TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրանում կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել. իրանագետ

11:59 22.02.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների՝ Իրանում այս պահի դրությամբ կորոնավիրուսից մահացության նոր դեպքեր չեն արձանագրվել (մինչ օրս 4 դեպք է արձանագրվել)։ Իրանի առողջապահության նախարարն ասել է, որ Ղոմում վիրուսի առկայության մասին ուշ են տեղեկացրել, քանի որ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով հոսպիտալացված այդ հիվանդները Չինաստանի հետ շփում […]

̰
Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է. ԱԻՆ

11:48 22.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին […]

̰
Փետրվարի 23-ին նշվում է Բուն Բարեկենդանը

11:37 22.02.2020

Փետրվարի 23-ին նշվում է Բուն Բարեկենդանը: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի […]

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին

11:26 22.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին

11:19 22.02.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ստեփանակերտում մասնակցել է երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Իր ելույթում նախագահ Սահակյանը կանգ է առել արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների վրա՝ կապված, մասնավորապես, արտաքին քաղաքական վերջին զարգացումների, բանակաշինության, հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական բնույթի […]

̰
Ստեփանակերտում ընթանում է Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը

11:16 22.02.2020

Ստեփանակերտում ընթանում է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների հերթական համատեղ նիստը: Միջոցառումն ընթանում է փակ դռների հետևում: Բացմանը ելույթ են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համատեղ հանդիպման մասնակիցները կքննարկեն հարցերի լայն շրջանակ:

̰
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է զորամասեր

10:51 22.02.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի ժամանակ եղել է նաև զորամասերում: Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել. «Երեկ այցելեցինք զորամասեր. առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ»:

̰
Երևանում մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել. 35-ամյա կասկածյալը որոնվում է

10:29 22.02.2020

Երեկ` փետրվարի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցի 88 հասցեի մոտ մի քանի անգամ կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կրակոցներն արձակվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Արմեն Թամազյանի կողմից շահագործվող Infiniti QX մակնիշի 17 AQ 007 […]

̰
Հրդեհ Քանաքեռի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

09:40 22.02.2020

Փետրվարի 22-ին՝ ժամը 01:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի մոտակայքում, այրվում են ավտոտեխսպասարկման կետեր: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ֆանարջյան 44 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում (մոտ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

09:03 22.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 08:40-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Շիրակի […]

̰
Կաթողիկոսը հանդիպել է սիրիահայ ընտանիքների երեխաների հետ

08:43 22.02.2020

Փետրվարի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ապաստան գտած սիրիահայ ընտանիքների երեխաներին՝ ուղեկցությամբ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն տիար Ջորջ Բարսեղյանի: Ողջունելով մանուկներին` Ամենայն Հայոց Հայրապետն իր սերն ու օրհնությունը բերեց նրանց և իր գնահատանքը փոխանցեց նրանց ծնողներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, […]

̰
25-ամյա երիտասարդը 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է հափշտակել

23:49 21.02.2020

Փետրվարի 20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ Կասյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 25-ամյա մի բնակչի։ Պարզվել է, որ բերման ենթարկվածը նույն օրը 57 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին և  մանկապարտեզների տնօրեններին

23:37 21.02.2020

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզների տնօրեններին՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Կարեն Հակոբյանի։ Հյուրերին ուղեկցում էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Հանդիպմանը Հայր Սուրբը Նորին Սրբությանը ներկայացրեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:33 21.02.2020

Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում […]

̰
Ուժեղացված ծառայություն Նոր Նորքում

23:01 21.02.2020

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է։ Այս համատեքստում հերթական ուժեղացված ծառայությունն իրականացվեց Նոր Նորք վարչական շրջանում, փետրվարի 22-ի գիշերը։ Ուժեղացված ծառայությանը ներգրավված էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես և Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։ Ոստիկանությունից ուրախությամբ փաստում են, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական անվտանգությունը խաթարող որևէ […]

̰
Արարատի մարզում բախվել են Ford Transit-ն ու ЗИЛ-ը. Ford-ը կողաշրջվել է

22:55 21.02.2020

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit մակնիշի 50 FT 077 համարանիշի և ЗИЛ մակնիշի 35 GՏ 578 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ford-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի […]

̰
Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող հանդամասում այրվել է 5000 քմ խոտածածկույթ

22:24 21.02.2020

Փետրվարի 21-ին՝ ժամը 18:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Շլորկուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 19:12-ին: Այրվել է մոտ […]

̰
ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել

22:19 21.02.2020

Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան: Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով […]

̰
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղևորներին չգրանցելու հարցը

22:09 21.02.2020

Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավիաուղևորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Passenger.am ընկերության գործունեության 1-ամյակի շրջանակում կազմակերպված «Հայկական Flight Mode»  խորագրով հանդիպում-քննարկման ժամանակ Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ ուղևորները ստանան փոխհատուցում: […]

̰
Այսօր տեղի ունեցավ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը

21:52 21.02.2020

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը նաև ակտիվ քաղաքացի էր։ Նրան ճանաչողներն ասում են՝ մասնագիտությունն առաքելություն էր դարձրել ու դա իրականացնում էր ամենայն պատասխանատվությամբ: Ժողովրդական արտիստն այլևս չկա, բայց նրա թողած ժառանգությունն իր ուրույն տեղն ունի թատրոնի ու կինոյի պատմության մեջ: Երվանդ Մանարյանի հոգեհանգիստն այսօր էր: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա […]

̰
«Նախագահական համերգաշար». Ռուսական ռոմանսի երեկո նախագահական նստավայրում՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

21:42 21.02.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին: Մեծ հաղթանակի 75-ամյակն, իսկապես, համամարդկային հոբելյան է: Այդ հաղթանակում մեծագույն ներդրում են ունեցել նախկին Խորհրդային Միության բոլոր ժողովուրդները. մեր ժողովրդի ավելի քան 600 հազար զավակներ մասնակցել են Մեծ Հայրենականին: Նրանցից ավելի քան […]

̰
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

21:30 21.02.2020

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 37-ամյա Ռազմիկ Ասատրյանը իր վարած Mercedes մակնիշի 17 PX 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում ՝ դեպի Սևան ընթանալիս, բախվել է երկաթե արգելապատնեշներին և մոտ 300 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հանդիպակաց […]

̰
Ի՞նչ են պահանջում «Հայոց մայրերը»

20:32 21.02.2020

Դատաքննության ընթացքում դատարանի առջև կրկին հավաքվել են  «Հայոց մայրեր» շարժման անդամները, նրանք պնդում  են, որ Ռազմիկ Աբրահամյանը իրենց ապօրինի զրկել է իրենց երեխաներից: Բողոքողներին այս անգամ առաջնորդել է  միայն Հայկուհի Խաչատրյանը: Ակտիվիստ մայրերից Սյուզաննա Պատվականյանը հեռացել է խմբից և ինքնուրույն է գործում: Հայկուհին ասել է, որ հրաժարվել է իր փաստաբանի ծառայություններից, քանի որ նա բավարար […]

̰
Ռազմիկ Աբրահամյանը չի ընդունում մեղադրանքը

20:26 21.02.2020

Մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը հասել է վկաների հարցաքննության փուլին, այսօր հարցաքննվել է 1 վկա: Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթանին 3000 դոլար կաշառք տալու մեջ: Նշենք, որ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրված նաև ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հատկանիշներով: […]

̰
Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում

20:21 21.02.2020

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Համաձայնագիրը 2017թ. նախաստորագրվել է, սակայն Brexit-ի պատճառով հնարավոր չէր վերջնական ստորագրել այն: Նախատեսվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի այս տարվա […]

̰
Ոստիկանները բացահայտել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները

20:10 21.02.2020

Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Լուսաձոր համայնքում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Ըստ քննությանը հայտնի տվյալների՝ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2017-ից 2019 թվականների ընթացքում կազմակերպել է ձևական աճուրդներ և տարբեր մակերեսներով գյուղատնտեսական ու էներգետիկ նշանակության հողատարածքներ է վաճառել  տարբեր անձանց, այդ թվում՝ […]

̰
Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության հերթական բացահայտումը

20:07 21.02.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ […]

̰
ՀՀ հպարտ քաղաքացին աշխատանքային իրավունքների պաշտպանության առումով դեռ գտնվում է ստրկական իրավիճակում. Արթուր Սաքունց

19:57 21.02.2020

Ինչ գործառույթներ են վերապահված Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին, և արդյոք իրավասությունների շրջանակը բավարար է աշխատանքային վեճերը հարթելու և խախտումները վերացնելու համար: Այս մասին այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը: Առողջապահական տեսչական մարմինը ստեղծվել է 2017-ին, 2018-ին էլ վերանվանվել է Աշխատանքի և առողջապահական տեսչություն: Այն բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում,  որոնք վերաբերում […]

̰
Գերմանական հայտնի օրաթերթը հոդված է հրապարակել Արմեն Սարգսյանի մյունխենյան ելույթի մասին

19:13 21.02.2020

Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» (Süddeutsche Zeitung) հայտնի օրաթերթը 2020թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար, որպես առանցք, ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը: Նա դրականորեն […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը

18:58 21.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:

̰
BACK_TO_TOP