայրէջքից հետո ջերմաչափվել են: Վերջիններիս մոտ որևէ գանգատ կամ ջերմություն չի արձանագրվել: Նրանք գտնվելու են տնային հսկողության տակ: Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն, […]
19:25 26.02.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Արցախի ՄԻՊ-ն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում: «2020թ. մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի առթիվ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ Պաշտպանի աշխատակազմը իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում՝ ելնելով Պաշտպանի լիազորություններից ու աշխատակազմի կարողություններից: 1. Պաշտպանի աշխատակազմում […]
19:14 26.02.2020
ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ: Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում […]
19:08 26.02.2020
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է «Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է, որ կա մի իրավիճակ, երբ հայկական ֆուտբոլային ակումբները չեն կարողանում համաշխարհային տրանսֆերի համար նախատեսված ժամանակահատվածում կազմակերպել այդ տրանսֆերը և աշխատանքային պայմանագիր կնքել այս կամ այն երկրի ֆուտբոլիստի հետ: […]
19:05 26.02.2020
Համաշխարհային մասշտաբով ուշադրության կենտրոնում են հայտնվել Իրանի զարգացումները։ Իրանում, կորոնավիրուսի վարակակիրների թվի աճին զուգահեռ, տեսանելի է իրանցի և ամերիկացի բարձրաստիճան պատասխանատուների լարվածությունն առկա իրավիճակի շուրջ: Այս ամենի, ինչպես նաև Իրանում, Պարսից ծոցում և Լիբանանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված վիճակի մասին SHANTNEWS-ի տաղավարում թարմ տեղեկություններ է հաղորդում «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագո Արեանը։ Մանրամասները` տեսանյութում:
19:00 26.02.2020
Մոսկվայի Վնուկովոյի շրջանում անցկացվել է «Սուպեր հայրիկ-2020» մրցույթը, որին մասնակցել են Եվգենի Սետյաևը, Ալեքսեյ Վոլկովը և Արման Ավագյանը: Внуково հրատարակությունը հայտնում է, որ մասնակիցները մրցել են տարբեր մրցույթներում և ցույց տվել իրենց բոլոր գիտելիքներն ու հմտությունները: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել Ավագյան Արմենը, որը ստացել է հաղթողի գավաթը և հայկական սրճարան ընտանեկան այց կատարելու հրավեր: […]
18:59 26.02.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ներկայումս քննարկվում է «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը: «Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,- գրել է Ալեքսանյանը: Հիշեցնենք` համացանցում ակտիվ քննարկումների առիթ է տվել Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի մրցույթում հաղթած լոգոն: Օգտատերերը նշել են, որ այն շատ նման է […]
18:56 26.02.2020
Փետրվարի 25-ին Լիտվայի Մեծ դքսերի պալատում տեղի ունեցավ «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության էջը։ ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, […]
18:51 26.02.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը՝ Սարգսյանի նկատմամբ ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և դրանով, իրենց գնահատմամբ, Ս. Սարգսյանի իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու նախաքննական մարմնին պարտավորեցնելու մասին: Այս մասին ՀԺ-ի հարցին ի […]
18:28 26.02.2020
2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նույն օրը ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի […]
18:11 26.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, որի շրջանակում քննարկվել են հակակոռուպցիոն պայքարի ընթացքը և հետագա քայլերը: Խորհրդակցությանը մասնակցել են իրավապահ մարմինների ղեկավարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր ձեզ հրավիրել եմ՝ հերթական անգամ քննարկելու կոռուպցիայի դեմ […]
18:08 26.02.2020
Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Ռուսաստանից Հայաստան նավթամթերք արտահանելիս ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը չեղյալ հայտարարելու մասին արձանագրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում: Համապատասխան փոփոխությունն առաջարկվում է ներառել բնական գազի, նավթամթերքների և չվերամշակված բնական ադամանդի մատակարարման մասին Ռուսաստանի և Հայաստանի միջկառավարական համաձայնագրում: Համաձայն արձանագրության տեքստի՝ Հայաստանին մատակարարվող 95-ից ցածր օկտանային ցուցանիշից […]
18:00 26.02.2020
Փետրվարի 26-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա): Այս մասին հայտնում է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջը։ Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն է մաղթել դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած Ավստրալիայի ժողովրդին Վեհափառը ցանկացել է պատճառված կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց […]
17:52 26.02.2020
Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց «Զվարթնոց» օդանավակայան ԱՆ մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ […]
17:50 26.02.2020
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է «Հանրակրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ, ըստ նախագծի, մանկավարժական, ծնողական ու աշակերտական խորհուրդները կարող են ներգրավվել ուսումնական հաստատության տնօրենի ընտրության հարցում: Մանրամասները` տեսանյութում:
17:42 26.02.2020
Այսօր Երևան է ժամանել Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով նախատեսված ինքնաթիռը: Հիշեցնենք, արձագանքելով Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարություններին՝ Հայաստան վերադառնալու հարցով դեսպանություն էր դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ երկքաղաքացիներ: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը ևս «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է նրանց ու զրուցել քաղաքացիներից մեկի հետ: Մանրամասները` տեսանյութում:
17:20 26.02.2020
Փետրվարի 25-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ Կողմերը քննարկեցին Հայաստանի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ։ Մտքեր փոխանակվեցին Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար […]
17:12 26.02.2020
Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այսօր չվերթ է իրականացվում: Ժամը 15։00-ին նախատեսված թռիչքը հետաձգվել էր, ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել: Հիշեցնենք՝ արձագանքելով Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարություններին, Հայաստան վերադառնալու հարցով դեսպանություն էր դիմել 65 ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ երկքաղաքացիներ: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը ևս «Զվարթնոց» օդանավակայանում սպասում է Թեհրան-Երևան ինքնաթիռի ժամանմանը, զրուցել հարազատներին դիմավորող քաղաքացիների […]