TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+22.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պահպանե՞լ օրենքը, թե՞ ձեռք բերել որակյալ ապրանք. պետական գնումների գործընթացին նվիրված լսումներ ԱԺ-ում

12:12 21.02.2020

Պահպանե՞լ օրենքը, թե՞ որակյալ ապրանք ձեռք բերել. նման երկընտրանքի առջև են կանգնում հաճախ պետական կառույցները գնումներ կատարելիս: Պատճառը «Գնումների մասին» օրենքով նախատեսված սահմանափակումներն են: «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով այսօր լսումներ են անցկացվում ԱԺ-ում, որի ժամանակ բարձրացվել են նշված խնդիրները: Մանրամասները` տեսանյութում:

̰
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

11:35 21.02.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և հայկական երկու պետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք:

̰
Իրավախախտման 37 դեպքով հաշվարկվել է 4․5 մլն դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

10:10 21.02.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել 2020 թվականի հունվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ […]

̰
Սարչապետ գյուղում հրդեհը կես տոննա հացահատիկ է ոչնչացրել

10:03 21.02.2020

Փետրվարի 20-ին՝ ժամը 22։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 00։15-ին։ Պարզվել է, որ 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (24 քմ) և […]

̰
Թբիլիսյան խճուղում մեքենա է այրվել

09:32 21.02.2020

Փետրվարի 21-ին՝ ժամը 01:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի մոտ, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղում գտնվող «Գոշ» գազալցակայանի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է

08:50 21.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 08:24-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

08:08 21.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Բուզանդի փ. 15, 17 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Սարի թաղի 13-19 շարքերը մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 3-8 շենքերը, Շոպրոնի 3-րդ նրբ. 8 շենքը, Լյուքսենբուրգի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:24 20.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիր […]

̰
Կիլիկիա թաղամասի մերձակայքում մարդատար մեքենա է շրջվել

22:36 20.02.2020

SHANTNEWS-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Կիլիկիա թաղամասի մերձակայքում մարդատար մեքենա է շրջվել։ Ոստիկանները դեպքի վայրում են: Shamshyan. com- ի տեղեկություններով,  Opel մակնիշի 36 DA 059 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Բրազիլիայի հրապարակ տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, այնուհետև գլխիվայր շրջվելով՝ հայտնվել «RANoil» բենզալցակայանի տարածքում: Նախնական տեղեկություններով,  […]

̰
Փետրվարի 20-ը Ազգային զարթոնքի օր է․ Լիլիթ Մակունց

21:18 20.02.2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Փետրվարի 20-ը Ազգային զարթոնքի օր է։ 32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Այս […]

̰
Հայաստանն այսուհետև դիտարկվում է որպես հարկային հարցերով համագործակցող երկիր

21:14 20.02.2020

Հայաստանն այսուհետև դիտարկվում է որպես հարկային հարցերով համագործակցող երկիր, ինչը հեղինակության առումով դրական ազդակ է Հայաստանի գործընկեր երկրների համար: Այս մասին գրառում է կատարվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։

̰
Երևանյան բնակարաններից մեկում 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

20:51 20.02.2020

Փետրվարի 20-ին` ժամը 12:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել Կարեն Հ.-ի (ծնված 1966 թ.) դին:

̰
Նոր Սահմանադրությո՞ւն, թե՞ գործողը՝ որոշակի փոփոխություններով

20:35 20.02.2020

Ի՞նչ դիրքորոշում ունի քաղաքացիական հասարակությունը Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ: Հարցի շուրջ այսօր քննարկում է տեղի ունեցել: Նոր Սահմանադրությու՞ն, թե՞ գործողը՝ որոշակի փոփոխություններով: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԲԴԽ-ն քննել է դատավորի լիազորությունները վերականգնելու հարցը

20:31 20.02.2020

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննել է 2019 թվականի փետրվարին լիազորությունները դադարեցրած դատավոր Արայիկ Մելքումյանին պաշտոնում վերականգնելու միջնորդությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում

20:18 20.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, […]

̰
Ս. Վարդանանց տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

19:50 20.02.2020

Փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Ս. Պատարագին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Գևորգյան հոգևոր […]

̰
Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում 5 բնակարան ենթակա է վերաբաշխման

19:44 20.02.2020

2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում շահագործված բնակարաններից դեռ ոչ բոլորն են բաշխված: Դատարկ են մնացել այն բնակարանները, որոնք հատկացվել էին միայնակ ծերերին, չեն հասցրել սեփականաշնորհել, նրանց մահից հետո էլ վերաբաշխում տեղի չի ունեցել: Նման 5 բնակարան կա: Դրանք տնօրինելու որոշում կայացվել է երկու տարի առաջ: Կառավարության որոշմամբ՝ բնակարանները հատկացվել են պաշտպանության նախարարությանը: Դատարկ բնակարաններն արդեն […]

̰
Ինչպե՞ս սկսվեց Ղարաբաղյան շարժումը. Արշակ Սադոյանը մանրամասներ է պատմել SHANTNEWS-ի տաղավարում

19:14 20.02.2020

32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից Հայաստանի ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։ Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա

19:04 20.02.2020

Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը և Միջազգային առևտրի և շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաև այլ շուկաների հետ […]

̰
Քարդաշյան քույրերը ճաշել են Գլենդելի հայկական ռեստորաններից մեկում

18:42 20.02.2020

Քարդաշյան քույրերը մոր՝ Քրիս Ջենների հետ ընտանեկան ճաշ են ունեցել իրենց սիրելի ռեստորաններից մեկում՝ հայկական «Կարուսել»-ում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը: Քլոեն, Քիմն ու Քորթնին Գլենդելի «Կարուսել» ռեստորան են ժամանել Դեյվիդ Լեթերմենի «Իմ հաջորդ հյուրը ներկայացման կարիք չունի» հայտնի շոուի նկարահանումից հետո: Պապարացիները ֆիքսել են քույրերին, նաև Քարդաշյանների մորը՝ Քրիս Ջեններին՝ այնտեղ մեքենան կայանելուց հետո: «Կարուսելը» […]

̰
Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցելու դասապրոցեսներին

18:20 20.02.2020

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը: Համաճարակաբանական մշտադիտարկման տվյալների համաձայն` այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են: Չնայած իրավիճակը կայունանում է, սակայն հատկապես Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են աշխատել գերծանրաբեռնված: Բուժում ստացողների 91․7%-ը մինչև 18 տարեկան […]

̰
Երևանի կենդանաբանական այգում տուբերկուլյոզի հարուցիչներ չեն հայտնաբերվել. պարզաբանում

18:18 20.02.2020

Փետրվարի 5-ին Երևանի կենդանաբանական այգին փակվել էր կարանտինային/կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Այգում անկել էր երկսապատ ուղտերից մեկը, և կենդանուց վերցված նմուշներում հայտնաբերվել էին տուբերկուլյոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների վերահսկողությամբ անցկացվել է այգու կենդանիների կլինիկական զննում, և անկած, կերից հրաժարվող կենդանիներ չեն հայտնաբերվել: […]

̰
Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկությունն ապօրինի հավաքելու, տարածելու համար քրգործ է հարուցվել

18:04 20.02.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` 2020 թվականի փետրվարի 13-ին «hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և 2020 թվականի փետրվարի 14-ին «lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա: Քրեական գործը հարուցվել է […]

̰
Մարզիչներն ամփոփել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքները

18:00 20.02.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը ասուլիսով ամփոփեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-12-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնության արդյունքները: «Ունենք 2 ոսկե, 2 բրոնզե մեդալ: Ունեցանք նաև բացթողումներ: Մեդալների հույսեր էլի կային, տղաները, որոնք 3-րդ տեղում էին, կարող էին հայտնվել եզրափակչում: Պայքարը թեժ էր, ընդհանուր առմամբ մենք […]

̰
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որպես ապացույց համարվել. Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է ընդունել

17:57 20.02.2020

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են […]

̰
Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը

17:53 20.02.2020

ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին, ժամը` 18:00-20:00-ն Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այդ մասին տեղեկանում ենք Երվանդ Մանարյանի ֆեյսբուքյան էջից: Վերջին հրաժեշտի արարողությունը` փետրվարի 22-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

17:45 20.02.2020

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ: «Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին: Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, […]

̰
Հավատարիմ ենք այն պայքարին ու ձգտումներին, որոնք անշրջելի են դարձնելու Արցախի բռնած ազատության ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

17:32 20.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս այս պատմական՝ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: 1988-ի այս օրը ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ, ինչին իր լիարժեք աջակցությունը հայտնեց ոչ միայն Հայաստանի ժողովուրդը, […]

̰
«Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Կոտայքի մարզպետի պարզաբանումը

17:22 20.02.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով «Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը: ««Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով: Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական […]

̰
Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը խստացվել է. նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. Hetq.am

17:03 20.02.2020

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է: Ինչպես հայտնում է «Հետք»-ը, նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այսինքն՝ երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Նախկինում, հիշեցնենք, Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի […]

̰
BACK_TO_TOP