20:55 22.02.2020
Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝ – Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր. – Շուշիի քրեակատարողական հիմնարկ. – Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, […]
20:45 22.02.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանակերտում անցկացրել են աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացման, Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին և սահմաններում տիրող իրավիճակին: Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ […]
19:05 22.02.2020
Փետրվարի 22-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան քաղաքացուն վրաերթի է ենթարկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, […]
18:49 22.02.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-ին մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվում է Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո: Հակոբ Արշակյանը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: […]
18:10 22.02.2020
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին […]
17:50 22.02.2020
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս Քիններափ Հեդի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը և Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են […]
17:48 22.02.2020
Դերասան Երվանդ Մանարյանին արվեստասեր հանրությունն այսօր ծափահարեց վերջին անգամ: Վարպետի հուղարկավորությունը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից էր: Նրան հրաժեշտ տալու էին գնացել ընկերները, բարեկամները, հասարակական, քաղաքական գործիչները:
17:14 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 15։30-ի սահմաններում «ԳԱԶ 53» մակնիշի 95 VP 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտա-Մյասնիկյան-Խուդյակով փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սալիկապատ հատվածին և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
17:05 22.02.2020
2019 թվականին Հայաստանում 2008 թվականից տնտեսական ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել, թեև Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ու ֆինանսների նախարարության կանխատեսումները 4-5 տոկոսի շրջակայքում էին: ԵԱՏՄ փորձագիտական ակումբի անդամները վստահեցնում են, որ իրենք սպասում էին ավելի քան 6 տոկոս աճ: Դրա համար կային հիմնավորումներ: Թեղուտի հանքավայրի շահագործման հաշվին արդյունաբերությունը 2 անգամ ավելի աճ է արձանագրել, […]
17:00 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, Shamshyan.com-ը: Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա։ Ոստիկանները կնքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ […]
16:49 22.02.2020
Փետրվարի 22-ին` ժամը 11:50-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի: Բուժհաստատություն մեկնած ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ, պարզել են, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 304 հասցեում 36-ամյա տղամարդու ուղղությամբ ինքնաձիգով կրակել է 62-ամյա մի տղամարդ: Կասկածվողը ներկայացվել […]
16:40 22.02.2020
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ամուսնանում է: Համացանցում արդեն տարածվել են նրա հարսանեկան առաջին լուսանկարները: Արփինե Հովհաննիսյանի ընտրյալն «Աստղիկ» ԲԿ փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է: Ավելի վաղ հայտնել էինք` Արփինե Հովհաննիսյանը ցուցադրել է նշանադրության մատանին:
16:27 22.02.2020
Փետրվարի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, կամավոր ոստիկանություն է ներկայացել 28-ամյա Ռոմիկ Ս․-ն։ Նա 2013թ. հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […]
15:56 22.02.2020
Իրանի 11-րդ գումարման խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային այլ նահանգների հայերի ներկայացուցիչ-պատգամավոր է ընտրել Արա Շահվերդյանը։ նա հավաքել է ձայների 65 տոկոսը։ Այս մասին հայտնում է իրանահայերի «Ալիք» օրաթերթի կայքը։ Թեհրանի, Թավրիզի, Ուրմիայի, Արաքի, Սարիի, Գորգանի և Անզալիի հայ ընտրողները ձայները բաշխվել են այսպես․ Արա Շահվերդյան – 3498 ընտրող, Արիս Շահբազյան – 1312 ընտրող, Ալբերտ Պողոսյան […]
15:41 22.02.2020
Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, որը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան […]
14:54 22.02.2020
Իրանում ևս մեկ մահվան դեպք է գրանցվել նոր կորոնավիրուսի վարակից։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Քիանուշ Ջահանփուրը, փոխանցում է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտնել է, որ երեկվանից վարակվածների թիվը 10-ով ավելացել է՝ կազմելով 28։ Նրանցից 8 մարդ Ղոմում են, որտեղից սկսվել էր տարածումը, 2-ը՝ Թեհրանում։ Բժշկական հաստատություն է […]
14:43 22.02.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ լինելու է փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին: «Արդեն մի քանի ամիս է Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում: Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ […]
14:23 22.02.2020
ԵՊՀ գիտխորհուրդը փետրվարի 21-ին քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների նոր նախագիծը: Այս մասին հայտնում են ԵՊՀ լրատվականից: Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին ԵՊՀ գիտխորհրդի կողմից ձևավորվել էր հանձնաժողով, որը մշակել և համակարգել էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները, ապա մշակել նախագիծ, որի վերաբերյալ […]
14:20 22.02.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին: «Հայտնում ենք, որ 22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում […]
14:13 22.02.2020
Փետրվարի 21-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Բեթղեհեմի քաղաքապետ Անտոն Սալմանը։ Նա հանդիպում է ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք, տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Այս մասին հայտնում է տեղի հայկական ֆեյսբուքյան էջերից մեկը։ https://www.facebook.com/153333891705811/photos/a.397360387303159/1035755380130320/?type=3&theater
13:47 22.02.2020
«Լրջագույն խնդիրը, որ կա, ոստիկանի ընկալումն է հանրության կողմից: Մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ, որոնք ոստիկանության տիրույթում են, չեն դիմում ոստիկանություն, որովհետև չեն ակնկալում, որ ոստիկանությունը կլուծի այդ խնդիրը: Մարդիկ դիմում են այլ միջոցների՝ սկսած քրեական հեղինակություններից, վերջացրած բազմաթիվ այլ միջոցներով: Ոմանք դիմում են, մի քիչ կոպիտ բառով ասեմ, «մեծ ախպերներին», քրեական հեղինակություններին, ոմանք ոչ ոքի […]
13:44 22.02.2020
Փետրվարի 21-ին ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Բավրա» սահմանային անցակետից հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Եղիշե Գ․-ն։ Նա 2019թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
13:27 22.02.2020
ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանին հաջողվել է ձևավորել միասնական կենսաթոշակային շուկա, բայց դեռևս չի ձևավորվել միասնական էներգետիկ շուկա: Այս ուղղությամբ ևս պետությունը պետք է քայլեր ձեռնարկի: Իսկ թե ինչ արդյունքներ են գրանցվել 2019-ին, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ամփոփել են Եվրասիական փորձագիտական ակումբի անդամները: Նրանց կարծիքով` կարևորագույն արդյունքը ՀՆԱ-ի ռեկորդային` 7.6 տոկոսանոց աճն է եղել: Ակումբի համակարգող Արամ […]
13:16 22.02.2020
«Ոստիկանությունը միշտ «բարեփոխում» անվան տակ փորձել է իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները: Այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական բարեփոումներ, դրանք պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում, որովհետև մենք պետք է ունենանք այնպիսի ոստիկանական համակարգ, որի ծառայության թե´ օրինականության, թե´ նրա կատարած քայլերի հետ կապված հասարակությունը չպետք է ունենա կասկածներ»,- ոստիկանական բարեփոխումների թեմայով […]
13:12 22.02.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդես են եկել […]
13:00 22.02.2020
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում տեղի է ունենում ՀՀ ժողովրդական արտիստ, Երվանդ Մանարյանի վերջին հրաժեշտի արարողությունը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչներ: «Նա մինչև վերջ ճանաչված չեղավ, որովհետև այնքան բազմակողմանի տաղանդներով օժտված անձնավորություն էր և, ամենակարևորը, մեծագույն համեստության տեր: Նրա մասին եթե ինչ-որ բան ասել, […]
12:52 22.02.2020
Լեյլա Ամիրբեկյանը ծնվել է Թբիլիսիում, հայկական ընտանիքում, որտեղից տեղափոխվել է նախ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս, այնուհետ` Օմսկ: Ուժային էքստրիմով զբաղվող աղջիկը համարվում է Ռուսաստանի ուժեղագույն կանանցից մեկն այդ մարզաձևում: Նա որոշեց սպորտով զբաղվել 27 տարեկանում` ձիգ կազմվածք ունենալու նպատակով: Մարզասրահում զբաղվելիս աղջիկը հանդիպել է աշխարհի ուժեղագույն մարդկանցից մեկին՝ Միխայիլ Շիվլյակովին, որը սկսեց մարզել նրան: Լեյլային հաջողվեց […]
12:20 22.02.2020
«Ստեղծվում է ներքին գործերի նախարարություն, որի կազմում կլինի նաև ոստիկանությունը, այնպես, ինչպես հարիր է ժողովրդավարական պետությանը: Օրինակ` ԵՄ 28 երկրներից 27-ն ունի ներքին գործերի նախարարություն և մեկը` Շվեդիան, ունի արդարադատության նախարարություն, որի կազմում է ոստիկանությունը»,- խոսելով ոստիկանության համակարգի բարեփոխումների մասին` կարծիք է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիասյանը: ԱԺ պաշտպանության և անվտանգության […]