TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8-ի. մանրամասներ

16:19 23.02.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. «Իրանի առողջապահության նախարարության հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ղեկավար Ք. Ջահանփուրն Իրանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ՝ Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսից վարակվածների թիվը 15-ով ավելացել է՝ կազմելով 43։ Վարակված հիվանդներից ևս 3-ը մահացել են։ Այս պահին […]

̰
Ազգային երգ-երաժշտություն, պարեր ու տոնախմբություն. ինչպես են Երևանում տոնել Բարեկենդանը

15:46 23.02.2020

Այսօր Բարեկենդան է. Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ: Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն […]

̰
Օրակարգում է անգամ Մեղրիի սահմանային անցակետի ժամանակավոր փակման հարցը. Նարեկ Զեյնալյան

15:11 23.02.2020

ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավար Նարեկ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ վերջի օրերին «Ֆեյսբուքում» ակտիվ քննարկում է ծավալվում Իրանում հայտնաբերված կորոնավիրուսով ախտահարման և մահվան դեպքերի շուրջ։ «Տեղեկացնեմ, որ այսօր խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ և քննարկել ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամենօրյա ռեժիմով ստացվում է տեղեկատվություն, ինչը վերլուծության է […]

̰
Բարի գալուստ ընտանիք. Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել

14:53 23.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որում պատկերված է Փաշինյան ընտանիքի նոր «անդամը»՝ Մոլի անունով շնիկը: «Բարի գալուստ ընտանիք»,- գրել է Մարիամ Փաշինյանը։     View this post on Instagram   LOVE is a four legged word ?? A post shared by Mariam Pashinyan (@______mmariaaam) on […]

̰
Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի

14:41 23.02.2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Փիլոսյանը վարույթ է ընդունել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: «Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», – «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նշված […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

14:13 23.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ […]

̰
Կոտայքի մարզում և Երևան-Սևան ավտոճանապարհի 25-40-րդ կմ-ին առկա է մառախուղ

14:03 23.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 11:36-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհի 25-40-րդ կմ-ին առկա է մառախուղ: Լարսի մասին […]

̰
Մալաթիա Սեբաստիայում թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի պարզաբանումը

13:40 23.02.2020

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք մասնակի. «Վերջին օրերին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից: Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին: Ձեռնարկված […]

̰
Ի՞նչ գիտենք նոր տեսակի կորոնավիրուսի մասին. Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել

12:36 23.02.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է, թե ինչ է իրենից ներկայացնում նոր հայտնաբերված տեսակի կորոնավիրուսը: «Կրոնավիրուսները բժշկագիտությանը հայտնի են շատ վաղուց, այնպես չէ, որ մենք ոչինչ չգիտենք դրա մասին: Քանի որ վերջին օրերին մասնագիտական քննարկումների պակաս կա, այսօր որոշեցի խոսել, թե ինչ է կորոնավիրուսը, ինչպես է տարածվում, ինչ հիվանդություն է առաջացնում, […]

̰
Իրանում ՀՀ դեսպանությունն այսօրվանից դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

12:06 23.02.2020

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:

̰
Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում. Մարուքյանն ահազանգում է

11:39 23.02.2020

Մեր բարեկամ Իրանից անհանգստացնող և մտահոգիչ տեղեկություններ են հասնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Ստեղծված պայմաններում կարծում ենք, որ անհրաժեշտ է ժամանակավորապես փակել հայ-իրանական ցամաքային սահմանը, ներառյալ՝ հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարերային տարածումը կչեզոքացվի։ Սա մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է, քանի որ համապատասխան միջոցների չկիրառումը […]

̰
Փրկարարները Գավառում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

11:29 23.02.2020

Փետրվարի 22-23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոմեքենա և 3 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: 

̰
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 24-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում

11:23 23.02.2020

Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝  հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին

10:59 23.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: […]

̰
Վերին Լարսի ռուսական կողմում կուտակվել է 656 բեռնատար

10:45 23.02.2020

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենանաերի համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 656 բեռնատար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:30 23.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Համացանցում տեսանյութ է տարածվել Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունից

22:40 22.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ամուսնանում է: Համացանցում արդեն տեսանյութ է տարածվել Արփինե Հովհաննիսյանի պսակադրության ու հարսանեկան արարողությունից:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:14 22.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի […]

̰
Արդյո՞ք միայն ստերջացումը կարող է լուծել խնդիրը․ SHANTNEWS-ը գնացել է վերջին շրջանում հաճախակի դարձած շների հարձակումների հետքերով

22:12 22.02.2020

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում տարածվում են շների հարձակումներից տուժած քաղաքացիների նկարներ ու լուրեր։ Դրանից բողոքում են Հայաստանի տարբեր համայնքներում:  Համայնքների ղեկավարներն էլ խոստովանում են՝ լուծման եղանակները շատ չեն: Խնդրի հետքերով այսօր գնացել են SHANTNEWS-ի թղթակիցները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց․ ԱԳՆ

21:46 22.02.2020

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։ Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ […]

̰
Օդանավակայանում առայժմ պայթուցիկ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

21:40 22.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ աշխատանքներն այս պահին շարունակվում են: ԱԻՆ աշխատակիցներն այնտեղ են՝ աջակցելու ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցներին, այլ իրավասություններ չունեն, ուստի չեն կարող նաև մանրամասներ հայտնել:

̰
Ահազանգողը չի հայտնել, թե որ օդանավակայանում է ռումբը․ փրկարարները ստուգում են կատարում նաև «Էրեբունի» օդանավակայանում

21:27 22.02.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը,  քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քաղաքացին  հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այս պահին «Զվարթնոց» օդանավակայան են ժամանել մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ: Ժամանել […]

̰
Ներքին գործերի նախարարություն կձևավորվի, որը կհամակարգի Ոստիկանության գործունեությունը

21:21 22.02.2020

Արդեն շուրջ 2 շաբաթ հանրային քննարկման է դրված ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնք վերաբերում են ոստիկանի գործառույթներին ու կերպարին: Այսօրվա քննարկման բանախոսները նշել են, որ այս կերպ խորհրդարանը կկարողանա վերահսկել, թե ինչպես են իրականացվում ոստիկանության գործառույթները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Համատեղ նիստերը հայրենիքի անվտանգության կարևորագույն բաղադրիչ են․ կայացել է Արցախի ու Հայաստանի ԱԽ համատեղ նիստը

21:15 22.02.2020

Հայաստանի և Արցախի հանրապետությունների Անվտանգության խորհուրդները համատեղ նիստ են անցկացրել: Այն նախագահել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերն արդեն ոչ միայն անհարժեշտություն դարձած ավանդույթ են, այլև հայրենիքի անվտանգության կարևորագույն բաղադրիչ, ասում  է  Նիկոլ Փաշինյանը: Վերջին շրջանում կատարված աշխատանքը  Արցախի և Հայաստանի իշխանւթյունների միջև տալիս է  այն արդյունքը, որ արցախյան […]

̰
Ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում

21:07 22.02.2020

Փետրվարի 22-ին` ժամը 19:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական […]

̰
ՄԻՊ-ն Արցախում առանձնազրույցներ է ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ

20:55 22.02.2020

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝ – Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր. – Շուշիի քրեակատարողական հիմնարկ. – Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն

20:45 22.02.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ […]

̰
Ի՞նչ տեսք ունի Ալեքսիս Օհանյանի և դստեր նկարած ընձուղտը

20:00 22.02.2020

Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում գրառում է կատարել իր դստեր՝ Օլիմպիա Օհանյանի հետ ընձուղտ նկարելու մասին: Giraffe painting ? with @OlympiaOhanian pic.twitter.com/1tCgolNJv1 — Alexis Ohanian Sr. ? (@alexisohanian) February 22, 2020

̰
Խոշոր ավտովթար Երևանում. ավտոքարշակը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել

19:05 22.02.2020

Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]

̰
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը

18:49 22.02.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո:  Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: […]

̰
BACK_TO_TOP