TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կրակոցներ Սայաթ-Նովա գյուղում․ հարուցվել է քրգործ

15:25 21.02.2020

Փետրվարի 18-ին՝ ժամը 21։10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք Րաֆֆու փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկը որսորդական ազդանշանային հրթիռանետից կրակոցներ է արձակել օդ՝ խանգարելով բնակիչների անդորրը: Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի […]

̰
Նիկոլ Փաշինյանը նշանակում է արել

15:21 21.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Շատվորյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Շատվորյանին նշանակել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։

̰
Վարչապետը նոր նշանակում է կատարել

15:20 21.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Ռուզաննա Ոսկանյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝ Ռուզաննա Ոսկանյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով […]

̰
Անտառտնտեսություններին 8 տրակտոր տրամադրեցինք. Էրիկ Գրիգորյան

15:15 21.02.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր փոխնախարար Վարդան Մելիքյանի և «Հայանտառի» տնօրենի ժ/պ Վահե Մացակյանի հետ 8 տրակտորներ տրամադրեցինք անտառտնտեսություններին՝ 10 միլիոն ծառ ծրագրի և հետագա տարիների անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար»:

̰
Դրվագներ Նևադայում անցկացված դեմոկրատների բանավեճից

14:55 21.02.2020

Փետրվարի 19-ին Նևադա նահանգում տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության բանավեճը հենց այդ նույն նահանգում փետրվարի 22-ին կայանալիք ընտրության (caucus) նախօրեին: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը: Բանավեճին մասնակցում էին նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, սենատորներ Բերնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայք Բլումբերգը և Հարավային Բենդ Ինդիանայի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիջը։ […]

̰
Նախապես ինչ-որ մեկին «աչքի տակ» ունենալով՝ կեղծ մրցույթ են կազմակերպում. Սերգեյ Բագրատյան

14:45 21.02.2020

Պետական գնումների համակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները քննարկեցին խորհրդարանում: Լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանից» Սերգեյ Բագրատյանը ոլորտում առկա պրակտիկան արատավոր որակեց: Նա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: «Նախապես ինչ-որ մեկին «աչքի տակ» ունենալով՝ կեղծ մրցույթ են կազմակերպում, այդ մեկի հետ պայմանագիր են կնքում: Այդ արատավոր պրակտիկան պետք է վերացնենք: Ինչպե՞ս պետք է վերացնենք՝ օրենսդրական […]

̰
Ամեն անգամ, երբ խոսում եք մարդու իրավունքներից, հիշեք` դուք հերոսացրել եք մարդասպան Սաֆարովին. Կոնջորյան

14:37 21.02.2020

Փետրվարի 20-21-ը Վիեննայում  տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: «Ամեն անգամ, երբ խոսում եք մարդու իրավունքներից, հիշեք, որ դուք հերոսացրել եք մարդասպան Սաֆարովին»,- Ադրբեջանի պատվիրակությանը պատասխանել է Հայկ Կոնջորյանը:

̰
Տարվա 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրը պարգևատրվել է 5 մլն դրամով

14:33 21.02.2020

ՀՀ կառավարությունը որոշել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին պարգևատրել 5 մլն դրամով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով ներկաներին, խոսեց Հայաստանի զարգացման ռազմավարության տեսլականում սպորտի առանձնահատկությունից։ «Մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչև 2050-ի զարգացման ռազմավարությունը և այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ […]

̰
Մեկնարկել է «Պապ և թոռ» շախմատի մրցաշարը

14:25 21.02.2020

Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ արդեն 3-րդ տարին է՝ անց է կացվում «Պապ և թոռ» շախմատի մրցաշարը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Թիմի կազմում ընդգրկված են մինչև 14 տարեկան թոռնիկը՝ անկախ սեռից և պապիկը: Մրցաշարին պապիկին կարող է փոխարինել նաև շախմատին տիրապետող տատիկը: Մրցաշարի տարածաշրջանային փուլն անց է կացվում մարզի 8 մրցավայրերում, մասնակցում են 55 թիմեր: […]

̰
Ուսումնամարզական հավաք Օլիմպավանում

14:15 21.02.2020

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է 12-օրյա ուսումնամարզական հավաքը Օլիմպավանում: Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ: Մարտի սկզբին Հայաստանի հավաքականը կմասնակցի Ֆինլանդիայում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարին: Ֆինլանդիա մեկնող մարզիկների անունները կհայտնեն ավելի ուշ:

̰
Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է Արման Թաթոյանին

14:00 21.02.2020

Փետրվարի 21-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Քննարկվել է զինծառայողների իրավունքների պաշտպանությանն ու երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ […]

̰
Դիլիջանում բախվել են ՈՒԱԶ-ն ու Mitsubishi-ն. 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

13:57 21.02.2020

Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 103 կմ հատվածում՝ «Հալեպ» ռեստորանային համալիրի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Հաղարծին գյուղի բնակիչներ՝ 23-ամյա Նվեր Բ․-ի վարած Mitsubishi Pajero Junior մակնիշի 34 ՔՄ 323 համարանիշի և 49-ամյա Բակուր Թ․-ի վարած ՈՒԱԶ մակնիշի 34 NO 830 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով […]

̰
Քրեակատարողական ծառայողների վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ

13:41 21.02.2020

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու վերաբերյալ երկու քրեական գործերով երեք անձանց վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Մասնավորապես՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 19-ին հարուցված, հետագայում ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետին՝ այն բանի համար, […]

̰
Անհուսալի վարկերի տույժ ու տուգանքների զիջման մասին որոշումից Շիրակի մարզում քչերն են օգտվել

13:30 21.02.2020

«Վարկերի համաներում» անվանումն ստացած որոշումը ինչքանով հնարավորություն տվեց բանկերի «սև ցուցակներում» հայտնված քաղաքացիների վարկային կենսագրությունները մաքրել ու ազատել նրանց անհուսալի վարկերի տույժ ու տուգանքներից: Որոշումից ոմանք օգտվեցին, բայց այն հիմնականում չվերաբերեց երաշխավորներին, որոնք տարիներ շարունակ հարկադրված վճարում են անպարտաճանաչ վարկառուների փոխարեն: Նման վիճակում են հայտնվել Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բազմաթիվ տնտեսություններ։ Վարկերի տույժ ու տուգանքների […]

̰
«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա. գնորդ չկա

13:25 21.02.2020

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նախորդ տարեվերջից վաճառքի է դրվել, սակայն գնորդ դեռ չի հայտնվել: Հյուրանոցի՝ այսօր նախատեսված հերթական աճուրդը չի կայանալու: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Պատճառը դարձյալ գնորդի բացակայությունն է: Բաբայանը տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ նախատեսված է վեց ամսում երեք անգամ աճուրդ կազմակերպել: Հարցին, թե ինչ […]

̰
Տոնոյանն ազատել է Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետերի

13:19 21.02.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր: Այս մասին հայտնում է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել Ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո […]

̰
Մեկնարկել է 2019 թվականի լավագույն 10 մարզիկների պարգևատրման արարողությունը. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում

13:11 21.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է իր խոսքը Բաղրամյան 26-ում 2019 թվականի լավագույն 10 մարզիկների պարգևատրման արարողությանը։

̰
Շիրակի մարզում ստացվել է սպանդանոցների կառուցման շուրջ 100 հայտ

13:10 21.02.2020

Սպանդանոցային մորթի պարտադրանքը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու որոշմամբ հնարավորություն է տրվել ֆերմերային տնտեսություններին՝ կողմնորոշվելու սպանդանոցային կարողություններ ստեղծելու ուղղությամբ։ Այս ժամանակահատվածում հայտատուների մեծ ակտիվություն է նկատվել Շիրակի մարզում։ Մոտ 100 անհատներից դիմումներ են ստացվել Սննդամթերքի անվտանգության տեսչության մարզային կենտրոնում։ Հայտերը դեռ ուսումնասիրվելու են, թե 100-ից քանիսը կընդգրկվեն պետական աջակցության ծրագրերում. դա կախված է սպանդանոցների կառուցման չափորոշիչների […]

̰
Զինվորներին կսովորեցնեն՝ լեռներում ինչպես դիմագրավել վտանգներին. Armtimes.com

13:02 21.02.2020

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկել է պաշտպանության նախարարությանը համատեղ կազմել և իրականացնել զինծառայողներին լեռնային պայմաններում աշխատանքի առանձնահատկություններին ծանոթացնելու և վտանգներին դիմագրավելու հմտությունների ուսուցման ծրագիր: Այս լուրը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքն անձամբ է ընդունել ալպինիստների դիմումն ու փոխանցել գլխավոր շտաբ: Հովհաննիսյանն այս նախաձեռնությունը որակել է […]

̰
Ադրբեջանում հայատյացության նոպայով հայկական արտադրանք են ոչնչացրել

13:00 21.02.2020

Ադրբեջանի մաքսային ծառայությունը մեծ շուքով ոչնչացրել է հայկական ապրանքներ, որոնք մարդիկ իրենց հետ փորձում էին տանել Ադրբեջան։ Ենթադրվում է, որ դրանք եղել են այն զբոսաշրջիկների մոտ, որոնք սկզբից Հայաստանում են եղել, հետո փորձել են մեկնել նաև Ադրբեջան։ Դրանք ոչնչացվել են որպես անթույլատրելի ապրանքներ․ 324 հուշանվեր, 40 տուփ սիգարետ, 18 լիտր խմիչքներ։ Հրապարակված լուսանկարներից երևում է, […]

̰
Իրանում խորհրդարանական ընտրությունների ընթացքի երկու տարբերակ՝ ըստ Արամ Սարգսյանի

12:52 21.02.2020

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են։ Իշխանությունների վստահությունը չունեցող թեկնածուներին Սահմանադրության պահապան խորհուրդը թույլ չի տվել գրանցել, որի հետևանքով կա´մ ընտրությունը ձևական է ու ճնշվելու են հետընտրական տարերային բողոքի ալիքները, կա´մ հանրային լուրջ ճնշմամբ, մեր լավ հարևան Իրանը կդառնա Իրանի Հանրապետություն։ […]

̰
Ամերիկացուն Մարտիրոս Սարյանի գործերից մեկի անվան տակ վաճառել են կեղծ կտավ

12:49 21.02.2020

Ամերիկացի բարերարը դիմել է Ռուսաստանի ոստիկանությանն այն բանից հետո, երբ գնել է մեկ միլիոն ռուբլի արժողությամբ նկար մերձմոսկովյան շրջանի բնակչուհուց: Նկարը կինը ներկայացրել է որպես անվանի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի հազվագյուտ գործ: Рен ТВ-ի Экстренный вызов 112 հաղորդման մեջ նշվում է, որ ամերիկացուն գրավել է նկարի համեմատաբար ցածր գինը, քանի որ սովորաբար Սարյանի աշխատանքներն արժեն […]

̰
2020-ի առաջին մեդալը. սամբիստ Դավիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել

12:40 21.02.2020

Փետրվարի 20-21-ը Մինսկում անցկացվում Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 24-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն է սամբիստների համար: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր մարզիկներից՝ մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Պետրոսյանը մրցումների առաջին օրը նվաճեց բրոնզե մեդալ: Այսօր, փետրվարի 21-ին մրցագորգ կմտնեն մարզական […]

̰
Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը

12:35 21.02.2020

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվականից: Փետրվարի 24-ին նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը, որի ավարտից հետո տեղի կունենա երկու ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են […]

̰
«Ցարսկոյե սելո»-ում հայ երգիչն ակապելլա կատարել է Կոմիտասի «Կռունկ»-ը

12:30 21.02.2020

Համացանցում լայն տարածում է ձեռք բերում «Ցարսկոյե սելո»-ի Եկատերինյան պալատում արված տեսանյութը: Ժողովրդական երգերի հայ կատարող Նշան Մանուչարյանը պատմական պալատի սրահում ակապելլա երգել է հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի ամենահայտնի գործերից մեկը` «Կռունկ»-ը:

̰
Պահպանե՞լ օրենքը, թե՞ ձեռք բերել որակյալ ապրանք. պետական գնումների գործընթացին նվիրված լսումներ ԱԺ-ում

12:12 21.02.2020

Պահպանե՞լ օրենքը, թե՞ որակյալ ապրանք ձեռք բերել. նման երկընտրանքի առջև են կանգնում հաճախ պետական կառույցները գնումներ կատարելիս: Պատճառը «Գնումների մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներն են: «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով այսօր լսումներ են անցկացվում ԱԺ-ում, որի ժամանակ բարձրացվել են նշված խնդիրները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

11:35 21.02.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Իրավախախտման 37 դեպքով հաշվարկվել է 4․5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:10 21.02.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2020 թվականի հունվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ […]

̰
Սարչապետ գյուղում հրդեհը կես տոննա հացահատիկ է ոչնչացրել

10:03 21.02.2020

Փետրվարի 20-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և […]

̰
Թբիլիսյան խճուղում մեքենա է այրվել

09:32 21.02.2020

Փետրվարի 21-ին՝ ժամը 01:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
BACK_TO_TOP