15:34 22.10.2024
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից ձեռնարկված հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Հայրավանք բնակավայրին հարող լճափնյա տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 25 հատ խեցգետնաորսիչ և 6 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Հերթական կանխարգելիչ-ստուգիչ միջոցառման ընթացքում մարզային […]
15:28 22.10.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին ստանձնած պաշտոնի կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։ Բարձր գնահատելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դերը՝ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները հատկապես վերջին տարիներին ընթանում են սերտ […]
15:16 22.10.2024
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական […]
15:12 22.10.2024
Միասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ. ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 60.8 հազար մարդ, ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 66.2 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով, ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 19.4 […]
15:06 22.10.2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության ապահովման, նրանց ազատ ժամանակն արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու նպատակով ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից հոկտեմբերի 17-ին և 18-ին կազմակերպվել էին շախմատի, շաշկու և դոմինոյի առաջնություններ։ Առաջնությունները նվիրված են եղել Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակին և Քրեակատարողական ծառայողի օրվան։ Հաղթողները և մասնակիցները խրախուսվել են պատվոգրերով։
14:54 22.10.2024
Հոկտեմբերի 22-ին` ժամը 12:39-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղվանի գյուղի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակել են (մոտ […]
14:48 22.10.2024
2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 […]
14:42 22.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել է 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
14:35 22.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի, Գրիբոյեդովի, Ն.Զարյան, Վրացական փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
14:28 22.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գրիգորյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ:
14:23 22.10.2024
Հոկտեմբերի 7-ից 18-ը Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակում ՆԳՆ փրկարար ծառայության կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի կամավորների համար կազմակերպվել և անցկացվել են վերապատրաստման երկփուլ դասընթացներ։ Դասընթացները տևել են 5 օր և ուղղված էին կամավոր կարողությունների միջոցով ՀՀ մարզերում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։ Ավստրիական Կարմիր խաչի ընկերության […]
14:17 22.10.2024
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի […]
14:12 22.10.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
14:04 22.10.2024
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ-Գեղաձոր գյուղերի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի […]
13:55 22.10.2024
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը: Երաժշտախմբի հիմնադիր – ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում նվագակցել են խմբի անդամներին: Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը […]
13:50 22.10.2024
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 […]
13:40 22.10.2024
Եվս 28 երիտասարդ դեսպան սփյուռքում. ծրագրի նպատակների մասին հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։
13:35 22.10.2024
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման և վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքների վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեն հայտնում է, որ կոմիտեն վերահսկում է իրավիճակը։ Կոնսերվատորիայի և կապալառու կազմակերպության ներկայացուցիչների հետ Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանման մասնագետները տեղումների ընթացքում և դրանցից հետո մի քանի շրջայց են իրականացրել տարածքում, ուսումնասիրել իրավիճակը, պատճառված վնասն ու ձեռնարկել միջոցներ խնդրի կարգավորման համար։ […]
13:15 22.10.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 422 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․98 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.05 դրամ:
13:05 22.10.2024
Փարաքար-Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը, […]
13:00 22.10.2024
Հ-30, /Մ-4/ – Ճամբարակ- /Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+158-կմ55+200 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Մոտ 14կմ երկարությամբ ավտոճանապարհին նախատեսված են փոսային նորոգման, հարթեցնող և վերին շերտերի տեղադրման աշխատանքներ, կողնակների լրացում, գծանշում և այլն։ Արդեն մոտ 3կմ հատվածում ասֆալտբետոնե շերտը տեղադրվել է։ Շինարարությունը շարունակվում է։ Ի դեպ, միջին նորոգման աշխատանքներ […]
12:55 22.10.2024
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության […]
12:50 22.10.2024
Մաքսային բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը շարունակում է պարզեցնել մաքսային գործընթացները. «Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Նախկինում մաքսային հսկողության նպատակով պահվող առաքանիներն ստանալու համար պարտադիր էր այցելել կարգո։ Հիմա հարցերի դեպքում մաքսային մարմնի հետ կապը հաստատվում է առցանց՝ հեռախոսազանգի կամ նամակի միջոցով։ Նախկինում առաքանին ոչ անձնական օգտագործման ապրանք դիտարկվելու դեպքում, այցելում էին կարգո, և հայտարարագիրը […]
12:45 22.10.2024
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսին: «Այն բոլոր բարեփոխումները, որ մենք իրականացնում ենք հնարավորություն է ընձեռում կանանց մայր դառնալու, վերագտնելու իրենց առողջությունը, ինչպես նաև ապահովել բոլոր հնարավորությունները` նպաստելու մեր երկրում ժողովրդագրական դրական տեղաշարժին»,- կոնֆերանսին ողջունելով մասնակիցներին` նշել է նախարարը: Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անպտղության […]
12:40 22.10.2024
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը եւ քվեարկությանը: […]
12:29 22.10.2024
Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։ Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումներից են․ Հաստատությունը մասնագիտությունների ցանկը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվել է սահմանված ժամկետի խախտումով, մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի №752-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի՝ «ՄՄՈՒՀ-ը յուրաքանչյուր տարի, […]
12:23 22.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 21-ից 22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` […]
12:12 22.10.2024
Լոռու մարզի Վահագնի համայնքի նոր եկեղեցին կառուցվել է 2017 թվականին Փարեմուզյան ընտանիքի բարերարությամբ, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Մինչև այդ համայնքում գործող եկեղեցի չի եղել: Խոնարհված միակ սրբավայրը 1988-ի երկրաշարժից հետո ավերվել ու չի վերականգնվել: Նորակառույց եկեղեցին նորոգվել ու բարեզարդվել է, եկեղեցում այժմ նաև մկրտության ավազան կա:
12:06 22.10.2024
2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին […]
11:46 22.10.2024
2024 թվականի հոկտեմբերի 15-16-ը ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը, իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մասնակցել են Կոպենհագենում կայացած մանկական ավանդական և նոր ներդրված պատվաստանյութերի վերաբերյալ տարածաշրջանային աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են պատվաստումների ոլորտում անհավասարությունները բացահայտելու, վերացնելու և դիտարկելու գործնական հարցերը: Ներկայացվել են ԱՀԿ-ի նոր մոտեցումները՝ բոլորի համար պատվաստանյութերի հավասար […]