12:32 12.02.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրություն է իրականացվել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում կատարված աուդիտի վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ըստ աուդիտի արդյունքների՝ չնայած նշված ՊՈԱԿ-ում հավաքարարի 6 հաստիքային միավորի առկայությանը՝ 13 աշխատակից պայմանագրային […]
12:30 12.02.2020
«Չի կարող լինել մի գործարք, որ կլինի 1 մլն ՀՀ դրամ և ավելի, որը կարող է չհրապարակվել կամ որի դեպքում նվիրատուն պետք է ասի, որ ես ուզում եմ գաղտնի մնալ։ Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք ունենք խնդիր»,- ԱԺ ամբիոնից իրենց նախագիծը ներկայացնելիս նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։ Նա նշեց, որ իրենք այդպիսով […]
12:26 12.02.2020
Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցին, թե ինչպես են անցկացնելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, Սիմոնյանը նշեց, դեռ քննարկումների փուլում է, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, ակտիվ մասնակցություն կունենա քարոզարշավին։ Նա նշեց, որ ակտիվ մասնակցություն կունենան կուսակցության մյուս անդամները ևս, քանի որ իրենց դիտարկմամբ, դա հնարավորություն և առիթ է մարդկանց հետ շփվելու համար: […]
12:23 12.02.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրության համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկը՝ օտարված […]
12:19 12.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու […]
12:11 12.02.2020
Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած «Կամազների» խնդրից հետո արդեն երկրորդ օրինագիծն է ներկայացվում ԱԺ։ ԼՀԿ խմբակցությունն առաջարկում է համայնքների օգտին կատարվող նվիրատվությունները, եթե դրանք գերազանցում են 1 միլիոն դրամը, հաստատել ավագանու որոշումով։ ԱԺ ամբիոնից այդ նախագիծը ներկայացնելիս ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ նախկինում Երևանի քաղաքապետարանում գործել է նման պրակտիկա, սակայն 2018 թվականից այն չարաշահվել է։ […]
11:57 12.02.2020
Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։ Այսպիսի պրակտիկան պետք է բացառվի ու դա պետք է արվի նույնիսկ մինչև օրենքի փոփոխությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Քրեակատարողական հիմնարկներից մեկում իմ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունն արձանագրել է այդպիսի դեպք։ Այցի արդյունքներով […]
11:55 12.02.2020
Սյունիքի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ փետրվարի 11-ի երեկոյից մինչ այժմ սաստիկ բքի պատճառով շարունակում է փակ մնալ Մ2 միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը։ «Խորհուրդ է տրվում ռիսկի չդիմել ու չերթևեկել նշված ճանապարհով։ Ճանապարհաշինական կազմակերպություններն իրենց տեխնիկայով պատրաստ են սկսել ճանապարհի մաքրման աշխատանքները՝ բուքը դադարելուն պես․ այս պահին ճանապարհին հնարավոր չէ աշխատանք իրականացնել ուժեղ քամու […]
11:43 12.02.2020
Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած նախագծով 2022 թվականից կարգելվի պոլիէթլիենի որոշ տեսակների կիրառումը։ Այս թեմայի մասին է ՀՀ կառավարության տեսանյութը: Մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակները մարդուն պետք են գալիս օրը մի քանի անգամ՝ միջինը 10 – 15 րոպե, բայց 100-ամյակներ են պետք դրանց քայքայման համար: Մանրամասները՝ տեսանյութում:
11:40 12.02.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայաստանի […]
11:30 12.02.2020
Ֆրանսիայում՝ Վերսալյան պալատի թագավորական մատուռում ապրիլի 24-ին կկայանա համերգ՝ նվիրված 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հայտնում է Վերսալի պալատի վարչակազմի մամուլի ծառայությունը, համերգի ժամանակ կհնչի երաժշտություն, որն «արտահայտում է հայ ժողովրդի ձայնն ու նրա բազմադարյա պատմությունը»: Համերգի ժամանակ ելույթ կունենան դասական երաժշտության կատարողներ՝ սոպրանո Մելոդի Լուլեջյանը, ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը, թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը, դաշնակահար […]
11:12 12.02.2020
Փետրվարի 11-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ-Քուչակ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Երևան-Մեղրի, Գորիս-Երևան, Գորիս-Սիսիան, Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները:
10:53 12.02.2020
ԱԺ-ն այսօր ընդունել է երեկ քննարկված բոլոր նախագծերը: Քվեարկությունների ընթացքում հետևյալ պատկերն է արձանագրվել. «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին հարցն ընդունվել է 103 կողմ ձայներով, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 107 կողմ ձայներով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին […]
10:46 12.02.2020
Երեկ՝ փետրվարի 11-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ բքի պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Սյունիքի մարզում։ Երևան-Երասխ -Մեղրի ավտոճանապարհի 205 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկում, ինչպես նաև նույն ճանապարհահատվածի 235 կմ-ում, Գորիսի վարչական տարածքում, 150-ից ավելի տրանսպորտային միջոցներ չեն կարողանում տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «շրջափակման մեջ հայտնված» […]
10:32 12.02.2020
Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են․ «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Շորժա և Սևանի թերակղզու խաչմերուկից դեպի Ծովագյուղ ճանապարհը, ինչպես և Սիսիան-Գորիս միջպետական ճանապարհահատվածը (Մ2) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»։
10:28 12.02.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։ Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով կտեղա ձյուն»։
10:15 12.02.2020
Փետրվարի 11-ին՝ ժամը 22:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Սիզընս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
09:39 12.02.2020
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավելի է՝ կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում: Նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ: Վրաստանում […]
09:25 12.02.2020
Փետրվարի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 5 հա, 1000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ 1 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
09:10 12.02.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա փետրվարի 10-ի տվյալներով՝ աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.09 դոլար՝ հունվար ամսվա 1.11 դոլարի դիմաց: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ բենզինի և դիզելային վառելիքի գները 10 դրամով նվազել են: Հայաստանյան որոշ բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիումը՝ 420 դրամով: Օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ […]
08:56 12.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին, ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա է բուք: Սյունիքի մարզի Գորիսից դեպի Հարժիս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […]
08:09 12.02.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 11փ. 34-101 սեփական տները, Հերացի փ. 2, 2Ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ավան՝ Քուչակ թաղ. 14-19 շենքերը, Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 10, 11, 12/1, 12/2, […]
23:37 11.02.2020
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, […]
23:27 11.02.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչութան, մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչութան, թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ ունենալով, այնուհետև համատեղ գործողություններ […]
22:54 11.02.2020
Արփա-Սևան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունից, ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության […]
22:36 11.02.2020
Փետրվարի 11-ին՝ ժամը 18:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի բազմոցին հայտնաբերվել է Ռոզա Մ.-ի (ծնված […]
22:29 11.02.2020
Այսօր՝ փետրվարի 11-ին Շիրակի մարզի Անուշավան գյուղում արտառոց իրադարձություն է տեղի ունեցել: Գյուղում բնակվող Մկրտչյան ամուսինների Ծաղիկ կովը միանգամից երեք հորթ է ծնել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ամուսիններն ասել են. «Հորթերին զննել է գյուղի անասնաբույժը և հայտնել, որ նրանք առողջ են»: Իսկ գյուղի հնաբնակներն էլ ասել են, որ նման բան ընդհանրապես չեն հիշում. ընդամենը մի […]
21:56 11.02.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 21:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սյունիքի մարզի Իշխանասար-Գորիս և Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է բուք: Սյունիքի մարզի Գորիսից դեպի Հարժիս տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ […]
21:30 11.02.2020
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն պատմել է իր պատանեկության շրջանում կատարված մի դեպքի մասին, երբ նա Նյու Յորքում հայտնվել է հայազգի կինոյի պրոֆեսոր Հայկ Մանուկյանի դասախոսությանը: Rolex հատուկ նախագծում Սկորսեզեն հիշել է Նյու Յորքի համալսարանում կարիերայի խորհրդատվության օրը: Հայկ Մանուկյանի դասախոսությունը, որը նա լսել է այդ օրը, ուժեղ տպավորություն է գործել նրա վրա: «Մոտ մեկ […]