21:03 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե արդյոք հնացած չէ «լռության օր» հասկացությունը՝ համացանցի, սոցիալական ցանցերի առկայության պարագայում. «Ես համաձայն եմ, երբ նայում ենք տեխնիկական հնարավորությունները, նույնիսկ հեռուստաալիքներով կարելի է դիտել մեկ օր առաջվա, երկու օր առաջվա հաղորդումները և այլն, իհարկե, այս առումով մտածել այդ նորմի բացարձակ պահպանության մասին, ուղղակիորեն անհնար […]
21:01 19.02.2020
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած […]
20:51 19.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 20:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում […]
20:49 19.02.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների […]
20:40 19.02.2020
Փետրվարի 19-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Ներկա էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ստորաբաժանման ղեկավար կազմը։ Ողջունելով ներկաներին՝ Հայկ Մհրյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին` վեր հանելով նաև թերություններն ու բացթողումները։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ քաղաքացիները ոստիկանության մասին կարծիք են ձևավորում արտաքին ծառայության […]
20:35 19.02.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ մարզերից մեկի զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և […]
19:40 19.02.2020
Փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Սա առանձնահատուկ առիթ է՝ վերականգնելու մարդկանց վերաբերմունքը գրքի և ընթերցանության հանդեպ։ Այսօր մարդիկ միմյանց նվեր են մատուցել գրադարաններում, դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում։ Գրքի նշանակությունը գնահատողներն ավելացել են՝ հավաստում են գրախանութներում։ Հետաքրքիր գրականությունը ոչ միշտ, բայց հիմա կարողանում է փոխարինել […]
19:30 19.02.2020
Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը վերսկսվել են: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ դպրոցի ջեռուցման համակարգի ջերմային խողովակաշարում տեղի ունեցած վթարը տնտեսվարն ու հնոցապանը ավելի շուտ էի հայտնաբերել։ Ավելի քան 10 օր նորմային անհամապատասխան ջերմություն էր դպրոցում։ Այդ ընթացքում տնօրինությունը կրճատեց դասաժամերը` 45 րոպեի փոխարեն դաս էին պարապում 30 րոպե, հետո ջերմաստիճանի […]
19:21 19.02.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայատել է կաշառք ստանալու դեպք: Այս մասին հայտնում է ԱԱԾ կայքը։ Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության […]
19:15 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում ասել է, որ ապրիլի 5-ին՝ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ 2008 տեղամասային ընտրական հանձնաժողովներ կգործեն: Նախագահների և քարտուղարների բաշխումն իրականացված է: Ինչ վերաբերում է քարոզչությանն ու դրա պարտադիր կողմերին, հավելել է. «Օրենքով ամրագրված է, որ կողմերին տրամադրվում է անվճար և վճարովի եթերաժամանակ Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի եթերում: Հանձնաժողովը, նկատի ունենալով նաև […]
19:05 19.02.2020
ԵՄ հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ուր նշվում է, որ Եվրոպական միությունը խիստ կարևորում է Հայաստանում Պետական ֆինանսների կառավարման (ՊՖԿ) համակարգի բարեփոխումների օրակարգը: «Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ: Դեսպան Վիկտորինը շնորհավորել է նախարարին «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թթ բարեփոխումների ռազմավարության» ընդունման, ինչպես նաև նախարարության առաջնորդությամբ՝ […]
18:57 19.02.2020
Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Աղոթք Ուհանի բնակիչների համար, մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության» խորագրով միջոցառումը, որը կազմակերպվել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի նկարիչների միության կողմից։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են` միջոցառման ներկաներին ուղղված իր խոսքում […]
18:50 19.02.2020
Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանի կարծիքով` Սիրիայի նախագահը վճռական է իր դիրքորոշումներում։ Միքայելյանն ուշագրավ տեղեկություններ է փոխանցում Հալեպի նախապատերազմյան իրադրության մասին: Նրա խոսքերով` եղած հաջողությունները ամրագրելու են սիրիական կառավարական ուժերի վերջնական հաղթանակը։ Մանրամասները` տեսանյութում:
18:47 19.02.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե որն է իր կարդացած վերջին գիրքը։ Նա դրանով իրականացրել է ԱԺ մյուս փոխխոսնակի՝ Վահե Էնֆիաջյանի մարտահրավերը։ «Վերջին կարդացածս գիրքը Ալբեր Կամյուի «Անկումը» է: Ինքս մարտահրավեր եմ ուղարկում Հրաչյա Հակոբյանին և Էդուարդ Աղաջանյանին: Տղերք, դե ձեզ տեսնեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիմոնյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2578981695562204&set=a.149172231876508&type=3&theater&ifg=1 Ինքը՝ Էնֆիաջյանը, որ սկսել է […]
18:43 19.02.2020
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում բախվել են Lexus մակնիշի 333 ՍՏ 03 համարանիշի, Volkswagen մակնիշի 35 XN 099 համարանիշի, Opel մակնիշի 35 VQ 975 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 15 ՏՍ 129 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Lexus-ի և Volkswagen-ի վարորդները […]
18:38 19.02.2020
Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկել Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվել է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվել է ու փաթեթավորվել։ Նշանակվել են […]
18:34 19.02.2020
Հայաստանում գիրք նվիրելու օրվա առիթով ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ Էրիկա Քինգը լավ լուր ունի բոլոր ընթերցասերների համար. այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ «Շատ շուտով մենք օգնելու ենք Ազգային գրադարանին ու Մանկական ազգային գրադարանին իրենց հավաքածուները թարմացնելու գործում։ Ահա մեր տեսաանդրադարձը գրքեր նվիրելու նախաձեռնության մասին, իսկ գրադարաններից զատ՝ այսօր գրքեր են ստանում նաև պատահական […]
18:16 19.02.2020
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող երեխաները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը: «Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու […]
18:04 19.02.2020
ՊՊԾ գնդի գրավման գործով վկա, քրեական գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը, որը նախորդ նիստին ներկայացել էր դատարան, բայց հրաժարվել էր պատասխանել դատավորի ու կողմերի հարցերին, այսօր ևս դատարանում էր և ցանկություն հայտնեց ցուցմունք տալ: Էդգար Սողոմոնյանը նշեց, որ չի ցանկանում խոսել առանց իր պաշտպանյալի և խնդրեց հանրային պաշտպան ներգրավել: Դատարանը որոշում կայացրեց դատարան հրավիրել […]
18:00 19.02.2020
Թափառող շների շատանալուց ու հարձակումներից բողոքող մարդկանց թիվն ավելանում է։ Խնդիրը գնալով բարդանում է. սա անհանգստացնում է ոչ միայն Գյումրիի, այլև մյուս բնակավայրերի բնակիչներին։ Ահազանգերը շատ են գյուղական համայնքներից։ Շների դեմ պայքարի, վնասազերծման նախկին մեթոդները կիրառել չեն կարող, այլապես կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ ստերջացման նոր եղանակն էլ համայնքներին ձեռնտու չէ, ավելի հստակ՝ անհասանելի ծառայություն է։ […]
17:47 19.02.2020
Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ. Բ․-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է և […]
17:41 19.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Ըստ ամփոփման արդյունքների՝ ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների […]
17:38 19.02.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անցորդներին գրքեր է նվիրել: «Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ: Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական […]
17:21 19.02.2020
2020թ. փետրվարի 19-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որտեղ ամփոփվել են 2019թ. աշխատանքները և նախանշվել 2020թ. անելիքները: Նիստին մասնակցել են «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներ Լենա Նազարյանը, Վահագն Թևոսյանը, Սերժ Թանկյանը (առցանց), Վահան Վարդապետյանը, Սառա Անջարգոլյանը և Լուսինե Քասարջյանը: Խորհուրդը գոհունակությամբ արձանագրեց Հիմնադրամի հանդեպ վստահության աճը՝ պրոֆեսիոնալ մոտեցման, հաշվետու աշխատանքի և […]
17:14 19.02.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ: Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և միջոցառման բաղադրիչները: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվում է փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը: Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու […]
17:09 19.02.2020
Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Նա խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Անդրադարձել է նոր նստաշրջանի մեկնարկին և մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը: ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի […]
17:08 19.02.2020
Մասիսի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում օրեր առաջ ծնվել է արական սեռի փոքրիկ, որը կշռել է 5 կգ 500 գրամ, իսկ հասակը եղել է 60 սմ: «Մասիսի բժշկական կենտրոնի և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին` ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին` անհոգ մանկություն: Եղեք առողջ ու երջանիկ»,- ասված է ԲԿ-ի տարածած […]
16:47 19.02.2020
Ռուսաստանի Նիժեգորոդյան շրջանը, որտեղ գտնվում է Նիժնի Նովգորոդ քաղաքը, ներգաղթ է արձանագրել 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին։ Եվ ներգաղթյալների ամենամեծ թիվը գրանցվել է Հայաստանից։ Այս մասին հայտնում է RusArminfo-ն։ Շրջանում 6790 մարդու ներգաղթ է արձանագրվել, և մարդկանց հոսքի սկզբնաղբյուրը եղել են այս պետությունները․ Հայաստան – 1240 մարդ, Ուկրաինա – 972 մարդ, Տաջիկստան – 535 մարդ, Ադրբեջան […]
16:16 19.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարևորելով բալային համակարգի ներդրումը, նշել է, որ երթևեկության կարգավորման բալային համակարգի շուրջ մտահոգությունները դեռ շատ են: «311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց ոչ ոք բալային համակարգով չի զրկվել»,- ասել է վարչապետը: Վարորդների մի մասը շարունակում է պնդել, որ մեկ տարվա համար տրված 9 միավորը բավական չէ և […]
15:52 19.02.2020
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է այն հանգամանքին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հանրաքվեն չկայանա, եթե 7 դատավորները հրաժարական տան։ «Ես դատողություններ չեմ կարող անել, նշանակված է հանրաքվե, մեր գործառույթն է պատշաճ այն կազմակերպել: Հանրաքվեն, ըստ էության, վերաբերում է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն»,- ասել է Մուկուչյանը: Մանրամասները՝ տեսանյութում: