TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Լոռու մարզում հնչել են կրակոցներ, կա 2 զոհ, 2 վիրավոր

19:43 09.02.2020

Այսօր կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 18:30-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 4 քաղաքացի, որոնցից 2-ը, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել են: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Բազումի բաժնի […]

̰
Արփին սահնակին «սնահակ» է ասում. Փաշինյանը կրտսեր դստեր հետ լուսանկար է հրապարակել

19:27 09.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Instagram-ում դստեր հետ լուսանկար է հրապարակել և կից գրել է. «Արփին սահնակին «սնահակ» է ասում: Այսօր ահագին սնահակ քշեցինք»:   View this post on Instagram   Արփին սահնակին «սնահակ» է ասում: Այսօր ահագին սնահակ քշեցինք:) A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) on Feb 9, 2020 at 6:43am PST

̰
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը նոր տնօրեն ունի

19:12 09.02.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը РИА Новости-ին ասել է, որ ընկերության նոր տնօրեն է նշանակվել «Հյուսիս-կովկասյան երկաթուղու» տնտեսության, ֆինանսների ու կորպորատիվ համակարգման պետի տեղակալ Ալեքսեյ Մելնիկովը։ 2015 թվականից ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը Սերգեյ Վալկոն էր:

̰
Ճանշինի աշխատակիցը ողջ գիշեր ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո КрАЗ-ով ընկել է ձորը և մահացել

18:57 09.02.2020

Փետրվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին […]

̰
Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է

18:41 09.02.2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի […]

̰
Սասուն Միքայելյանի որդին լուսանկար է հրապարակել Փաշինյանի դստեր՝ Արփիի հետ

18:25 09.02.2020

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Արփիի հետ:

̰
Պռոշյան գյուղում բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. կա վիրավոր

18:11 09.02.2020

Փետրվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, հայտնում է shamshyan.com-ը: ժամը 16:15-ի սահմաններում Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 80 ՏՏ 099 համարանիշի և Nissan Tida մակնիշի 07 DV 017 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային […]

̰
Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել

17:54 09.02.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Instagram-ում լուսանկար է հրապարակել և գրել. «Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց»:   View this post on Instagram   Նախատեսված էր, որ 3-ով ենք նկարվում, բայց 4 ստացվեց? Should be 3 in pic but we are 4 )) A post shared by Alen Simonyan (@alensimonyan) on Feb 9, […]

̰
Ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին լուրջ պատահար չի արձանագրվել. ոստիկանություն

17:23 09.02.2020

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում կատարված գրառման մեջ նշվում է. «Փետրվարի 8-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Դրա կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունն արտակարգ ռեժիմով իրականացրեց ուժեղացված հատուկ ծառայություն: Ծառայության են դուրս եկել ճանապարհային ոստիկանության 380 ծառայողներ: Նրանք ոչ միայն ապահովել են անվտանգ երթևեկություն, այլև համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ, օգնել են ձնաբքի մեջ հայտնված վարորդներին: […]

̰
Պարզաբանում՝ մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ

17:08 09.02.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պարզաբանումը՝ մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ […]

̰
Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

16:30 09.02.2020

ՀՀ Քննչական Կոմիտեից հայտնում են, որ 2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի […]

̰
Շղթայական ավտովթար Երևանում. տուժել է հղի կին

16:23 09.02.2020

Փետրվարի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության զորքերի դիմաց, բախվել են Mitsubishi մակնիշի 35 OG 792 համարանիշի, BMW մակնիշի 35 TM 985 համարանիշի, Opel մակնիշի 36 GD 879 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 88 OC 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

16:10 09.02.2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են: Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Փամբակ, Սիսիան-Վայք, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են: Կոտայքի, Սյունիքի և Գեղարքունիքի […]

̰
Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն կնվազի 18-20 աստիճանով

15:41 09.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում

14:43 09.02.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է, որ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։ «Տեղեկացնում ենք նաև, որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի […]

̰
Ինչ- որ մեկը կարո՞ղ է պարզաբանել, թե ինչու չի մաքրվել Կալավան- Դպրաբակ հատվածը. վարչապետի խորհրդական

14:22 09.02.2020

ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ինչ- որ մեկը կարո՞ղ է պարզաբանել, թե ինչու չի մաքրվել Կալավան- Դպրաբակ հատվածը»,-գրել է նա։   Այնուհետև նա նշել է, որ Աղավնավանք- Գոշ հատվածն իդիալական է։ «Միշտ հիացել եմ այս հատվածը սպասարկողների աշխատանքով»,-գրել է նա։  

̰
Սարսափելի կադրեր Չինաստանից. ականատեսը փոխանցում է տվյալներ համաճարակային իրավիճակի վերաբերյալ

13:52 09.02.2020

SHANTNEWS.am-ի՝ Պեկինում բնակվող աղբյուրը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, հայտնել է հավաստի տվյալներ, թե ինչպիսին են նոր տիպի կորոնավիրուսի հետևանքները: Եվ այսպես իրավիճակը Չինաստանում այսպիսին է. Ըստ նախնական տվյալների՝ նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է Ուհան քաղաքի բնակչության մեկ երրորդը: Տարածաշրջանում հիվանդ է բնակչության մեկ հինգերորդը: Հիվանդանոցները և հիվանդների համար նախատեսված վրանային […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

13:08 09.02.2020

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու և ելույթով հանդես գալու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին: Վիեննա կատարելիք այցի շրջանակներում տեղի է ունենալու նաև Եվրոպական երկրներում և միջազգային/տարածաշրջանային կառույցներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաք:

̰
Արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց

12:52 09.02.2020

Փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սպասարկել է ընդհանուր առմամբ 92 արգելափակման դեպք. արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից: Օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

̰
Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է. Pastinfo

12:21 09.02.2020

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հ․Մանուկյանի, կայացրած որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը՝  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խաշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու վերաբերյալ։ Pastinfo-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է փաստաբան Գոռ Միքայելյանը։ Ինչպես արդեն հայտնել էր SHANTNEWS.am-ը, ձերբակալվել էր «Բավրա» մաքսակետի հերթափոխի պետը:

̰
Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս. Նիկոլ Փաշինյան

11:04 09.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է eureporter.co-ի Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին հոդվածը և կից գրել է. «Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որ կհրապարակվի փետրվարին»:

̰
ՀՀ մի շարք ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի. Ապարանում բուք է

10:49 09.02.2020

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Դիլիջանի թունելը՝ բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են նաև Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները, Երևան-Սևան, Վանաձոր-Դիլիջան, […]

̰
Երևանում և 4 մարզերում կլինեն հոսանքազրկումներ

10:00 09.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ փետրվարի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Սարի թաղի 6-21 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Գարեգին Նժդեհի հրապարակի ոչ բնակիչ-բաժանորդները, Մայիսի 9-ի փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Մ.Ավետիսյան 2-4 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, […]

̰
Ողբերգական դեպք Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհին․ մեքենաները ձնակույտից դուրս բերելիս 49-ամյա տղամարդը մահացել է

23:58 08.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 22:35-ի սահմաններում Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու: Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ, 49-ամյա Հրանտ Հովհաննիսյանն էր, ով […]

̰
Անհայտ անձը կամ անձինք կոտրել են Շիրակի և Լոռու մարզերում տեղադրված արագաչափ սարքերի ոսպնյակները

23:40 08.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու և Շիրակի մարզերում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գիշերը՝ 04:00-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում տեղադրված արագաչափ սարքի արկղի ոսպնյակը կոտրել են, իսկ ժամը 02:10-ի սահմաններում նույն եղանակով կոտրել են Լոռու մարզի Շիրակամուտ գյուղում տեղադրված արագաչափ սարքի ոսպնյակը: Երկու դեպքերի փաստով տարածքային […]

̰
Ուշադրություն` հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

23:20 08.02.2020

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի (Զանգեր կոչվող հատված) ավտոճանապարհը փակ է […]

̰
Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով

23:17 08.02.2020

Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 8-ին կեսօրից հետո, 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում ձյան տեսքով։ Փետրվարի 11-13-ին սպասվում […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցը՝ ամբողջությամբ

22:29 08.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը հարցազրույց է տվել։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀՀ մի շարք համայքներում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներ

21:51 08.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները (բոլոր տեսակի ավտոմեքենաների համար), Տավուշի մարզի Դիլիջանի թունելը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Երևանի-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածը երկկողմանի փակ է: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի […]

̰
Տարածքը, որը Քաղաքաշինության կոմիտեն ընտրել է Գյումրիում բնակարանաշինություն սկսելու համար, 100 սեփականատեր ունի

21:32 08.02.2020

Քաղաքաշինության կոմիտեի օրակարգում է Գյումրիում բնակարանաշինական նոր ծրագրի մեկնարկի հարցը, որի համար տարածքի նախնական ընտրությունը կանգ է առել Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի տարածքի վրա։ Գյումրիի կենտրոնում նախկին տեքստիլ կոմբինատի շուրջ 20 հա մակերեսով տարածքն էլ բնակարանաշինության նպատակով հետաքրքրել է Քաղաքաշինության կոմիտեին: Բայց բնակարանաշինական նոր ծրագրի հարմար տարածքը 100-ից ավելի սեփականատեր ունի: Կոմբինատի լուծարման ժամանակ սնանկության […]

̰
BACK_TO_TOP