16:31 21.10.2024
Հոկտեմբերի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Մասնավորապես՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է հաղորդագրությունում:
16:25 21.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 14-20-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը և դաշտային աշխատանքները։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծլել է, իսկ որտեղ ցանքը կատարվել էր ավելի վաղ առաջացել է երրորդ տերևը, նախալեռներում՝ հատիկը կտցել է, տեղ-տեղ՝ ծլել, հովտային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են նախացանքի աշխատանքները։ Շաբաթվա […]
16:16 21.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի շաբաթվա պատկերը. ▪️Քաղաքացին փորձել է տեղափոխել մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման զարդեր ▪️Մաքսային հսկողությունից թաքցված օղիների ներմուծման փորձը կանխվել է ▪️Չհայտարարագրված շուրջ 610 կգ ապրանքների տեղափոխման փորձը կանխվել է ▪️Բագրատաշենի սահմանային անցման կետում արձանագրվել է չհայտարարագրված մրգերի ներկրման երկու դեպք ▪️Բացահայտվել են չհայտարագրված ապրանքների տեղափոխման […]
16:11 21.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի վետերանները հանդիպում են ունեցել Կոմիտեի նորանշանակ քննիչների հետ: «ՀՀ քննչական կոմիտեի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության ստեղծումից ի վեր սա նմանատիպ երկրորդ հանդիպումն է, որին մասնակցել է ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու տասնյակից ավելի անձ։ Մասնակից քննիչներին ուղղված իր ողջույնի խոսքում Վետերանների խորհրդի նախագահ Յուրի Բադալյանը նշել է, որ հանդիպումը […]
16:05 21.10.2024
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Բջնի գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդն իր տանը և օժանդակ շինություններում պահում է մարիխուանա։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հոկտեմբերի 14-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել տղամարդու տանը և օժանդակ շինություններում: Տան աստիճանների տակից և խորդանոցից տանտերը իրավապահներին ներկայացրել է ավելի քան 4 կիլոգրամ կանեփի չորացված […]
15:55 21.10.2024
Հոկտեմբերի 14-ից 21-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 99 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 233, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 339 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, չամրակապված վարելու՝ 1006, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 217, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
15:49 21.10.2024
2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: Այս մասին ասել է […]
15:40 21.10.2024
ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլը, որն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման բարելավմանը և զարգացմանը: ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ՝ նշելով, որ հանրակրթության պետական նոր չափորոշչով օտար լեզուների դասավանդմանը հատուկ […]
15:26 21.10.2024
ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկանոնակարգվի անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը։ Օրենսդրական փոփոխություններով սահմանվել է. • «անհատական շարժունակության միջոց» հասկացությունը, որը գործող կարգավորումներով բացակայում էր։ Ըստ այդմ՝ անհատական շարժունակության (տեղաշարժման) […]
15:22 21.10.2024
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզները միակ քարտեզները չեն, որ կօգտագործվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանն այս մասին ասել է ԱԺ-ում սահմանազատման հարցով հանձնաժողովների կանոնակարգի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Գրիգորյանը նշել է, որ Գլխավոր շտաբի քարտեզները կազմվել են 1974-1978թթ, 1979 թվականին անցել են […]
15:16 21.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։ Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերային կապերը և հետագա համագործակցության միջավայրը՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փաթեթը մասնագիտական կրթության որակի ապահովման […]
15:11 21.10.2024
Հոկտեմբերի 14-20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 467 դեպք, որից 148-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 3-ական, քարաթափման, որոնողափրկարարական, մերկասառույցի՝ 2-ական, ուժեղ քամու, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 7, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 13, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 67, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ […]
15:06 21.10.2024
Լաոսի մայրաքաղաք Վիենտյան կատարած այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել են Չինաստանի Ազգային Ժողովրդական Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Ջիանգ Չենգուայի հետ: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ջիանգ Չենգուան նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի հետ կարեւոր համագործակցային […]
14:54 21.10.2024
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կանոնակարգը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովում 3 ժամ տևած քննարկումից հետո քվեարկությամբ ստացել […]
14:47 21.10.2024
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
14:42 21.10.2024
Թամարա Սարգսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
14:35 21.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 14-20-ը: Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (20.10.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 31 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված […]
14:24 21.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը վերջերս հանդիպել է ԱՄԿ ներկայացուցիչներին․ քննարկվել են զբաղվածության քաղաքականությանն ու օրենսդրության կարգավորմանը, սոցիալական աջակցություն ստացող անձանց աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություններին, հասարակական աշխատանքների պլանավորման և իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձել են նաև ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության գործունեությանը, ընթացիկ աշխատանքներին, զբաղվածության մասնագետի դերի և գործառույթների հզորացմանը, ինչպես […]
14:11 21.10.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է, որ հիմնանորոգված Մերգելյանի այգու վերաբացումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին: Վերաբացման արարողությունը կմեկնարկի ծառատունկով: Քաղաքապետը բոլորին հրավիրել է մասնակցելու այգու վերաբացման և ծառատունկի արարողությանը:
14:06 21.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ստեղծման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վերջինիս ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր, գործադիր, դատական մարմինների այլ անդամներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Վարչապետն իր ելույթում շնորհավորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 20-րդ տարեդարձի առիթով և ընդգծել վերջինիս կարևորությունը: Նիկոլ […]
13:56 21.10.2024
Այսօր Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ որոշվել է մշակել «Հրազդանի կիրճ» համայնքային պարկի կառավարման պլան։ Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ամբողջությամբ ուսումնասիրվել է տարածքի կենդանական և բուսական աշխարհը, գույքագրվել շինություններն ու պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, որոնք էլ հիմք կլինեն Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տալու համար: Քաղաքապետարանից կարծում են, որ նախագիծը նաև հնարավորություն […]
13:48 21.10.2024
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում, Արարատի մարզում՝ ՈԿՖ բանավանի կամուրջի վրա, երթևեկության ժամանակ, չպարզված հանգամանքներում, բացվել է «TEMSA BG 124 H» մակնիշի ավտոբուսի հետևի դուռը, ինչի հետևանքով 3 ուղևոր ընկել է ճանապարհին և ստացել մարմնական վնասվածքներ։ Հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ քննչական […]
13:44 21.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Օմբուդսմանական և Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. դիմակայունություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի մեկնարկի արարողությանը: Խորհրդաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին: Միջոցառման ընթացում Հանրապետության նախագահը ողջունել է բարձր մակարդակի համաժողովի անցկացումը և հանդես է եկել ելույթով․ «Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի […]
13:39 21.10.2024
Կամավոր կարողությունների միջոցով Հայաստանի Հանրապետության մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ուղղված՝ հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անց են կացվել վերապատրաստման երկփուլ դասընթացներ՝ յուրաքանչյուրը 5 օր տևողությամբ։
13:34 21.10.2024
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում՝ խաչմերուկում, առկա է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար […]
13:28 21.10.2024
Երևանում հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով: Հոկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։
13:21 21.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 186 դեպք, որոնցից 3-ը` նախկինում կատարված: Մասնավորապես, թմրանյութի հայտնաբերման՝ 33, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 30, անձնական ունեցվածքի գողության` 17, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 16-ական, ֆիզիկական ներգործության՝ […]
13:16 21.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովում։
13:11 21.10.2024
Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատել է «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպության նախկին և ներկա նախագահների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու, դրան օժանդակելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2009 թվականներին «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (այսուհետ՝ ՀԿ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, 2008 թվականի […]
13:05 21.10.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ կազմակերպված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը։