20:07 21.02.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։ Մասնավորապես, պարզվել է, որ կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի համապատասխան որոշմամբ «Աջափնյակ» ունիվերսամի պետական գույքի կառավարման վարչության կողմից մինչ այդ 180․000․000 դրամ գնահատված շենքն ու գույքը մասնավորեցման պայմանագրով 22․500․000 դրամով վաճառվել է նախապես հայտնի գնորդին, իսկ […]
19:57 21.02.2020
Ինչ գործառույթներ են վերապահված Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնին, և արդյոք իրավասությունների շրջանակը բավարար է աշխատանքային վեճերը հարթելու և խախտումները վերացնելու համար: Այս մասին այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպել «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը: Առողջապահական տեսչական մարմինը ստեղծվել է 2017-ին, 2018-ին էլ վերանվանվել է Աշխատանքի և առողջապահական տեսչություն: Այն բազմաթիվ դիմում-բողոքներ է ստանում, որոնք վերաբերում […]
19:13 21.02.2020
Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» (Süddeutsche Zeitung) հայտնի օրաթերթը 2020թ․ Մյունխենի անվտանգության համաժողովի վերաբերյալ իր վերլուծական հոդվածի համար, որպես առանցք, ընտրել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ քվանտային քաղաքականության մասին բանախոսությանը: «Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որը ֆիզիկոս է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը: Նա դրականորեն […]
18:58 21.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մասնակցել է անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությանը:
18:46 21.02.2020
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Վ. Ն.-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի նոյեմբերին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական […]
18:42 21.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արազ Պապիկյանը նշանակվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արազ Պապիկյանին նշանակել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
18:38 21.02.2020
Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն այսօր Քննչական կոմիտեում է եղել: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ հրավիրվել է իր հետ առնչություն չունեցող գործի շրջանակում, հրաժարվել է ցուցմունք տալ: «Ամեն դեպքում, ինձ ներկայացվեց հրավերի պատճառը, ինչը բոլորովին ինձ հետ չի առնչվում: Անհասկանալի ինչ-որ մեկը ասել է, որ ինձ գումար […]
18:32 21.02.2020
«Central Asia’s Got Talent» շոուն, որին մասնակցում են Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի բնակիչները, նոր աստղ ունի։ Ղազախ աղջիկը ժյուրիի սիրտը գրավել է հայերեն երգով։ Աիդա Բոլատը շոուի ժամանակ կատարել է Սիլվա Հակոբյանի «Գիշեր է» երգն ու արժանացել ժյուրիի անդամների հիացական գնահատականին։ Կատարումը ամբողջությամբ՝ տեսանյութում: https://www.facebook.com/CentralAsiaGotTalent/videos/2450986615172352/?v=2450986615172352
18:24 21.02.2020
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող […]
18:11 21.02.2020
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ին՝ ժամը 16:00 դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 75567, կասկածելի դեպքերի թիվը` 5206, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 18654 (24,2%), գրանցվել է 2239 մահ (3%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11633 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]
18:05 21.02.2020
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգիստը: Վարպետին հրաժեշտ տալու են եկել նրա ընկերները, հարազատները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները: Հիշեցնենք, որ Երվանդ Մանարյանը մահացել է փետրվարի 20-ին՝ 96 տարեկան հասակում: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 12.00-14.00-ն, Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
18:00 21.02.2020
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ: Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:
17:44 21.02.2020
Կառավարությունն այս տարի նախատեսում է նորոգել և արդիականացնել 500 կմ ավտոճանապարհ: Այս մասին ասված է կառավարության ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք` 2019 թվականին հիմնանորոգվել էր ավելի քան 330 կմ ավտոճանապարհ:
17:35 21.02.2020
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում ձևավորվել են մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային խմբերը և հաստատվել՝ աշխատանքային պլանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել նաև Սահմանադրական փոփոխությունների ուղղությունների վերաբերյալ: Հանձնաժողովի անդամները […]
17:26 21.02.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի առնչությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից: «Արդեն իսկ առկա է նման իրադրություններում գործողությունների ձևավորված համակարգ, և, անհրաժեշտության դեպքում, Իրանի մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը։ ՀՀ սահմանային անցակետերում […]
17:20 21.02.2020
ՏԿԵՆ տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17:18 21.02.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան: Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ: «Բալիկներից յուրաքանչյուրը մի փոքրիկ լույս էր: Հիացած […]
17:11 21.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N […]
17:02 21.02.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում վերահսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների թիվը համալրվել է։ Ինչպես հայտնում են ԱԱՏՄ-ից, վերջին օրերին ևս 2 աշխատող է գործուղվել՝ այս անցակետով երկիր մուտք գործողների հանդեպ զննումներն ու հարցումներն առավել մեծ թիմով իրականացնելու նպատակով։ Տեսչական մարմինը պետական սահմանին (օդային, ավտոճանապարհային, երկաթուղային) սահմանային բժշկասանիտարական բոլոր հսկիչ կետերում, այդ […]
16:50 21.02.2020
Էջմիածին բժշկական կենտրոնը տեսանյութ է տարածել փոքրիկ Տիգրանի մասին, որն ապրում է բուժկենտրոնում: «Տեսանյութում Տիգրանն է. «Էջմիածին» ԲԿ-ի փոքրիկ տղան, այսպես է նրան անվանում բուժանձնակազմը։ Հունվարի 21-ին ծնվեց ու դարձավ կենտրոնի տղան, մայրը՝ Տ. Բ-ն, հրաժարվել է երեխայից հենց ծննդյան օրը։ Այսօր լրացավ մեր Տիգրանի 1-ամսյակը։ Ցավոք, նրան շնորհավորողների մեջ չկան հարազատներ, բայց այստեղ բժիշկներն […]
16:29 21.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ տվյալներ են ստացվել կեղծ օգտատերերի միջոցով ահաբեկչության կոչերի տարածման վերաբերյալ։ ԱԱԾ տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքները ներքին և արտաքին սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, ազգի ու դրա առանձին խմբերի ներկայացուցիչների հանդեպ դրսևորված ծայրահեղական՝ անհանդուրժողականություն և ատելություն […]
16:16 21.02.2020
Ի՞նչ տարբերություն կա նախկին և այսօրվա ՍԴ գործող մոդելի միջև: Այս հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Ի տարբերություն նախկինի, երբ ՍԴ անդամի և նախագահի թեկնածուներին առաջադրում է ՀՀ կամ ԱԺ նախագահը և ընտրում էր խորհրդարանը, նոր մոդելով, որ այսօր ուժի մեջ է և գործում է, ՍԴ 3-ական թեկնածու առաջադրում […]
16:09 21.02.2020
Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության կին զինծառայողները հրամանատարական կազմի ներկայությամբ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Կին զինծառայողներին շնորհավորել, ծառայության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
16:05 21.02.2020
5-րդ զորամիավորման ենթակա N զորամասը փետրվարի 20-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը ստացել է հաստիքային զենքը, դուրս է բերվել մարտական տեխնիկան: Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները և կատարել առաջադրված խնդիրները:
16:01 21.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է: Սյունիքի […]
16:00 21.02.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Դանիա կատարած այցից՝ կից հետևյալ գրառմամբ. «Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հրավերով պաշտոնական այցով Դանիայում էինք։ Ունեցանք շատ արդյունավետ շփումներ և հետաքրքիր քննարկումներ, ձեռք բերեցինք լավ բարեկամներ։ Պայմանավորվեցինք սերտ համագործակցություն սկսել»։
15:56 21.02.2020
2020թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի, ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանցավորության վիճակը Պաշտպանության բանակի ենթակա ստորաբաժանումներում, հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել վերջին օրերին բանակում […]
15:42 21.02.2020
Քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այնպիսի եզրակացության, որ այս հանրաքվեից հետո օրակարգում լինեն ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հնարավոր է չիրականացնենք հանրաքվե, այլ դե ֆակտո լինեն սահմանադրական փոփոխություններ, դե յուրե՝ նոր Սահմանադրություն: Աշխատանքային մի քանի քննարկումներ են եղել, հիմա […]
15:32 21.02.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Զրուցակիցները բարձր են գնահատել Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում` միևնույն ժամանակ նշելով, որ բարեկամ քաղաքների միջև գործակցությունը ընդլայնվելու և խորանալու մեծ ներուժ ունի: Քաղաքապետ Մարությանը և դեսպան Սագանելիձեն քննարկել են նաև […]