12:49 20.02.2020
Կառավարությունը 3 միլիարդ 447 միլիոն դրամ է հատկացնելու Սահմանադրական հանրաքվեի անցկացմանը։ Գործադիրի նիստում այս որոշման քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսեց, որ շահարկումներ կլինեն այս գումարի ծախսի վերաբերյալ և ներկայացրեց իրենց մոտեցումը։ «Նախ` ես ուզում եմ ասել, որ էդ ծախսվող գումարը, ի վերջո, էլի ներհոսելու է տնտեսություն … և երկրորդը, ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովելու համար, […]
12:37 20.02.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկով գործադիրը 3 միլիարդ 447 միլիոն դրամ հատկացրեց Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար․ 2 միլիարդ 553 միլիոն դրամ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ հանրաքվեն կազմակերպելու համար, 660 միլիոն դրամ՝ տեղամասերի տեսախցիկների տեղադրման, ուղիղ հեռարձակման ապահովման համար, 234 միլիոն դրամ՝ ոստիկանությանը՝ ծանուցագրեր տպելու և քաղաքացիներին ծանուցելու համար։ Ֆինանսների նախարարն ասաց, որ այս բոլոր […]
12:36 20.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հիշեցրեց, որ իր նախագծի համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է․ ունենա 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, դառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր։ Փաշինյանը ասաց, որ թեև այս պնդումներին շատերը թերահավատությամբ են մոտենում, բայց այս հարցերը ոչ միայն սոցիալական, հոգեբանական, այլև տնտեսական էֆեկտ […]
12:33 20.02.2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամներն ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաքելությունը, առաջանահերթությունները և առաջիկայում իրականացվելիք հանձնառությունները: ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ամբողջ աշխարհում […]
12:28 20.02.2020
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, որով 50 մլն դրամ է հատկացվելու տարվա լավագույն 10 մարզիկներին պարգևատրելու համար։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ լավագույնների ցանկը կազմվել է դեկտեմբերին, և այս գումարը նրանց է տրվելու՝ ամեն մարզիկին՝ 5 մլն դրամ։ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեով հատուկ նախատեսելու են այդ 50 միլիոն դրամը և ամեն […]
12:18 20.02.2020
Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Իրանում կորոնավիրուսից երկու քաղաքացի է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Ղոմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Թեհրանի հարավում՝ 140 կմ հեռավորության վրա: Ղոմի բնակչությունը կազմում է շուրջ 1 մլն 200 հազար: Նահանգի բոլոր համալսարաններն ու դպրոցներն այսօր փակվել են: Իրանի առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հարցով […]
12:17 20.02.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշ երեկոյան ստացա վարպետի մահվան բոթը: Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հարենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը, նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երևանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս և հատկապես արվեստի մարդկանց համար»: […]
12:14 20.02.2020
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշում ընդունվեց, որով մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվեց։ Արդյունքում մայիսի վերջին 4 օրերը՝ մայիսի 28-31 ամսաթվերը, կլինեն ոչ աշխատանքային։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ աշխատանքային օրը տեղափոխվում է նախորդ շաբաթ օրը. մայիսի 23-ը՝ շաբաթ օրը, աշխատանքային է լինելու։ Մանրամասները` տեսանյութում:
12:12 20.02.2020
«Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի։ Ապօրինի շինություններ են։ Օրինակ` մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող, հայտնի մարդկանց հայտնի առանձնատներ ամբողջը ապօրինի շինարարություն են»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ նույն պաշտոնյաները ջանացել և ընդունել են այնպիսի օրենքներ, որոնց հիման […]
12:10 20.02.2020
«Էրեբունի» ԲԿ ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ վերջերս այլ բուժհաստատությունից բժշկական կենտրոնի ծննդատուն էր 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական: Հղիին ընդունել և առաջնային բուժզննումը կատարել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի հղիների բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանը: Կատարված անհրաժեշտ հետազոտությունները ցույց են տվել հղիի արյան մեջ հակամարմինների բարձր տիտր: Պտուղն էլ գտնվել […]
11:50 20.02.2020
Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր ԵՄ աջակցությամբ էներգախնայող համակարգերի ներդրման հարցը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն պատկերավորելու համար անեկդոտ պատմեց։ «Երբ խոսք է գնում, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է․ «Ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում»։ Եվ էներգախնայողությունը իրականում էս անեկդոտի թեման լրջացնելու մասին է», – ասաց Փաշինյանը։ Նա բացատրեց, որ եթե […]
11:46 20.02.2020
Կառավարությունն այսօր հաստատեց Եվրոպայի կառույցների հետ 3 համաձայնագրերի կնքումը, որոնց հիման վրա եվրոպական կողմը ֆինանսավորելու է Հայաստանում իրականացվելիք ենթակառուցվածքային և այլ ծրագրեր։ 3 համաձայնագրերով Եվրամիությունը Հայաստանին հատկացնելու է 65 միլիոն եվրո։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ զեկուցեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ծրագրերի մեջ մտնում են․ Սևանի՝ կեղտաջրերից մաքրում, Էներգախնայող համակարգերի վարկավորման համաֆինանսավորում, Արտագնա աշխատողների համար Հայաստանում […]
11:42 20.02.2020
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը դրսևորելով անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ […]
11:40 20.02.2020
Այսօր՝ փետրվարի 20-ին, շղթայական խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Աղբյուրը նշում է, որ 3 ավտոմեքենաներն էլ […]
11:34 20.02.2020
Սիրված դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ շարունակում են հնչել ցավակցական խոսքեր: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երվանդ Մանարյան արտիստը, մտավորականը, քաղաքացին միշտ կմնա մեր մտքերում ու սրտերում: Աստված հոգիդ լուսավորի, ՎԱՐՊԵ՛Տ»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան. «Սրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ […]
11:31 20.02.2020
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհավորական նամակ է հղվել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ շնորհավորելով նշանավոր տոնի և ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ՝ նախագահ Քոչարյանը բարեկեցություն, ոգու ամրություն և հարատև խաղաղություն է մաղթել Արցախի ժողովրդին։
11:24 20.02.2020
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին կառավարության անդամներին ողջունելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ամսաթիվը «գոլդ» է՝ 2020-02-20։ Նա այդ մասին ասաց ժպիտով ու խնդրեց հաստատել օրակարգը։ Իսկ կառավարության օրակարգն այսօր նոսր է։ 25 հարց կա օրակարգում, որից 17-ն ընդունվելու է առանց զեկուցման։
11:09 20.02.2020
Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: 1. Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին: Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն […]
11:00 20.02.2020
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թվականի ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այս տարվա համար նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք ուղղված են սպառողների կյանքի կամ առողջության վրա վնասակար ներգործություն ունեցող հնարավոր անընդունելի ռիսկերի կանխարգելմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Բուսասանիտարիա – Իրականացվել է հանրապետությունում իրացվող պեստիցիդների և ագրոքիմիկատների շուրջ 160 վաճառակետերի դիտարկում, կատարվել են նմուշառումներ և մոտ 500 […]
10:23 20.02.2020
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի վերաբերյալ «ՀՀ»-ի հարցին ի պատասխան կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, մասնավորապես, ասել է. «Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ոչ թե պետք է լինի կոչեր, լոզունգներ, այլ հակառակը՝ մենք պետք է փորձենք երեխաների մեջ ձևավորել էմոցիոնալ որոշակի հմտություններ, որպեսզի հասկանան, որ աշխարհը միայն իրենցով չէ: Հիմա դեռահասների շրջանում շատ լուրջ պրոբլեմ ունենք […]
10:16 20.02.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության Վերածննդի օրվա առիթով: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր […]
10:03 20.02.2020
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ: Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական […]
09:20 20.02.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, մինչև մարտի 31-ը գույքի և եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները այն պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահին դեռևս ընդունված չէ կառավարության՝ նոր հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանող կամ փոփոխող որոշումը։ Եվ ցանկը չվերանայելու դեպքում հնարավոր չի լինի հրապարակել հայտարարագիրը, […]
09:13 20.02.2020
Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշում է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը: Նրա խոսքով՝ եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման և Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են: Հայաստանի այսօրվա զարգացման […]
08:54 20.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Գեղարքունիքի […]
08:45 20.02.2020
Փետրվարի 15-ին Մոսկվայում որպես հայ ներկայացած տղամարդը «Մաքդոնալդսում» հարձակվել է երիտասարդ զույգի վրա: Համացանցում տեսանյութ է հայտնվել։ Նրանց մոտենալով՝ նախ հարցնում է, թե ինչու են միասին, իսկ հետո պահանջում է, որ աղջիկն իրեն փոխանցի իր հոր հեռախոսահամարը: Հարցին, թե աղջիկը հա՞յ է, վերջինս դրական է պատասխանում: Ենթադրվում է, որ նրա ընկերը ռուս է: Աղջիկը հրաժարավում […]
08:23 20.02.2020
«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանը նշում է՝ […]
08:16 20.02.2020
Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ Մանարյաը: Այս մասին հայտնել է նրա թոռնուհի Լիլիթ Մանարյանն իր ֆեյսբուքյան էջում: «Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի… Ես անվերջանալի սիրում եմ քեզ…»,-գրել է նա։ Մանարյանը ծնվել է Իրանում, 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան, սովորել Երևանի […]