08:10 20.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հերացու փ. 18-24 շենքերը, Մյասնիկյան փ. 2-4 սեփական տները, Այգեստան 11փ. 1-4 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 31, 31ա, 33 շենքերը, Հին Երևանցու փ. 57, 59, 61 սեփական տները, […]
23:48 19.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 18-ին, հերթական խուլիգանական դեպքն է տեղի ունեցել բժիշկների նկատմամբ: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շատապօգնության բժիշկների թիվ 76 խմբի կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, ով բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, հայհոյանքներ է հնչեցրել «Աստղիկ» բժշկական կենտրոնի ընդունարանում գտնվող քաղաքացիների հասցեին, կոտրել […]
23:32 19.02.2020
Փետրվարի 19-ի ցերեկը, 21-23-ը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ի ցերեկը, 20-ի և 24-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
23:19 19.02.2020
Գիրք նվիրելու օրը քաղցկեղ ունեցող երեխաներին «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ այցելել է սիրված դերասան Հրանտ Թոխատյանը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը այս առթիվ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու ժպիտը»:
22:56 19.02.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում երեխաների հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Այսօր ճստոների հետ «Շունն ու կատուն» վերլուծեցինք»։
22:52 19.02.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիրք նվիրելու օրվա առիթով այսօր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum-ում ճանաչողական այցն անցկացնում էի ես. հետաքրքիր նախաձեռնությունը այսուհետև շարունակական բնույթ է կրելու` յուրաքանչյուր ամիս էքսկուրսավարը լինելու է հայտնի որևէ մեկը: Շրջայցից հետո գեղեցիկ […]
22:47 19.02.2020
Փետրվարի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել Օկսանա Ֆեդորովայի Moda Topical ամսագրի կողմից «Տարվա զույգը» ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: 2020 -ին ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներն են դարձել ռուս հայտնի շոումեն, երգիչ Ալեքսանդր Ռեվվան և նրա կինը՝ Անժելիկան: «Վերջերս ինչ-որ մեկը մրցանակ ստացավ «Паразиты»-ի համար, իսկ ինչ-որ մեկը երեկ մրցանակ ստացավ «ПараГода»-ի համար», – գրել է Ալեքսանդր Ռեվվան […]
22:31 19.02.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Պարեկապահակետային ծառայության գնդի վրա հարձակման գործով դատական նիստը: Դատարանն այսօր երկրորդ անգամ հարցաքննել է գործով տուժող ոստիկան Խաչատուր Մուրադյանին: Այսօր ցուցմունք տալու ցանկություն է հայտնել նաև Էդգար Սողոմոնյանը, որը ամբաստանյալների հետ քրեական գործից անջատված մասով մեղադրյալ էր և առաջինն է ազատ արձակվել համաներմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։
22:24 19.02.2020
Ռուս լրագրող և բլոգեր Աբբաս Ջուման Telegram-ում տեղադրել է իր նկարի լուսանկարը, որը նվիրված է Հայաստանին: «Վերջացրեցի հերթական նկարը՝ ոգեշնչված Հայաստանով իմ վերջին շրջագայությունից», – նկարի հրապարակված լուսանկարին կից գրել է նա: Յուղաներկով արված նկարը պատկերում է ջրամբարի ափին տեղակայված հայկական եկեղեցի:
22:13 19.02.2020
Փետրվարի 18-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Մինչ մեկնարկը ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Էդուարդ Բազիկյանը անձնակազմին հրահանգավորեց՝ ընդգծելով, որ պետք է անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդների հանդեպ։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 9, թաղանթապատված դիմապակիով՝ 7, ժամկետանց […]
22:00 19.02.2020
Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցավ ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում […]
21:59 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկչույանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե արդյոք «Այո»-ին ու «Ոչ»-ին զուգահեռ կարելի է «Բոյկոտ» քարոզել. ««Բոյկոտ»-ը, որպես իրավական կատեգորիա, մի քիչ անընկալելի երևույթ է, բայց, այնուամենայնիվ, քարոզչության կողմերից յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ քարոզի և ինչպես քարոզի»,- ասել է Տիգրան Մուկուչյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:56 19.02.2020
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկել են հարկային մարմնի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշները: Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացրել է հաշվեքննության արդյունքները: Իսկ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ արդյունքում լինելու է այնպիսի համակարգ, որտեղ մարդկային գործոնը գրեթե ազդեցություն չի ունենալու:
21:30 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկչույանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն խոսակցություններին, թե Մուկուչյանը թվեր է «նկարում»: Հեղափոփոխությունից առաջ դա պնդողները հիմա ասում են, որ Մուկուչյանը էդքան էլ վատ մարդ չի, ամեն ինչ ճիշտ է հաշվում, նշել է հաղորդավար Արամ Աբրահամյանը: «Ես առիթ ունեցել եմ բազմիցս խոսելու ընտրական գործընթացի ամբողջ մեխանիզմի մասին, թե ինչ է իրենից ներկայացնում […]
21:18 19.02.2020
Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նախագահությամբ։ Բացման խոսքում Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հանձնաժողովի նոր անդամներին, ինչպես նաև նիստին մասնակցելու և հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու համար շնորհակալություն հայտնել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավարին: […]
21:16 19.02.2020
2019-ը տնտեսական առումով լավ տարի է եղել: Սա տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատականն է: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արձանագրված բարձր ցուցանիշները՝ չշրջանցելով նաև մտահոգող հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում։
21:08 19.02.2020
Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են […]
21:03 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե արդյոք հնացած չէ «լռության օր» հասկացությունը՝ համացանցի, սոցիալական ցանցերի առկայության պարագայում. «Ես համաձայն եմ, երբ նայում ենք տեխնիկական հնարավորությունները, նույնիսկ հեռուստաալիքներով կարելի է դիտել մեկ օր առաջվա, երկու օր առաջվա հաղորդումները և այլն, իհարկե, այս առումով մտածել այդ նորմի բացարձակ պահպանության մասին, ուղղակիորեն անհնար […]
21:01 19.02.2020
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած […]
20:51 19.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 20:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում […]
20:49 19.02.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների […]
20:40 19.02.2020
Փետրվարի 19-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Ներկա էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ստորաբաժանման ղեկավար կազմը։ Ողջունելով ներկաներին՝ Հայկ Մհրյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին` վեր հանելով նաև թերություններն ու բացթողումները։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ քաղաքացիները ոստիկանության մասին կարծիք են ձևավորում արտաքին ծառայության […]
20:35 19.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և […]
19:40 19.02.2020
Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Սա առանձնահատուկ առիթ է՝ վերականգնելու մարդկանց վերաբերմունքը գրքի և ընթերցանության հանդեպ։ Այսօր մարդիկ միմյանց նվեր են մատուցել գրադարաններում, դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում։ Գրքի նշանակությունը գնահատողներն ավելացել են՝ հավաստում են գրախանութներում։ Հետաքրքիր գրականությունը ոչ միշտ, բայց հիմա կարողանում է փոխարինել […]
19:30 19.02.2020
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի […]
19:21 19.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայատել է կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ կայքը։ Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության […]
19:15 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ ապրիլի 5-ին՝ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներ կգործեն: Նախագահների և քարտուղարների բաշխումն իրականացված է: Ինչ վերաբերում է քարոզչությանն ու դրա պարտադիր կողմերին, հավելել է. «Օրենքով ամրագրված է, որ կողմերին տրամադրվում է անվճար և վճարովի եթերաժամանակ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերում: Հանձնաժողովը, նկատի ունենալով նաև […]
19:05 19.02.2020
ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ուր նշվում է, որ Եվրոպական միությունը խիստ կարևորում է Հայաստանում Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) համակարգի բարեփոխումների օրակարգը: «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Դեսպան Վիկտորինը շնորհավորել է նախարարին «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» ընդունման, ինչպես նաև նախարարության առաջնորդությամբ՝ […]
18:57 19.02.2020
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Աղոթք Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են` միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում […]
18:50 19.02.2020
Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանի կարծիքով` Սիրիայի նախագահը վճռական է իր դիրքորոշումներում։ Միքայելյանն ուշագրավ տեղեկություններ է փոխանցում Հալեպի նախապատերազմյան իրադրության մասին: Նրա խոսքերով` եղած հաջողությունները ամրագրելու են սիրիական կառավարական ուժերի վերջնական հաղթանակը։ Մանրամասները` տեսանյութում: