TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քրեականացնել բռնության կոչը, քարոզը և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը․ նախագիծը քննարկվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովում

20:50 27.02.2020

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել և հավանության է արժանացել Ծննդյան վկայականներում սեռի նշումն ամրագրելու մասին նախագիծը: Հիշեցնենք, որ այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովի օրակարգում այսօր մեկ տասնյակից ավելի նախագծեր էին ներառվել: Առավել բուռն քննարկման են արժանացել Արդարադատության նախարարության ներկայացրած երկու նախագծերը. առաջինը` ատելության քարոզը քրեականացնելու մասին էր, երկրորդը`պաշտոնատար անձանց օրենքով չհիմնավորվող հարստությունը հօգուտ […]

̰
Կորոնավիրուս, Հայաստանին տրված արտոնությունների ժամկետի երկարաձգում․ կառավարության նիստին կարևոր հարցեր են քննարկվել

20:41 27.02.2020

Կառավարության նիստի հենց սկզբում ներկայացվել են կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:   Վարչապետն ասել է, որ հանրությունից ոչինչ չեն թաքցնելու: Այնուհետ կառավարությունն անցել է օրակարգին: ԵԱՏՄ-ում արտոնությունների ժամկետի երկարաձգում, հայկական նոր բրենդի ստեղծում և մի շարք այլ հարցեր են քննարկվել այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը՝ հայ ժողովրդի հանդեպ նման ոճրագործությունները կանխելու հանձնառությամբ․ ԱԳՆ

20:28 27.02.2020

Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն ձևավորեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի էությունը․ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում […]

̰
Սահմանախախտ հայտնաբերած քաղաքացին պարգևատրվել է

20:22 27.02.2020

Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ […]

̰
Պաշտոնատար անձանց գործողություններում առկա են եղել լիազորությունները չարաշահելու առերևույթ հանգամանքներ

20:19 27.02.2020

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կարիքների համար 2013-2017 թվականներին բնակարանների ձեռքբերման և բաշխման գործընթացների օրինականության ստուգման նպատակով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ 2017 թ․ մարտի 30-ին <> հիմնավորմամբ 10․000․000 դրամով Երևան քաղաքում գնվել է տուն, որը սակայն 2017 թ․ մայիսի 11-ի որոշմամբ, որպես նվիրատվություն, հանձնվել է ՀՀ ոստիկանությանը: Այնուհետև 2017 թ․ […]

̰
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

20:10 27.02.2020

Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի ռեստորաններից մեկում մասնակցել է խնջույքի […]

̰
Գյումրիի դեղատներում բժշկական դիմակներ չկան, իսկ հիվանդանոցներում եղածն էլ միայն բուժաշխատողների համար է

19:59 27.02.2020

Կորոնավիրուսի  տարածման դեմ Հայաստանում կանխարգելիչ խստացված միջոցառումները սահմանային անցակետերում են։ Անհանգստացնող օղակներն են Իրանը և Վրաստանը, որտեղ վարակակիրներ են հայտնաբերվել։ Հայաստանցիներից շատերի մոտ  վիրուսների նկատմամբ զգուշավորությունը սկսվել է տարեսկզբից ՝ պայմանավորված սեզոնային գրիպով։ Վիրուսներից պաշտպանվելու համար բժշկական դիմակների, ջերմիջեցնող դեղամիջոցների պահանջարկն է ավելացել։ Դեղատներում  պաշտպանիչ դիմակներ գտնել հնարավոր չէ, իսկ եղածն էլ անհատների ձեռքում է, […]

̰
Շիրակի մարզում քննարկվում են գյուղատնտեսական ապահովագրության պայմանները

19:57 27.02.2020

Կառավարությունը 6 մարզերում ներդնում է գյուղատնտեսության պարտադիր, իսկ մյուս մարզերում` կամավոր ապահովագրություն: Շիրակի մարզը կամավորի ցանկում է: Պետության 50 տոկոս սուբսիդավորմամբ առաջարկվում է գյուղացիներին ապահովագրել հացահատիկի ցանքերն ու խնձորի այգիները: Հանրապետության գյուղական համայնքները բաժանված են ըստ գոտիականության, համաձայն որի`հաշվարկվում է մեկ հեկտարի վրա կատարվող ծախսը և ապահովագրավճարը: Կամավոր ապահովագրության մանրամասները ապահովագրական ընկերության ներկայացուցիչները քննարկել են […]

̰
«Այո»-ի լոգոն չի փոխվի, բայց 3 միլիոնն այլ մարդիկ կստանան

19:56 27.02.2020

Սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզչության համար ընտրված այս լոգոն բուռն քննարկումների տեղիք տվեց և համացանցում հայտնված ուշագրավ բացահայտմամբ տարավ մինչև հեռավոր 90-ականներ: Ամեն ինչ սկսվեց այս կետից. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյին «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը պատմեց՝ նախապես մրցույթ էր հայտարարված, ընտրությունը բարդ էր, երկար վիճելուց ու քննարկելուց հետո որոշել էին, որ «Գարուն Էջենսի» կազմակերպության […]

̰
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար

19:30 27.02.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանցավոր մտադրությունն իրագործելու համար նա 2013 […]

̰
Մեծավանի ջրամբարը դատարկվել է անվտանգության նկատառումներով

19:02 27.02.2020

Մեծավանի ջրամբարում ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Այս մասին գրառում է տեղադրվել Ջրային կոմիտեի էջում։ Հրապարակման համաձայն՝ Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․ Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ […]

̰
Երկշաբաթյա կարանտին տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում

18:55 27.02.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին է հայտարարվել: Նպատակը այս եղանակին տարածված սուր շնչառական վարակներից խուսափելն է: Կարանտին հայտարարվել է վերոնշյալ հաստատություններում, քանի որ վիճակագրության համաձայն՝ տարեցները և երեխաները՝ հատկապես հաշմանդամություն ունեցողները, առավել հակված են տարածված վարակներով հիվանդանալուն: Կարանտինը կշարունակվի երկու շաբաթ:

̰
Հրդեհ Աբովյան քաղաքում. տուժածներ չկան

18:50 27.02.2020

Փետրվարի 27-ին՝ ժամը 14:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում բռնկվել է ձիթայուղի տակառ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել՝ 15:08-ին: Այրվել են Կոտայքի փողոցի 1/76 հասցեում գտնվող անգարի պատը […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա

18:41 27.02.2020

Փետրվարի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 11 մեքենա։ Հայտնաբերվեց նաև թաղանթապատ հողմապակիով 8 մեքենա, 3 տրանսպորտային միջոց գտնվում էր հետախուզվում մեջ, իսկ մի մեքենայի վարորդ երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ […]

̰
Վարչապետը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստանի հետ համագործակցության ծրագրի ստորագրումը

18:39 27.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: Ողջունելով Վրաստանի պաշտպանության նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետն ընդգծել է հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը Հայաստան-Վրաստան գործընկերության կարևորագույն բաղադրիչներից է, և կարևոր համարել այսօր երկու երկրների պաշտպանության նախարարությունների […]

̰
ՍԴ դատավորներից ոչ ոք չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար

18:30 27.02.2020

Սահմանադրական դատարանի դատավորներից ոչ ոք մինչ օրս չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար, որևէ դիմում չի ներկայացվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ԱԺ աշխատակազմից: Հիշեցնենք` փետրվարի 27-ին ավարտվում է այն ժամկետը, որը տրված էր ՍԴ դատավորներին՝ ասելու համար գնո՞ւմ են վաղ կենսաթոշակի, թե՞ ոչ: «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների […]

̰
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով. ԱՆ

18:18 27.02.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) […]

̰
Ի՞նչ հարցեր է քննարկել Դավիթ Տոնոյանը Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

18:17 27.02.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Նախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այնուհետ հանդես են եկել հայտարարությամբ: «Հարկ եմ համարում նշել, որ հպարտանալով մեր ժողովուրդների միջև հազարամյա բարեկամական հարաբերություններով` Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական, […]

̰
Մեկնարկել է «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով դատական նիստը

18:07 27.02.2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի» գործով դատական նիստը: Հիշեցնենք` Սեդրակ Քոչարյանը «զրպարտություն» է համարում հարցազրույցներից մեկում Արա Պապյանի արտահայտած այն միտքը, թե բջջային հեռախոսի ներկրման ոլորտի բազմաթիվ գործարարներ ճնշման են ենթարկվել Քոչարյանի իշխանության տարիներին, քանի որ Սեդրակ Քոչարյանն է տնօրինել բջջային հեռախոսների […]

̰
Հայաստանը դարձել է IGF-ի անդամ

17:55 27.02.2020

Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, դարձել է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) անդամ։ Այս մասին հայտնում է նախարարության էջը։ Ֆորումին անդամակցելու հնարավորություն են ստանում այն պետությունները, որոնք որդեգրել են հանքարդյունաբերության լավ կառավարման քաղաքականություն՝ սահմանելով հստակ սկզբունքներ հաշվետվողական, թափանցիկ հանքարդյունաբերության ներդրման և այն երկրի կայուն զարգացմանը ծառայեցնելու […]

̰
Հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր և կնոջ հետ. Սուրեն Պապիկյան

17:32 27.02.2020

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Քիչ առաջ հանդիպեցի «Այո»-ի նկարի հեղինակներից Ստեփան Նարոյանի դստեր` Սյուզաննայի և կնոջ` Ջուլիայի հետ: Հաճելի զրույց ստացվեց. խոսեցինք անսպասելի անակնկալի ու մեր առաջարկի մասին»: Նշենք, որ համացանցը քննարկում էր՝ որտեղի՞ց է վերցված «Այո»-ի շտաբի հաղթած լոգոն:

̰
Երևանում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներ

17:22 27.02.2020

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է այս տարի 37 անցում կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: Մանրամասները՝  տեսանյութում:  

̰
Տավուշի մարզում 2019թ. ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված պաշտոնական հանցագործություններով 3.8 անգամ ավելացել է պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշը

17:16 27.02.2020

Տավուշի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2019 թվականի ընթացքում բնապահպանական իրավախախտումների, այդ թվում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության, ինչպես նաև այդ բնույթի հանցագործությունների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքների վիճակը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում աճել է ապօրինի անտառահատման դեպքերի առթիվ ոչ միայն հարուցված, այլ նաև դատարան ուղարկված քրեական գործերի թիվը, […]

̰
ՃՏՊ-ներով պայմանավորված` զոհերի թիվը նվազել է. Եգոր Կարապետյան

17:10 27.02.2020

2020թ. համար նախատեսված միջոցառումները թույլ են տալիս իրավիճակի բարելավում ակնկալել: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նշելով, որ բալային համակարգի արդյունավետ լինել-չլինելու մասին խոսելը դեռ վաղ է, Կարապետյանը որոշ տվյալներ ներկայացրեց: Քանի որ Երևանն ավելի հագեցած է տեսախցիկներով, մայրաքաղաքի տվյալները ներկայացվեցին առանձին: Կարապետյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ […]

̰
Դատավորի աշխատավարձը չի վճարվի, բայց նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում. ԲԴԽ որոշումը

17:00 27.02.2020

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր մասնակի բավարարել է առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Մելքումյանը ընդգրկվել է դատավորների ռեզերվում։ Խորհուրդը մերժել է դատավորին հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձ վճարելու միջնորդությունը: Հիշեցնենք՝ խոսքը մոտ 10 մլն դրամի մասին է: 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը […]

̰
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

16:56 27.02.2020

Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը: «Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․ Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․ Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Կարապետյանը հիվանդ էր, թեև հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց […]

̰
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն Իրանի քաղաքացի չէ. պարզաբանում

16:44 27.02.2020

«Աստղիկ» ԲԿ-ն հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ԲԿ-ում Իրանի քաղաքացի է մահացել: «Հարգելի քաղաքացիներ, այսօր մամուլում տարածվեց կեղծ տեղեկատվություն այն մասին, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի հանրապետության քաղաքացի՝ երկկողմանի թոքաբորբից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում. «Աստղիկ» ԲԿ-ում վերջին օրերին Իրանի քաղաքացի չի հոսպիտալացվել և չի մահացել»,- ասված է պարզաբանման […]

̰
ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Ստանիսլավ Զասը` ՀԱՊԿ դիրքորոշման մասին

16:38 27.02.2020

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և […]

̰
Ահազանգ ստացանք, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է ՀՀ վարչապետի նկարը. Մխիթար Հայրապետյան

16:01 27.02.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից նշելով. «Այսօր ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովում ահազանգ ստացանք քաղաքացիներից առ այն, որ Սյունիքի մարզի երկու դպրոցներում փակցված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարը: Հանձնաժողովի աշխատակազմին անմիջապես հանձնարարեցի կապ հաստատել վերոնշյալ կրթական հաստատությունների ղեկավարների հետ. զրույցից հետո նկարները հանվեցին: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել […]

̰
Ես չէի կարող կանխել վթարը. Դավիթ Սանասարյանը` երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին

15:52 27.02.2020

«Փորձագետը, ելակետային տվյալները օգտագործելով, եկել էր նրան, որ ես չէի կարող կանխել այդ վթարը»,- լրագրողների  հետ զրուցում ասել է ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող` երեխայի վրաերթի դեպքով հարուցած քրեական գործին: Սանասարյանը խոսել է նաև իր և ՊՎԾ նախկին աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի մասին: «Ես ամենասկզբից մտածում էի՝ ինչ կապ ունեմ […]

̰
BACK_TO_TOP