TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախկին և ներկա նախագահները հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

13:11 21.10.2024

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի […]

̰
Անահիտ Մանասյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ

13:05 21.10.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։

̰
Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը

13:00 21.10.2024

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է միայն վճարման այս երկու տարբերակներից օգտվելը, ինչը հնարավորություն կտա ապահովել հասույթների շարունակական աճ, խուսափել ստվերներից և անցումը դեպի […]

̰
Ալեն Սիմոնյանի ելույթը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում

12:55 21.10.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում․ «Ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման 20-րդ տարեդարձին: ՄԻՊ ինստիտուտի ներդրմամբ, որը տեղի ունեցավ 20 տարի առաջ, տեսական առումով կարեւոր ու ժողովրդավարական ձեռքբերում ունեցանք, սակայն, ինչպես բոլորիս է հայտնի, այս ինստիտուտը, […]

̰
Չեմ հասկանում, թե կադաստրն ինչ հիմքով է իրավունք գրանցել այն հատվածներում, որոնք սահմանազատման ժամանակ դարձան խնդրահարույց. փոխվարչապետ

12:49 21.10.2024

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի տեսնում որևէ իրավական հիմք, քարտեզ, որոնց հիման վրա Կադաստրի կոմիտեն ժամանակին անձանց համար իրավունք է գրանցել այն հատվածներում, որոնք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի ժամանակ դարձել են խնդրահարույց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Պրահայում մասնակցել է«Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին

12:45 21.10.2024

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության հրավերով՝ ՀՀ ՊՆ պատվիրակությունը պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ հոկտեմբերի 15-18-ը մասնակցել է Պրահայում տեղի ունեցած «Future Forces Forum 2024» միջազգային ցուցահանդեսին: Միջոցառման շրջանակում պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության արդյունաբերական համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Ռադկա Կոնդերլովայի և չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական […]

̰
Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

12:29 21.10.2024

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և […]

̰
Մանրամասներ՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի վերաբերյալ

12:23 21.10.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Արտակ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղիղ ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վանաձորում հանդիպել է կանանց հետ

12:15 21.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վանաձորյան «ԼՈՖԹ» կենտրոնում հանդիպել է մարզի կանանց հետ` կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկվածությունը բարձրացնելու և պարբերական հետազոտությունների կարևորությունն ընդգծելու նպատակով: Նախարարը կանանց ուշադրությունը հրավիրել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված ծրագրերի վրա: Անդրադարձ է եղել նաև հաստատված քաղցկեղի դեպքում անհրաժեշտ անվճար բժշկական միջամտություններին, դեղորայքային բուժման պետական աջակցության ծրագրերին: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, […]

̰
Գոռ Աբրահամյանը դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու լուրերի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

12:07 21.10.2024

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Նկատի ունենալով բանավոր հարցեր ստանալու հանգամանքը՝ դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու մասին տարածվող լուրերի առնչությամբ հայտնում եմ հետևյալը։ Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության […]

̰
Աշտարակի ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են բացահայտել

11:54 21.10.2024

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, որ բացահայտել են Աշտարակի ոստիկանները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մի քանի մարզերում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ

11:40 21.10.2024

Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, հոկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Սևան համայնքներում, հոկտեմբերի 24-ին Արմավիրի մարզի Փարաքար և Խոյ համայնքներում, հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգիս և Վայք համայնքներում նախատեսվում են Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։ Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ […]

̰
Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

11:33 21.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետին նվիրված երեկոն յուրօրինակ է իր ձևով և բովանդակությամբ․ կազմակերպվելու է փերֆորմանս՝ լրացված Փարաջանովի կյանքի հուշային պատառիկներով, մտքերով ու ձայնով։ […]

̰
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի վերաբերյալ կարելի է տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով

11:26 21.10.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է․ «ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ Դուք կարող եք ինքնաշխատ եղանակով ստանալ արագ և հասցեական տեղեկատվություն «114 տեղեկատու»-ի օգնությամբ․ ըստ անհրաժեշտության՝ կարող եք կապ հաստատել նաև մասնագետների հետ։ Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել […]

̰
ՊԵԿ-ն ամփոփել է նախորդ շաբաթվա նորությունները

11:12 21.10.2024

Հայաստանի և Իտալիայի հարկային մարմինների միջև մեկնարկել է տեխնիկական աջակցության 4-րդ ծրագիրը https://src.am/am/getNews/703 Ինչ արգելքներ և սահմանափակումներ կան ՀՀ մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքներ տեղափոխելիս https://src.am/am/getNews/712 Տեղի է ունեցել ՊԵԿ էլեկտրոնային ուսուցման հարթակի պաշտոնական ներկայացման միջոցառումը https://src.am/am/getNews/707 Այսուհետ Հայաստան ժամանողները, կարող են օգտվել «կանաչ ուղի» և «կարմիր ուղի» նշագրմամբ նոր ցուցանակների QR կոդերից https://www.youtube.com/watch?v=nA9UYj_ZXJU ՊԵԿ […]

̰
Փրկարարները կորած քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

11:06 21.10.2024

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Սուբլիս» […]

̰
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում

10:53 21.10.2024

Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունը կատարում է մաքրման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և երթևեկել ձմեռային անվադողերով։

̰
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգի

10:40 21.10.2024

Հոկտեմբերի 14-ից Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։  

̰
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 20 տարեկան է․ մեկնարկել է միջազգային բարձրաստիճան համաժողովը

10:34 21.10.2024

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր […]

̰
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

10:09 21.10.2024

Հոկտեմբերի 20-ին, ժամը 20:23-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Audi» (վարորդ՝ Գ. Պ., ծնված 1968 թ.) և «Nissan» (վարորդ՝ Կ. Պ., […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 21.10.2024

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։45-ի դրությամբ, Վարդենիսի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Սիսիանի տարածաշրջանում («Զանգեր» կոչվող հատված)՝ ձնախառն անձրև։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
«3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեն

16:47 19.10.2024

2024թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի մասնակցությամբ տեղի է ունեցել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են […]

̰
Մանրամասներ՝ Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից

16:36 19.10.2024

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղուտ գյուղի սկզբնամասում բախվել են «Vaz» (վարորդ` Դ. Գ., ծնված 1971 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]

̰
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն արդեն միջազգային բնույթ է կրում. Կարեն Գիլոյան

15:55 19.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Էջմիածնում հայտնել է, որ այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից դպրոցականների թիվը սպասվածից ավելի է եղել՝ ավելի քան 2000: Ընդհանուր առմամբ՝ մասնակիցների թիվն ավելի քան 2400 է կազմել: Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ կարելի է նաև փաստել, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարն […]

̰
Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի օրն է

15:35 19.10.2024

Հոկտեմբերի 19-ը ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի օրն է։ Այս մասին հիշեցրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և տեսանյութ հրապարակել:

̰
Ամփոփվել է ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Չեխիա

15:16 19.10.2024

Հայ խորհրդարանական պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում և Սենատում: Հայ խորհրդարանականները կայացած հանդիպումների ընթացքում չեխ գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Գեղարքունիքում ստեղծել է շրջիկ ծառայություն

15:08 19.10.2024

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից տեղեկացնում են, որ մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ, Մաքենիս և Լճավան բնակավայրերի ազգաբնակչությանը, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բաժիններում ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու կապակցությամբ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ստեղծել է շրջիկ […]

̰
Առողջապահության նախարարն այցելել է Լոռու մարզ

14:54 19.10.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից: Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։ Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։ Չենք սահմանափակելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք […]

̰
ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի համաժողովին

14:45 19.10.2024

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 13-17-ը Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում մասնակցել է ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) տարեկան համաժողովին։ ՕԿՀ գործընթացի շրջանակում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ստորաբաժանումներն անցնում միջազգային առաքելությունների շրջանակում ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի գնահատում: Այցի ընթացքում գեներալ-մայոր Երոյանը հանդիպել է մի շարք գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի […]

̰
Կոնդի ճակատագիրը, հին կոլորի՞տը, թե՞ բոլորովին նորը. Հեռանկար բանավեճ

14:39 19.10.2024

Կոնդի ճակատագիրը. հին կոլորի՞տը, թե՞ բոլորովին նորը։ Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Ալեքսանդր Բադալյանը և Մարկ Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP